The Apostasy
The Apostasy | |
---|---|
-ի | |
Թողարկված | Եվրոպա` 2 հուլիսի 2007 ԱՄՆ` 17 հուլիսի 2009 |
Ձայնագրված | Նոյեմբեր, 2006 — Ապրիլ, 2007 Radio Gdańsk ստուդիայում |
Ժանր | բլեկ/դետ-մետաղ |
Տևողություն | 39:50 |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Regain Records Century Media Records |
Պրոդյուսեր | Ադամ Ներգալ Դարսկի, Արկադիուս Մալչևսկի |
The Apostasy (անգլերենից թարգմանած՝ հավատուրացություն), լեհական Behemoth բլեկ/դետ-մետաղ-խմբի ութերորդ ստուդիական ալբոմն է։ Դուրս է եկել 2007 թվականի հուլիսի 2-ին Եվրոպայում Regain Records լեյբլով և 2009 թվականի հուլիսի 17-ին ԱՄՆ-ում Century Media Records լեյբլով։ The Apostasy ալբոմը ձայնագրվել է Ռադիո-Գդանկս ստուդիայում 2006 թվականի մարտից մինչև 2007 թվական։ The Apostasy ալբոմը նորամտել է Billboard 200-ում 56-րդ տեղում։
Ալբոմի ձայնագրումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր նյութի վրա սկսել են աշխատել Demigod ալբոմին աջակցելու նպատակավ կատարած հյուրախաղերից հետո և ձայնագրումը տևել է 3 ամիս անընդմեջ։ The Apostasy ալբոմը կրճատվել է Դանիել Բերգստրենդի կողմից Dug Out Studio-ում (Շվեդիա) 2007 թվականի մարտին։ Մաստերինգը ստեղծվել է Բյորնոմ Էնգելմանի կողմից Cutting Room Studios-ում 2007 թվականի մարտին Ստոքհոլմում։ Գործի մեծ մասն ընկել էր հարվածային նվագող Inferno-ի վրա, նա փորձել է նվագել նույն ստեղծագործությունը մի քանի անգամ, բայց ոչ մեկը չգոհացրեց նրան։ Հարվածայինների ձայնագրումը տևեց 10 օր, չհաշված ձայնի կարգավորման և համատասխան բարձրախոսների գտնման վրա ծախսած մեկ շաբաթը։ Դրանից հետո խումբն անցավ կիթառների ձայնագրմանը։ Ադամ «Nergal» Դարսկին մեկնաբանել է ալբոմը.
The Apostasy-ի ձայնագրմանը «Inner Sanctum» երգի ժամանակ մասնակցել են նաև Ուորել Դեյնը և Լեշեկ Մոժդժերը։
Ալբոմի ոճը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն Behemoth-ի այլ ալբոմների՝ այստեղ օգտագործվում է դաշնամուր և հոգևոր հատվածներ։ Փողերի եռյակ, տրոմբոններ, շչակներ, որոնք օգտագործվել են ալբոմի մի քանի երգերում։ Ալբոմը դուրս է եկել նաև վինիլային ֆորմատով՝ սահմանափակված 500 կրկնօրինակներով[1]։
Ալբոմի վերնագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի վերնագիրը վերաբերվում է «դավաճանություն» տերմինին, խոսքը կրոնի դավաճանությանն է վերաբերվում։ Հավատուրացությունը իրենից ներկայացնում է ինքնակամ հրաժարում սեփական կրոնից կամ հոգևոր պարտականություններից կամ հիերարխիայի եկեղեցուն ենթարկվելը։ Ալբոմի համար շապիկ պատրաստել է Կշիշտով «Սադո» Սադկովսկին Մալբորկի ֆոտոսեսիայի ժամանակ։ Շապիկի վրա նկարված է հնդիկ աստվածուհի Կալին[2]։
Այլ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Prometherion» երգի համար նկարահանվել է տեսահոլովակ։ Այդ երգի թեման ներշնչվել է Պերս Բիշի Շելլի «Prometheus Unbound» դրամայով։
ԱՄՆ-ում Ozzfest փառատոնի սահմաններում The Apostasy ալբոմը երգվել է այնպիսի արտիստների մասնակցությամբ, ինչպիսին են Lamb of God, Hatebreed, Static-X, Ozzy Osbourne, DevilDriver, Nile, և Lordi: Օգոստոսի 15-ին՝ համերգից առաջ, փառատոնի սահմաններում խմբի առաջնորդ «Ներգալը» սկսեց կիթառի դասեր տալ, ներկայացնելով հին և նոր երգերը, ներառյալ «Summoning of the Ancient Ones», «Conquer All» և «Demigod».
2008 թվականի հունվարի 11-ի խումբը հայտարարեց ձայնագրման պայմանագրի մասին Nuclear Blast Records и Metal Blade Records լեյբլով։ Նույն տարին էլ հայտարարեց նոր ստուդիային ալբոմի և DVD-ի վրա աշխատանք սկսելու մասին։
Հունվարի 28-ին և 29-ին տեղի ունեցավ «The Apostasy» ալբոմի «At The Left Hand Ov God» երգի տեսահոլովակի նկարահանումը։ Նույն տարվա ապրիլին Behemoth-ը Dimmu Borgir և Keep Of Kalessin խմբերի հետ համերգներով այցելեց ԱՄՆ-ի և Կանադայի 24 քաղաքներ, որին զուգահեռ ընթանում էր նաև ալբոմի ձայնագրումը, որը ամբողջ աշխարհով վաճառվեց 70 000 օրինակով։
2008 թվականի հունիսին Mystic-ի ջանքերով «The Apostasy»-ը DVD-ի հետ վերաարտադրվեցին, որը բաղկացած էր վիդեոյից, որը ներկայացնում էր ալբոմի ձայնագրման ընթացքը։ Նույն թվականի սեպտեմբերին «At The Left Hand Ov God» առաջադրվել է լեհական փառատոնում լավագույն ռեժիսուրա կատեգորիայում և ստացել է գրան-պրի լավագույն տեսահոլովակի համար։
Երգերի վերնագրերի բացատրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հռոմ 64 °C.E.» — Հռոմի մեծ հրդեհը 64 °C.E. էր, որում Աստվածաշնչի Պետրոսը ենթադրվել էին մահացած։ Դա բացատրում է *«Slaying the Prophets ov Isa» երգի վերնագիրը։
- «Slaying the Prophets ov Isa» — Իսան համարվում է արաբերենով Հիսուս։
- «Prometherion» — Պրոմեթեյ (հունարեն լեզու։ Προμηθεύς) և Therion (հունարեն։ θηρίον; ).
- «At the Left Hand ov God» դիմում է ձախ ձեռքի ճանապարհին.
- «Kriegsphilosophie» համարվում է գերմանական հասկացողություն կամ «զինվորական փիլիսոփայություն»
- «Pazuzu» —ասորական և բաբելոնական դիցաբանությունյան մեջ դևերի տիրակալի՝ Խանբի աստծո որդու մասին։ Պատկերվել է մարդկային մարմով, շան կամ առյուծի գլխով, առյուծի թաթերով և ոտքերին ճանկերով, երկու զույգ թևերով, խեցգետնի խայթոցով և օձանման պենիսով։ Հաճախ պատկերվել է աջ ձեռքը վերև բարձրացրած։
- «Christgrinding Avenue» խոսում է Վիա Դոլորոզայի մասին և Հիսուսի խաչելության մասին.
Երգերի ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «Rome 64 C.E.» | — | Nergal | 1:16 |
2. | «Slaying the Prophets ov Isa» | Nergal | Nergal | 3:23 |
3. | «Prometherion» | Nergal | Nergal | 3:03 |
4. | «At the Left Hand ov God» | Nergal, Կշիշտով Ազարևիչ | Nergal | 4:58 |
5. | «Kriegsphilosophie» | Nergal | Nergal | 4:23 |
6. | «Be Without Fear» | Nergal | Nergal | 3:17 |
7. | «Arcana Hereticae» | Nergal, Կշիշտով Ազարևիչ | Nergal | 2:58 |
8. | «Libertheme» | Nergal | Nergal | 4:53 |
9. | «Inner Sanctum» | Nergal | Nergal | 5:01 |
10. | «Pazuzu» | Nergal | Nergal | 2:37 |
11. | «Christgrinding Avenue» | Nergal | Nergal | 3:50 |
Բոնուսային DVD
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Making of the Apostasy» — 25:28
Դիրքը չարտերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմ — Billboard (Հյուսիսային Ամերիկա)
Տարի | Չարտ | դիրք |
---|---|---|
2007 | Billboard Top 200 | 149 |
2007 | Top Hard Rock Albums | 24 |
2007 | Top Heatseekers | 2 |
Տարի | Չարտ | Դիրք |
---|---|---|
2007 | Польша | 9 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «BEHEMOTH: 'The Apostasy' Released On Limited-Edition Gatefold Vinyl». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «YouTube - Nergal of Behemoth - Interview PART 1 - MPJ». Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.