The Division Bell
The Division Bell, Փինք Ֆլոյդ անգլիական պրոգրեսիվ ռոք խմբի տասնչորսերորդ ալբոմը։ Մեծ Բրիտանիայի տարածքում սկավառակը հրապարակվել է 1994 թվականի մարտի 28-ին, EMI լեյբլով, ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 4-ին՝ Columbia Records-ում։
Երաժշտությունը մեծ մասամբ գրել են Դեյվիդ Գիլմորն ու Ռիչարդ Ռայթը, երգերի բառերը առավելապես վերաբերում են մարդկային շփման թեմային։ Ալբոմի ձայնագրությունը տեղի է ունեցել մի քանի ստուդիաներում, այդ թվում նաև Փինք Ֆլոյդին պատկանող Britannia Row Studios-ում, Astoria-ում և Գիլմորին պատկանող Լողացող տանը, որում ձայնագրման ստուդիա կար։ Փինք Ֆլոյդ խմբի անդամներից բացի ալբոմի ձայնագրմանը մասնակցել են նաև պրոդյուսեր Բոբ Էզրինը, ինժեներ Էնդի Ջեքսոնը, սաքսոֆոնահար Դիք Փերրին։ Երգերի մի մասի բառերի համահեղինակը Դեյվիդ Գիլմորի վերջին կինն էր՝ Պոլի Սեմսոնը։ The Division Bell ալբոմում Ռիչարդ Ռայթը, 1973 թվականից հետո, երբ խումբը թողարկեց The Dark Side of the Moon ալբոմը, առաջին անգամ կատարեց առաջնորդող վոկալիստի դերը։
The Division Bell-ը արժանացել է Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հիթ-շքերթների վերին հորիզոնականներին, սակայն քննադատները շատ սառն են անդրադարձել ալբոմին։ Սկավառակը թողարկվել է անմիջապես Փինք Ֆլոյդ խմբի Ամերկյան ու եվրոպական շրջագայությունից հետո։ 1994 թվականի հունիսին սկավառակն ԱՄՆ-ում արժանացավ ոսկի, պլատինե և կրկնակի պլատինե, իսկ 1999 թվականի հունվարին եռակի պլատինե անվանակարգերին։
Դիրքը վիճակագրական աղյուսակներում. վկայագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Վերին դիրք | Վկայագիր | Աղբյուրներ |
---|---|---|---|
Ավստրալիա | 1 | — | |
Ավստրիա | 1 | — | |
Բելգիա (Վալոնիա) | 39 | — | |
Միացյալ Թագավորություն | 1 | 2×Պլատինե | |
Հունգարիա | 11 | — | |
Գերմանիա | — | 3×Ոսկե | |
Իտալիա | 38 | — | |
Կանադա | — | 4×Պլատինե | |
Նիդերլանդներ | 1 | — | |
Նոր Զելանդիա | 1 | — | |
Նորվեգիա | 1 | 2×Պլատինե | |
ԱՄՆ | 1 | 3×Պլատինե | |
Ֆինլանդիա | — | Ոսկե | |
Ֆրանսիա | 118 | Պլատինե | |
Չիլի | 1 | — | |
Շվեյցարիա | 1 | 2×Պլատինե | |
Շվեդիա | 1 | Պլատինե |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blake, Mark. Comfortably Numb: The Inside Story of Pink Floyd. — Da Capo Press, 2008. — 418 p. — ISBN 0-306-81752-7
- Mabbett, Andy. The Complete Guide to the Music of Pink Floyd. — Omnibus Pr, 1995. — 150 p. — ISBN 0-7119-4301-X
- Mason, Nick. Inside Out: A Personal History of Pink Floyd. — Phoenix, 2005. — 320 p. — ISBN 0-7538-1906-6
- Di Perna, Alan. Guitar World Presents Pink Floyd. — Hal Leonard Corporation, 2002. — 124 p. — ISBN 0-634-03286-0
- Browne, Pat. The guide to United States popular culture. — Popular Press, 2001. — 1010 p. — ISBN 0-87972-821-3
- Povey, Glenn. Echoes. — Mind Head Publishing, 2007. — 368 p. — ISBN 0-9554624-0-1
- Manning, Toby. The rough guide to Pink Floyd. — Rough Guides, 2006. — 300 p. — ISBN 1-84353-575-0