Unapologetic (ալբոմ, Ռիհաննա)
Unapologetic | |
---|---|
-ի | |
Թողարկված | նոյեմբերի 19, 2012 |
Ժանր | EDM |
Տևողություն | 3306 s |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Def Jam Recordings |
Պրոդյուսեր | Դեյվիդ Գետտա |
«Unapologetic», ամերիկացի երգչուհի Ռիհաննայի յոթերորդ ստուդիական ալբոմը, թողարկված Def Jam Recordings լեյբլում 2012 թվականի նոյեմբերի 19֊ին։ Ալբոմը ձայնագրվել է 2012 թվականի հունիս֊նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, իր վեցերորդ ստուդիական՝ Talk that talk ալբոմի տարածման ժամանակ։ Հենց ինքը՝ երգչուհին ներկայացավ որպես ալբոմի պրոդյուսեր և շարունակում է համագործակցել The-Dream, David Guetta, Chase & Status և Stargate֊ի հետ, միաժամանակ պրոդյուսերների ցանկում են հայտնվել Mike Will Made-It-ը և Labrinth-ը։ Լայն իմաստով, ալբոմն ներառում է փոփ, էլեկտրոնիկ և դաբդստեփ ժանրեր, ինչը ալբոմին դարձնում է նման մյուս՝ Talk That Talk և Rated R ալբոմներին։
Unapologetic ալբոմը ներառում է դուետներ այժմ արդեն իր նախկին գործընկերների՝ Քրիս Բրաունի («Nobody’s Business»), Mikky Ekko֊ի («Stay»), Future֊ի («Loveeeeeee Song») և Էմինեմի («Numb») հետ։
Ընդհանուր առմամբ ալբոմը ստացավ դրական կարծիքներ երաժշտական քննադատների կողմից, ովքեր այն անվանել էին ժամանակակից և հավանել էին տարբեր երգեր։ Ինչպես նաև եղել էր քննադատություն ուղիղ մեկ տարի հետո նույն օրը ալբոմ թողարկելու «ավանդույթի» հետ կապված։
Unapologetic ալբոմի վաճառքի հենց առաջին շաբաթն էլ գլխավորել է USA Billboard 200֊ը, որը դարձել է երգչուհու կարիերայում առաջին ալբոմը, որը կարողացել է գլխավորել այս հիթ֊շքերթը[1]։ Առաջին սինգլը՝ «Diamonds»֊ը ալբոմի հետ միասին թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 26֊ին և հասել է 'Billboard' Hot 100֊ի ևHot R&B/Hip-Hop Songs առաջին հորիզոնականներին[2]։ Իր ալբոմին օգնելու համար երգչուհին 2013 թվականի մարտին մեկնեց համաշխարհային շրջագայության։
Նախադրյալներն ու զարգացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի նոյեմբերին Ռիհաննան թողարկել է իր վեցերորդ ստուդիական՝ Talk That Talk ալբոմը։ Երաժշտության մասով ալբոմը շեշտը դրել է պարային փոփի և R&B֊ի վրա, բայց և այնպես ալբոմն իր մեջ ուներ այլ երաժշտական ժանրեր, ինչպիսիք էին հիպ֊հոպը, Electro House, Dancehall և դափստեփը։ Ներկայացնելուց հետո Talk That Talk֊ը ընդհանուր առմամբ, ստացավ, դրական արձագանքներ երաժշտական քննադատներից։ Այն հասավ կոմերցիոն հաջողության և հայտնվեց քսանից ավելի ազգային հիթ֊շքերթների տասնյակում, այդ թվում՝ #1 Մեծ Բրիտանիայում, #3 ամերիկյան Billboard 200֊ում։ Ալբոմի հետ թողարկվել էին նաև 6 սինգլեր, այդ թվում նրանք, որոնք հիթեր են՝ «We Found Love» և «Where Have You Been»։ «We Found Love»-ը գրավեց հիթ֊շքերթներ 25 տարբեր երկրներում և վաճառվել է ավելի քան 6,5 միլիոն կրկնօրինակով, ամբողջ աշխարհում, որը նրան դարձնում է ամբողջ ժամանակների ամնեավաճառված սինգլերից մեկը։
2012 թվականի մարտին Ռիհաննան հայտարարեց, որ «աշխատում է նոր ձայնի վրա» նրա յոթերորդ ստուդիական սկավառակի համար։ 2012 թվականի սեպտեմբերի 12-ին Def Jam֊ը Թվիթերի միջոցով հայտարարել է, որ Ռիհաննան կթողարկի նոր սինգլ առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ նրա յոթերորդ ստուդիական ալբոմը ծրագրված է թողարկել 2012 թվականի նոյեմբերին։ Սակայն թվիթն արագ հեռացվում է և փոխարինվում մեկ այլ՝ «Ավելի շատ տեղեկություն հասանելի կլինի վաղը, հինգշաբթի, սեպտեմբերի 13֊ին»։
Կոմպոզիցիաների ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսերներ | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «Phresh Out the Runway» | David Guetta, Ciorgio Tuinfort, Terius Youngdell Nash | David Guetta, Ciorgio Tuinfort | 3:42 |
2. | «Diamonds» | Sia Furler, B Levin, M.S. Eriksen, T.E. Hermansen | Stargate, Benny Blanco | 3:46 |
3. | «Numb (feat. Eminem)» | Sam Dew, Warren Felder, Ronald "Flip" Colson, Marshall Mathers, Kanye West, Aldrin Davis & Connie Mitchell | @0akwud, @Flippa | 3:25 |
4. | «Pour It Up» | Michael Williams, Theron Thomas, Timothy Thomas | Mike Will Made-It, J-Bo | 2:41 |
5. | «Loveeeeeee Song (feat. Future)» | Nayvadius Wilburn, Denisea "Blue June" Andrews | Future | 4:16 |
6. | «Jump» | Kevin Cossum, M.S. Eriksen, T.E. Hermansen, M.B. Williams, S. Milton, W. Kennard, Stephen Garrett, Elgin Lumpkin, Timothy Mosely | Stargate, Mikey Mike, Chase & Status | 4:24 |
7. | «Right Now (feat. David Guetta)» | David Guetta, Mikkel S. Eriksen, T.E. Hermansen, Shaffer Chimere Smith, Ester Dean, Giorgio Tuinfort, Nick Rotteveel, Terius Nash | David Guetta, StarGate, Nicky Romero, Giorgio Tuinfort | 3:02 |
8. | «What Now» | Olivia Waithe, Parker Ighile, Nathan Cassells | Parker Ighile, Nathan Cassells | 4:03 |
9. | «Stay (feat. Mikky Ekko)» | Mikky Ekko, Justin Parker, Elof Loelv | Mikky Ekko, Elof Loelv, Justin Parker | 4:01 |
10. | «Nobody's Business (feat. Chris Brown)» | Terius Nash, Carlos McKinney, Michael Jackson | The-Dream, Carlos McKinney | 3:36 |
11. | «Love Without Tragedy / Mother Mary» | Terius Nash, Carlos McKinney | Torius Nash, Carlos "Los" McKinney | 6:59 |
12. | «Get It Over With» | James Fauntleroy, Brian Seals | Kuk Harrell | 3:32 |
13. | «No Love Allowed» | Sean Fenton, Alexander Izquierdo, Ernest Wilson, Steve Wyreman | No ID | 4:09 |
14. | «Lost in Paradise» | Ester Dean, M.S. Eriksen, T.E. Hermansen, T. Mckenzie | Stargate | 3:35 |
Deluxe Edition | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսերներ | Տևողություն | |||||
15. | «Half of Me» | Emeli Sandé, M.S. Eriksen, T.E. Hermansen, ADELE, Shahid Khan | Stargate | 3:13 | |||||
16. | «Diamonds» (Dave Aude 100 extended mix) | Sia Furler, B Levin, M.S. Eriksen, T.E. Hermansen | Stargate | 5:04 | |||||
17. | «Diamonds» (Gregor Salto Downtempo remix) | Sia Furler, B Levin, M.S. Eriksen, T.E. Hermansen | Stargate | 4:29 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Rihanna Earns First No. 1 Album on Billboard 200 Chart». Billboard. 2012 թ․ նոյեմբերի 27.
- ↑ «Maroon 5 Spend Eighth Week Atop Hot 100». Billboard. 2012 թ․ նոյեմբերի 7.