Ռիլա Ազգային Պուրակ
Ազգային պուրակ | |
---|---|
Ռիլա Ազգային Պուրակ | |
Ռիլա Ազգային Պուրակը եւ Ռիլայի Եօթը լիճերը | |
Երկիր | Պուլկարիա |
Հիմնադրուած է՝ | 24 Փետրուար 1992[1] |
Տարածութիւն | 810․46քլ² քմ² |
Պաշտօնական կայքէջ | rilanationalpark.bg |
Ռիլա Ազգային Պուրակ․ Ռիլա լեռնաշղթայ, հարաւ-արեւմտեան Պուլկարիա։ Պուլկարիոյ ամենէն ընթարցակ ազգային պուրակն է
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռիլա Ազգային Պուրակը Պուլկարիոյ ամենէն ընթարցակ ազգային պուրակն է (810․46քլ²)։ Հիմնադրուեցաւ 24 Փետրուար 1992-ին, որպէսզի պաշտպանէ ազգային կարեւորութեամբ բնապահպանման ենթակայ բազմաթիւ համակարգեր։ Բարձրութիւնը կը տարբերի. 800 - 2925 մեթր (Մուսալա գագաթ, Պալքանեան թերակղզիին բարձրագոյնը)։ Անտառները կը գրաւեն 534․81քլ² տարածք մը։
Կը ներփակէ 120 սառցային լիճեր, Ռիլայի եօթը լիճերը ներառեալ։ Բազմաթիւ գետեր սկիզբ կ՛առնեն Ռիլա Ազգային Պուրակէն, ինչպէս օրինակ Մարիցա (յուն․՝ Էվրոս) ջրարատ գետը, որ Էգէական ծով կը թափի, եւ կամ Իսքար գետը՝ Պուլկարիոյ ամենէն երկար գետը։
Ռիլա Ազգային Պուրակը տարածուած է Պուլկարիոյ 28 մարզերէն 4-ին մէջ․ Սոֆիա, Քիւսթենտիլ, Պլակովգրատ եւ Բազարծիք։ Կը ներփակէ 4 արգելոցներ՝ Բարակալիցա, Կեդրոնական Ռիլա արգելոց, Իպար եւ Սքաքաւիցա։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռիլա Ազգային Պուրակը Եւրոպայի ամենէն ընթարցակներէն է։ Բնութեան պահպանութեան միջազգային միութիւնը (International Union for Conservation of Nature - IUCN) զայն 2-րդ դասակարգին դասած է։ Պուլկարիոյ տարածքին գտնուող բնապահպանման շրջաններէն 4-ը ներառնուած են Եունեսքոյի հովանաւորութեան տակ գտնուող Կենսոլորտի Պահեստի Աշխարհի Օղահիւսքին (World Network of Biosphere Reserves - WNBR)։
Բուսական եւ կենդանական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բուսականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռիլա Ազգային Պուրակը կը պատսպարէ 1400 երակային բոյսերու տեսակներ, 282 մամուռի տեսակներ եւ 130 ջրամուռներու տեսակներ։
Կենդանական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռիլա Ազգային Պուրակը ապաստանարանն է 48 ստնաւորներու տեսակներու, 99 թռչուններու տեսակներու, սողուններու եւ երկակենցաղներու 20 տեսակներու, ձուկերու 5 տեսակներու, ինչպէս նաեւ 2934 անողնաշար տեսակներու, որոնցմէ 282 տեղայատուկ են։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Բիրին Ազգային Պուրակ
- Ռոտոփի լեռնային միախառն անտառներ
- Պալքանեան միախառն անտառներ
- Ռոտոփի լեռնաշղթայի Ազգային Պուրակ