Խոսրով Բ.
Խոսրով Բ. | |
---|---|
Ծնած է | 3-րդ դար |
Մահացած է | 287 |
Մահուան վայր | Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք |
Քաղաքացիութիւն | Մեծ Հայք |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Զրադաշտականութիւն |
Մասնագիտութիւն | գերիշխան |
Վարած պաշտօններ | Հայոց արքայ |
Ծնողներ | հայր՝ Տրդատ Բ. |
Երեխաներ | Տրդատ Գ. եւ Սուրբ Խոսրովիդուխտ? |
Խոսրով Բ, հայոց Արշակունի թագաւոր (279-287)[1]։ Սպաննուած՝ 287 թուականին, պարթեւ Անակի կողմէն։ Անոր փոխարինած է որդին՝ Տրդատ Գ․ Մեծը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խոսրով Բ․-ը հայոց թագաւոր Տրդատ Բ․-ի (252-287) որդին էր[2][3][4]։ Յաջորդած է հօրը եւ հռոմէացիներու օգնութեամբ հաստատուած հայկական գահին։ Երբեմն անուանումով կը շփօթեցնէ[5] իր պապի՝ Խոսրով Ա-ի (211-252) կամ որդիին՝ Խոսրով Գ․ Կոտակի հետ (330-338)։
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անձնական կեանքի մասին շատ տեղեկութիւններ չեն պահպանուած։ Մասնաւորապէս յայտնի է, որ հօր հետ մանսակցած է Արտաշիր Սասանեանի դեմ արշաւանքներուն։
Կնոջ անունը չէ պահպանուած։ Ունեցած է երկու զաւակ՝ Տրդատ եւ Խոսրովիդուխտ։
Սպաննութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խոսրով Մեծը զրադաշտականութիւն կը դաւանէր, եւ քրիստոնէութեան տարածմանը կը խոչնդոտէր։ Սպաննուած է քրիստոնեաներու կողմէն, սակայն մահուան մասին տեղեկութիւնները ամբողջական չեն։ Անոր մասին կը գրէ նաեւ պատմահայր Մովսէս Խորենացին։
Սպաննուած է 287 թուականին՝ պարթեւ Անակի կողմէն՝ Վաղարշապատի մէջ։ Հայ ազնուականութիւնը վրէժ կը լուծէ անոնցմէ, կը սպաննուին Անակի ընտանիքի բոլոր անդամները, բացի երիտասարդ Գրիգորէն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Nina Garsoïan. The Aršakuni Dynasty. // The Armenian People From Ancient to Modern Times. / Richard G. Hovannisian (ed.). — Vol. I. The Dynastic Periods։ From Antiquity to the Fourteenth Century. — P. 71.
- ↑ Richard Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I։ The Dynastic Periods։ From Antiquity to the Fourteenth Century, p.74
- ↑ Nina Garsoïan. The Aršakuni Dynasty. // The Armenian People From Ancient to Modern Times. / Richard G. Hovannisian (ed.). — Vol. I. The Dynastic Periods։ From Antiquity to the Fourteenth Century. — P. 74.
- ↑ Cyrille Toumanoff. Les dynasties de la Caucasie chrétienne de l’Antiquité jusqu’au XIXe siècle. Tables généalogiques et chronologiques.(ֆր.) — Rome, 1990. — P. 85.
- ↑ Richard Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I։ The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.71