Քիթնոս
Կղզի | |
---|---|
Քիթնոս | |
արաբերէն՝ Κύθνος | |
Երկիր | Յունաստան |
Տարածութիւն | 100,2 քմ² |
ԲԾՄ | 356 մեթր |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 840 06 |
Պաշտօնական կայքէջ | kythnos.gr |
Քիթնոս (յուն․՝ Κύθνος), Էգէական Ծովուն Քիքլատես կղզեխումբին հիւսիս-արեւմտեան կողմը գտնուող կղզի, Քէա եւ Սերիֆոս կղզիներուն միջեւ, Յունաստան։ Կը կոչուի նաեւ Թերմիա Θερμιά շնորհիւ ջերմային աղբիւրներու գոյութեան։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քիթնոս կը կոչուի նաեւ Թերմիա Θερμιά (կամ թա Թերմիա τα Θερμιά)․ ԺԲ․ դարէն (Բիւզանդական շրջան) սկսեալ անուանակոչում, ուր արձանագրուած է իբրեւ «Քէաս եւ Թերմիոն Առաջնորդարան» Επισκοπή Κέας και Θερμίων։ Կղզիին Լութրա Λουτρά կոչուած շրջանին մէջ գտնուած են ջերմային աղբիւրներ (Լութրա ծոցին մօտ)։
Ըստ 2011-ի մարդահամարին, բնակչութեան թիւն է 1 456 հոգի։
Տարածութիւնն է 99,432 քռ․քլմ․ եւ ծովեզր՝ 104 քլմ․։ Քիթնոս ունի 92 ծոցեր, խորշիկներ եւ ծովափներ։ Բարձր լեռներ չունի․ բարձրագոյն կետն է Փեթրա լեռը, Փրոֆիթի Իլիաս եւ Այիոն Թէոտորոն գագաթներով, մօտաւորապէս՝ 336 մ․։
Կղզին գլխաւոր արտադրութիւններն են մեղր, թուզ, գինի, նուշ։ Բնակչութիւնը կը զբաղի մեղրաբուծութեամբ, այգեգործութեամբ, պտղատու ծառերու մշակումով, ձկնորսութեամբ։ Զարգացած է նաեւ զբօսաշրջիկութիւնը։
Հորա* կամ Մեսարիա Μεσαριά գիւղը կղզիին մայրաքաղաքն է եւ ունի 806 բնակիչներ։ Երկրորդ գլխաւոր գիւղն է եւ Տիոփիտա Δρυοπίδα 797։
Հորա․ յունական կղզիներու մայր գիւղին կամ քաղաքին տրուած անուն, որ կ՛ ընկերակցի տուեալ գիւղին կամ քաղաքին բուն անունին (մայրաքաղաքի իմաստ ունի)։
Ծովեզերիայ գիւղերէն գլխաւորներն են՝ Մերիհաս (250 բնակիչ), Լութրա (հանրածանօթ իր ջերմային ջուրերով) եւ Փանայիա Քանալա (համանուն եկեղեցիով)․ Քանալա, ամառը «կ՛ ընկղմի» զբօսաշրջիկներէն, որովհետեւ բացի ծովափներէն, բախտաւորուած է ծառերով․ կղզիին միակ կանանչ մասը (Քիքլատեսի կղզիները ընդհանրապէս անջրդի եւ չոր են, կանաչութիւնը հազուագիւտ է)։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քիթնոսի առաջին բնակիչները Տրիոփեսները կը համարուին։ Քիթնոս՝ Ափոլոնաս աստուծոյ զաւակը, անոնց առասպելական թագաւորն էր եւ իր անունով կղզին անուանուած է։ 1143-ին Նիլոս Տոքսափաթրիս իր արձանագրութիւններուն մէջ կղզին Թերմիա անուանած է, անոր ջերմային աղբիւրներուն համար։
Յունապարսկական պատերազմին, կղզին մասնակցած է նաւերով եւ Աթէնքի Դաշինքին միացած էր (տե՛ս Յունապարսկական պատերազմներ, Յունաստան[1])։
Հին տարիներուն, կղզիին վրայ բազմաթիւ տաճարներ կային եւ այդ պատճառով արտերկրեայ այցելուներ կը ներգրաւէր, ինչպէս օրինակ՝ Եգիպտոսէն, Փոքր Ասիայէն, Իտալիայէն, եւայլն։
Հնագիտական պեղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լութրային մօտ, Մարուլիաս կոչուած տեղը (կղզիին հիւսիս-արեւելքը) յայտնաբերուած է Քիքլատեսի հնագոյն բնակավայրը՝ Ք․Ա․ 9-րդ մինչեւ 8-րդ դարաշրջան․ Միջին Քարի Դար։
Րիղոքասթրօ կամ Վրիոքասթրօ հնավայրին մէջ կը գտնուէր Քիթնոսի քաղաքը․ բնակուած է Ք․Ա․ 10-րդ դարէն մինչեւ միջնադար։ Այդ վայրին մէջ գտնուած են հին տաճարներ, նուիրուած Ափոլոնաս, Արթեմիդա, Ասքլիփիոս եւ Աֆրոտիթի աստուած/ուհիներուն։ Գտնուած են նաեւ քրիստոնէական հին տաճարներ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Վրիոքասթրօ․ պարիսպ
-
Վրիոքասթրօ հնավայրը
-
Զարդաճարմանդ, գտնուած Վրիոքասթրոյի հնագիտական վայրը
-
Վրիոքասթրոյէն մինչեւ Աքրոփիսի հնագոյն ճամբան
-
Վրիոքասթրօ հնավայր
-
Վրիոքասթրօ
-
Մարուլայի Միջին Քարի Դարու պատկանող հնավայրը
-
Մարուլայի Միջին Քարի Դարու պատկանող հնավայրի համայնապատկեր
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քիթնոս ունի բազմաթիւ տեսարժան վայրեր եւ շրջապատուած է գեղեցիկ ծովափներով։
-
Քանալա
-
Քիթնոս, Լիվատի
-
Քիթնոս․ Այիոս Լուքաս
-
Մերիհաս
-
Մերիհաս
-
Այիա Իրինի
-
իոս Տիմիթրիոսյ
-
Այիոս Սթեֆանոս
-
Ափոքրուսի ծովափ
-
Քիթնոս, Հորա
-
Քիթնոս, Հորա
-
Էփիսքոփի ծովափ
-
Փանայիա Քանալա
-
Լութրա
-
Տրիոփիտա
-
Մարուլաս
-
Մերիհաս
-
Նաուսա
[2] [1] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Քիթնոս Լութրա, Քանալա(յունարէն)
- ↑ Քիթնոս․ ջերմային աղբիւրներ(յունարէն)
- ↑ «ΦΕΚ - Յունաստանի մարդահամր, պետական շրջաբերական թիւ 698/20-3-2014(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2022-01-30
- ↑ Ատամասթոս․ Քիթնոսին պատմութիւնը, 26-6-2021(յունարէն)
- ↑ Քիթնոս․ պատմութիւնը(յունարէն)
- ↑ news247 - Հին Քիթնոս, հնագիտական պեղումները կը յայտնաբերեն անոր անցեալը, 8-2-2019(յունարէն)
- ↑ Քիթնոս, հնագիտական վայրեր(յունարէն)
- ↑ Թեսալիայի համալսարան, հնագիտական բաժին - Քիթնոսի հին քաղաքը, Վրիոքաստրօ(յունարէն)
- ↑ cnn.gr - Կարեւոր հնագիտական յայտնաբերում Քիթնոսի մէջ, 4-9-2018(յունարէն)
- ↑ Քիթնոսի ծովափներ(յունարէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քիթնոս, պաշտօնական կայքէջ(յունարէն)
- Քիթնոս, տեսաչժան վայրեր(յունարէն)