1. Սերբիայի հավաքականի համար արդյունքները բերված են հաշվի առնելով Հարավսլավիայի և Սերբիա ու Չեռնոգորիայի ելույթները իրար հետ, քանի որ Սերբիան համարվում է նրանց իրավահաջորդը։
19-րդ աշխարհի առաջնության րնտրական փուլում ՖԻՖԱ-ի 208 անդամ երկրներից մասնակցեցին 205-ը (Բրունեյ, Լաոս և Ֆիլիպիններ մասնակցության հայտ չեն ներկայացրել)։ Լինելով եզրափակիչ փուլի կազմակերպիչը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը միանգամից իրավունք է ստացել մասնակցել եզրափակիչ փուլին առանց ընտրական փուլի մասնակցելուն։ Սակայն ՀԱՀ-ը մասնակցել է ընտրական փուլին քանի որ այն հանդիսանում է նաև Աֆրիկայի առաջնության ընտրական փուլ։ Հավաքականները բաժանվել են 6 աշխարհագրական մասերի։
Եվրոպա (ՈՒԵՖԱ) - 53 հավաքական, որից 13-ը անցնում են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։
Ասիա (ԱՖԿ) - 43 հավաքական, որից 4-ը անցնում են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Եվս մեկը անցումային խաղ է անցկացնում ՕՖԿ-ի հաղթող հավաքականի հետ աշխարհի առաջոնությանը մասնակցելու համար։
Աֆրիկա (ԿԱՖ) - 51 հավաքական, որից 5-ը և առաջնութըան կազմնակերպիչը անցնում են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։
Հյուսիսային Ամերիկա (ԿՈՆԿԱԿԱՖ) - 35 հավաքական, որից 3-ը անցնում են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Եվս մեկը անցումային խաղ է անցկացնում ԿՈՆՄԵԲՈԼ-ի 5-րդ տեղը գրաված հավաքականի հետ աշխարհի առաջոնությանը մասնակցելու համար։
Հարավային Ամերիկա (ԿՈՆՄԵԲՈԼ) - 10 հավաքական, որից 4-ը անցնում են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Եվս մեկը անցումային խաղ է անցկացնում ԿՈՆԿԱԿԱՖ-ի 4-րդ տեղը գրաված հավաքականի հետ աշխարհի առաջոնությանը մասնակցելու համար։
Օվկիանիա (ՕՖԿ) - 10 հավաքական, որոնցից լավագույնը անցումային խաղ է անցկացնում ԱՖԿ-ի 5-րդ տեղը գրաված հավաքականի հետ աշխարհի առաջոնությանը մասնակցելու համար։
Աշխարհի 2010 թվականի ֆուտբոլի առաջնության պաշտոնական խորհրդանիշ է ընտրվել Զակումի մականունը կրող ընձառյուծը։ Նրա բծերը հնգանկյան տեսք ունեն և հիշեցնում են ֆուտբոլային գնդակի ավանդական գունազարդումը։ ՀԱՀ մայրաքաղաք Յոհաննեսբուրգում կայացած շնորհանդեսի ընթացքում, Զակումին ֆուտբոլ խաղաց երկրի լավագույն ֆուտբոլիստ Մարկ Ֆիշի հետ, ով 1996 թվականին իր երկրի ազգային ընտրանու կազմում դարձավ Աֆրիկայի Գավաթի հաղթող։
Ընձառյուծի մականվան առաջին երկու տառերը տեղի 11 պաշտոնական լեզուներից մեկում՝ աֆրիկաանսում նշանակում են «Հարավային Աֆրիկա»։ Իսկ ահա «կումին» Աֆրիկա մայրցամաքի մի շարք լեզուներում նշանակում է 10՝ առաջնության անցկացման տարեթիվը[1]։
ՖԻՖԱ-ն հրապարակել է Աշխարհի 2010 թվականի գավաթի մասնակից հավաքականների համար նախատեսված պարգևավճարները։ Առաջնության հաղթողը կստանա 30 միլիոն դոլար, իսկ եզրափակչի մյուս մասնակիցը՝ 24 միլիոն։ Վերջին տեղը գրաված հավաքականը կստանա առնվազ 8 միլիոն դոլար[3]։
Խմբայինում դուրս մնացած - $8 միլիոն
1/8 եզրափակիչ - $9 միլիոն
1/4 եզրափակիչ - $18 միլիոն
1/2 եզրափակիչ - $20 միլիոն
Ֆինալիստ - $24 միլիոն
Հաղթող - $30 միլիոն
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկի հավաստմամբ, պարգևավճարների ընդհանուր գումարը կկազմի 420 միլիոն դոլար, ինչը 61%-ով ավել է, քան նախորդ առաջնությունում, որը տեղի ունեցավ Գերմանիայում 2006 թվականին։ 40 միլիոն դոլար կստանան այն ակումբները, որոնց խաղացողները կներկայացվեն առաջնությունում. ֆուտբոլիստի յուրաքանչյուր օր Մունդիալում 1600 դոլար կբերի իր ակումբին։