Ացինանանայի խոնավ անտառներ
Ացինանանայի խոնավ անտառներ | |
---|---|
Տեսակ | խոնավ անտառներ |
Երկիր | Մադագասկար |
Մակերես | 479 660 հեկտար և 479 660,7 հեկտար |
Կազմված է | Marojejy National Park?, Masoala National Park?, Zahamena National Park?, Zahamena Reserve?, Ranomafana National Park?, Andringitra National Park? և Andohahela National Park? |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն |
Խոնավ արևադարձային անտառներ ացինանանա, Մադագասկար կղզու արևելյան ափին տեղակայված ռելիկտային անտառներ։ Մոտ 60 միլիոն տարի առաջ ձևավորված աշխարհագրական առումով մեկուսացված եզակի տարածք, որտեղ կան բույսերի և կենդանիների էնդեմիկ տեսակներ, որոնց 80% -ը տարածված են միայն ացինանանա անտառներում[1]։
2007 թվականին անտառներում տեղակայված մի շարք պահպանվող տարածքներ ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ 2010 թվականին անտառներն ընդգրկվեցին ոչնչացման սպառնալիքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում[1]։
Ֆիզիկական և աշխարհագրական բնութագիր
Երկար ժամանակ Մադագասկարը հին Գոնդվանա մայրցամաքի մի մասն էր, որը գտնվում էր Աֆրկայի և Հնդկաստանի միջև։ Մոտ 160 միլիոն տարի առաջ այն առանձնացավ Աֆրիկայից, իսկ 60 միլիոն տարի առաջ՝ Հնդկաստանից։ Երկարատև մեկուսացումը հանգեցրել է կղզու եզակի կենսաբազմազանության առաջացմանը, որը երբեմն կոչվում է «յոթերորդ մայրցամաք»[2]։
Արևադարձային անտառները հիմնականում տեղակայված են կղզու արևելյան ափին, ինչպես նաև հյուսիսում։ Հնդկական օվկիանոսից փչող խոնավ քամին փոխազդում է կղզու արևմտյան մասի չոր կլիմայի հետ։ Հյուսիսում՝ Մադագասկարի ազգային պարկի տարածքում լինում են Արևադարձային ցիկլոներ[2]։
Բուսական և կենդանական աշխարհ
Մոտ 12,000 էնդեմիկ բուսատեսակներ աճում են արևադարձային անտառներում[2]։
Ացինանանաի անտառում ապրում են մեծ թվով կենդանիներ որոնք ներառվել են Կարմիր գրքում և Բնության պաշպանության միջազգային միության կազմում։ Մադագասկարի 123 տեսակի թևավոր կաթնասուններից 78 տեսակը ապրում են այս անտառներում, և Կարմիր գրքում ընդգրկված են գրեթե բոլորը տեսակները[1]։ Կարմիր գրքում ընդգրկված են կաթնասունների բոլոր 25 տեսակները, որից 8-ը գտնվում են ծայրահեղ վիճակում, 9-ը՝ վտանգավոր վիճակում ևս 5-ը` սպառնալիքի տակ[2]։
Տարածքի պաշտպանություն
Պետական արգելավայրերը և ազգային պարկերը զբաղվում են անտառային տարածքների պաշտպանությամբ։ Ութ ազգային պարկեր առաջադրվել են Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար, որը ներկայացնում է անտառի ընդհանուր տարածքի 20-25% -ը կղզու արևելյան ափի երկայնքով։ Բացի ազգային պարկերի հայտնի տարածքներից ինչպիսիք են Մարուդզեդզին, Մասուալան, Մինդունգին Անդուհախելան և այլ տարածքներ մասնավորապես՝ Զախամենան, Ռանումաֆանա, Անդինգիտրան, գրեթե չեն ուսումնասիրվել[2]։
Այնուամենայնիվ Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ 479.66 կմ² ընդհանուր մակերեսով[3] վեց ազգային պարկ է ընդգրկվել ութի փոխարեն և հնարավոր է, որ այլ ոլորտներ ունեն կենսաբազմազանության ավելի բարձր մակարդակ, քան առաջարկվածները[3]։
Աղյուսակում ներկայացված են Համաշխարհային ժառանգության վայրի բոլոր բաղադրիչները[3]։
№ | Շրջաններ | Ազգային պարկ | Տարածք, км² | Աշխարհագրական կոորդինատներ |
---|---|---|---|---|
1 | Սավա (ֆր.՝ Sava) | Մարուդզեդզին | 597,52 | 14°27′35″ հվ. լ. 49°42′09″ ավ. ե.HGЯO |
2 | Սավա —Անալանդժիրոֆո (Sava – Analanjirofo) | Մասուլա | 11,65 | 15°09′57″ հվ. լ. 50°16′18″ ավ. ե.HGЯO |
3 | Սավա —Անալանդժիրոֆո (Sava – Analanjirofo) | Մասուլա | 0,84 | 15°15′44″ հվ. լ. 50°16′32″ ավ. ե.HGЯO |
4 | Սավա — Անալանդժիրոֆո (Sava – Analanjirofo) | Մասուլա | 7,32 | 15°27′55″ հվ. լ. 50°11′09″ ավ. ե.HGЯO |
5 | Սավա — Անալանդժիրոֆո (Sava – Analanjirofo) | Մասուլա | 4,76 | 15°34′16″ հվ. լ. 50°07′32″ ավ. ե.HGЯO |
6 | Սավա — Անալանդժիրոֆո (Sava – Analanjirofo) | Մասուլա | 32,56 | 15°45′39″ հվ. լ. 49°58′29″ ավ. ե.HGЯO |
7 | Ալաութրա-Մանգուրու —Անալանդժիրոֆո— Ացինաննա (Alaotra-Mangoro – Analanjirofo – Atsinanana) | Զախամենա | 698,99 | 17°37′45″ հվ. լ. 48°43′30″ ավ. ե.HGЯO |
8 | Վատուվավի-Ֆիտուվինանի — Վերին Մատցիատրա (Vatovavy Fitovinany – Haute Matsiatra) | Ռանումաֆանա | 251,86 | 21°05′24″ հվ. լ. 47°18′00″ ավ. ե.HGЯO |
9 | Վատուվավի-Ֆիտուվինանի (Vatovavy Fitovinany) | Ռանումաֆանա | 137,06 | 21°07′12″ հվ. լ. 47°12′36″ ավ. ե.HGЯO |
10 | Վատուվավի-Ֆիտուվինանի (Vatovavy Fitovinany) | Ռանումաֆանա | 16,08 | 21°11′24″ հվ. լ. 47°15′00″ ավ. ե.HGЯO |
11 | Իխուրումբե— Վերին Մացիատրա (Ihorombe – Haute Matsiatra) | Անդրինգիտրա | 320,74 | 22°13′22″ հվ. լ. 46°55′44″ ավ. ե.HGЯO |
12 | Անուսի (Anosy) | Անդուխախալա | 645,47 | 24°45′10″ հվ. լ. 46°47′09″ ավ. ե.HGЯO |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 «Rainforests of the Atsinanana» (անգլերեն). ՅՈՒՆԵՍԿՕ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Rainforests of the Atsinanana (отчёт оценочной комиссии)» (PDF) (անգլերեն). ՅՈՒՆԵՍԿՕ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 10-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Rainforests of the Atsinanana: Maps» (անգլերեն). ՅՈՒՆԵՍԿՕ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին.
Արտաքին հղումներ
- «Rainforests of the Atsinanana» (անգլերեն). ՅՈՒՆԵՍԿՕ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ացինանանայի խոնավ անտառներ կատեգորիայում։ |