Jump to content

Մարտունի (Շամքորի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունի (այլ կիրառումներ)
Գյուղ
Մարտունի
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ՆահանգԵլիզավետպոլի նահանգ
ԳավառԵլիզավետպոլի գավառ
ՀամայնքՇամքորի շրջան
Այլ անվանումներԳոլիցինո, Ղազախաշեն
Բնակչություն479 մարդ
Ազգային կազմռուսներ
Տեղաբնականունմարտունեցի
Ժամային գոտիUTC+3
Մարտունի (Շամքորի շրջան) (Աշխարհ)##
Մարտունի (Շամքորի շրջան) (Աշխարհ)

Մարտունի, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1], իսկ ապա գյուղ Ադրբեջանական ԽՍՀ Շամքորի շրջանում։ Գտնվում է Շամքոր քաղաքից 25 կմ հարավ, Խաչի սար լեռան լանջին[2]։

Գոլիցինո անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1]։

Ներկայումս կրում է Գյունեշլի անվանումը և մտնում է Ադրբեջանի Շամքորի շրջանի մեջ։

Պատմություն

Գյուղը հիմնադրվել է XIX դարի վերջերին և կոչվել է փոխարքա Գոլիցինի անունով։ Հեղափոխությունից հետո այստեղ բնակություն են հաստատում Գետաբեկի պղնձահանքերի մոտ գտնվող Ղազախաշենի բնակիչները և գյուղը վերանվանում են Ղազախաշեն։ 1926 թվականին ի հիշատակ Ալեքսանդր Մյասնիկյանի կոչվել է Մարտունի։

Բնակչություն

1901 թվականին գյուղն ունեցել է 416 ռուս[2], 1908-ին՝ 286 ռուս բնակիչ[1]։

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարություն, կերի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունն ու անասնապահությունն է։

Անվանի մարդիկ

Այստեղ է ծնվել ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ծատուր Աղայանը[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 157