Ղարամուրադ
Գյուղ | |
---|---|
Ղարամուրադ | |
Երկիր | Արևելյան Հայաստան |
Նահանգ | Ելիզավետպոլի նահանգ |
Գավառ | Ելիզավետպոլի գավառ |
Այլ անվանումներ | Կարամուրադ Մեծ, Ղարամուրադ Մեծ, Ղարամուրատ, Ղարամուրաջ Մեծ |
Ազգային կազմ | կովկասի թաթարներ |
Տեղաբնականուն | ղարամուրադցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ղարամուրադ, գյուղ և ձմեռանոց Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1]։ Գտնվում է Ձեգամ գետի ակունքի շրջանում, պատմական Փառիսոս քաղաքի ավերակներից հյուսիս-արևմուտք[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի տեղում հայկական գյուղաքաղաք է եղել։ XVIII դարի վերջին տեղի հայերը վրաց թագավոր Հերակլի օրոք գաղթել են Շուլավեր։
1896 թվականին ռուս հնագետ Իվանովսկին կատարել է հին դամբարանների պեղումներ ու գտել նախապատմական ժամանակների բրոնզե և կավե իրեր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1907 թվականին գյուղն ունեցել է 205 տուն թուրք բանկիչ[2], իսկ 1908-ին՝ 246 կովկասի թաթար բնակիչ[1]։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ 2 հայկական եկեղեցի, որոնցից մեծը հաստաված էր սյուների վրա և կանգուն էր, իսկ մյուսը XIX դարի վերջերին կիսավեր էր։ Մեծ եկեղեցու մոտ գտնվող արձանագրության համաձայն այն կառուցվել էր 1634 թվականին՝ Մովսես վարպետի կողմից։ Գյուղի մոտ կար կիսավեր եկեղեցի և գերեզմանոց։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է գրչության կենտրոն[2]։