Jump to content

Գանձակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձակ (այլ կիրառումներ)
Բնակավայր
Գանձակ
ադրբ.՝ Gəncə
Զինանշան

ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՀամայնքԱդրբեջան
Հիմնադրված է660 թ.
Առաջին հիշատակում836
Մակերես298 կմ²
ԲԾՄ408±1 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն331 400 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ2000
Ավտոմոբիլային կոդ20
Պաշտոնական կայքganja-ih.gov.az
Գանձակ (Ադրբեջան)##
Գանձակ (Ադրբեջան)

Գանձակ[1] (ադրբ.՝ Gəncə, պարս.՝ گنجه), մեծությամբ երկրորդ քաղաքը Ադրբեջանում, Պատմական Հայաստանի Ուտիք նահանգում։ Օսմանյան զորքերի կողմից բռնագրավվելու (1918) և «Ադրբեջան» անունով թյուրքական նոր պետություն ստեղծելու պահին քաղաքը կոչվում էր Ելիզավետպոլ, ապա (1920 թվականին) վերականգնվել է քաղաքի նախկին անունը, որը նորից անվանափոխվել էր 1935 թվականին՝ Կիրովաբադ։ 1991 թվականին քաղաքը Բաքվի ադրբեջանական իշխանությունների կողմից անվանվեց Գյանջա, որը հնչյունային առումով հայկական Գանձակ անվանման խեղաթյուրված տարբերակն է։

9-րդ դարի վերջից մինչև 12-րդ դարը Գանձակում հաստատվել էր Աղվանից կաթողիկոսության աթոռը։ 11-րդ դարի կեսին Գանձակին տիրել է արաբական Շադդադյան տոհմի ճյուղերից մեկը։ 1088 թվականին Շադդադյան Փատլունից Գանձակը գրավել և աթաբեկության կենտրոն է դարձրել սելջուկյան զորապետ Բուղան։ Սելջուկյան թուրքերի տիրապետության հաստատումից հետո Գանձակում ծաղկում է նաև մուսուլման ժողովուրդների մշակույթը, հատկապես գրականությունը։ 12-րդ դարի 2-րդ կեսին Գանձակի աթաբեկությունը թուլացել է, դարձել հարկատու Վրաց թագավորությանը։ 13-րդ դարի սկզբին Գանձակը հիշատակվում է որպես բազմամարդ և ամուր քաղաք։ 1236 թվականին թաթար–մոնղոլները կործանել են ընդդիմացող Գանձակի պարիսպները և կոտորել բնակիչներին. քաղաքը ամայացել է։ Գանձակում են ծնվել, կրթվել կամ գործել Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին և միջնադարյան մշակույթի ուրիշ գործիչներ։

Հայ-թաթարական կռիվներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականի հունվարի դրությամբ Գանձակում կար ավելի քան 8 հազար տուն, իսկ քաղաքը անմիջապես բաժանված էր երկու մասերի՝ հայկական և թուրքական։ Քաղաքի երկու մասում կային բազմաթիվ թաղամասեր, որոնք ունեցել են իրենց ինժեներա-պլանային համարները։ Սակայն, հայերը անվանում էին թաղամասերը Հայաստանի տարբեր աշխարհագրական անվանումներով[2]։

Հայկական մաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանձակի հայկական մասում (Գանձակ գետի աջ ափը) գտնվում էին հետևյալ թաղամասերը՝

  • Եկեղեցական
  • Շուշեցոց (կամ Ղարաբաղցոց)
  • Բանանցոց
  • Գետաշենցոց
  • Աջիշենցոց
  • Սուլուքեցոց
  • Նուխիեցոց

Այդ թաղամասերի ազգաբնակչական կազմը ձևավորված էր Պարսկաստանի հայերից, Ջիվանշիրի գավառից (Նախատատաց - Բեգում Սարով, Էրքեջ, Կարաչինար, Ներքիշեն, Հայ Պարիս և այլ), Գանձակի գավառից գյուղերից (Ոսկանապատ - Զուռնաբադ, Հարցհանգիստ - Չովդար, Վարդաշեն - Միրզիկ, Քարհատ -  Դաշկեսան, Աբլիա, Կիրանց, Խաչակապ - Ղուշչու, Բարսում, Նուկզար, Փիփ, Խաչիսար - Չարդախլու, Ղարադաղլու և այլ վայրերից)[2]։

Թուրքական մաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի այսպես կոչված թուրքական մասում (Գանձակ գետի ձախ ափը) կային հայկական թաղամասեր՝

  • Նորաշեն (Ենի Երևան)
  • Այգեստան (Բաղմանլար)
  • Փոքր Այգեստան (Բալա Բաղման)
  • Չայլուի (Չայլեցոց)
  • Երևանյան (Երևանցոց)
  • Սլոբոդկա, երկաթուղային կայարանի շրջանը։

Այդ թուրքական մասում կար նաև պարսկական թաղամաս։ Այն գտնվում էր պարսկական շուկայի (այժմ թուրքական շուկայի) և շահաբասյան քարվանսարայի շրջանում։ Ռուսական թաղամասը գտնվում էր Սուրբ Ալեքսանդր Նևսկու ռուսական ռազմական վանքի և Սլոբոդկա թաղամասի շրջանում[2]։

Թուրքերը Գանձակում անմիջապես թուրքական թաղամաս չունեին (բնակվում էին Այգեստան, Փոքր Այգեստան, Չայլեցոց, Երևանցոց և Սլոբոդկա թաղամասերում[2]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Բնակչություն
1897 33 625 մարդ [3]
1926 55 510 մարդ [4]
1939 98 949 մարդ [5]
1959 116 122 մարդ [6]
1970 189 512 մարդ [7]
1979 231 901 մարդ [8]
1989 278 006 մարդ [9]
2015 331 400 մարդ


Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Սերգեյ Երեմյանց-Գանձակեցի, Գանձակ 1880-1916 թթ., Երևան, «Հեղինակային հրապարակում», 2010 — 11-12, էջեր 11-12 — 262 էջ. — 150 հատ։ (ռուս.)
  3. Russian Empire census
  4. 1926 Soviet census
  5. 1939 Soviet census
  6. 1959 Soviet census
  7. 1970 Soviet census
  8. Перепись населения СССР (1979)
  9. Перепись населения СССР (1989)
  10. https://www.azerbaijans.com/content_1719_en.html
  11. http://www.kutaisi.gov.ge/kutaisi/4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանձակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 685
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 462