Հորադիզ (քաղաք Արցախում)
Քաղաք | ||
---|---|---|
Հորադիզ | ||
ադրբ.՝ Horadiz | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Ֆիզուլիի շրջան | |
Համայնք | Ֆիզուլիի շրջան | |
Տվյալ կարգավիճակում | 2007 հոկտեմբերի 23 թվականից | |
ԲԾՄ | 160 մետր | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 3950 մարդ (2008) | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
Հեռախոսային կոդ | +994 141 | |
Փոստային ինդեքս | AZ3000 | |
Փոստային դասիչ | AZ1900 | |
| ||
Հորադիզ (ադրբ.՝ Horadiz), քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Ֆիզուլիի շրջանում, Արաքս գետի ձախ ափին։ Մինչև 2007 թվականը քաղաքատիպ ավան էր։ Բնակչությունը՝ ▲7600 մարդ (2019)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարում Հորադիզը մտնում էր Ռուսական կայսրության Շուշի գավառի կազմի մեջ[2]։ Արցախյան պատերազմի ժամանակ այստեղ անցել են ծանր մարտեր։ 1993 թվականի հոկտեմբերի 24-ին Հորադիզն ազատագրել են հայկական զորքերը։
1994 թվականի հունվարի 5-ին, ադրբեջանական զորքերի հակահարձակման արդյունքում քաղաքը անցել է Ադրբեջանի վերահսկման տակ։ Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի 2007 թվականի հոկտեմբերի 23-ի հրամանագրով քաղաքատիպ ավան Հորադիզին շնորհված է եղել քաղաքի կարգավիճակ։
Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը քաղաքը մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում հայ-ադրբեջանական շփման գծից։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆսար Ջավանշիրով, երգահան։
- Սեյիդ Շուշեցի, ադրբեջանցի երգիչ-խանենդե[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հորադիզ - գյուղ ԼՂՀ-ի Հադրութի շրջանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.stat.gov.az/menu/6/statistical_yearbooks/source/demoqraphy_2019.zip
- ↑ baku.ru
- ↑ «Սեյիդ Շուշեցի (1889—1965)». Baku Pages. 2008 թ․ հոկտեմբերի 21.
|
|