Ահմեդ I-ի մահը Օսմանյան կայսրությանը երկնտրանքի առաջ կանգնեցրեց։ Բազմաթիվ իշխաներ իրավասու էին սուլթանության համար և նրանք սկսեցին բնակվել Թոփքափըի պալատում։ Շեյխ–ուլ–իսլամ Էսադ Աֆենդի և Սոֆու Մեհմեդ–փաշայի գլխավորությամբ (ով ներկայացրեց Գերագույն վեզիրը երբ նա հեռացավ Կոստանդնուպոլտից) որոշել էր Ահմեդի որդու փոխարեն նստեցնել գահին Մուստաֆային։ Սոֆու Մեհմեդը պնդում էր, որ Օսմանն այնքան երիտասարդ է, որ նրա գահակալումը չի կարող իրականանալ առանց ժողովրդի շրջանում բացասական մեկնաբանության։ Գլխավոր հարեմապետը` Մուստաֆա Աղան դեմ էր Մուսատաֆայի գահակալմանը՝ անդրադառնալով վերջինիս մտավոր խնդիրներին, բայց նրան չլսեցին։ Մուստաֆայի սուլթան դառնալով ստեղծվեց նոր համակարգ` աշխատավարձի սկզբունքը, որը շարունակվեց մինչև կայսրության ավարտը։ Առաջին անգամ Օսմանյան կայսրությունում հաջողվեց նախորդ սուլթանի որդու փոխարեն գահին նստեցնել եղբորը։ Նրա մայրը Հալիմե սուլթանը դարձավ Վալիդե սուլթան, նաև՝ խնամակալ, որը ամրապնդեց իշխանությունը։ Մուստաֆայի մտավոր կարողությունների պատճառով նրա մայրը մնաց որպես խնամակալ` ճնշում գործադրելով նրա վրա։ Հույս ունեին, որ շփումները հասարակության հետ կնպաստի Մուստաֆայի առողջության լավացմանը, բայց նրա վարքագիծը մնաց նույնը։
Gabriel PiterbergAhmed I // Encyclopaedia of Islam / Gudrun Krämer, Denis Matringe, John Nawas, Everett Rowson. — 3. — Leiden: Brill Pub., 2013. — ISBN 9004252673, 9789004252677
J. H. Kramers Encyclopedia of Islam (New Edition) / C. E. Bosworth, E. Van Donzel, W. P. Heinrichs, Ch. Pellat. — Leiden: E. J. Brill, 1993. — Т. VII. — P. 707.
Emecen, FeridunMustafa I // Islam Ansiklopedisi. — İslâm Araştırmaları Merkezi, 2006. — Vol. 31. — P. 272—275.