Ալաբամա (նահանգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաբամա (այլ կիրառումներ)
Ալաբամա անգլ.՝ State of Alabama | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ[1][2] | |||||
Հիմն | Alabama? և Dixieland Delight? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Մոնթգոմերի[3][4][5] | |||||
Խոշորագույն քաղաք | Բիրմինգեմ 212 237 (2010) | |||||
Ամենաբարձր կետ | Cheaha Mountain?[6] | |||||
ԲԾՄ | 152 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Alabama Legislature? | |||||
Դատական մարմին | Alabama Supreme Court? | |||||
նահանգապետ | Ռոբերտ Բենթլի | |||||
Միության մուտք | դեկտեմբերի 14, 1819 (22-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն[7] | |||||
Բնակչություն | ▲5 024 279 մարդ (ապրիլի 1, 2020)[8][9] (23 տեղ) | |||||
Տարածք | 135 765 կմ² (30 տեղ) | |||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 14, 1819 թ. | |||||
Սահմանակցում է | Ֆլորիդա, Ջորջիա, Թենեսի և Միսսիսիպի | |||||
Ժամային գոտի | UTC-6, CDT? և Ամերիկա/Չիկագո | |||||
Հապավում | AL[10] և Ala. | |||||
Փոխարինեց | Alabama Territory? | |||||
ISO 3166-2 կոդ | US-AL | |||||
Անվանված է | Alabama people? | |||||
Մականուն | The Yellowhammer State[11] և Heart of Dixie | |||||
Միության մուտք | դեկտեմբերի 14, 1819 (22-րդ) | |||||
alabama.gov(անգլ.) | ||||||
Ալաբամա (անգլերեն՝ Alabama), նահանգ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավարևելյան մասում` Մեքսիկական ծոցի ափին։ Ալաբամայի սահմանակից նահանգներն են հյուսիսում Թենեսին, արևելքում Ջորջիան, հարավում Ֆլորիդան և Մեքսիկական ծոցը, արևմուտքում Միսսիսիպին։
Ալաբաման մակերեսով 30-րդն է ԱՄՆ-ի նահանգների մեջ, 2-րդը` ներքին ջրային ուղիների քանակով և 23-րդը բնակչության թվաքանակով` 4.849.377 մարդ (2014)։ Նահանգի մակերեսը 135.765 մ² է։
Նահանգի վարչական կենտրոնը Մոնթգոմերի քաղաքն է։ Խոշոր քաղաքներն են Բիրմինգհեմը, Մոբիլը, Հանթսվիլը։ Նահանգի կարգավիճակ է ստացել 1819 թվականին (22-րդ նահանգ)։ Պաշտոնական անվանումն է «Հարավի սիրտ»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի պատմական տարածքը բնակեցված է եղել չոկտոներով, կրիկներով և մուսկոգյան այլ ցեղերով, որոնք ԱՄՆ-ի անկախության տարիներին կազմել են Օկլահոմայի հինգ քաղաքակիրթ ցեղերը։ Նահանգի անվանումը ծագում է «ալաբամա» ցեղի անունից, որ ներկայումս ապրում է հիմնականում Տեխասում։ Իսպանացի ծովագնաց Էռնանդո դե Սոտոն հետազոտել է այս տարածքները 1540 թվականին, իսկ ֆրանսիացիները Բիենվիլի գլխավորությամբ 1702 թվականին եվրոպացիների առաջին բնակավայրն են հիմնել ներկայիս Մոբիլ քաղաքում։ 1763 թվականին Ֆրանսիան այս տարածքները զիջում է Մեծ Բրիտանիային, իսկ վերջինս իր հերթին այն ստիպված հանձնում է ԱՄՆ-ին, բայց Իսպանիան Մոբիլի նկատմամբ իր վերահսկողությունը պահպանում է ընդհուպ 1813 թվականը։ Կրիների պարտությունը Հորսշու Բենդի ճակատամարտում հանգեցնում է սպիտակամորթների հոսքին։ Մոնտգոմերին դառնում է Ամերիկայի Համադաշնային Նահանգների առաջին մայրաքաղաքը։ Քաղաքը խիստ տուժում է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի տարիներին։
19-րդ դարի վերջերն սկսում է զարգանալ արդյունաբերությունը, սակայն 1915 թվականին բամբակային երկարաքթերի հարձակումը կաթվածահար է անում գյուղատնտեսությունն ու բամբակի արտադրությունը; 1930-ական թվականներին զարգացում են ապրում էներգետիկան և սև մետալուրգիան։ 1950-1960-ական թվականներին, չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, նահանգը անցնում է ամբողջական ինդուստրացմանը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալաբամայի մակերեսը 135.765 մ² է։ Սահմանակցում է Ջորջիա (արևելքում), Միսիսիպի (արևմուտքում), Թենեսի (հյուսիսում) և Ֆլորիդա (հարավում) նահանգներին։ Հարավից ողողվում է Մեքսիկական ծոցի ջրերով։ Նահանգի գրեթե մեկ երրորդը հարթավայր է, որ հարում է Մեքսիկական ծոցին և Միսիսիպի գետին։ Ալաբամայի հյուսիս-արևելքը զբաղեցնում է Ապալաչների լեռնաճյուղը, որտեղ գտնվում է նահանգի ամենաբարձր կետը` Չիխա լեռը (ծովի բարձրությունից` 735 մ բարձրություն)։ Նահանգի տարածքի մոտ 67 %-ը պատված է անտառներով։ Նահանգի տարածքով է հոսում ԱՄՆ-ի ամենագեղեցիկ գետերից մեկը` Կահաբան։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալաբամայի կլիման մերձարևադարձային օվկիանոսյան է։ Տարեկան միջին ջերմաստիճանը մոտ 18°С է։ Ձմեռները մեղմ են, հունվարի միջին ջերմաստիճանը հարավային մասում` Մեքսիկական ծոցի ափին, տատանվում է 5-12°С սահմաններում։ Ամառները շատ շոգ են, առանձին շրջաններում ամառային միջին ջերմաստիճանը անցնում է 32°С-ը։ Չնայած ձյուն հազվադեպ է տեղում, սակայն Մոնտգոմերիի հյուսիսում սեզոնին մի քանի անգամ կարող է ձյուն տեղալ։ Մի քանի տարին մեկ գրանցվում են ձյան առատ տեղումներ։
Տեղումները լիառատ են նահանգի ողջ տարածքում։ Տեղումների տարեկան միջին ցուցանիշը 1400 մմ է։ Ալաբաման գտնվում է Մեքսիկական ծոցից եկող արևադարձային ցիկլոնների և փոթորիկների ազդեցության գոտում։ Կանզասի նման Ալաբամայում ևս գրանցվում են F5 ուժգնության ամենամեծ թվով պտտահողմեր։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալներով 2011 թվականին Ալաբամա նահանգի բնակչությունը կազմել է 4.802.0740 մարդ։ Բնակչության աճը 2010 թվականի համեմատությամբ կազմել է 0.48 %[12]: 2000 թվականի տվյալներով մինչև 18 տարեկանների թիվը կազմում է բնակչության 25.3 %-ը, իսկ 65 տարեկանից բարձր բնակիչների թիվը` 25.3 %-ը։ Տղամարդիկ կազմում են 48.3 %, իսկ կանայք` 51.7 %:
2010 թվականի տվյալներով ռասայական կազմը հետևյալ տեսքն ունի. սպիտակամորթներ` 68.5 %, սևամորթներ` 26.2 %, բնիկ ամերիկացիներ` 0.6 %, ասիացիներ` 1.1 %, Հավայան կղզիների և Օվկիանիայի բնակիչներ` 0.1 %, այլ ռասայի ներկայացուցիչներ` 1.5 %: Սպիտակաորթ բնակչությունը հիմնականում անգլիական, իռլանդական և գերմանական ծագում ունեն։ 2000 թվականի տվյալներով Ալաբամայի 96.7 %-ը տանը խոսում են անգլերեն, 2.2 %-ը` իսպաներեն, 0.4 %-ը` գերմաներեն, 0.3 %-ը` ֆրանսերեն և 0.1 %-ը` չինարեն։ 2004 թվականի տվյալներով մոտ 108.000 մարդ (Ալաբամայի բնակչության 204 %-ը) ծնվել է Ալաբամայի տարածքից դուրս։
Բնակչության աճի դինամիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1950 - 3 061 743 մարդ
- 1960 - 3 266 740 մարդ
- 1970 - 3 444 165 մարդ
- 1980 - 3 893 888 մարդ
- 1990 - 4 040 587 մարդ
- 2000 - 4 447 100 մարդ
- 2010 - 4 779 736 մարդ[13]
Ալաբամայի համալսարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալաբամայի համալսարանը գտնվում է նահանգային իշխանություների տնօրինման տակ։ Գտնվում է Յունիվերսիթի քաղաքում։ Մասնաճյուղեր են գործում Բիրմինգհեմում, Տասկալուսայում, Հանթսվիլում։ Հիմնադրվել է 1831 թվականին։ Բնագիտական ամենամեծ թանգարանը գտնվում է Տասկալուսում։ Գրադարանը (Տասկալուս) պարունակում է մոտ 1.2 միլիոն գիրք։ Համալսարանն ունի մոտ 30.000 ուսանող։ Խորհրդանիշը փիղն է, կրճատ անվանումը` Բամա ('Bama): Փիղը նաև համալսարանական ֆուտբոլային թիմի խորհրդանիշն է։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկացի գրող Հարբեր Լիի «Սպանել կատակաբանին» վեպի գործողությունները կատարվում են Ալաբամա նահանգի Մեյկոմբ քաղաքում։
- Lynyrd Skynyrd խումբը գրել է Sweet home Alabama երգը։ Խմբի անդամների մի մասը ավտովթարի է ենթարկվել, ինչը ներկայացված է ամերիկյան երկու ֆիլմերում։
- «Զոի Հարթը հարավային նահանգից» սերիալի գործողությունները տեղի են ունենում Բլյուբել մտացածին քաղաքում, որն իբր գտնվում է Ալաբամայում։
- Ֆորեսթ Համփը` համանուն ֆիլմի հերոսը, ծնվել է Ալաբամա նահանգի Գրինբոու մտացածին շրջանում և սովորել է Ալաբամայի համալսարանում։
- «Կորուսյալները» հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկը ծնվել է Ալաբամա նահանգի Ջասպեր քաղաքում։
- The Doors խմբի Alabama song երգում երգվում է Ալաբամայի լուսնի մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ https://encyklopedia.pwn.pl/haslo/Alabama;3867208.html
- ↑ Алабама, Алабама, штат США (ռուս.) // Аконит — Анри — 1926. — Т. 2. — С. 122.
- ↑ Алабама (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 344—346.
- ↑ Montgomery // Encyclopedia of Alabama / W. Flynt — 2008.
- ↑ Cheaha State Park / W. Flynt — 2008.
- ↑ 1901 Constitution of Alabama - Amendment 509 - English as Official Language of State.
- ↑ 8,0 8,1 https://www2.census.gov/programs-surveys/decennial/2020/data/apportionment/apportionment-2020-table02.pdf
- ↑ 9,0 9,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ https://about.usps.com/who-we-are/postal-history/state-abbreviations.htm
- ↑ Official Symbols and Emblems of Alabama: State Bird of Alabama: Yellowhammer — Alabama Department of Archives and History.
- ↑ «Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2011» (CSV). 2011 Population Estimates. United States Census Bureau, Population Division. December 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Resident Population Data. «Resident Population Data - 2010 Census». 2010.census.gov. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alabama.gov – Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալաբամա (նահանգ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 133)։ |
|