Jump to content

Ալբանիայի աշխատանքի կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբանիայի աշխատանքի կուսակցություն
ալբ․՝ Partia e Punës e Shqipërisë
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Ալբանիայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետություն
ԱռաջնորդԷնվեր Խոջա (1941—1985)
Ռամիզ Ալիա (1985—1991)
Հիմնադրվածնոյեմբերի 8, 1941
Լուծարվածհունիսի 5, 1991
Գաղափարախոսությունստալինիզմ, մարքսիզմ-լենինիզմ և հոջաիզմ
Պաշտոնական գույն(եր)կարմիր
ՇտաբՏիրանա, Ալբանիա
ԹերթԶերի և պոպուլիտ (ալբ․՝ Zëri i Popullit — «Ժողովրդի ձայն»)
ՆախորդԱլբանիայի կոմունիստական կուսակցություն
ՀաջորդԱլբանիայի սոցիալիստական կուսակցություն
 PPSH Վիքիպահեստում

Ալբանիայի աշխատանքի կուսակցություն (ԱԱԿ) (ալբ․՝ Partia e Punës e Shqipërisë, PPSh), Ալբանիայի քաղաքական կուսակցություն, 1946—1990 թվականների ընթացքում երկրի միակ կուսակցություն։

Հիմնվել է 1941 թվականի նոյեմբերի 8-ին «Ալբանիայի կոմունիստական կուսակցություն» անվամբ(ալբ․՝ Partia Komuniste e Shqipërisë1948 թվականին Իոսիֆ Ստալինի առաջարկությամբ փոխեցին անունը[1]։ Սկզբնապես զբաղեցնում էր հարավսլավական դիրքորոշում, սակայն 1948 թվականին դարձավ խորհրդամետ, իսկ Խորհրդային միության կոմունիստական կուսակցության ХХ համագումարից հետո դարձել է չինամետ։ 1970-ականների վերջում Չինաստանից աջակցություն չստանալուց հետո անցել է ավտարկիայի քաղաքականության։ Մինչև 1991 թվականը կուսակցությունը հետևում էր Ստալինի անձի, ինչպես նաև առաջին ղեկավարի՝ Էնվեր Խոջայի պաշտապամունքին։

ԱԱԿ-ի գաղափարախոսությունը մարքսիզմ-լենինիզմն է։ Կուսակցության ղեկավարը՝ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը (Էնվեր Խոջա (հիմնադրման պահից մինչև մահը՝ 1985 թվական), 1985 թվականից՝ Ռամիզ Ալիա

Համաձայն Ալբանիայի ժողովրդական հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի (1976 թվական)՝ ԱԱԿ-ն «պետության և հասարակության առաջնային քաղաքական ուժն էր»։

Համաձայն կուսակցության կանոնադրության՝ նրա բարձրագույն մարմինը Համագումարն էր, որ հրավիրվում էր 5 տարին մեկ անգամ։ Համագումարի պատվիրակները ընտրվում էին մարզային, շրջանային, քաղաքային կուսակցական համաժողովներում։ Համագումարը ունկնդրում և հաստատում էր կուսակցության Կենտրոնական կոմիտեի հաշվետվությունները, քննարկում էր կուսակցական քաղաքականության ընդհանուր հարցերը և ընտրում էր Կենտկոմ։ Կենտկոմի կազմի մեջ մտնում էին բոլոր հիմնական տնտեսական ղեկավարները, կուսակցական աշխատողները և ինտելեգենցիայի կարկառուն ներկայացուցիչները։ Կենտկոմը ղեկավարում էր կուսակցության գործունեությունը համագումարների միջև՝ հավաքվելով երեք տարին մեկ անգամ։

Ինչպես ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցությունում, այնպես էլ ԱԱԿ-ում Կենտկոմը ընտրում էր Քաղբյուրո և Քարտուղարություն։ Քաղբյուրոն, որի կազմի մեջ սովորաբար մտնում էին կառավարության նախարարաներ և Կենտկոմի քարտուղարներ, համարվում էր կուսակցության հիմնական քաղաքական և վարչական մարմինը։ Այն հավաքվում էր շաբաթը մեկ անգամ։ Սովորաբար Կենտկոմը հաստատում էր Քաղբյուրոյի զեկույցները և քաղաքական որոշումները՝ առանց որոշակի քննարկումների։ Քարտուղարությունը պատասխանում էր կուսակցության ամենօրյա գործունեության ղեկավարության, հատկապես՝ Քաղբյուրոյի որոշումների կատարման և կուսակցական ու տնտեսական կադրերի աշխատանքի համար։

Ի տարբերություն այլ կոմունիստական կուսակցությունների՝ աշխատանքային դասի և գյուղացիության ներկայացուցիչները ԱԱԿ-ի ղեկավարության չնչին մասն էին կազմում։ Հիմնականում կուսակցությունը կազմված էր բարձրագույն կրթություն ունեցող ինտելեկտուալներից, որոնցից շատերը արտասահմանում էին կրթություն ստացել։ Ալբանական հասարակությունը հիմնականում «ֆեոդալական» էր՝ չափազանց հետամնաց, ինչը թույլ էր տալիս կուսակացական և տնտեսական էլիտային գնալ հնարավոր փորձարկումների, որոնք դիտարկում էին այնպիսի կանոնների սահմանումը, որոնք բնորոշ էին, օրինակ, «Մշակութա-գաղափարախոսական հեղափոխությանը», որ սկսվել էր 1967 թվականին։

1991 թվականին ԱԱԿ-ն վերափոխվեց և դարձավ Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն՝ Ալբանիայի՝ այժմ գործող երկու հիմնական քաղաքական կուսակցություններից մեկը։

Ընկերները և հետևորդները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես արդեն նշվեց, ԱԱԿ-ն խիստ ստալինյան դիրքորոշում ուներ։ ԽՍՀՄ-ում «անձի պաշտամունքի» վերացումից հետո ԱԱԿ-ն դադարեց կապ պաշտպանել Վարշավայի համաձայնագրի երկրների հետ («առավել բորժուազային» երկների հետ հարաբերությունները դադարել էին ավելի վաղ)։ Սակայն դրա փոխարեն՝ որոշ ժամանակ սկսեց կապեր հաստատել Չինաստանի հետ։ Բացի այդ՝ ԱԱԿ-ն կապ էր պաշտպանում ռումիանական կառավարության հետ, որոնք վարշավական բլոկում «հատուկ դիրք» էին զբաղեցնում։ Սակայն Մաո Ցզե-Դունի մահից հետո ԱԱԿ-ն վիճեց և նախկին չինացի ընկերների հետ։

ԱԱԿ-ի օրթոդոքսալ դիրքորոշումը գրավում էր աշխարհի բազմաթիվ քաղաքական խմբավորումներ, հատկապես՝ մաոիստների շրջանակում, որոնք դժգոհ էին Չինաստանի կոմունիստական կուսակցության դիրքորոշումների փոփոխությամբ, որ տեղի էր ունեցել 1970-ական թվականներին։ Նման պայմաններում փոքր կոոմունիստական կուսակցույունները իրենց հայտարարեցին ԱԱԿ ուղղության ներկայացուցիչներ։ Նրանցից շատերը, սակայն, ստիպված էին իրեցն համար նոր նմանվելու օրինակներ գտնել՝ կապված Ալբանիայի սոցիալլիստական ռեժիմի անկման հետ։ Այսօր ԱԱԿ-ի քաղաքական գաղափարներին հետևող շատ քաղաքական կուսակցություններ, միավորված են մարքսիստ-լենինյան կուսակցությունների և կազմակերպությունների միջազգային համաժողովի կազմի մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էնվեր Խոջա։, Ստալինի հետ. հիշողություններ, Տիրանա էջ 64—65։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբանիայի աշխատանքի կուսակցություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 147