Jump to content

Ալտ-աջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալտ-աջական Դոնալդ Թրամփի կողմնակիցը March 4 Trump երթին՝ Մինեսոտա նահանգի Սենթ Փոլ քաղաքում:

Ալտ-աջ (անգլ.՝ Alt-right), նաև ալտերնատիվ աջեր, ալտ-աջեր (անգլ.՝ Alternative right), իրար մեջ թույլ կապված աջ ծայրահեղական[1][2][3], սպիտակ-ազգայնական շարժում։ Տերմինը չունի հստակ սահմանում[4] և տարբեր խմբերի և մարդկանց կողմից օգտագործվում է տարբեր ձև։ Շարժումը ի հայտ է եկել ԱՄՆ-ում և առավել տարածված է այնտեղ։ Ալտ-աջը իր մեջ ներառում է սպիտակամորթների գերակայության կողմնակիցների և սպիտակ ազգայնականների, նեոնացիստների, նեոֆաշիստների, նեոկոնֆեդերատների, Հոլոքոստի ժխտողների և ծայրահեղ աջակողմյան այլ խմբերի, որոնք բոլորն էլ ԱՄՆ-ում նկարագրվում են որպես ատելության խմբեր[5][6]։

Ալտերնատիվ աջերի համոզմունքները նկարագրվում են որպես իզոլյացիոնիստական, պրոտեկցիոնիստական, հակասեմական և սպիտակ շովինիստական[7][8][9], հաճախ հատվելով նեոնացիզմի[10][11][12][13], իդենտարիզմի[14], նատիվիզմի և իսլամաֆոբիայի[15][16][17][18][19], հակաֆեմինիզմի, միզոգնիայի և հոմոֆոբիայի[10][13][20][21][22], աջ պոպուլիզմի[23][24] և նեոռեակցիոն շարժման հետ[7][25]։ Հետագայում շարժման հայեցակարգը կապվել է մի քանի խմբերի հետ, ինչպիսիք են ամերիկյան ազգայնականները, պալեոպահպանողականները, անարխո-կապիտալիստները, նացիոնալ-անարխիստները[26], պալեոլիբերտարիստները, քրիստոնյա ֆունդամենտալիստները, նեոմոնարխիստները, տղամարդկանց իրավունքների շարժման կողմնակիցները և Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավը[14][15][24][25][27][28]։

Ալտ-աջերի հաղորդակցության և մտքերի փոխանակման հիմնական հարթակներն են իմիջբորդերները, վեբ-ֆորումները և պորտալները, ինչպիսիք են 4chan-ը, 8chan-ը, որտեղ անանուն օգտատերերը քաղաքական թեմաներով համացանցային մեմեր են տեղադրում[7][12][29]։ Ալտերնատիվ աջերը նաև լայնորեն օգտագործում են սոցիալական ցանցերը, ինչպիսիք են Twitter-ը և ինտերակտիվ լրատվական պորտալները (Breitbart News)՝ իրենց գաղափարները տարածելու համար[30][31]։ Ալտերնատիվ աջերի կողմից հրապարակվող հաղորդագրությունների հաճախակի թեմաներն են դարձել ագիտացիան ի աջակցություն Դոնալդ Թրամփի, ինչպես նաև ներգաղթի, բազմամշակութայնության և քաղաքական կոռեկտության քննադատությունը[5][20]։

Ըստ «Southern Poverty Law Center»-ի 2018 թվականի փետրվարին հարպարակված զեկույցի, 2014 թվականից ի վեր ավելի քան 100 մարդ սպանվել կամ վիրավորվել է 13 հարձակումների հետևանքով, որոնք իրականացվել են ալտ-աջերի ազդեցությանը ենթարկված մարդկանց կողմից։ Քաղաքագետները և քաղաքական առաջնորդները առաջարկել են ընդգրկել ալտ-աջը ահաբեկչական կամ ծայրահեղական շարժումների շարքին։ Զեկույցում լուրջ անհանգստություն էր արտահայտվում ալտերնատիվ աջերի վերաբերյալ՝ պնդելով, որ նրանց գաղափարախոսությունը արմատականացնում է արվարձաններում ապրող սպիտակամորթ երիտասարդներին և արդեն ոգեշնչել է հրաձգությունը Այլա-Վիսթում, Չարլսթոնի հրաձգությունը, Քվեբեկ քաղաքի մզկիթի կրակոցները, «Միացյալ աջերի» երթի միջադեպը, Ռոզբուրգի մասսայական սպանությունը, Քրայսթչերչի հրաձգությունը, ինչպես նաև մի շարք ավելի քիչ հայտնի հարձակումներ և բռնության դեպքեր[32]։ Ըստ Anti-Defamation League-ի, 2017 թվականին ահաբեկչական հարձակումները և բռնությունը, որոնք կապված էին ալտ-աջերի հետ, ԱՄՆ-ում ծայրահեղական բռնության հիմնական պատճառն էին[33][34]։

«Ալտերնատիվ աջ» տերմինը առաջին անգամ հիշատակվել է Փոլ Գոթֆրիդի կողմից Mencken Club-ում ունեցած ելույթում 2008 թվականի նոյեմբերին[35]։ Չնայած դրան, տերմինը լայն տարածում է ստացել National Policy Institute-ի նախագահ և շարժման ամենահրապարակային ներկայացուցիչներից մեկի՝ Ռիչարդ Սպենսերի շնորհիվ[23][36]։

Ալտ-աջը բնութագրվում է որպես քաղաքական սպեկտրի ծայրահեղ աջ կողմում գտնվող շարժում[37]։

Ալտ-աջը չունի հստակ, միասնական գաղափարախոսություն[38][39]։ Ամերիկյան «Columbia Journalism Review» ամսագիրը նրանց մասին այսպես է արտահայտվել. «Անանունությունը, որը տրամադրվում է վեբ-ֆորումների և ալտերնատիվ աջերի համայնքների կողմից, չի թույլատրում մեզ վստահորեն ասել, թե ովքեր են նրանք և ինչ շարժառիթներ ունեն»[40]։ Ավելին, հարաբերակցությունը ծայրահեղ աջ գաղափարների իսկական կողմնակիցների և համացանցային տրոլների միջև, որոնք հակասական հաղորդագրություններ են հրապարակում սկանդալ հրահրելու նպատակով, դեռևս մնում են անհասկանալի[40]։

Ըստ ամերիկյան մի շարք լրատվամիջոցների սահմանումների՝ ալտ-աջ համայնքների ընդհանուր հատկանիշները, որպես կանոն, հավատարմությունն են սպիտակ ազգայնականության[5][10][23], ռասիզմի[41][42], հակասեմականության[5][10][12], նատիվիզմի[43] և նեոռեակցիոն արժեքների[7], ինչպես նաև մասկուլիզմի, թրայբալիզմի և նույնիսկ նեոմոնարխիզմի գաղափարներին[44][45]։ Ալտ-աջ համայնքի ճնշող մեծամասնությունը խիստ դիրքորոշում է հայտնում ներգաղթի և, մասնավորապես, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի նկատմամբ, ինչպես նաև մերժում է քաղաքական կոռեկտության գաղափարը, որը, նրանց կարծիքով, սահմանափակում է իրենց ազատությունը[20][46]։

Ալտ-աջ համայնքի մեկ այլ ընդհանուր հատկանիշ է դժգոհությունը քաղաքական էլիտաներից և իսթեբլիշմենթից, ինչպես նաև 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի թեկնածության աջակցությունը[23][47]։

Շարժման ներսում վեճի առարկա է դարձել սպիտակ ազգայնականության շուրջ հարցը։ Ալտ-աջերի մեջ հայտնի և հարգված լրագրողներ Ալում Բոխարին և Մայլո Յանոպուլոսը հրապարակայնորեն հրաժարվել են ալտ-աջ շարժումը կապել սպիտակ ազգայնականության հետ[48]։ Միևնույն ժամանակ, հայտնի ծայրահեղ աջակողմյան The Daily Stormer և Fash the Nation բլոգները պնդում են, որ սպիտակ ազգայնականությունը ամբողջ շարժման գաղափարական հիմքն է[49][50]։ Ըստ Անգլինի՝ «[Ալտ-աջերի] նպատակն է մաքրել սպիտակ երկրները ոչ սպիտակամորթ բնակիչներից և հաստատել ավտորիտար վարչակարգեր։ Մեր շատ կողմնակիցներ նաև անհրաժեշտ են համարում բնաջնջել հրեաներին»[51]։

Որոշ ալտերնատիվ աջեր հավանություն են հայտնում ժամանակակից Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը։ Ռիչարդ Սփենսերը հայտարարել է, որ Ռուսաստանը «աշխարհի ամենահզոր սպիտակ ուժն է[52]», մինչդեռ Դևվիդ Դյուկը, ով 2000-ականներին մի քանի անգամ այցելել է Ռուսաստանի Դաշնություն, նկարագրել է այն որպես «սպիտակների գոյատևման բանալին»[53][54]։ Ալ-աջերից շատերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեսնում են որպես ուժեղ ազգայնական սպիտակ առաջնորդ, որը պաշտպանում է իր երկիրը ինչպես արմատական իսլամիզմից, այնպես էլ արևմտյան լիբերալիզմից[55][56][57]։ Այսպես, Մեթյու Հեյմբախը Պուտինին անվանել է «ազատ աշխարհի առաջնորդ»[52] (անգլ.՝ leader of the free world)՝ գովեստի խոսքեր, որոնք սովորաբար ուղղվում են ԱՄՆ նախագահներին։

Տնտեսագետ Ջեֆրի Թաքերի կարծիքով՝ ալտերնատիվ աջերը «գաղափարներ է քաղում Գեորգ Հեգելի, Թոմաս Կարլայլի, Օսվալդ Շպենգլերի, Մեդիսոն Գրանտի, Օթմար Սպանի, Ջովանի Ջենտիլի աշխատանքներից և նույնիսկ Դոնալդ Թրամփի ելույթներից»։ Նա նշում է, որ ալտ-աջերը «նոստալգիա են ապրում ոսկե դարի նկարմամբ, երբ էլիտաները իշխում էին, իսկ ստրուկները հնազանդվում էին», և որ նրանց կարծիքով՝ «Ինքնությունն ամեն ինչ է, իսկ այն կորցնելը կամ նրանից հրաժարվելը ամենամեծ հանցագործությունն է սեփական անձի հանդեպ»[58]։

2016 թվականի մարտին Breitbart News լրատվական պորտալում հայտնվեց ալտ-աջի յուրօրինակ «մանիֆեստ», որում շարժման նշանավոր ներկայացուցիչներ Ալում Բոխարին և Միլո Յանոպուլոսը պնդում էին, որ շարժումը արմատավորված է ինչպես ամերիկյան պալեոպահպանողականության, այնպես էլ Եվրոպայի 20-րդ դարի երկրորդ կեսի նոր աջերի շարժումների մեջ։ Հոդվածի հեղինակները պնդում են, որ ալտ-աջ շարժման ձևավորման վրա ազդել են նաև Օսվալդ Շպենգլերի, Հենրի Լուի Մենքենի և Յուլիուս Էվոլայի գաղափարները[48]։

Լրագրող Էլ Ռիվը՝ Շառլոտսվիլի ծայրահեղ աջերի բողոքի ցույցերի և դրանց հետ կապված իրադարձությունների մասին ֆիլմի հեղինակը, նշել է, որ այս բողոքի ցույցերը «առաջին հնարավորությունն էին ապացուցելու, որ նրանք համացանցային մեմ չեն, այլ իրական քաղաքական ուժ Միացյալ Նահանգներում»[59]։

Մարտավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտերնատիվ աջերը իրենց գաղափարների տարածման համար լայնորեն օգտագործում են ինտերնետ մեմերը[12][29][60][61][62]։ Ալտ-աջերի հաղորդակցման հիմնական հարթակներն են 4chan, 8chan ֆորումները և The Daily Stormer բլոգը։ Ալտ-աջերի կողմից ստեղծված մեմերի գլխավոր հերոսներն են Դոնալդ Թրամփը և գորտ Պեպեն։ Քանի որ մեմերը հաճախ պարունակում են ռասիստական կամ այլ ձևի վիրավորական ենթատեքստ և պատկերներ, շատ լրագրողներ և նույնիսկ որոշ քաղաքական գործիչներ և մասնագետներ (ներառյալ Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի PR բաժինը) արագորեն հաղորդագրություններ են տարածել «նացիստական գորտի» մասին, որի նկարները Դոնալդ Թրամփի կողմնակիցները տեղադրում էին համացանցում, նպատակ ունենալով վախեցնել և նվաստացնել փոքրամասնություններին[63][64][65]։

Քաղաքական քարոզչության ավանդական մեթոդների փոխարեն մեմերի կիրառման միտումը լրագրողների և փորձագետների մոտ կասկածի տեղիք է տվել ալտ-աջերի լրջության վերաբերյալ։ Խավա Գուրարիի խոսքով՝ սադրանքն ու սկանդալ հրահրելն այս մեմերը ստեղծողների ինքնանպատակն է[40]։

Կապ բռնության և ահաբեկչության հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգման հարց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտ-աջ շարժումը որոշ քաղաքական հետազոտողների կողմից համարվում է ահաբեկչական, իսկ ալտ-աջերի արմատականացման գործընթացը քաղաքագետների և քաղաքական առաջնորդների կողմից համեմատվել է իսլամիստական ահաբեկչության հետ[66][67][68][69][70]։

Թեմայի վերաբերյալ հետազոտությունները ցույց են տվել, որ շարժումը հստակորեն համապատասխանում է ծայրահեղականի սահմանմանը, քանի որ «Ալտ-աջը նաև թշնամանք է արտահայտել, որը կարելի է համարել ծայրահեղական. նրանք հեշտությամբ պատրաստ են եղել անմարդկայնացրել ինչպես կրոնական և ազգային խմբերը, այնպես էլ քաղաքական ընդդիմության խմբերը»[71]։

2018 թվականի փետրվարին «Southern Poverty Law Center»-ը կազմել է 2014-ից 2018 թվականներին տեղի ունեցած 13 բռնի հարձակումների ցուցակ, որոնք իրականացվել են Ալտ-աջի ազդեցության տակ գտնվող մարդկանց կողմից։ Այս հարձակումների հետևանքով զոհվել է 43 մարդ, վիրավորվել՝ 67-ը։ Առաջինը բռնություն գործադրողների ցուցակում Էլիոթ Ռոջերն (անգլ.՝ Elliot Rodger) է[72]։ Ցուցակում ընդգրկված է նաև Դիլան Ռուֆը։ Բոլոր հանցագործները սպիտակամորթ, 17-ից 37 տարեկան մարդիկ են, միջին տարիքն է 25-ից մի փոքր ավելի (միայն երեքն են 30-ից բարձր)։ Բոլորը, բացի մեկից, ամերիկացի են, մեկը՝ կանադացի[73]։

«Southern Poverty Law Center»-ի վերլուծությունը հավաստիացնում է, որ իր կողմից ուսումնասիրված սպանությունները մեկուսացված չեն, իսկ ալտ-աջերը կառուցվածքային պատասխանատվություն են կրում նրանց համար՝ օտարելով մարդկանց իրենց համայնքներում մասնակցությունից և պատճառներ տալով նրանց շարունակելու մնալ դժգոհ և մեկուսացված մինչև այն պահը, երբ նրանք կարող են բռնության գործողություններ իրականացնել՝ չմտածելով իրենց կամ ուրիշների համար հետևանքների մասին[73]։

Չնայած նրան, որ որոշ պահպանողականներ եռանդորեն աջակցել են Ալտ-աջ շարժմանը, շատ ոչ միայն ձախ, այլև նաև աջ քաղաքական գործիչներ և լրագրողներ դատապարտել են շարժումը՝ մեղադրելով այն ռասիզմ քարոզելու և ատելություն սերմանելու մեջ[46]։

Լրագրող Դեյվիդ Ֆրենչը քննադատել է ալտ-աջերին՝ նրանց անվանելով «ֆաշիզմի սիրահարներ»[46][74]։ Բենջամին Ուելթոնը Ալտ-աջը նկարագրել է որպես «կառուցվածքային միատարր շարժում, որը թքում է ձախերի բարոյականության վրա և հպարտությամբ ընդունում ռասիզմի, հոմոֆոբիայի և սեքսիզմի մեղադրանքները»[74]։

Ալաբամայի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Հոուլին ալտ-աջերին անվանել է ավելի մեծ սպառնալիք սոցիալական առաջընթացի համար, քան ավանդական պահպանողականները[75]։

2016 թվականի նոյեմբերի 22-ին The New York Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Ալտ-աջ շարժումը, ինչը զայրացրել է շարժումը ներկայացնող նրա շատ կողմնակիցներին[76][77]։

Մի շարք լրագրողներ ենթադրում են, որ Ալտ-աջ շարժումը արտոնյալ սպիտակամորթ տղամարդկանց ինքնության քաղաքականության դրսևորում է[78][79][80][81][82]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Stack, Liam (August 15, 2017). Alt-Right, Alt-Left, Antifa: A Glossary of Extremist Language. Արխիվացված 2019-12-17 Wayback Machine The New York Times. Retrieved: February 10, 2018. «The 'alt-right' is a racist, far-right movement based on an ideology of white nationalism and anti-Semitism.»
  2. October 13, 2017. Explained: Alt-right, alt-light and militias in the US. Արխիվացված 2018-07-25 Wayback Machine Al Jazeera. Retrieved: February 10, 2018. «The alt-right is a loosely knit coalition of far-right groups that includes populists, white supremacists, white nationalists, neo-Confederates and neo-Nazis.»
  3. «Alt-Right» Արխիվացված 2018-07-11 Wayback Machine. The Southern Poverty Law Center. Retrieved February 10, 2018. «The Alternative Right, commonly known as the Alt-Right, is a set of far-right ideologies, groups and individuals whose core belief is that 'white identity' is under attack by multicultural forces using 'political correctness' and 'social justice' to undermine white people and 'their' civilization.»
  4. «Mr. Spencer, however you describe him, calls himself a part of the „alt-right“ — a new term for an informal and ill-defined collection of internet-based radicals.» Caldwell, Christopher (December 2, 2016) «What the Alt-Right Really Means» Արխիվացված 2019-03-13 Wayback Machine. The New York Times.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Alt Right: A Primer about the New White Supremacy». Anti-Defamation League (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. «Alt-Right». Southern Poverty Law Center (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Matthews, Dylan (2016 թ․ ապրիլի 18). «The alt-right is more than warmed-over white supremacy. It's that, but way way weirder». VOX (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  8. Ohlheiser, Abby (2016 թ․ հունիսի 3). «Anti-Semitic Trump supporters made a giant list of people to target with a racist meme». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. Sarlin, Benjy (2016 թ․ օգոստոսի 25). «5 Things to Know About the 'Alt-Right'». NBC News. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 McAfee, Tierney (2016 թ․ օգոստոսի 25). «What Is the Alt-Right Anyway? A User's Guide». People. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  11. Krieg, Gregory (2016 թ․ օգոստոսի 25). «Clinton is attacking the 'Alt-Right' – What is it?». CNN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Hess, Amanda (2016 թ․ հունիսի 10). «For the Alt-Right, the Message Is in the Punctuation». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  13. 13,0 13,1 Romo, Vanessa (2017 թ․ սեպտեմբերի 6). «'Ghost Skins' And Masculinity: Alt-Right Terms, Defined». NPR. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  14. 14,0 14,1 Hawley, George Making Sense of the Alt-Right. — Columbia University Press, 2017.
  15. 15,0 15,1 Becker, Amanda. «Clinton to accuse Trump of embracing nativist political movement». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  16. Walsh, Joan (2016 թ․ հուլիսի 20). «Islamophobes, White Supremacists, and Gays for Trump–the Alt-Right Arrives at the RNC». The Nation. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. «At the self-described "most fab party at the RNC" Tuesday night, Islamophobe provocateur Pamela Geller, not renowned as a stand-up comedian, opened with a joke... Before Geller and Yiannopolous spoke, the crowd welcomed the notorious Dutch politician Geert Wilders, who runs the anti-immigrant Dutch Party for Freedom. Wilders, a Trump admirer, was banned from entering Britain in 2009 for his Islamophobia (the decision was reversed in 2010) but was welcome here in Cleveland. An exhilarated Richard Spencer, a leading white nationalist who coined the term "alt-right," introduced himself to me just as Milo began to speak. 'This is the alt-right convention!...'  At this first "alt-right convention," most of the influentials weren't known to the public. They're hoping that will change, under President Donald J. Trump.»
  17. «The rise of the alt-right». The Week. 2016 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  18. Hassan, Adeel (2016 թ․ սեպտեմբերի 23). «Candy, Hashtags and Hate». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  19. Lynch, Conor (2016 թ․ հունիսի 14). «With their Orlando response, Trump and the alt-right are playing directly into the hands of ISIS». Salon. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  20. 20,0 20,1 20,2 «What You Need To Know About The Alt-Right Movement». NPR.org. 2016 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  21. Signorile, Michelangelo (2016 թ․ սեպտեմբերի 21). «Donald Trump's Hate-Fueled, Alt-Right Army Hates 'Faggots' Too». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  22. Main, Thomas J. (2016 թ․ օգոստոսի 25). «What's the Alt-Right?». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 Benjamin Wallace-Wells Is the Alt-Right for Real?(անգլ.) // The New Yorker : magazine. — Condé Nast, 2016-05-05. — ISSN 0028-792X. Архивировано из первоисточника 4 Հուլիսի 2018.
  24. 24,0 24,1 Wilson, Jason (2016 թ․ օգոստոսի 23). «'A sense that white identity is under attack': making sense of the alt-right». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  25. 25,0 25,1 Brodeur, Michael. «What's 'alt-' about the alt-right?». The Boston Globe. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  26. Keller, Jared (2017 թ․ օգոստոսի 25). «Welcome to the New Age of Anarcho-Fascism». Pacific Standard (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  27. «Men's-Rights Activists Are Finding a New Home With the Alt-Right». New York Magazine. 2016 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  28. Marantz, Andrew Trolls for Trump(անգլ.) // New Yorker. — 2016. Архивировано из первоисточника 2 Դեկտեմբերի 2019.
  29. 29,0 29,1 «Nero, Nazis, and the New Far Right: The Phenomena of the Professional Troll | VICE | United States». VICE (անգլերեն). 2016 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  30. Hunt, Elle (2016 թ․ հուլիսի 20). «Milo Yiannopoulos, rightwing writer, permanently banned from Twitter». The Guardian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  31. «For the Record: For Trump, everything's going to be alt-right». USA TODAY. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  32. «The Alt-Right is Killing People». Southern Poverty Law Center (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  33. «ADL Report: White Supremacist Murders More Than Doubled in 2017» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  34. «White Supremacists Killed More Americans Last Year Than Any Other Domestic-Extremist Group». Defense One. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  35. «The Decline and Rise of the Alternative Right». The Unz Review (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  36. «Is Breitbart.com Becoming the Media Arm of the 'Alt-Right'?». Southern Poverty Law Center. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  37. Nagle, 2017, էջ 9
  38. «Clinton sees Trump ties to "alt-right" dystopian ideology». The Big Story (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  39. Wendling, Mike (2016 թ․ օգոստոսի 26). «Trump's shock troops: Who are the 'alt-right'?». BBC News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  40. 40,0 40,1 40,2 «How the 'alt-right' checkmated the media». Columbia Journalism Review. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  41. Ohlheiser, Abby (2016 թ․ հունիսի 3). «Anti-Semitic Trump supporters made a giant list of people to target with a racist meme». The Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  42. «5 Things to Know About the 'Alt-Right'». NBC News. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  43. Becker, Amanda (2016 թ․ օգոստոսի 25). «Clinton to accuse Trump of embracing nativist political movement». Yahoo.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  44. «Trolls for Trump». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  45. Culture (2016 թ․ ապրիլի 4). «Yes, the Alt-Right Are Just a Bunch of Racists». The Federalist. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  46. 46,0 46,1 46,2 «Opinion: Trump and the bigoted backlash». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  47. ABC News. «ABC News». ABC News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  48. 48,0 48,1 «An Establishment Conservative's Guide To The Alt-Right». Breitbart (անգլերեն). 2016 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  49. «Fash the Nation Week 58: Alt-Right vs. Alt-Wrong». Fash the Nation (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  50. «Kikeservative Milo Attacks Daily Stormer and Fash the Nation, Says Alt-Right is Only 2-5% of the Alt-Right». Daily Stormer. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  51. «Whose Alt-Right Is It Anyway?». Southern Poverty Law Center. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  52. 52,0 52,1 Gary Lachman Dark star rising : magick and power in the age of Trump. — New York, New York, 2018. — С. 80. — xxii, 233 pages с. — ISBN 978-0-14-313206-6, 0-14-313206-7
  53. George Michael Useful Idiots or Fellow Travelers? The Relationship between the American Far Right and Russia(անգլ.) // Terrorism and Political Violence. — 2019-01-02. — В. 1. — Т. 31. — С. 65, 72–73. — ISSN 1556-1836 0954-6553, 1556-1836. — doi:10.1080/09546553.2018.1555996 Архивировано из первоисточника 22 հունվարի 2022.
  54. «David Duke, To Russia With Hate». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
  55. George Hawley Making sense of the alt-right. — New York, 2017. — С. 17. — 1 online resource (x, 218 pages) с. — ISBN 978-0-231-54600-3, 0-231-54600-9, 0-231-18512-X, 978-0-231-18512-7
  56. Mike Wendling Alt-Right : from 4chan to the White House. — London, 2018. — С. 202. — vi, 294 pages с. — ISBN 978-0-7453-3795-1, 0-7453-3795-3, 978-0-7453-3745-6, 0-7453-3745-7
  57. Tom Pollard Alt-Right Transgressions in the Age of Trump // Perspectives on Global Development and Technology. — 2018-02-13. — В. 1-2. — Т. 17. — С. 83. — ISSN 1569-1497 1569-1500, 1569-1497. — doi:10.1163/15691497-12341467 Архивировано из первоисточника 24 Դեկտեմբերի 2021.
  58. Tucker, Jeffrey A. (2016 թ․ օգոստոսի 26). «Five Differences Between the Alt-Right and Libertarianism | Jeffrey A. Tucker» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  59. «Не интернет-мем, а реальная политическая сила: фильм Vice о выступлении американских ультраправых в Шарлотсвилле». Meduza. 2017 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  60. «Explaining Ben Shapiro's Messy, Ethnic-Slur-Laden Breakup With Breitbart». Daily Intelligencer. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  61. Lisa Mascaro. «David Duke and other white supremacists see Trump's rise as way to increase role in mainstream politics». latimes.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  62. «Вирусные радикалы. Кто такие американские «альтернативные правые» и при чем тут лягушонок Пепе». Meduza. 2016 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  63. Olivia Nuzzi (2016 թ․ մայիսի 26). «How Pepe the Frog Became a Nazi Trump Supporter and Alt-Right Symbol». The Daily Beast. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  64. Serwer, Adam. «The Creator of the Alt-Right's Favorite Meme Speaks Out». The Atlantic (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  65. Ohlheiser, Abby (2016 թ․ սեպտեմբերի 14). «Why Pepe the Frog's Nazi phase doesn't worry his creator». The Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  66. «Opinion | What U.Va. Students Saw in Charlottesville». The New York Times (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 13. ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  67. Forman, Carmen. «Blue Ridge Caucus: Mark Warner calls members of Alt-Right 'domestic terrorists' after Charlottesville rally». Roanoke Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  68. «Unite the Right Hate Rally in #Charlottesville Is an Act of Terrorism». Faithfully Magazine (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  69. «Radical Islam and the alt-Right are not so different – Scott Atran | Aeon Essays». Aeon. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  70. «Reciprocal rage: why Islamist extremists and the far right need each other». Vox. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  71. Ingraham, Christopher (2017 թ․ օգոստոսի 16). «Analysis | The 'alt-right' is just another word for white supremacy, study finds». Washington Post (անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  72. «ABC News». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  73. 73,0 73,1 Staff (February 5, 2018) «The Alt-Right is Killing People» Արխիվացված 2018-05-11 Wayback Machine Southern Poverty Law Center
  74. 74,0 74,1 «The Race-Obsessed Left Has Released a Monster It Can't Control». National Review. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  75. Hawley, 2016
  76. «Trump disavows 'alt-right' supporters». BBC News (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  77. Woolf, Nicky (2016 թ․ նոյեմբերի 23). «Donald Trump's 'alt-right' supporters express dismay at disavowal». The Guardian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  78. «Analysis | White identity politics isn't just about white supremacy. It's much bigger» (անգլերեն). Washington Post. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  79. «The alt-right, and how the paranoia of white identity politics fuelled Trump's rise» (անգլերեն). www.newstatesman.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  80. «White-Identity Politics After the Alt-Right – Tablet Magazine» (անգլերեն). www.tabletmag.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  81. «How America's identity politics went from inclusion to division». The Guardian (անգլերեն). 2018 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  82. «The problem with identity politics» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]