Անդրեյ Պյատով
Պյատովը Շախտյորի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Андрій Валерійович П'ятов | ||
Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 28, 1984[1][2][3] (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Կրոպիվնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Շախտյոր Դոնեցկ | ||
Համար | 30 | ||
Պատանեկան կարիերա | |||
Վորսկլա | |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2002-2007 | Վորսկլա | 36 | (0) |
2007-ներկա | Շախտյոր Դոնեցկ | 231 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2004-2006 | Ուկրաինա Մ21 | 22 | (0) |
2007-ներկա | Ուկրաինա | 79 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Անդրեյ Պյատով (ուկրաիներեն՝ Андрій П'ятов, հունիսի 28, 1984[1][2][3], Կրոպիվնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Շախտյոր Դոնեցկի և Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շախտյոր Դոնեցկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պյատովը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է 2002 թվականին Վորսկլա Պոլտավայում։
2006 թվականի դեկտեմբերի 13-ին Պյատովը 880․000 եվրոյի դիմաց տեղափոխվել է Շախտյոր Դոնեցկ։ 2006-07 մրցաշրջանի շարունակությունը անցկացրեց Վորսկլայում և ամռանը միացավ Շախտյորին։ 2007-08 մրցաշրջանում Պյատովը դարձավ Շախտյորի հիմնական դարպասապահը։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2007 թվականի հուլիսի 10-ին՝ Ուկրաինայի սուպերգավաթի Դինամո Կիևի դեմ խաղում։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով և Դինամոն հաղթեց 6-4 հաշվով հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[5]։ Ուկրաինայի առաջնությունում Շախտյորի կազմում դեբյուտը նշեց հուլիսի 15-ին՝ նույն Դինամո Կիևի դեմ խաղում[6]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշեց 2007 թվականի հուլիսի 31-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի Փյունիկի դեմ խաղում[7]։
2008-09 մրցաշրջանում Պյատովը Շախտյորի հետ հաղթեց ՈՒԵՖԱ Գավաթը՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Վերդեր Բրեմենին[8][9]։ 2009 թվականի նոյեմբերի 1-ին՝ Չեռնոմորեց Օդեսայի դեմ խաղում[10] Պյատովը անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Շախտյորի կազմում, ինչպես նաև ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ[11]։ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Մալմյոյի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Պյատովը հետ մղեց 11-մետրանոց հարվածը[12][13]՝ դառնալով ուկրաինական ակումբների պատմության եվրոպական առաջնություններում ամենաշատ 11-մետրանոց հետ մղած դարպասապահը՝ 4 սեյվով[14]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պյատովը Ուկրաինայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2006 թվականին և մասնակցեց 2006 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[15]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2007 թվականի օգոստոսի 22-ին՝ Ուզբեկստանի դեմ խաղում[16]։
Ուկրաինայի կազմում Պյատովը մասնակցեց Եվրո 2012-ին՝ անցկացնելով բոլոր 3 հանդիպումները և բաց թողելով 4 գնդակ, իսկ Ուկրաինան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ դուրս մնալով առաջնությունից[17]։ Նա մասնակցեց նաև Եվրո 2016-ի Ուկրաինայի 3 խաղերին, և Ուկրաինան դուրս մնաց խմբային փուլից[18]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մարտի 23-ի դրությամբ[19]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վորսկլա Պոլտավա | 2002–03 | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
2003–04 | 0 | 0 | 0 | 0 | |||||||
2004–05 | 1 | 0 | 1 | 0 | |||||||
2005–06 | 4 | 0 | 4 | 0 | |||||||
2006–07 | 30 | 0 | 30 | 0 | |||||||
Ընդհանուր | 36 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 0 | |
Շախտյոր Դոնեցկ | 2007–08 | 23 | 0 | 4 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 38 | 0 |
2008–09 | 24 | 0 | 3 | 0 | 17 | 0 | 0 | 0 | 44 | 0 | |
2009–10 | 27 | 0 | 2 | 0 | 12 | 0 | 0 | 0 | 41 | 0 | |
2010–11 | 29 | 0 | 2 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 42 | 0 | |
2011–12 | 10 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 15 | 0 | |
2012–13 | 22 | 0 | 4 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 35 | 0 | |
2013–14 | 16 | 0 | 3 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 27 | 0 | |
2014–15 | 15 | 0 | 5 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 28 | 0 | |
2015–16 | 14 | 0 | 2 | 0 | 16 | 0 | 0 | 0 | 32 | 0 | |
2016–17 | 28 | 0 | 1 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 40 | 0 | |
2017–18 | 23 | 0 | 2 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 34 | 0 | |
Ընդհանուր | 231 | 0 | 32 | 0 | 107 | 0 | 6 | 0 | 376 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 267 | 0 | 32 | 0 | 107 | 0 | 6 | 0 | 412 | 0 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մարտի 23-ի դրությամբ[19]
Ուկրաինա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2007 | 4 | 0 |
2008 | 5 | 0 |
2009 | 8 | 0 |
2010 | 5 | 0 |
2011 | 2 | 0 |
2012 | 10 | 0 |
2013 | 12 | 0 |
2014 | 7 | 0 |
2015 | 8 | 0 |
2016 | 10 | 0 |
2017 | 8 | 0 |
Ընդհանուր | 79 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի առաջնություն․ 2007-08, 2009-10, 2010-11, 2011–12, 2012–13, 2013–14, 2016–17
- Ուկրաինայի գավաթ․ 2007-08, 2010–11, 2011–12, 2012–13, 2015–16, 2016–17
- Ուկրաինայի սուպերգավաթ․ 2008, 2010, 2012, 2013, 2014, 2015, 2017
- ՈՒԵՖԱ Գավաթ․ 2009
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի առաջնության լավագույն դարպասապահ․ 2009–10, 2013–14, 2015–16, 2016–17
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Ukraine - A. Pyatov - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Dynamo Kyiv - Shakhtar Donetsk, Jul 10, 2007 - Ukrainian Super Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Shakhtar Donetsk - Dynamo Kyiv, Jul 15, 2007 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ «FC Pyunik Erewan - Shakhtar Donetsk, Jul 31, 2007 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Shakhtar Donetsk vs. Werder Bremen - Football Match Line-Ups - May 20, 2009 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Shakhtar Donetsk claim Uefa Cup final glory over Werder Bremen». the Guardian (անգլերեն). 2009 թ․ մայիսի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Chornomorets Odessa - Shakhtar Donetsk, Nov 1, 2009 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ ««Черноморец» – «Шахтер»: день вратаря | Фан-клуб Шахтер Донецк». shahta.org (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ «LIVE Malmö FF - Shakhtar Donetsk - Champions League - 21 October 2015». Eurosport. 2015 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ uefa.com (2015 թ․ հոկտեմբերի 21). «UEFA Champions League 2015/16 - History - Malmö-Shakhtar Donetsk – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Пятов побил рекорд Шовковского по количеству отбитых пенальти в еврокубках». Sports.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ FIFA.com. «2006 FIFA World Cup Germany ™ - Teams - Ukraine - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ukraine - Uzbekistan, Aug 22, 2007 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ uefa.com. «UEFA EURO 2012 - History - Ukraine – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ uefa.com. «UEFA EURO 2016 - History - Ukraine – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ 19,0 19,1 Strack-Zimmermann, Benjamin. «Andriy Pyatov». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պյատովի պաշտոնական Ինստագրամի էջը
- Պյատովը transfermarkt-ում
- Պյատովը WhoScored.com կայքում
- Պյատովը Շախտյորի պաշտոնական կայքում
- Պյատովը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Պյատովը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-03-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Պյատով» հոդվածին։ |
|
|
|
- Հունիսի 28 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Շախտյոր Դոնեցկի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուկրաինացի ֆուտբոլիստներ
- Վորսկլայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ