Jump to content

Մադրիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադրիդ (այլ կիրառումներ)
Քաղաք
Մադրիդ
Villa de Madrid
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքՄադրիդ
ՊրովինցիաՄադրիդ
Արեա-ՄետրոպոլիտանաՄեծ Մադրիդ
Ներքին բաժանումԱրգանսուելա, Սենտրո, Չամբերի, Ռետիրո, Լատինա, Կարաբանչել, Ուսերա, Վիլավարդե, Վիլյա դե Վալյեսաս, Պուենտե դե Վալյեսաս, Մորատալաս, Վիկալվարո, Castellana?, Մոնկլոա Արավակա, Ֆուենկանալ - Էլ Պարդո, Սյուդադ Լինեալ և Հորտալեզա
ՔաղաքապետՄանուելա Կարմենա
Հիմնադրված է9-րդ դար[1] թ.
Առաջին հիշատակում9-րդ դար
Մակերես607 կմ²
ԲԾՄ667 մ
Կլիմայի տեսակՄայրցամաքային
Պաշտոնական լեզուԻսպաներեն
Բնակչություն3․273․049 մարդ (2010)
Խտություն5 403 մարդ/կմ²
Ագլոմերացիա6 458 684
Ազգային կազմԻսպանացիներ, պորտուգալացիներ, հայեր և այլ ազգեր
Կրոնական կազմԿաթոլիկ եկեղեցի, ՀԱԵ
ՏեղաբնականունՄադրիդցի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+34 91
Փոստային դասիչ28001–28080
Ավտոմոբիլային կոդM
Պաշտոնական կայքmunimadrid.es (իսպ.)
Կարգախոս«Fui sobre agua edificada,
mis muros de fuego son.
Esta es mi insignia y blasón
»

("Ջրի վրա եմ ես հիմնվել,
իմ պատերը կրակից են։
Սա է իմ նշանը և զինանշանը:")[2][3]
Մադրիդ (Իսպանիա)##
Մադրիդ (Իսպանիա)
Մադրիդ (Մադրիդ)##
Մադրիդ (Մադրիդ)

Մադրիդ (իսպ.՝ Madrid; Իսպաներեն: [maˈðɾið]), Իսպանիայի մայրաքաղաքը և երկրի ամենամեծ քաղաքը։ Քաղաքի բնակչությունը մոտ 3.3 միլիոն է[4], իսկ արվարձաններով հանդերձ՝ մոտ 6.271 միլիոն[5]։ Այն Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո և իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո[6][7][8][9]։ Քաղաքի մակերեսն 604.3 կմ² է[10]։

Մադրիդի քաղաքային ագլոմերացիան ունի երրորդ խոշորագույն ՀՆԱ-ն[11] Եվրամիությունում և նրա կրթական համակարգը, ժամանցային վայրերը, շրջակա միջավայրը, ԶԼՄ-ները, նորաձևությունը, գիտությունն ու արվեստը միասին վերցված դարձնում են Մադրիդն աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներից մեկը[12][13]։ Չնայած ֆինանսական ճգնաժամին, բարձր կենսամակարդակը և շուկայի մեծությունը Մադրիդին դարձնում են տարածաշրջանի ֆինանսական կենտրոններից մեկը։ Այստեղ կան գրեթե բոլոր խոշորագույն ընկերությունների գրասենյակները։ Մադրիդն ամենատուրիստական քաղաքն է Իսպանիայում, չորրորդը՝ Եվրոպայում[14]։ Մադրիդը նաև 12-րդ ամենականաչ քաղաքն է աշխարհում 2010 թվականի դրությամբ[15]։ Մադրիդը 2020 օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու քաղաքներից էր[16]։ Մադրիդը կեցության համար աշխարհի լավագույն քաղաքների մեջ 17-րդն է, համաձայն 2014 թվականի Մոնոկլ ամսագրի հրատարակման[17][18]։

Քաղաքը գտնվում է Մանզանարես գետի ափին՝ երկրի կենտրոնում։ Այն ներառվում է Մադրիդի համայնքի կազմի մեջ (որն էլ իր հերթին բացի Մադրիդ քաղաքից՝ ներառում է նաև արվարձանները և շրջակա գյուղերը), որը սահմանակցում է Կաստիլիա և Լեոն ու Կաստիլե Լա-Մանչա համայնքների հետ։

Որպես Իսպանիայի մայրաքաղաք՝ այն նաև կառավարության և միապետ Ֆելիպե VI-ի նստավայրն է։ Մադրիդը նաև Իսպանիայի քաղաքական կենտրոնն է[19]։ Քաղաքի ներկայիս քաղաքապետն է Մանուելա Կարմենան՝ Ժողովրդական կուսակցությունից։

Մադրիդում ժամանակակից ենթակառուցվածքի ձևավորման հետ մեկտեղ նաև աշխատում են պահպանել նրա պատմական տեսքը հնամենի փողոցներով և շինություններով։ Դրա ապացույցներն են Մադրիդի թագավորական պալատը, Տեատրո Ռեալը (թագավորական թատրոնը) իր 1850 թվականին վերանորոգված Օպերայի տան հետ։ Բուեն Ռետիրո այգին հիմնադրված 1631 թվականին, 19-րդ դարի ազգային գրադարանը, որտեղ պահպանվում են Իսպանական պատմական գործեր, ինչպես նաև Ազգային հնագիտական թանգարանը և Արվեստի ոսկե եռանկյունին, տեղակայված Պասեո դել Պրադո փողոցում, որը կազմված է երեք թանգարաններից։

Ալկարա փողոցը և Մետրոպոլիս շինությունը

Մադրիդի անվան ծագման հետ կապված մի քանի վարկածներ կան։ Ըստ մի ավանդազրույցի՝ Մադրիդը հիմնադրել է Օքնո Բիանորը (Տոսկանայի ու Մանտուայի արքա Տիրենիուսի որդին) և անվանել «Մետրագիրթա» կամ «Մանտուա Կարպետանա»։ Մեկ այլ ավանդույթի համաձայն քաղաքն անվանվել է «Ուրսարիա» (թարգմ.՝ արջերի երկիր), քանի որ շրջակա անտառներում նախկինում ապրել են մեծ թվով արջեր, որոնք միջին դարերում ելակածառի հետ միասին եղել են քաղաքի խորհրդանիշը[20]։

Քաղաքի արձանագրված հնագույն անունը Մագերիտ-ն է (կամ Մատերիտ, Մագետերիտ), որը եղել է 9-րդ դարում Մանզաներաս գետի ափին կառուցված մի ամրոցի անուն, և որը նշանակում է «առատ ջրի վայր»[21]։

Այնուամենայնիվ ներկայումս լեզվաբանների մեծ մասը հակված են այն տարբերակին, ըստ որի անվանումը գալիս է 2-րդ դարից, երբ Հռոմեական կայսրությունը Մանզանարես գետի ափին բնակավայր հիմնեց։ Այդ բնակավայրը կոչվել է «Մատրիս» (հղելով բնակավայրի մոտ գտնվող գետին)։ Հետագայում այս տարածքները գրավեցին գերմանական ցեղերը, իսկ 5-րդ դարում՝ ալանները։ Հռոմեական կայսրությունը կորցրեց այս տարածքներում ռազմական ներկայությունը, և շուտով այս տարածքները անցան վեստգոթերին։ 8-րդ դարում Պիրենեյան թերակղզին նվաճվեց արաբների կողմից։ Շուտով իսլամական իշխանությունը փոխեց բնակավայրի անվանումը «Մայրիտ» (արաբ․՝ ميرا‎‎արաբերեն՝ «մայրա» (նշանակում է «ծառեր» կամ «կյանք պարգևող» և իբերո-ռոմանական «իտ» ածանցից, որը նշանակում է «վայր»)[22]։

Չնայած այժմյան Մադրիդի մի մասը բնակեցված է եղել դեռևս նախապատմական ժամանակաշրջանում[23], Հռոմեական կայսրության ժամանակներում տարածքը պատկանել է Կոմպլուտոն թեմին (այժմյան Ալկարա դե Հենարաս)։ Կան հնէաբանական գտածոներ, որոնք վկայում են այս տարածքում վեստգոթական ժամանակաշրջանում փոքրիկ գյուղի մասին[1]։ Քաղաքի հիմնադրման պատմությունը սկսվում է 9-րդ դարից, երբ Մուհամեդ I Կորդովացին հրամայեց կառուցել փոքրիկ ամրոց ներկայիս Մադրիդի թագավորական պալատի վայրում։ Այս պալատի շրջակայքում կառուցվեց փոքրիկ միջնաբերդ։ Ի վերջո այն նվաճվեց քրիստոնեական թագավոր Ալֆոնսո VI-ի կողմից 1085 թվականին Տոլեդո կատարած արշավանքի ժամանակ։ Նա մզկիթը վերափոխեց Ալմուդենա կույսի եկեղեցու, ամբարի և զորանոցի։ 1329 թվականին Կորտեսի Գեներալները քաղաքում գումարեցին առաջին ժողովը։ Սեֆարդյան հրեաները և մավրերը (Իսպանիայի արաբներն ու բերբերները) շարունակեցին ապրել քաղաքում մինչև նրանց վտարեցին 15-րդ դարում[20]։ Քաղաքի մեծ հրդեհներից հետո Հենրի III Կաստիլիացին (1379–1406) վերակառուցեց այն և իր համար անվտանգ տեղ ընտրեց դարպասներից դուրս գտնվող Էլ Պրադո թագավորական ամրոցը։

Նորագույն ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլազա Մայոր

Կաստիլիայի թագավորությունը՝ Տոլեդո մայրաքաղաքով և Արագոնի թագավորությունը՝ Սարագոսա մայրաքաղաքով միավորվեցին՝ ստեղծելով ներկայիս Իսպանիան, որը տեղի ունեցավ Իզաբելլա I Կաստիլիացու և Ֆերդինանդ II Արագոնացու ամուսնության արդյունքում[20]։

Չնայած նրանց թոռը՝ Կառլոս V-ը ծնվել էր Սևիլիայում, այնուամենայնիվ, 1560 թվականին տեղափոխվել է Մադրիդ։ Շուտով Կառլոսը Մադրիդը պաշտոնապես հռչակեց մայրաքաղաք։ Սևիլյան շարունակում էր վերահսկել իսպանական գաղութները, իսկ Մադրիդը վերահսկում էր Սևիլյան[24]։

Պուերտա դե Ալկարա.

Իսպանական ոսկեդարի ընթացքում (16-րդ/17-րդ դարեր), Մադրիդը հասավ իր ծաղկման գագաթնակետին. Էլ Էսկորիալը՝ մեծ թագավորական պալատը, կառուցված Ֆիլիպ II-ի կողմից, գրավեց ամբողջ Եվրոպայի ուշադրությունը։ Այնտեղ էին գալիս բազմաթիվ արվեստագետներ՝ հմայվելու իսպանական ճարտարապետությամբ։

Մադրիդը համարվում էր նաև Իսպանիայի ոսկեդարի մշակութային մայրաքաղաքը։ Մադրիդում են ծնվել աշխարհահռչակ բազմաթիվ գրողներ և արվեստագետներ, ինչպիսիք են՝ Միգել դե Սերվանտեսը (Դոն Կիխոտի հեղինակը), նկարիչ Դիեգո Վելասկեսը, հռչակավոր գրողներ՝ Լոպե դե Վեգան, Ֆրանսիսկո դե Կևեդոն, Կալդերոն դե լա Բարկան և Տիրսո դե Մոլինան, ոսկեդարի վերջին նկարիչ Կլաուդիո Կոլեոն։ Վերածննդիի ճանաչված ճարտարապետ Խուան դե Հերերայի կողմից կառուցվեց Պլազա Մայորը, որը կառուցվեց Հաբսբուրգյան տոհմի կառավարման ժամանակաշրջանում, որպես կենտրոնական հրապարակ։ Դրանից ոչ հեռու տեղակայված է մեկ այլ հրապարակ՝ Պուերտա դել Սոլը։

Նոր պալատներ (ներառյալ Պալասիո Ռեալ դե Մադրիդը) կառուցվել են նաև Ֆիլիպ V-ի օրոք։ Սակայն մինչև Կառլոս III-ի գահակալությունը (1716-1788) Մադրիդը չէր համարվում ժամանակակից քաղաք։ Կառլոս III-ը ամենաճանաչված թագավորն էր Մադրիդի պատմության մեջ։ Երբ Կառլոս IV-ը (1748-1819) դարձավ թագավոր, մադրիդցիներն ապստամբեցին։ Արանխուեսի ապստամբությունից հետո, որը գլխավորում էր նրա հարազատ որդի Ֆերդինանդ VII-ը, Կառլոս IV-ը հեռացավ, բայց Ֆերդինանդ VII-ը երկար չգահակալեց. 1808 թվականի մայիսին Նապոլեոն Բոնապարտի զորքերը մտան քաղաք։

19-րդ դարից մինչև մեր օրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլազա դե Սիբելես

1808 թվականի մայիսի 2-ին (իսպ.՝ Dos de Mayo) Մադրիդի ժողովուրդը ոտքի ելավ պայքարելու ֆրանսիական զավթիչների դեմ. արդյունքում սկսվեց Իսպանիայի պատերազմը անկախության համար։

Պատերազմից հետո (1814 թ.) Ֆերդինանդ VII-ը վերադարձավ գահին, բայց լիբերալ հեղափոխությունից հետ Ռաֆայել դել Ռիեգոն արքան երդում տվեց սահմանադրության առջև։ Դա սկիզբն էր այն ժամանակաշրջանի, երբ ազատական և պահպանողական կառավարությունները փոխարինում էին միմյանց։ Ի վերջո գահակալությունը հանձնվեց Իզաբելլա II-ին (1830-1904 թթ.)։ Նա չկարողացավ ճնշել ներքին լարվածությունը, որը հետագայում բերեց խռովության։ Արդյունքում Իսպանիայում վերադարձավ միապետությունը, որին հետևեց երկրորդ հանրապետության կազմավորումը, որը գոյատևեց մինչև Իսպանիայի քաղաքացիական պատերազմը[24]։

Մադրիդն ամենաշատը տուժեց քաղաքացիական պատերազմի հետևանքով (1936–1939 թթ.)։ Քաղաքը հանրապետականների հենակետն էր սկսած 1936 թվականի հուլիսից։ 1936 թվականի նոյեմբերին նրա արևմտյան արվարձաններում տեղի ունեցան թեժ մարտեր, քաղաքացիական պատերազմի տարիներին Մադրիդը դարձավ առաջին եվրոպական քաղաքը, որը ռմբակոծվեց օդանավերով։ (տես Մադրիդի պաշարումը (1936–39 թթ.))[24]։

CTBA երկնաքերեր

1959-1973 թթ.-ի ընթացքում քաղաքում գրանցվեց տնտեսական աննախադեպ աճ, որն ուղեկցվեց բնակչության և հարստության կտրուկ աճով՝ դառնալով Իսպանիայում ՀՆԱ ցուցանիշով առաջին, իսկ արևմտյան Եվրոպայում՝ երրորդ քաղաքը։ Քաղաքի տարածքը ընդարձակվեց՝ դառնալով 607 քառ. կմ։ Քաղաքի հարավը դարձավ արդյունաբերական կենտրոն, ունենալով բնակչության մեծ խտություն, այստեղ էին տեղափոխվում Իսպանիայի գյուղական շրջանների մեծ թվով մարդիկ։ Մադրիդի հյուսիսարևմտյան հատվածը դարձավ միջին խավի հանգրվան, որի արդյունքում գրանցվեց մեծ տնտեսական աճ, իսկ հարավարևելյան մասում բնակվեցին աշխատավոր դասը, ինչը առիթ եղավ մշակութային և քաղաքական բարեփոխումների[24]։

Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո, ձևավորվող ժողովրդավարական կուսակցությունները (այդ թվում, ձախ և հանրապետական գաղափարախոսություն), որպես երկու իրավահաջորդ, ընդունեցին Խուան Կառլոս I-ին միապետ՝ որպես պատմական հարստության ժառանգորդ։ Սա հանգեցրեց Իսպանիայի ներկայիս իրավիճակին, որպես սահմանադրական միապետություն՝ Մադրիդ մայրաքաղաքով[24]։

1980-ականների և 1990-ականների բարեփոխումներից հետո Մադրիդը դարձավ եվրոպական տնտեսական, մշակութային, կրթական, արդյունաբերական և տեխնոլոգիական կենտրոններից մեկը[24]։

Ըստ Կոպպեն Csa կլիմայի դասակարգման՝ Մադրիդը գտնվում է ցամաքային միջերկրծովյան կլիմայի տարածքում[25][26]՝ իր սառը ձմեռներով, իր բարձրության շնորհիվ (650 մ բարձր ծովի մակերևույթից), ներառելով հաճախ ձյան տեղումներ և նվազագույն ջերմաստիճանը 0-ից ցածր է։ Ամռանը, որպես կանոն, շոգ է լինում, ջերմաստիճանը հուլիսին մոտ 30C է, իսկ օգոստոսին հազվադեպ հասնում է 40C-ից բարձրի։ Իր բարձրության պատճառով Մադրիդի կլիման չոր է, տեղումներ լինում են հիմնականում աշնանը և գարնանը։

Ջրամատակարարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրիդի ջրամատակարման մոտ 75 տոկոսը բավարարվում է Լոզոյա գետի ջրամբարներից, որոնցից է Էլ Ատազար ջրամբարը։

Մադրիդը վարչականորեն բաժանված է 21 թաղամասերի, որոնք էլ իրենց հերթին՝ 128 ենթաթաղամասերի (barrios)

Մադրիդ
  1. Սենտրո. Պալասիո, Էմբայադորես, Կորտես, Ջուստիցիա, Ունիվերսիդադ, Սոլ։
  2. Արգանսուելա. Իմպերիալ, Ակասիաս, Լա Չոպերա, Լեգազպի, Դելիսիաս, Պալոս դե Մոգուեր, Ատոչա։
  3. Ռետիրո. Պասիֆիկո, Ադելֆաս, Էստրելլա, Իբիզա, Ջերոնիմոս, Նինո Խոսուս։
  4. Սալամանկա. Ռեկոլատոս, Գոյա, Պարքե դե լաս Ավենիդաս, Ֆունտե դել Բերրո, Գուինդալերա, Լիստա, Կաստելլանա։
  5. Չամարտին. Էլ Վիսո, Պրոսպերիդադ, Կուիդա Ժարդին, Հիսպանոամերկա, Նուեվա Եսպանա, Կաստիլլա։
  6. Տետուան. Բելլաս Վիստաս, Կուերտո Կամինոս, Կաստիլլեխոս, Ալմենարա, Վալդեասեդերաս, Բերուգուտե։
  7. Չամբերի. Գազտամբիտ, Արապիլես, Տրաֆալգար, Ալմագրո, Վալլեհերմոսո, Ռիոս Ռոսաս։
  8. Ֆուենսարալ-Էլ Պարդո. Էլ Պրադո, Ֆուենտելարեյնա, Պանագրանդե, Բարիո դե Պիար, Լա Պազ, Վալվարդե, Միրասեարրա, Էլ Գոլոսո։
  9. Մոնկլլոա-Արավակա. Կասա դե Կամպո, Արգուելես, Սուդադ Ունիվերսիադա, Վալդեզարզա, Վալդեմարին, Էլ Պլանինո, Արավակա.
  10. Լատինա. Լոս Կարմենես, Պուերտա դել Անգել, Լուսերո, Ալուչե, Լաս Ագուիլես, Կամպամենտո, Կուերտո Վիենտոս։
  11. Կարաբանչել. Կոմիլլաս, Օպանել, Սան Իսիդրո, Վիստա Ալեգրե, Պուերտա Բոնիտա, Բուենվիստա, Աբրանտես։
  12. Ուսերա. Օրկասիտաս, Օրկասուր, Սան Ֆերմին, Ալմենդրալես, Մոսկարդո, Զոֆիո, Պրադոլոնգո։
  13. Պուենտե դե Վալեսաս. Էնտրավիաս, Սան Դիեգո, Պալոմերաս Բախաս, Պալոմերաս Սուեստե, Պորտազգո, Նումանսիա։
  14. Մորատալազ. Պավոնաս, Հորցայո, Մորրաքուինա, Մեդիա Լեգունա, Ֆոնտարրոն, Վինատերոս։
  15. Կուդադ Լինեալ. Վենտաս, Պուեբլո Նուեվո, Քուինտանա, Լա Կոնսեպսիոն, Սան Պասկուալ, Սան Խուան Բաուտիստա, Կոլինա, Ատալայա, Կոստիլլերաս։
  16. Հորտալեզա. Պալոմաս, Վալդեֆուենտես, Կանիլլաս, Պինար դել Ռեյ, Ապոստոլ Սանտիագո, Պովերա։
  17. Վիլավերդե. Սան Անդրես, Սան Կրիստոբալ, Բոտաքուե, Լոս Ռոզալես, Լոս Անջելես։
  18. Վիլլա դե Վալեսաս. Կասկո Հիստերիկո դե Վալլեսաս, Սանտա Էուգենիա։
  19. Վիսալվարո. Կասկո Հիստերիկո դե Վիսավարո, Ամբրոզ։
  20. Սան Բլաս. Սիմանկաս, Հելլին, Ամպոստա, Արկոս, Ռոսաս, Ռեյես, Կոնտիլեխաս, Սալվադոր։
  21. Բարախաս. Ալամեդա դե Օսունա, Աերոպուերտո, Կասկո Հիստերիկո դե Բարախաս, Տիմոն, Կորրելայոս։

Մետրոպոլիտենային տարածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրիդի Մետրոպոլիտենի տարածքը ներառում է Մադրիդը և նրան շրջապատող մոտ քառասուն արվարձանները։ Նրա բնակչությունը մոտ 6.271 միլիոն է[5] իսկ տարածքը մոտ 4.609,7 կմ²։ Այն ամենամեծ մետրոպոլիտենային տարածքն է Իսպանիայում և երրորդ ամենամեծը Եվրոպայում[6][7][8][9]։

Քանի որ շատ մետրոպոլիտենային տարածքներ նման են, կարելի է տարբերակել երկու հստակ ուրբանիզացիայի ոլորտներ.

Ամենամեծ արվարձանները հարավում են։

Ենթամետրոպոլյան տարածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադրիդի ենթամետրոպոլյան տարածքները
Ենթամետրոպոլյան տարածքները
Տարածք
(կմ²)
Բնակչությունը
(մարդ)
Խտություն
(մ/կմ²)
Մադրիդ – Մախադահոնդա 996.1 3,580,828 3,595.0
ՄոստոլեսԱլկարկոն 315.1 430,349 1,365.6
ՖուենլաբրադաԼեգանեսԽետաֆեՊարլաՊինտոՎալդեմորո 931.7 822,806 883.1
Ալկոբենդաս 266.4 205,905 772.9
Առգանդա դել ՌեյՌիվաս-Վասիամդրիդ 343.6 115,344 335.7
Ալկարա դե ՀենարեսՏորեխոն դե Արդոս 514.6 360,380 700.3
Կելմենար ՎիեխոՏրես-Սանտոս 419.1 104,650 249.7
Կոլլադո Վիլլալբա 823.1 222,769 270.6
Մադրիդի մետրոպոլիտենային տարածք 4,609.7 5,843,031 1,267.6

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեբոդ տաճար

Չնայած Մադրիդի մի մասը զբաղեցված է եղել նախապատմական ժամանակներից, այնուամենայնիվ առաջին հիշատակումները քաղաքի մասին մեզ հասել են 9-րդ դարից, երբ Մուհամեդ I-ը պատվիրեց կառուցել փոքրիկ պալատ։ Այս պալատի շրջակայում կառուցվեց ալ-Մուդաինա միջնաբերդը։ Պալատը կառուցվեց Մանզանարես գետի տեսարանով, որը մուսուլմանները կոչեցին Մայրիտ, որը նշանակում էր աղբյուրի ջուր (հետագայում այն անվանվեց Մագերիթ), իսկ հետո հավանաբար Մադրիդ։ Հետագայում միջնաբերդը նվաճեց Ալֆոնսո VI-ը 1085 թվականին իր Տոլեդո կատարած արշավանքի ճանապարհին։ Նա վերափոխեց մզկիթը եկեղեցու և այն այժմ կոչվում է Կաֆեդրալ դե լա Ալմունդա։ 1329 թվականին Կորտեսը առաջին անգամ նիստ գումարեց Մադրիդում Ֆերդինանդ IV-ի գլխավորությամբ։ Հրեաները և մարրերը շարունակեցին ապրել քաղաքի իրենց հատվածում, մինչև այժմ հայտնի Մորորիա հատվածում մինչև նրանց վտարումը։

Թագավորական պալատի և Ալմունդա Կաֆեդրալի տեսարանը Դեբոդ տաճարից:

Երբ Ֆիլիպ II-ը տեղափոխեց իր նստավայրը Մադրիդ, քաղաքում կառուցվեցին տարբեր պալատներ, վանքեր, եկեղեցիներ և այլ պատմական շինություններ, որոնցից շատերը պահպանվել են մինչև մեր օրերը։ Այս Մադրիդը հիշվեց որպես Մադրիդ դե լոս Աուստրիաս, որպես ամենագեղարվեստական և հարուստ մշակույթով քաղաք իր ողջ պատմության ընթացում։ Այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետն էր Խուան Գոմես դե Մորան, Խուան դե Հերրերայի ոճական ժառանգորդը, բայց նա սկսեց օգտագործել բարոկկո տարրեր։ Նրա գործերից են Գլխավոր տաճարը և այլ բարոկկո կրոնական կառույցներ։

Մադրիդի թագավորական պալատը (արևմտյան կողմը) ամենամեծ պալատը արևմտյան Եվրոպայում

Բուրբոնների հետ սկսվեց նոր ժամանակաշրջան քաղաքում։ Կառուցվեց Մադրիդի թագավորական պալատը և Պասեո դել Պրադոյում շինություններ և արձաններ տեղադրվեցին։

Գրան Վիա

20-րդ դարի սկզբներին սկսվեց Գրան Վիայի շինարարությունը, նպատակ ունենալով ազատվել հին քաղաքից։ Նրանք օգտագործեցին տարբեր ոճեր՝ ժամանակակից, արտ դեկո, էքսպրեսիոնիզմ և այլն։ Էդիֆիսիո Տելեֆոնիկան ամերիկյան ոգեշնչումն էր, որը Գրան Վիայի ամենաբարձր մասն էր, այն հաճախ համարվում է Եվրոպայի առաջին երկնաքերը։ Եվ վերջապես (Ֆրանկոյի ժամանակաշրջան) տոտալիտար ոճը երկու երկնաքերերով Պլազա դե Էսպանայում։

Կանալեխաս հրապարակ

Մադրիդի նոր մայր տաճարի ծրագրավորումը իրականացվեց դեռևս 16-րդ դարում, սակայն շինարարությունը սկսվեց 1879 թվականից։ Ֆրանցիսկո դե Կուբասն այն ճարտարապետն էր, ով ղեկավարում էր շինարարությունը Վերածննդի գոթական ոճով։ Շինարարությունն ամբողջությամբ դադարեցվեց քաղաքացիական պատերազմի ընթացում։ Նախագիծը կիսատ մնաց մինչև 1950 թվականը, երբ Ֆերնանդո Չուեչա Գոտիան որոշեց շարունակել դե Կուբասի գործը, բերելով նեոկլասիկական ոճ։ Տաճարի շինարարության ընթացքում այն օրհնեց Հովհաննես Պողոս II պապը։

Ֆինանսական թաղամասում, Մադրիդի կենտրոնում Ռեյմունդո Ֆերնանդես Վիլլավերդե, Օրենսե, Գեներալ Պարոն և Պասեո դե լա Կաստելլանա փողոցների խաչմերուկում կա մի օրիգինալ շինություն, որի անվանումն է "Պլան Գեներալ դե Օրդենսիոն Ուրբանա դե Մադրիդ", կառուցված 1946 թվականին։ Այդ ծրագրի նպատակն էր ստեղծել գրասենյակային շինությունների հսկայական համակարգ, երթուղային և մետրոպոլիտենային կապերով հյուսիսային Մադրիդի հետ։ Բուսաբանական այգին, գրադարանը և օպերայի շենքը նույնպես ծրագրում էին, սակայն չկառուցվեցին։

Պուերտա դե Եվրոպա

Կուարտո Տորես գործարար թաղամասի շինարարությունները ավարտվեցին 2008 թվականին։ Այստեղ են Մադրիդի և Իսպանիայի ամենաբարձր երկնաքերերը (Տորրե Էսպասիո, Տորրե դե Կրիստալ, Տորրե Սասիր Վալլեհերմոսո և Տորրե Կախա Մադրիդ։ Նոր տնտեսական և կապի թաղամաս, երկնաքերերով ծրագրավորվել է կառուցել հաջորդ տասը տարիների ընթացքում։

Շրջակա միջավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուեն Ռետիրո այգի

Մադրիդը մեկ շնչին ընկնող ծառերի և կանաչ գոտիների քանակով առաջինն է Եվրոպական քաղաքներում և երկրորդը աշխարհում՝ զիջելով միայն Տոկիոյին։ Մադրիդյան բնակիչները կարող են քայլել կանաչ տարածքներով 15 րոպե։ 1997-ից սկսած կանաչ գոտիները մեծացել են 16%-ով։ Ներկայումս Մադրիդի 8.2%-ը կանաչ գոտիներ են, մեկ շնչին ընկնում է 16 մ² կանաչ գոտի։

Բուեն Ռետիրո այգու ծառերը

Բուեն Ռետիրո այգին, որը կառուցվել է Ֆիլիպ IV-ի կողմից, Մադրիդի ամենաճանաչված և ամենամեծ այգին է։ Նրա մակերեսը 1.4 կմ² է (350 ակր) և տեղակայված է Պուերտա դե Ալկարային շատ մոտ և ոչ հեռու Պրադո թանգարանից։ Այն հիասքանչ այգի է, լի քանդակներով և հուշարձաններով, գեղեցիկ լճերով, որտեղ տեղի են ունենում շատ հետաքրքիր միջոցառումներ, այն նաև վարչապետի սիրած վայրն է։ Այգին շրջապատում է ժամանակակից քաղաքը։

Ատոչա երկաթգծի կայարանը ոչ միայն քաղաքի առաջին և կենտրոնական կայարանն է, այն նաև տարբեր տեսակի այգիների տուն է մոտ 4,000 քառակուսի մետր արևադարձային բույսերի տարածքով։ Ատոչա կայարանը իր ջերմոցներում աճեցվող մոտ 500 տեսակի բույսերով, նաև իր խանութներով և սրճարաններով դարձել է սիրահարների ժամանցի վայր։ Այստեղ կարելի է այցելել նաև ցուրտ և խոնավ օրերին, նույնիսկ ամառային կիզիչ տապին, այստեղ ջերմաստիճանը միշտ 24 աստիճան է։

Կասա դե Կամպո լճակ:

Կասա դե Կամպոն հսկայական այգի է քաղաքի արևմուտքում, ամենամեծը Իսպանիայում, այն Մադրիդի հիմնական կանաչ գոտին է։ Նրա մակերեսը մոտ 1,700 հեկտար է։ Այստեղ է գտնվում Մադրիդի կենդանաբանական այգին, մեկ զվարճանքի այգի և բաց լողավազան։ Կասա դե Կամպոյի բուսականությունը համարվում է շատ կարևոր քաղաքի համար։ Կան, փաստորեն, երեք տարբեր էկոհամակարգեր՝ կաղնի, սոճի և գետային բույսեր։ Կաղնին համարվում է տարածքի գերիշխող ծառատեսակը, կաղնիների մեծ մասը արդեն 100 տարեկան են և ունեն ահռելի բարձրություն։

Թագավորական բուսաբանական այգին կամ Ռեալ Ժարդին Բոտանիկոն 8 հեկտար տարածքով բուսաբանական այգի է տեղակայված Պլազա դե Մուրիլլոյում, Պրադո թանգարանից հետո։ Այն ստեղծել է Կառլոս III-ը 18-րդ դարում և օգտագործվում էր ամբողջ աշխարհից հավաքված բույերի աճեցման համար։

Կամբո դե Մորո այգիներ

Թագավորական պալատը շրջապատված է երեք կանաչ գոտիներով։ Պալատի առջևում գտնվում է Պլազա դե Օրիենտե այգիները, հյուսիսում՝ Սաբարտինի այգիները և արևմուտքում դեպի Մանզանարես գետը՝ հանրահայտ Կամպո դել Մորոն։ Կամպո դել Մորոյի տարածքը 20 հեկտար է, որը մի գեղատեսիլ այգի է անսովոր դասավորությամբ իր անգլիական ռոմանտիզմով։ Սաբատինի այգիները ունեն նոր դասական ոճ, ծառերն ունեն սիմետրիկ երկրաչափական դասավորվածություն, կա մեծ ջրավազան իր արձաններով և ցայտաղբյուրներով։ Պլազա դե Օրիենտեն կարելի է բաժանել երեք հիմնական հատվածի՝ Կենտրոնական այգիներ, Կուբո Նովալ այգիներ և Լեպանտո այգիներ։ Կենտրոնական այգիների կենտրոնում խոյանում է Ֆիլիպ IV-ի արձանը և այգիները ունեն բարոկկո ոճի ուղղվածություն։

Մոնտե դե Էլ Պարդո:

Մոնտե դե Էլ Պարդոն միջերկրածովային անտառ է Մադրիդի ներսում։ Այն ամենապահպանված միջերկրածովային անտառն է Եվրոպայում։ Եվրոպական Միությունը Մոնտե դել Պարդոն սահմանել է որպես թռչունների կյանքի հատուկ պահպանվող տարածք։ Այս մարգագետինը ժամանակին օգտագործվել է որպես որսի վայր թագավորական արքունիքի համար, դրանով է պայմանավորված միջին դարերից պահպանված մոտ 120 տեսակի բուսականությունը և մոտ 200 տեսակի ողնաշարավորները, այդ թվում ճագարներ, վայրի կատուներ, կարմիր կաքավներ, հովազներ և եղնիկներ։ Մոնտե դե Պարդոն համարվում է տարածաշրջանային արգելանոցի մի մասը, որը տեղակայված է Մանզաներաս գետի բարձրավանդակում։

Մոնտե դե Էլ Պարդոն և Սոտո դե Վինուելասը Մադրիդ քաղաքում:

Սոտո դե Վինուելասը նաև հայտնի է որպես Վինուելաս լեռ։ Այն կաղնու անտառ է Մադրիդի հյուսիսում և Մոնտե դե Էլ Պարդոյի արևելքում։ Սոտո դե Վինուելասը ցանկապատված 3000 հա տարածք է, որը ներառում է կարևոր էկոլոգիական արժեքներ, լանդշաֆտային և արվեստի ստեղծագործություններ։ Այն նույնպես համարվում է տարածաշրջանային արգելանոցի մի մասը, որը տեղակայված է Մանզաներաս գետի բարձրավանդակում, այստեղի բնությունը գտնվում է հատուկ պաշտպանության ներքո և ՅՈՒԵՍԿՕ-ի կողմից դասակարգվել է որպես Բ կարգի տարածք, որը թույլատրում է հողատարածքի գյուղատնտեսական նպատակով օգտագործումը։ Սոտո դե Վինուելասը նաև դասակարգվել է որպես թռչունների հատուկ պաշտպանության վայր։

Մադրիդյան Ռիոն գծային այգի է, որը ձգվում է Մանզանարես գետի հովտով Մադրիդի միջով։ Նրա երկարությունը 10 կիլոմետր է և մակերեսը 649 հա, ընդգրկելով 6 թաղամաս։ Դա մի մեծ տարածք է, որին իրենից ներկայացնում է բնապահպանական, մարզական, հանգստի և մշակութային հետաքրքրություն։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարեր և 20-րդ դար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարերի վերջում Մադրիդի տնտեսությունը ունեցավ տիեզերական չափերի տնտեսական աճ, որի պատճառն էր նրա Իսպանական կայսրության մայրաքաղաք հռչակումը։ Իսպիանիայում (Ինչպես Եվրոպական շատ երկրներում) շարունակեց կենտրոնացնել թագավորությունը, ըստ այդմ Մադրիդը առավել կարևոր նշանակություն ունեցավ Իսպանիայի իշխանության համար։ 19-րդ դարում Մադրիդը դարձավ արդյունաբերական խոշոր կենտրոն։ 20-րդ դարում Մադրիդը առավել նոր ուժով բարգավաճեց, հատկապես քաղաքացիական պատերազմից հետո, և դարձավ Եվրոպայի կարևորագույն արդյունաբերական կենտրոններից մեկը։ Քաղաքի տնտեսությունը կենտրոնացած էր տարբեր ճյուղերում, որոնք կապված են ավտոմեքենաների, օդանավերի, քիմիկատներ, էլեկտրոնային սարքերի, դեղագործություն, սննդի վերամշակման, տպագիր նյութերի և կաշվե իրերի արտադրության հետ[27]։

Մադրիդի ֆոնդային բորսա
Կուարտո Տոռես բիզնես տարածք
AZCA (Բիզնես այգի)

Մադրիդը միջազգային բիզնեսի և կոմերցիայի հիմնական կենտրոններից է։ Այն Եվրոպայի ամենամեծ ֆինանսական կենտրոններից մեկն է։

1992-ից 2006 թվականների ընթացքում Մադրիդի տնտեսության ծառայությունների ոլորտում տեղի ունեցավ զգալի աճ։ Այս ծառայություններից առավել նշանակալից էին կապի, տրանսպորտի, ֆինանսական և սեփականության հետ կապված ծառայությունները։ Ծառայությունների այս չորս խմբի մասնաբաժինը Մադրիդի տնտեսության մեջ կազմում են 51%-ը համախառն արդյունքի և 62% ամբողջ ծառայության ոլորտի։ Ահռելի է Բարախաս օդանավակայանի դերը Մադրիդի տնտեսության մեջ։

Երբ Իպանիայում սկսվեց ապակենտրոնացման քաղաքականությունը, Մադրիդը ստացավ ամենափոքր վարչական միավորը Իսպանիայի մյուս մարզերի մեջ։ Չնայած դրան Մադրիդի ինքնավար համայնքը ցուցաբերեց ամենամեծ տնտեսական աճը 2004-ից 2006 թվականներին Իսպանիայի մյուս շրջանների նկատմամբ։ Նրա տնտեսական աճը ավելի բարձր էր քան երկրինը 2000-2006 թվականներին[28]։

Մադրիդը դարձավ աշխարհի 23-րդ ամենահարուստ քաղաքը և Եվրոպայի երրորդ ամենահարուստը իր ՀՆԱ-ի ցուցանիշներով։ Ըստ 2005-ի տնտեսական վիճակագրության արդյունքների քաղաքի ՀՆԱ-ն $201.5 միլիարդ էր, նրանից հարուստ էր միայն Փարիզը ($460 միլիարդ) և Լոնդոնը ($452 միլիարդ) և ավելի աղքատ էին այնպիսի քաղաքներ ինչպիսին են օրինակ Մոսկվան և Բարսելոնան[29]։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով Մադրիդը ամենահարուստն էր Իսպանիայում և ամենահարուստներից մեկը Եվրոպայում։ Մադրիդի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի միջին մակարդակակը կազմում է եվրոպական միջին մակարդակի 133.9%-ը կամ 25,800€ (34,572€/$48,313) այս ցուցանիշով Մադրիդը առաջ է 8 իսպանական տարածաշրջաններից միասին վերցված[30]։ Մադրիդի գնողունակության մակարդակը կազմում է Նյու Յորքի 97.8%-ը։

Մադրիդը աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկն է, հանդիսանում է Եվրոպայի հինգ մեծագույն առևտրային կենտրոններից մեկը։ Մադրիդը շարունակում է իր արագ տեմպերով աճի հետագիծը, 2007 թ. 16-րդ տեղից հասնելով 11-րդ տեղ աշխարհում և 6-րդ տեղից 5-րդ տեղ Եվրոպայում։

Մադրիդը Պիրենեյան թերակղզու այն քաղաքներից մեկն է, որտեղ իրականացվում են առավել շատ ներդրումներ և այն փաստորեն ձգում է աշխատանք փնտրողներին։ Միջին աշխատավարձը Մադրիդում 2007 թվականին կազմել է 2540 €, մինչդեռ Իսպանիայում այն 2085 € էր[31]։ Հասույթների առումով Մադրիդը նույնպես առաջինն է Իսպանիայում, իսկ աշխարհում 28-րդը[32]։


Մադրիդի համայնապատկերը։
Մադրիդի համայնապատկերը։


Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Քաղաք ինքնավար համայնք %
1897 542,739 730,807 74.27
1900 575,675 773,011 74.47
1910 614,322 831,254 73.90
1920 823,711 1,048,908 78.53
1930 1,041,767 1,290,445 80.73
1940 1,322,835 1,574,134 84.04
1950 1,553,338 1,823,418 85.19
1960 2,177,123 2,510,217 86.73
1970 3,120,941 3,761,348 82.97
1981 3,158,818 4,686,895 67.40
1991 3,010,492 4,647,555 64.78
2001 2,938,723 5,423,384 54.19
2005 3,155,359 5,964,143 52.90
2006 3,128,600 6,008,183 52.07
2007 3,132,463 6,081,689 51.51
2008 3,213,271 6,271,638 51.23
2009 3,255,944 6,386,932 50.98
2010 3.273.049 6.458.684 50.68
Աղբյուր. 1 INE Արխիվացված 2013-12-08 Wayback Machine

Մադրիդի բնակչությունը սկսեց արագ տեմպերով աճել, երբ 16-րդ դարում քաղաքը դարձավ երկրի մայրաքաղաք, իսկ 1970 թվականին հատեց 3 միլիոնի սահմանը։

1970 թ․-ից մինչև 1990-ականները քաղաքի բնակչությունը նվազեց։ Այս երևույթը կրկնվեց նաև Եվրոպական այլ քաղաքներում, պատճառը կարող էր լինել արվարձանների աճը կամ Եվրոպայի տնտեսական աճի դանդաղումը։

Բնակչության արագ տեմպերով աճ տեղի ունեցավ 1990-ականների վերջին և 21-րդ դարի սկզբին ի հաշիվ օտարերկրյա ներգաղթյալների, որը արդյունք էր քաղաքի տնտեսական մեծ աճին։ Ըստ մարդահամարի տվյալների 2001-ից 2005 թվականներին ընկած ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը աճեց 271,856-ով։

Որպես Իսպանիայի մայրաքաղաք, քաղաքը գրավում էր բազմաթիվ ներգաղթյալների ամբողջ աշխարհից։ Բնակչության մոտ 83.8%-ը իսպանացիներ են, իսկ 16.2%-ը այլազգիներ, այդ թվում Լատինական Ամերիկայից, Եվրոպայից, Ասիայից, Հյուսիսային Աֆրիկայից և Արևմտյան Աֆրիկայից գաղթածներ[58]։

Ամենամեծ գաղթօջախներն են կազմում Էկվադորցիները՝ 104,184, ռումինացիները՝ 52,875, բոլիվիացիները՝ 44,044, կոլումբիացիները՝ 35,971, պերուացիները՝ 35,083, չինացիները՝ 34,666, մարոկացիները՝ 32,498, դոմինիկացիներ՝ 19,602, բրազիլիացիները՝ 14,583 և պարագվայցիները՝ 14,308: Մեծ համայնքներ ունեն նաև ֆիլիպինցիները, Հասարակածային Գվինեայից գաղթածները, բուլղարացիները, հնդիկները, իտալացիները, արգենտինացիները, սենեգալցիները և լեհերը[58]։

Ամենաշատ թվով ներգաղթյալներ ունեցող թաղամասերն են Ուսերան (28.37%), Սենտրոն (26.87%), Կարաբանչելը (22.72%) և Տետուանը (21.54%)։ Ամենաքիչ ներգաղթյալներ ունեցող թաղամասերն են Ֆուենկարրել-Էլ Պրադոը (9.27%), Ռետիրոն (9.64%) և Չամարտինը (11.74%)։

Կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադրիդի քաղաքապետարան

Քաղաքային խորհուրդը բաղկացած է 57 անդամից, որոնցից մեկը ընտրվում է քաղաքապետ։ Ներկայիս քաղաքապետն է Մանուելա Կարմենան։ Քաղաքապետին ընտրում է խորհուրդը։

Քաղաքային խորհուրդը կազմվում է երկրի քաղաքացիներից, որոնց ընտրում են քաղաքի բնակչությունը։ Նրա լիազորությունների մեջ են մտնում, հարկերի հետ կապված որոշումների ընդունումը, քաղաքապետի ընտրությունը, հրամանագրերի փոփոխությունը և հաստատումը, կանոնակարգերը փոփոխությունը և հատատումը, բյուջեի հաստատումը և այլն[59]։ Այժմյան քաղաքային կառավարությունը կազմված է քաղաքապետից, նրա տեղակալից և 8 անդամներից։ Բոլորն էլ քաղաքային խորհրդից են[60]։

Սկսած 1989 թվականից Մադրիդի կառավարությունում մեծամասնություն է կազմում Ժողովրդական կուսակցությունը։ 2007 թվականի ընտրություններում Ժողովրդական կուսակցությանը բաժին հասավ խորհրդի 34 մանդատ, Իսպանական սոցիալ-աշխատավորական կուսակցությանը՝ 18, իսկ ձախակողմյան կուսակցությանը՝ 5 մանդատ։

Ալբերտո Ռուիզ-Գալլարդոնը պաշտոնավարել է 2003-ից մինչև 2011 թվականները։ 2011 թվականի ընտրություններում նրա կուսակցությունը տիրացավ խորհրդի 34 մանդատին, որը 55.5% ձայնի իրավունք է տալիս։ Կուսակցությունը հաղթանակ տարավ բոլոր թաղամասերում բացի երկուսից։

2015 թվականի ընտրություններում Ժողովրդական կուսակցությունը հավաքեց ամենաշատ ձայները, սակայն երկրորդ տեղ գրաված Ահորա Մադրիդ խմբակցությունը, կոալիցիա կազմելով Սոցյալ-աշխատավորական կուսակցության հետ, քաղաքապետ ընտրեցին Մանուելա Կարմենային Ահորա Մադրիդից։

Մադրիդը Իսպանիայի ամենաճանաչված մշակութային քաղաքներից մեկն է՝ հարուստ մշակութային վայրերով։

Պատկերասրահներ և թանգարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրիդը համարվում է Եվրոպական լավագույն քաղաքներից մեկը իր պատկերասրահների և թանգարանների ցուցանիշով։ Լավագույնը համարվում է Արվեստի ոսկե եռանկյունին, տեղակայված Պասեո դել Պրադոյի երկայնքով և ներառում է երեք թանգարան։ Դրանցից ամենահայտնին Պրադո թանգարանն է, որտեղ գտնվում են Դիեգո Վելասկեսի Լաս Մենինասը, Ֆրանցիսկո Գոյայի Լա մախա վեստիդան և Լա մախա դեսնուդան («Մերկ մախան»)։ Մյուս երկու թանգարաններն են՝ Տիսեն-Բորնեմիսա թանգարանը, ստեղծվել է խառը մասնավոր հավաքածուներից, և Ռեյնա Սոֆիա թանգարանը, որտեղ գտնվում է Պաբլո Պիկասոյի Գեռնիկա գեղանկարը, վերադարձված Նյու Յորքից 20-րդ դարի վերջին։

Պրադո թանգարան.

Պրադո թանգարանը թանգարան և պատկերասրահ է, որտեղ գտնվում են Եվրոպական արվեստի լավագույն գործերը սկսած 12-րդ դարից մինչև 19-րդ դարի սկզբները, որոնց հիմքն է Իսպանիայի թագավորական հավաքածուն։ Հավաքածուն ներկայումս ներառում է մոտ 7,600 գեղանկար, 1,000 քանդակ, 4,800 գծանկար և 8,200 նկար, ինչպես նաև մեծ թվով արվեստի և պատմական գործեր։ Պրադոն ամենաշատ հաճախվող թանգարաններից մեկն է աշխարհում։ Այնտեղ են Ֆրանցիսկո Գոյայի, Դիեգո Վելասկեսի, Էլ Գրեկոյի, Ռուբենսի, Տիցիանի, Հիերոնիմուս Բոշի, Ժոզե դե Ռիբերայի և Պատինիրի լավագույն գործերը, ինչպես նաև Ռոջեր վան դեր Վեյդենի, Ռաֆայելի, Տինտորետոյի, Պաոլո Վերոնեզեի, Կարավաջոյի, Վան Դեյքի, Կլոդ Լորենի, Մուրիլյոյի և Սուրբարանի գործերը[61]։

Ռեյնա Սոֆիա թանգարան (MNCARS).

Ռեյնա Սոֆիա թանգարանը (MNCARS) Իսպանիայի 20-րդ դարի արվեստի ազգային թանգարանն է։ Այստեղ հիմնականում ներկայացված են իսպանական արվեստի նմուշներ։ Թանգարանի հավաքածուները ներառում են 20-րդ դարի իսպանացի համբավավոր այնպիսի արվեստագետների աշխատանքներ, ինչպիսիք են՝ Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Խուան Միրոն, Խուան Գրիսը և Խուլիո Գոնսալեսը։ Թանգարանի լավագույն գործը Պիկասոյի Գեռնիկա գեղանկարն է։ Ռեյնա Սոֆիան ունի նաև անվճար գրադարան, որտեղ պահվում են մոտ 100,000 գիրք, մոտ 3,500 ձայնագրություններ և մոտ 1,000 տեսագրություն[62]։

Տիսեն-Բորնեմիսա թանգարան:

Տիսեն-Բորնեմիսա թանգարանը գեղարվեստական թանգարան է, որը լրացնում է իր գործընկերների պատմական բացերը. Պրադոյի դեպքում այն ներառում է իտալական գործերը Անգլիայից, Հոլանդիայից և Գերմանիայից, իսկ Ռեյնա Սոֆիայի դեպքում ներառում է իմպրեսիոնիստների, էքսպրեսիոնիստների և եվրոպական ու ամերիկյան գեղանկարները 20-րդ դարի կեսերից հետո, մոտ 1,600 կտավներով[63]։

Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիան ներկայումս գործում է որպես թանգարան և պատկերասրահ, որտեղ գտնվում է 15-ից 20-րդ դարերի կտավների հրաշալի հավաքածու. Ջովաննի Բելինի, Կորեջո, Ռուբենս, Սուրբարան, Մուրիլյո, Գոյա, Խուան Գրիս, Պաբլո Սեռանո։ Ակադեմիան հանդիսանում է նաև կերպարվեստի կենտրոնը Մադրիդում։ Ֆրանցիսկո Գոյան եղել է ակադեմիայի տնօրենը, ակադեմիա, որի շրջանավարտներն են եղել Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Անտոնիո Լոպես Գարսիան, Խուան Լունան և Ֆեռնանդո Բոտերոն[64][65]։

Թագավորական զինանոցը, Մադրիդի Թագավորական պալատում:

Մադրիդի թագավորական պալատը Խուան Կառլոս I-ի պաշտոնական նստավայրն է, բայց օգտագործվում է միայն պաշտոնական ծիսակատարությունների համար։ Այն բարոկկո ոճի ամրոց է լի արվեստի գործերով, Եվրոպայի խոշորագույն թագավորական պալատներից մեկն է, հայտնի իր շքեղ սենյակներով և զենքի և զրահի, ինչպես նաև արծաթեղենի, սպասքի, ժամացույցների, կտավների հարուստ հավաքածուով[66]։

Իսպանիայի ազգային հնագիտական թանգարանի հավաքածուն ներառում է նախապատմական, կելտական, իբերիական, հունական և հռոմեական հնագույն իրեր ինչպես նաև միջնադարյան (վեստգոթական, մուսուլմանական և քրիստոնեական) իրեր։

Ամերիկաս թանգարանը (իսպ.՝ Museo de América) ազգային թանգարան է, որը տնօրինում է Ամերիկա մայրցամաքի գեղարվեստական, հնագիտական և գյուղատնտեսական նմուշներին սկսած պալեոլիթ դարաշրջանից մինչ այժմ։ Մշտական ցուցադրությունը բաժանված է հինգ հիմնական ոլորտների, Ամերիկայի ըմբռնումը, Ամերիկայի իրականությունը, Ամերիկայի հասարակությունը, կրոնը և հաղորդակցությունը։ [67]

Բնական գիտությունների ազգային թանգարան

Բնական գիտությունների ազգային թանգարանը Իսպանիայի բնության պատմության Ազգային թանգարանն է։ Թանգարանի հետազոտական բաժիններն են՝ Կենսաբանությունը, Էվոլուցիոն կենսաբանությունը, Էվոլուցիոն բնագիտություն, Հրաբխագիտությունը և Երկրաբանությունը[68]։

Լաս Դեսկալզաս Ռեալես մենաստանը նախկինում եղել է Կառլոս I թագավորի և Իզաբել պոտուգալացու ամրոցը։ 1559 թվականին նրանց դուստր Ժուանը այս տեղում հիմնեց մենաստան։ 16-րդ դարից մինչև 17-րդ դարը մենաստանը ներգրավում էր երիտասարդ այրիներին և ծերացած կույսերին։ Մենաստանը ձեռք բերեց մեծ հարստություններ և դարձավ Եվրոպայի ամենահարուստ մենաստանը։ Այն ունի բազմաթիվ գործեր վերածննդի և բարոկկո ոճի, այդ թվում՝ Գասպար Բակերայի Քրիստոսի նկարները, որոնք նկարվել են անհայտ հեղինակի կողմից (չի բացառվում Վելասկեսի կողմից) դրանք են համարվում իսպանական ներկարվեստի գլուխգործոցները[69]։

Լազարիո Գալդիանո թանգարանը ներառում է դեկորատիվ արվեստի հանրագիտարանային հավաքածուներ։ Հավաքածուն ներառում է Լեոնարդո դա Վինչիի, Կլադիո Կոելլոյի, Ֆրանցիսկո Գոյայի, Պեդրո Բերուգուետեի, Էլ Գրեցիոյի, Հիերոնիմուս Բոշի, Ռեմբրանդտի, Թոմաս Գայնսպորուի, Թոմաս Լավրենսի և Խոսուա Ռեյնոլդսի նկարները, ինչպես նաև Գյամոլոնայի և Վերոչիոյի քանդակները, 10-րդ դարի Բյուզանդական էմալ, Արաբական և Բյուզանդական փղոսկրե տուփեր, Հելենական, Հռոմեական, միջնադարյան, վերածննդի և բարոկկո զարդեր, Պիզանելլո և Պոմպեո Լեոնի մեդալներ, Իսպանական և Իտալական կերամիկա, Իտալական և արաբական հագուստ և Իննոսենտ VIII պապի ունիկալ զենքի հավաքածուն՝ ներառյալ նրա սուրը[70]։

Դեկորատիվ արվեստի ազգային թանգարանը քաղաքի ամենահին թանգարաններից մեկն է։ Այն ցուցադրում է «մանր արվեստների» էվոլյուցիան (կահույք, կերամիկա և ապակի, տեքստիլ և այլն)։ Նրա 60 սենյակներում ցուցադրված են 15,000 օբյեկտներ, որոնք ունեն մոտ 40,000 նմուշ[71]։

Ազգային Ռոմանտիզմի թանգարանը պարունակում է արվեստի և արտեֆակտների մեծ հավաքածու, որոնք պատկերում են 19-րդ դարի կյանքը և ոճը, հատուկ ուշադրություն դարձնելով ռոմանտիզմին[72]։

Մադրիդի մնացած նշանավոր թանգարաններն ու պատկերասրահներն են.

  • Կասա-Մյուզեո Պադիլլա
  • Կասա-Մյուզեո Մանուել Բենեդիտո
  • Մյուզեո դը Անտրոպոլոջիա Մեդիկա
  • Մյուզեո Դե Լա Ֆարմացիա Հիսպանա
  • Մյուզեո Դել Ռելոյ Գրասի
  • Մյուզեո Կասա դե լա Մոնեդա
  • Մյուզեո դե Հիստորիա դե Մադրիդ
  • Մյուզեո դե լոս Օրիգենես
  • Էլ Պրադո թագավորական պալատ
Ալմուդենա տաճար
Սան Ժերոնիմո էլ Ռեալ
Ռոյալ Կոնվենտ Լա Էնկարնասիոն (դիմացից)
Ռոյալ Կոնվենտ Լա Էնկարնասիոն (ներսից)

Մադրիդում կան զգալի քանակությամբ Կաթոլիկ եկեղեցիներ, դրանցից շատերը համարվում են կրոնական արվեստի նմուշներ։

Քաղաքի ամենահին եկեղեցին, որը պահպանվել է մինչև մեր օրերը, Սան Նիկոլաս դե լոս Սերվիտես եկեղեցին է, որի զանգակատունը (12-րդ դար) Մուդեխար ոճի է։ Հաջորդ ամենահին եկեղեցին Սան Պեդրո Էլ Ռեալն է՝ իր աղյուսե աշտարակով։

Սրբ. Ժերոմե եկեղեցին գոթական եկեղեցի է Պրադո թանգարանի կողքին։ Կաթոլիկ իշխանավորները 15-րդ դարում պատվիրեցին եկեղեցու շինարարությունը՝ որպես անհետացած մենաստանի մի մաս։ Վերջերս այն վերանորոգվեց Ռաֆայել Մոնեոյի կողմից՝ դարձնելով ավելի համահունչ հարևան Պրադո թանգարանի նեոկլասիկ ոճին և Լեոնե Լեոնիի և Պոմպեո Լեոնիի քանդակներին։

Եպիսկոպոսական մատուռը գոթական կառույց է, որը կառուցվել է 16-րդ դարում Եպիսկոպոս Պլասենցիայի հրամանով։ Այն կառուցվել է Սան Իսիդրո Լաբրադորի (Մադրիդի սուրբ հովանավոր) մասունքների վրա, բայց օգտագործվել է որպես Վարգաս ընտանիքի դամբարան։ Ներսում են Վարգաս ընտանիքի տապանաքարերը և նկարները, որոնք Ալոնսո Բերուգուեթեի աշակերտ Ֆրանցիսկո Ջիրալթեի գործերն են։ Նրանք համարվում են Իսպանիայի վերածննդի գլուխգործոցները։

Սբ. Իսիդորե տաճարը:

Սրբ. Իսիդոր տաճարը կառուցվել է 1620–1664 թվականներին Սրբազան Հռոմի կայսր Կառլոս V-ի դուստր կայսրուհի Մարիայի հրամանով՝ եբրայական դպրոցի մի մաս ծառայելու նպատակով։ Նրա գմբեթը առաջին փայտյա շրջանակներով գմբեթն էր ծածկված սպեղանիով, որը ուներ թեթև քաշ և փոքրացնում էր պատերի ծանրաբեռնվածությունը։ Այն Մադրիդի գլխավոր տաճարն էր 1885-ից մինչև 1990-ական թվականները, մինչ կառուցվում էր Ալմուդենան։ Ներսում արվեստի գործերի մեծ մասը այրվել են քաղաքացիական պատերազմի ժամանակ, պահպանվել է Սան Իսիդրո Լաբրադորի և նրա տիկնոջ՝ Մարիա Տորրիբիայի շիրիմները և մասունքները։

Լա Էնկարնասիոն թագավորական մենաստանը Ավգուստինյան հավաքածուի մենաստան է։ Հաստատությունը պատկանել է ազնվական տիկնանց, որը հիմնադրել է Իսպանիայի թագուհի Մարգարիտան՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ III-ի կինը, 17-րդ դարի սկզբներին։ Շնորհիվ իր որմնանկարների և քանդակների այն համարվում է առավել հայտնի տաճարներից մեկը Մադրիդում։ Շինության ճարտարապետն էր Ֆրայ Ալբերտո դե լա Մադրե դե Դիոսը, ով կառուցել է տաճարը 1611-ից 1616 թվականներին։ Կառույցի ճակատային մասը պատկանում է ոգեշնչվող հերերիան ոճին և այն օգտագործվել է որպես իսպանական եկեղեցիների ոճ։ Եկեղացու ներքին գեղեցիկ ձևավորման հեղինակն է բարոկո ոճի հայտնի ճարտարապետ Վենտուրա Ռոդրիգեսը։

Սան Անտոնիո դե լոս Ալեմանեսը (Սուրբ Էնթոնի եկեղեցի) մոտ 17-րդ դարի եկեղեցի է, որը սկզբնական շրջանում եղել է պորտուգալական հիվանդանոց։ Հետագայում այն հանձնվել է քաղաքում ապրող գերմանացիներին։

Սուրբ Էնթոնի եկեղեցի

Եկեղեցու ներքին հարդարանքները վերջերս են վերականգնվել։ Այն ունի գեղեցիկ որմնանկարների, որոնք նկարել են Լուկա Ջորդանոն, Ֆրանցիսկո Կարենոն և Ֆրանցիսկո Ռիզին։ Որմնանկարներում պատկերված են Իսպանիայի, Հունգարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Բոհեմիայի որոշ թագավորներ։

Սուրբ Էնթոնի լա Ֆլորիդա

Սուրբ Էնթոնի լա Ֆլորիդա թագավորական մատուռը հաճախ անվանում են «Գոյայի վեցատամ մատուռ»։ Մատուռը կառուցվել է Կառլոս IV-ի հրամանով, որը որմնանկարների ձևավորումը հանձնեց Գոյային։ Նրանք ավարտվեցին վեց ամսվա ընթացքում 1798 թվականին։ Որմնանկարներում պատկերված են սուրբ Էնթոնի Դադուացու հրաշքները, ներառված Լիսաբոնում նկարված որմնանկարնեը, որոնք նկարիչը տեղափոխեց Մադրիդ։

Յուրաքանչյուր տարվա հուլիսի 13-ին մատուռը դառնում է մարդաշատ, որտեղ հիմնականում գալիս են չամուսնացած կանայք աղոթելու սուրբ Էնթոնիին և նրանից խնդրելու կյանքի ընկեր։

Սան Ֆրանցիսկո Էլ Գրանդե

Սան Ֆրանցիսկո էլ Գրանդե Բազիլիկան կառուցվել է նոր դասական ոճով Ֆրանցիսկո Սաբոտինիի կողմից 18-րդ դարի երկրորդ կեսին։ Այն քրիստոնեական տաճարների մեջ ունի թվով հինգերորդ ամենամեծ տրամագիծ ունեցող գմբեթը (33 մետր տրամագիծ)։

Ալ Ալմուդենա տաճարը հանդիսանում է Մադրիդի եպիսկոպոսի նստավայրը։ Տաճարն ունի 102 մետր երկարություն և 73 մետր բարձրություն։ Էկլեկլտիկ այս տաճարը կառուցվել է 19-20-րդ դդ․ նույն վայրում, որտեղ եղել է Մարրական միջնաբերդը (Ալ-Մուդայնա) Մադրիդում։ Այն նվիրված է Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ին 1993 թվականի հունիսի 15-ին Իսպանիա կատարած չորրորդ այցելության պատվին։ Դրանով իսկ այն Իսպանիայի տաճարը՝ նվիրված Հռոմի Պապին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոպե դե Վեգա
Սերվանտես ինստիտուտի գլխամասը:
Իսպանիայի ազգային գրադարան

Մադրիդը իսպանական գրականության կենտրոններից մեկն է եղել։ Քաղաքում են ծնվալ Իսպանիայի ոսկե դարաշրջանի գրողներից մի քանիսը, այդ թվում՝ Լոպե դե Վեգան (Ֆուենտե Օվեխունա, Շունը դեզի վրա, Օլմեդոյի ասպետը), ով վերափոխեց Իսպանական թատրոնը, նրա գործը շարունակեց Կալդերոն դե լա Բարսան (Կյանքը երազանք է), Ֆրանցիսկո դե Քուեվեդո, իսպանացի ազնվական և գրող հայտնի իր սատիրաներով, որի գործերում քննադատվում էին այդ ժամանակվա իսպանական հասարակությունը և հեղինակել է Էլ Բուսկոնը։ Եվ վերջապես Տիրսո դե Մոլինան, ով ստեղծել է հայտնի Դոն Ժուանի կերպարը։ Բացի այդ Սերվանտեսը և Գոնգորան նույնպես ապրել են քաղաքում (չնայած Մադրիդում չեն ծնվել)։ Լոպե դե Վեգան, Քվեվեդոյի, Գոնգորայի և Սերվանտեսի տները դեռևս պահպանված են քաղաքում և բոլորը գտնվում են Բարիո դե լաս Լետրասում։

Մադրիդում ծնված վերջին ժամանակաշրջանի գրողներից են՝ Լեոնարդո Ֆերնանդես դե Մորատինը, Մարիանո Ժոզե դե Լարրան, Ժոզե դը Էչեգարայը (Գրականության Նոբելյան մրցանակակիր), Ռամոն Գոմես դե լա Սերնան, Դամասո Ալոնսոն, Էնրիքե Ժարդիել Պոնսելան և Պեդրո Սալինասը։

Մադրիդում է գտնվում իսպաներենի թագավորական ակադեմիայի տունը, ինչը շատ կարևոր մշակութային հաստատություն է, որը զբաղվում է լեզվական օրենքների մշակմամբ, գիտական ուսումնասիրություններով և լեզվական տերմինների միասնականությամբ[73]։

Մադրիդում է գտնվում Ինստիտուտո Սերվանտես մշակութային հաստատության տունը, որի խնդիրն է իսպաներենի խթանումը և դասավանդումը, ինչպես նաև Իսպանիայի և Լատինական Ամերիկայի մշակույթի տարածումը։

Իսպանիայի ազգային գրադարանը գլխավոր ազգային գրադարանն է և ամենամեծը Իսպանիայում։ Գրադարանի հավաքածուն բաղկացած է ավելի քան 26,000,000 նյութերից, այդ թվում՝ 15.000.000 գրքեր և այլ տպագիր նյութեր, 30.000 ձեռագրեր, 143.000 թերթեր և ամսագրեր, 4.500.000 գրաֆիկական նյութեր, 510.000 երաժշտական միավորներ, 500.000 քարտեզներ, 600.000 ձայնագրությունները, 90.000 աուդիո և վիդեո ձայնագրություններ, 90.000 էլեկտրոնային փաստաթղթեր և այլն[74]։

Գիշերային կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրիդի գիշերային կյանքը քաղաքի հիմնական հպարտություններից է[փա՞ստ]։ Տապաս Բարերը, Կոկտեյլ պարերը, ջազային սրճարանները, կենդանի երաժշտությամբ ռեստորանները, ֆլամենկո թատրոնները կարող են սպասարկել բոլոր տարիքի և նախասիրությունների հասարակությանը։ Ամեն գիշեր քաղաք տարբեր վայրերում անցկացվում են կենդանի երաժշտությամբ համերգներ[փա՞ստ]։

Գիշերային կյանքը և երիտասարդական մշակույթը ծաղկում ապրեց Ֆրանկոյի մահից հետո, հատկապես 80-ականներից, երբ քաղաքի քաղաքապետն էր Էնրիկե Տիերնո Գալվանը[փա՞ստ]։

Դասական երաժշտություն և օպերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտության ազգային լսարան.

Երաժշտության ազգային լսարանը [75] դասական երաժշտության համերգների անցկացման հիմնական վայրն է։ Այն Իսպանիայի ազգային և սիմֆոնիկ նվագախմբերի տունն է համարվում[76]։ Այստեղ են անցկացվում Մադրիդի համայնքի նվագախմբերի և Մադրիդի սիմֆոնիկ նվագախմբի համերգները։ Այստեղ են անցկացվում նաև Մադրիդ ժամանած տարբեր նվագախմբերի համերգներ։

Տեատրո Ռեալը Մադրիդի օպերայի հիմնական շենքն է, որը տեղակայված է Թագավորական պալատի հենց դիմացի մասում, այստեղ է ելույթ ունենում Մադրիդի սիմֆոնիկ նվագախումբը[77]։ Ամեն տարի այստեղ անցկացվում են մոտ տասնյոթ օպերային ներկայացում, նաև երկու բալետ և մի քանի համերգ։

Տեատրո դե լա Զուրզուելան նվիրված է հիմնականում Զուրզուելային (իսպանական ավանդական երաժշտական թատրոնի ժանր)[78][79]։ Այստեղ ելույթ է ունենում Մադրիդի համայնքի նվագախումբը։

Տեատրո Մոնումենտալում ելույթ է ունենում RTVE Սիմֆոնիկ նվագախումբը[80]։

Մադրիդում է գտնվում ամենամեծ ցլամարտի ասպարեզը՝ Լաս Վենտասը՝ հիմնադրված 1929 թվականին։ Լաս Վենտասը ունի մոտ 25.000 նստատեղ և շատերի կողմից համարվում է ցլամարտի կենտրոն։ Մադրիդում ցլամարտի սեզոնը սկսվում է մարտին և ավարտվում հոկտեմբերին։ Ցլամարտերը անցկացվում են Սան Իսիդրոյի տոնակատարությունների օրերին ամեն օր, մայիսի կեսերից մինչև հունիս, և ամեն կիրակի ոչ տոնական օրերին։ Ցլամարտի սեզոնից հետո Լաս Վենտասում անցկացվում են համերգներ և այլ միջոցառումներ։

Տեղական տոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 15 Մայիս, Սան Իսիդրո Լաբրադոր (Մադրիդի սուրբ հովանավոր)։
  • 13 Հունիս, Սան Անտոնիո դե լա Ֆլորիդա (Մանկլոա թաղամասի սուրբ հովանավոր)..
  • 16–25 Հուլիս, Վիրգան դել Կարմեն տոնակատարություններ (Վալիեկաս թաղամասի սուրբ հովանավոր)։
  • 6–14 Օգոստոս, Վիրգան դե լա Պալոմա տոնակատարություններ (Մադրիդյան հայտնի սուրբ հովանավոր)։
  • 7 Օգոստոս, Սան Կայետանո (Կասկորո թաղամասի սուրբ հովանավոր)։
  • 10 Օգոստոս, Սան Լորենցո (Լավապիես թաղամասի սուրբ հովանավոր)։
  • 9 Նոյեմբեր, Վիրգան դե լա Ալմուդենա տոնակատարություններ (Մադրիդի սուրբ հովանավոր)։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանտիագո Բերնաբեու, ՖԻՖԱ-ի էլիտար մարզադաշտ

Մադրիդի ամենահայտնի ֆուտբոլային ակումբն է Ռեալ Մադրիդը, որը իր տնային խաղերը անցկացնում է Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում։ Նրա կողմնակիցներին անվանում են Մադրիդիստներ կամ Մերենգուես։ Ռեալ Մադրիդը աշխարհի ամենահեղինակավոր ֆուտբոլային ակումբներից մեկն է (ՖԻՖԱ-ի կողմից այն հայտարարվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլային ակումբ), հաղթել է ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգան 10 անգամ։ Մյուս հայտնի ֆուտբոլային ակումբը Ատլետիկո Մադրիդն է, որը նույնպես ունի երկրպագուների մեծ բանակ Մադրիդում։ Նրա խաղացողներին և երկրպագուներին շատ հաճախ անվանում են Դոշակակիրներ, պատճառը ակումբի մարզաշապիկների կարմիր և ճերմակ գույներն են, որը դոշակի ամենաէժան կտորն էր համարվում։ 1982 թվականին Մադրիդում տեղի ունեցավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը։ Ռայո Վալեկանոն և Խետաֆե ՖԱ-ն Մադրիդի մյուս ակումբներն են, որոնք հանդես են գալիս Լա Լիգայում։

Աշխարհահռչակ շատ ֆուտբոլիստներ են ծնվել Մադրիդում, որոնց թվում Ռեալ Մադրիդի նախկին խաղացող Էմիլիո Բուտրագենյոն, Անգլիայի Պրեմիեր Լիգայում հանդես եկող Խոսե Մանուել Ռեյնան, Ֆեռնանդո Տոռեսը, Ռեալ Մադրիդի նախկին խաղացողներ Ռաուլ Գոնսալեսը, Գուտի Էռնանդեսը և ներկայիս դարպասապահ Իկեր Կասիլյասը։

Այլ մարզաձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադրիդ Արենա

Մադրիդը մեծ դեր ունի Իսպանիայի բասկետբոլում, իր երկու ուժեղ ակումբներով, որոնք հանդես են գալիս Լիգա ACB-ում։ Դրանք են Ռեալ Մադրիդի բասկետբոլային ակումբը և Էստունդիանտես բասկետբոլային ակումբը, որոնք հաղթել են բազմաթիվ ներքին և միջազգային մրցաշարերում։

Մադրիդում է անցկացվում Mutua Madrileña Madrid Open թենիսի հեղինակավոր միջազգային առաջնությունը։

Քաղաքում է նաև անցկացվում Circuito Permanente Del Jarama Մոտոսպորտի առաջնությունը.

Խոշոր մարզադաշտեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Լիգա Սպորտաձև Դաշտ Հիմնադրված Տարողություն
Ռեալ Մադրիդ Լա Լիգա Ֆուտբոլ Սանտիագո Բերնաբեու 1902 80,354
Ատլետիկո Մադրիդ Լա Լիգա Ֆուտբոլ Վիսենտե Կալդերոն 1903 54,851
Ռայո Վալեկանո Լա Լիգա Ֆուտբոլ Թերեզա Ռիվերո 1924 15,500
Ռեալ Մադրիդ Կաստիլիա Սեգունդա Դիվիզիոն B Ֆուտբոլ Ալֆրեդո դի Ստեֆանո 1930 6,000
Ռեալ Մադրիդ Բալոնկեստո ACB Բասկետբոլ Պալասիո դե Դեպորտես դե Մադրիդ 1932 16,000
Էստուդիանտես ACB Բասկետբոլ Պալասիո դե Դեպորտես դե Մադրիդ 1948 16,000
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան, հիմնադրված 1293 թ.

Պետական կրթությունը Իսպանիայում անվճար է և պարտադիր 6-16 տարեկանների համար։ Ներկայիս կրթական համակարգը հաստատվել է 2006 թվականին կրթության մասին օրենքով[88]։

Համալսարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրիդում կան մեծ թվով պետական և մասնավոր ԲՈՒՀ-եր։ Դրանցից մի քանիսը ամենահինն են աշխարհում և շատերը համարվում են ամենահեղինակավորը Իսպանիայում։

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը ամենամեծն է Իսպանիայում և ամենահին համալսարաններից մեկն է աշխարհում։ Նրա անձնակազմը 10,000 հոգի է, իսկ ուսանողները 117,000։ Համարյա ամբողջ անձնակազմը իսպանացիներ են։ Այն ունի երկու մասնաշենք, մեկը Մոնկլոա թաղամասում, մյուսը Սոմոսագուասում[89]։ Կոմպլուտենսե համալսարանը հիմնադրվել է Ալկալա դե Հենարեսում 1499 թվականին։ Սակայն նրա հիմնադրման տարեթիվ են անվանում 1293 թվականը, երբ Սանչո IV թագավորը, կառուցեց Ալկարայի գլխավոր դպրոցը, որը հետագայում դարձավ Կիսներոյի Կոմպլուտենսե համալսարան։ 1970 թվականին Կառավարության կողմից կրթության ոլորտում կատարված բարեփոխումներից հետո այն դարձավ գլխավոր համալսարան։

Մադրիդի մյուս խոշոր համալսարաններն են Մադրիդի տեխնիկական համալսարանը, Մադրիդի ինքնավար համալսարանը, Կառլոս III-ի անվան համալսարանը և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «La dominación árabe(Arab rule). Մայրիտ բերդաքաղաքը հիմնադրվել է 9-րդ դարի վերջում:» (իսպաներեն). Վերցված է օգոստոսի 7, 2011-ին.
  2. «Los fuegos que conmocionaron Madrid». 20minutos.es (spanish). 2006 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2008 օգոստոսի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (իսպ.)
  3. D. Ramón de Mesonero Romanos (1881). Oficinas de la Ilustración Española y Americana (ed.). «El antiguo Madrid: paseos históricos-anecdóticos por las calles y casas de esta villa». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2008 օգոստոսի 13-ին. (իսպ.)
  4. 1&nombrePoblacion=madrid&x= 0&y= 0 INE.es(չաշխատող հղում) Instituto Nacional de Estadística (Ազգային վիճակագրական ինստիտուտ)
  5. 5,0 5,1 1&language=en&pcode=tgs00080&plugin= 1 Eurostat
  6. 6,0 6,1 «World Urban Areas: Population & Density» (PDF). Demographia. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 10-ին.
  7. 7,0 7,1 Eurostat, UrbanAudit.org Արխիվացված 2011-04-06 Wayback Machine, accessed on 12 March 2009. Data for 2004.
  8. 8,0 8,1 Thomas Brinkoff, Principal Agglomerations of the World, accessed on 12 March 2009. Data for 1 January 2009.
  9. 9,0 9,1 United Nations Department of Economic and Social Affairs, World Urbanization Prospects (2007 revision), (United Nations, 2008), Table A.12. Data for 2007.
  10. Member of the Governing Council. Delegate for Economy, Employment and Citizen Involvement. Page 6
  11. 1562 «Global city GDP rankings 2008–2025». Pricewaterhouse Coopers. Վերցված է 2009 նոյեմբերի 20-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  12. Globalization and World Cities (GaWC) Study Group and Network, Loughborough University. «The World According to GaWC 2008».
  13. «Global Power City Index 2009» (PDF). Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  14. «Madrid is the most touristic city of Spain». Madridiario.es. 2007 թ․ հունվարի 30. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
  15. Greenest cities in Europe. City Mayors (2010-03-03). Retrieved on 2010-12-16.
  16. 138217 «Media». Olympic.org. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  17. «Monocle's World's Most Liveable Cities Index 2009». Monocle.com. 2009 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
  18. «Top 20 liveable cities – 10 Madrid». Monocle.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
  19. «Madrid». Indiana.edu. 2006 հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
  20. 20,0 20,1 20,2 «El Madrid Medieval (Medieval Madrid). Includes Pre-historic, roman and medieval up to the Catholic Monarchs times». History of Madrid. (իսպաներեն). José Manuel Castellanos. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2007 հոտկեմբերի 28-ին.
  21. «Madrid History – Museums – Suggested Itineraries Madrid». Indigoguide.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2010 փետրվարի 3-ին.
  22. «El origen del nombre». JLL & JRP. 2006 օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  23. JMcatellanos.com Արխիվացված 2017-11-20 Wayback Machine Մադրիդը նախապատմական շրջանում (միայն իսպաներեն)
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 «Madrid, de territorio fronterizo a región metropolitana. Madrid, from being the "frontier" to become a Metropole». History of Madrid. (իսպաներեն). Luis Enrique Otero Carvajal (Profesor Titular de Historia Contemporánea. Universidad Complutense. Madrid). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 28-ին.
  25. «Climate in Madrid». Meteomad. Արխիվացված է 13&Itemid= 32 օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  26. «Mediterranean». Globalbioclimatics.org. Վերցված է 2010 ապրիլի 13-ին.
  27. «Overview: Economy of Madrid». EasyExpat. 2006 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
  28. «Madrid Economy» (PDF). Empresa Municipal Promoción de Madrid. Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
  29. «City Mayors reviews the richest cities in the world in 2005». Citymayors.com. 2007 թ․ մարտի 11. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  30. Colpisa. «Ocho regiones españolas superan ya el PIB medio de la Unión Europea. La Verdad». Laverdad.es. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  31. «El salario medio bruto se acerca a 2.000 euros en el segundo trimestre del año». elmundo.es. 2007 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  32. «World's richest cities in 2008». City Mayors. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  33. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 1998 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 1999. — Iss. 67. — P. 11105. — ISSN 0212-033X
  34. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2000 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2001. — Iss. 214. — P. 33531. — ISSN 0212-033X
  35. Instituto Nacional de Estadística III // 2001 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 5. — P. 642. — ISSN 0212-033X
  36. Instituto Nacional de Estadística III // 2002 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 311. — P. 45846. — ISSN 0212-033X
  37. Instituto Nacional de Estadística III // 2004 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2004. — Iss. 314. — P. 42356. — ISSN 0212-033X
  38. Instituto Nacional de Estadística III // 2005 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2005. — Iss. 287. — P. 39422. — ISSN 0212-033X
  39. Instituto Nacional de Estadística III // 2006 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2006. — Iss. 312. — P. 46628. — ISSN 0212-033X
  40. III // Padrón municipal de España 2007 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — Iss. 311. — P. 53566. — ISSN 0212-033X
  41. Instituto Nacional de Estadística III // 2008 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — Iss. 312. — P. 52072. — ISSN 0212-033X
  42. Instituto Nacional de Estadística 2009 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — Iss. 309. — P. 109453. — ISSN 0212-033X
  43. Instituto Nacional de Estadística III // 2010 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2010. — Iss. 311. — P. 106195. — ISSN 0212-033X
  44. Instituto Nacional de Estadística III // 2011 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 303. — P. 138416. — ISSN 0212-033X
  45. Instituto Nacional de Estadística III // 2012 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2012. — Iss. 313. — ISSN 0212-033X
  46. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2013 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2013. — Iss. 311. — ISSN 0212-033X
  47. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2014 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2014. — Iss. 308. — ISSN 0212-033X
  48. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2015 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 301. — ISSN 0212-033X
  49. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2016 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 304. — ISSN 0212-033X
  50. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2017 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2017. — Iss. 316. — ISSN 0212-033X
  51. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2018 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2018. — Iss. 314. — P. 130903. — ISSN 0212-033X
  52. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de eneroNational Statistics Institute.
  53. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2019 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — Iss. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
  54. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2020 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2020. — Iss. 340. — P. 125898. — ISSN 0212-033X
  55. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2021National Statistics Institute, 2021.
  56. National Statistics Institute Municipal Register of Spain of 2022National Statistics Institute, 2022. — Vol. 90. — P. 1,235.
  57. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  58. 58,0 58,1 «Foreign Population in the city of madrid. A study by the Dirección General de Estadística of the municipality of Madrid» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
  59. «Pleno de Madrid (Spanish Only)» ((Իսպաներեն)). Munimadrid.es. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  60. 18b9e3d5d3e07010VgnVCM100000dc0ca8c0RCRD «Local Government Organization (Spanish Only)» ((Իսպաներեն)). Munimadrid.es. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  61. «Museo del Prado, official english webpage».
  62. «Museo Reina Sofía (MNCARS), official english webpage». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
  63. «Thyssen-Bornemisza Museum, official english webpage».
  64. «The Real Academia de Bellas Artes de San Fernando Museum, Madrid». Gomadrid.com. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  65. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  66. .http://www.patrimonionacional.es/Home/Palacios-Reales/Palacio-Real-de-Madrid.aspx
  67. «Museo de América». Museodeamerica.mcu.es. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  68. «Portada». MNCN. 2011 թ․ մայիսի 27. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
  69. «Patrimonio Nacional – Monasterio de las Descalzas Reales». Patrimonionacional.es. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  70. «Fundación Lázaro Galdiano museum website». Flg.es. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  71. «Museo de Artes Decorativas». Mnartesdecorativas.mcu.es. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  72. «Museo del Romanticismo». Museoromanticismo.mcu.es. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  73. «Real Decreto 1109/1993, de 9 de julio, por el que se aprueba los Estatutos de la Real Academia Española». Noticias.juridicas.com. 2011 թ․ հունվարի 21. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  74. National Libray's website
  75. «Auditorio Nacional de Música». Time Out. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19-ին.
  76. 12&Itemid= 35 «Orquesta Sinfónica Chamartín-Historia (in Spanish)». Orquesta Sinfónica Chamartín. 2008 թ․ փետրվարի 20. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  77. «Teatro Real (Timeout Madrid)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 31-ին.
  78. «History of the Teatro de la Zarzuela». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 18-ին.
  79. «''Teatro de la Zarzuela – Timeout Madrid''». Timeout.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
  80. «La Orquesta Sinfónica (in Spanish)». RTVE. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին.
  81. 81,0 81,1 81,2 81,3 81,4 https://web.archive.org/web/20190103100229/https://www.madrid.es/UnidadWeb/Contenidos/EspecialInformativo/RelacInternac/RRII/MemoActivInter/Ficheros/ambitos%20proyeccion%20internacional.pdf
  82. http://www.bordeaux.fr/ebx/LinkResolverServlet?classofcontent=presentationStandard&id=5003
  83. https://kyivcity.gov.ua/kyiv_ta_miska_vlada/pro_kyiv/mista-pobratimi_z_yakimi_kiyevom_pidpisani_dokumenti_pro_poridnennya_druzhbu_spivrobitnitstvo_partnerstvo/
  84. https://www.madrid.es/UnidadWeb/Contenidos/EspecialInformativo/RelacInternac/RRII/MemoActivInter/Ficheros/ambitos%20proyeccion%20internacional.pdf
  85. Madrid, Spain & Maui, Hawaii
  86. Madrid, Spain & New York City, New York
  87. http://mail.camara.rj.gov.br/APL/Legislativos/scpro2124.nsf/a6cd246684502db90325863200569384/7a48620ecb3ddf6d032588bd0062f3ef?OpenDocument
  88. «Sistema Educativo LOE by the Spanish Ministry of Education(Spanish Only)» ((Իսպաներեն)). Mec.es. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  89. «Universidad Complutense». Missouri-St. Louis University. 2006 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադրիդ» հոդվածին։