Jump to content

Բեն-Սիրայի այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Սիրայի այբուբեն
եբրայերեն` אלפא ביתא דבן סירא
լատին․՝ Alphabetum Siracidis
Սիրայի պատկերը
նկարիչ Յորգ Բրեյ (կրտսեր), 1545-1549[1]
ՀեղինակԲեն Սիրա
Տեսակապոկրիֆ
Ժանրակրոստիքոս
հրեական հումոր
Կազմված էասույթներ և ասացվածքներ
Բնօրինակ լեզու22 - արամերեն և 22 - եբրայերեն
Կերպար(ներ)Լիլիթ[2]
Ստեղծման տարեթիվ700-1000 թվական
Հրատարակումներ կամ թարգմանություններ

պահպանվել է երկու օրինակ, գտնվում են.

  1. Բոդլեյան գրադարանում
  2. Բրիտանական գրադարանում
Թվային տարբերակgallica.bnf.fr/ark:/12148/btv1b107200201

Բեն Սիրայի այբուբեն (արամեերեն՝ אלפא ביתא דבן סירא, Ալֆա բետա դե Բեն Սիրա, լատին․՝ Alphabetum Siracidis, «Սիրակիդայի Այբուբեն»), անանուն միջնադարյան ձեռագիր, որի հեղինակությունը վերագրվում է Բեն Սիրայի իմաստություն[3] գրքի հեղինակին` Բեն Սիրային[4]։ Ստեղծվել է մ. թ. 700-1000 թվականներին, իրենից ներկայացնում է ակրոստիքոսով գրված ասույթների ու ասացվածքների երկու թերթ, որոնցից 22-ը արամերեն է իսկ 22-ը` եբրայերեն[5]։ Ասույթներից յուրաքանչյուրը ուղեկցվում է ագադա (սագա) ոճի մեկնաբանություններով, որոնք հիմնավորվում են ժողովրդական զրույցներով ու լեգենդներով։ Հատկանշական է երգիծական տոնը, ըստ որոշ հետազոտողների՝ ծաղրվում են հրեա ժողովրդի մեջ իշխող բարքերը և ծաղրերգում են աստվածաշնչյան կերպարները։ Այս ժողովածուի պատմության գեղարվեստական տեսակետից ելնելով՝ դրանք միջնադարյան հրեական գրականության պատմողական ժանրի լավագույն նմուշն են[6]։ Տեքստը պահպանվել է երկու օրինակով, որոնցից մեկը, Բրիտանական գրադարանում է պահպանվել և համարվում է ավարտուն տարբերակ, իսկ երկրորդը, որ Օքսֆորդի Bodleian Library գրադարանում է, պարունակում է բացեր (լակունա)։

Հրեական տեքստերից մեկն է, որն առավելապես հայտնի է Լիլիթի մասին լեգենդով[7]։

Բեն-Սիրայի այբուբենը շատ է հիշվում՝ իր Լիլիթի անունը մեջբերելով[8]։ Դա կատարվում է Բեն-Սիրայի՝ արքա Նաբուխադնեզարին ուղղված 5-րդ պատասխանի մեջ։ Սա այդ հոդվածն է թարգմանված։

Շուտով Արքայի ջահել որդին հիվանդացավ։ Նաբուխադնեզարը ասաց․ «Առողջացրո՛ւ իմ որդուն։ Եթե չանես, կսպանեմ»։ Բեն Սիրան անմիջապես նստեց և թալիսման գրեց սուրբ անունով և փորագրեց բժշկությանը ծառայող հրեշտակների անունները և պատկերները, իրենց թևերը, ձեռքերը և ոտքերը։ Նեբուխադնեզարը նայեց թալիսմանին․—Ո՞վքեր են իրենք։—Հրեշտակները, որոնք ծառայում են բժշկությանը. Սնվի, Սնսվի և Սմնգլոֆ։Ադամին ստեղծելուց հետո, որը միայնակ էր, Աստված ասաց․ «Լավ չէ մարդու միայնակ մնալը»։ Նա Ադամի համար ստեղծեց մի կին հողից, ինչից Ադամին էր ստեղծել, և կոչեց նրան Լիլիթ։ Ադամը և Լիլիթը անմիջապես սկսեցին կռվել։ Լիլիթը ասաց․ «Ես չեմ պառկի քո տակ», իսկ Ադամը ասաց. «Ես չեմ պառկի քո տակ, այլ միմիայն քո վրան։ Որովհետև դու դրան ես արժանի և ինձ արժանի է լինել վերադասը»։ Լիլիթը պատասխանեց «Մենք հավասար ենք իրար, քանի որ երկուսս էլ հողից ենք»։ Բայց նրանք իրար չէին լսում։ Այս տեսնելով՝ Լիլիթը արտասանեց անասելի անունը և թռավ երկինք։ Ադամը իր ստեղծողի դեմ կանգնեց աղոթքով։ — Միապե՜տ տիեզերքի,— ասաց նա,— քո տված կինը փախել է։ Անմիջապես սուրբ մեկը, օրհնված լինի նա, ուղարկեց այս երեք հրեշտակներին, որ նրան ետ բերեն։

Սուրբ մեկը ասաց Ադամին «Եթե նա համաձայնվի վերադառնալ, ինչ որ ստեղծվել է, բարի է։ Եթե ոչ, նա պետք է թույլ տա հարյուր իր զավակներից մահանան ամեն օր»։ Հրեշտակները մեկնեցին և հետևեցին Լիլիթին, որին հասան ծովի մոտ, որտեղ Եգիպտացիների ճակատագիրն էր խեղդվել։ Իրեն ասացին Աստծո խոսքերը, բայց նա չցանկացավ վերադառնալ։ Հրեշտակները ասացին․ «Մենք կխեղդենք քեզ ծովի մեջ»։ «Թողե՛ք ինձ»,— նա ասաց, — Ես ստեղծվել էի, որ միայն մանուկներին հիվանդություն բերեմ։ Եթե մանուկը արու է, ես ութ օր տիրապետություն ունեմ իր վրա ծնվելուց հետո, եթե էգ է, քառասուն օր»։ Երբ հրեշտակները լսեցին Լիլիթի խոսքերը, պնդեցին, որ վերադառնա։ Բայց նա խոստովանեց ապրող և հավերժական Աստծո անունով, «երբ որ տեսնեմ ձեր անունները կամ պատկերները թալիսմանի մեջ, ես ուժ չեմ ունենա այդ որդու վրա»։ Նա համաձայնվեց, որ հարյուր իր զավակները մահանան ամեն օր։ Համապասխանաբար ամեն օր հարյուր դևեր ոչնչանում են։ Եվ նույն պատճառով մենք գրում ենք հրեշտակների անունները մանուկների թալիսմանների վրա։ Երբ Լիլիթը տեսնում է նրանց անունները, նա հիշում է իր երդումը, և մանուկը վերակենդանանում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Secret Book of Honour of the Fugger» գրքի նկարազարդումից Բեն Սիրայի պատկերը
  2. Tr. Norman Bronznick (with David Stern & Mark Jay Mirsky) The Story of Lilith. The Alphabet of ben Sira Question #5 (23a-b) Արխիվացված 2013-07-29 Wayback Machine
  3. MLA citation. Gigot, Francis. Ecclesiasticus The Catholic Encyclopedia. Vol. 5. New York: Robert Appleton Company, 1909. 25 Oct. 2013
  4. «Ben Sira». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին. {{cite web}}: Text "ancient Hebrew author" ignored (օգնություն)
  5. «The Book of Ben Sira». www.bensira.org. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին. {{cite web}}: Text "Home" ignored (օգնություն)
  6. Еврейская классическая и средневековая литература на иврите и арамейском языке՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  7. The Story of Lilith. The Alphabet of Ben Sira Question #5 (23a-b)
  8. Looking for Lilith

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]