Jump to content

Բորնմութ ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորնմութ
Ամբողջական անուն Athletic Football Club Bournemouth
Մականուն(ներ) The Cherries (Բալեր)
Գույներ Սև-կարմիր-սպիտակ
Հիմնադրում 1899
Երկիր  Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Դին Կորտ, Բորնմութ
Տարողունակություն 11,360
Տեր Մաքսիմ Դեմին
Նախագահ Ջեֆ Մոստին
Մարզիչ Էդդի Հաու
Կայք
Լիգա Պրեմիեր Լիգա
2016-17 9-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Բորնմութ, անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ համանուն քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1899 թվականին, տնային խաղերն անցկացնում է Դին Կորտ մարզադաշտում, գույներն են սև-կարմիր-սպիտակ։ Ներկայումս թիմը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։

1890 թվականին առաջին անգամ հիշատակվում է Boscombe St. John's Lads’ Institute F.C. անունով Սեյնթ-Ջոն համալսարանի ուսանողական թիմը, որը հանդես էր գալիս շրջանային առաջնությունում։ 1890-ականներին ակումբն ուներ տեղական մակարդակ և միայն 1899 թվականի աշնանը թիմն առանձնացավ համալսարանից և շրջանի անունով կոչվեց «Բոսկոմբ»։ 1899/1900 մրցաշրջանում «Բոսկոմբը» հանդես եկավ Բորնմութի շրջանային պատանեկան լիգայում և Հեմփշիրի պատանեկան գավաթում։ 1905/06 մրցաշրջանի ավարտին ակումբը թույլտվություն ստացավ հանդես գալ մեծահասակների սիրողական լիգայում։

1910 թվականին ստանալով հողատարածք՝ «Բոսկոմբը» սկսեց Դին Կորտ մարզադաշտի շինարարությունը։ Նույն տարի ակումբը ստորագրեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։ 1913/14 մրցաշրջանում «Բոսկոմբն» առաջին անգամ Անգլիայի գավաթում հանդես գալու թույլտվություն ստացավ, սակայն առաջին համաշխարհային պատերազմը թույլ չտվեց ակումբը զարգանա և այն վերադարձավ Հեմփշիրի լիգա։

1920 թվականին ստեղծվեց երրորդ դիվիզոնը և «Բոսկոմբը» Հեմփշիրի լիգայից տեղափոխվեց Հարավային լիգա։ Հարավային լիգայում իր երրորդ մրցաշրջանում ակումբը զբաղեցրեց երկրորդ տեղը և դուրս եկավ ֆուտբոլային լիգա։ Ֆուտբոլային լիգայում հանդես գալու թույլտվություն ստանալուց հետո ակումբը վերանվանվեց «Բորնմութ», որն արդեն ներկայացնում էր ողջ քաղաքը։ 1970 թվականին «Բորնմութը» 47 տարվա մեջ առաջին անգամ դուրս մնաց երրորդ դիվիզիոնից։ 1987/88 մրցաշրջանում «Բորնմութը» Հարի Ռեդնապի գլխավորությամբ նորամուտը նշեց երկրորդ դիվիզոնում, սակայն երեք տարի հետո կրկին վերադարձավ երրորդ դիվիզոն։

2009 թվականին ակումբը գլխավորեց թիմի նախկին ֆուտբոլիստ Էդդի Հաուն։ Առաջին մրցաշրջանի ընթացքում Հաուն ակումբը դուրս բերեց երրորդ լիգա։

2010-ականների սկզբին ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը գնեց ռուս գործարար Մաքսիմ Դեմինը։

«Բորնմութը» 2012/13 մրցաշրջանում բարձրացավ Չեմպիոնշիպ։ 2014/15 մրցաշրջանի արդյունքում «Բորնմութն» իր պատմության մեջ առաջին անգամ Պրեմիեր Լիգայի ուղեգիր նվաճեց[1]։

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Լեհաստան ԴՊ Արթուր Բորուց
2 Անգլիա ՊՇ Սայմոն Ֆրենսիս Ավագ
3 Անգլիա ՊՇ Սթիվ Կուկ
4 Անգլիա ԿՊ Դեն Գոսլինգ
5 Նիդերլանդներ ՊՇ Նատան Ակե
6 Անգլիա ԿՊ Էնդրյու Սերման
7 Անգլիա ԿՊ Մարկ Պյու
8 Իռլանդիա ԿՊ Հարրի Արտեր
9 Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն ՀՐ Բենիկ Աֆոբե
11 Անգլիա ՊՇ Չարլի Դենիելս
12 Անգլիա ԴՊ Էրոն Ռամզդեյլ
13 Անգլիա ՀՐ Կալում Ուիլսոն
14 Ավստրալիա ՊՇ Բրեդ Սմիթ
15 Անգլիա ՊՇ Ադամ Սմիթ
Դիրք Խաղացող
16 Անգլիա ԿՊ Լյուիս Կուկ
17 Նորվեգիա ՀՐ Ջոշուա Քինգ
18 Անգլիա ՀՐ Ջերմեյն Դեֆո
19 Անգլիա ԿՊ Ջունիոր Ստանիսլաս
22 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԿՊ Էմերսոն Հայնդմեն
23 Անգլիա ԿՊ Քոնոր Մահոնի
24 Շոտլանդիա ԿՊ Ռայան Ֆրեյզեր
26 Անգլիա ՊՇ Տայրոն Մինգս
27 Բոսնիա և Հերցեգովինա ԴՊ Ասմիր Բեգովիչ
29 Ուելս ՊՇ Ռոյս Ուիգինս
31 Ֆրանսիա ՀՐ Լիս Մուսե
32 Ավստրալիա ԴՊ Ադամ Ֆեդերիչի
33 Անգլիա ԿՊ Ջորդոն Այբ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորնմութ ՖԱ» հոդվածին։