Արթուր Բորուց
Արթուր Բորուցը 2013 թվականին | ||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Լեհաստան | |||||||||||||||||||||||||||||
Մականուն |
Արթուր թագավոր (անգլ.՝ King Artur) Սուրբ Դարպասապահ (անգլ.՝ The Holy Goalie) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 20, 1980[1][2] (44 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սեդլցե, Լեհաստան | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 193 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 87 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բորնմութ | |||||||||||||||||||||||||||||
Համար | 1 | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Արթուր Բորուց (լեհ.՝ Artur Boruc, փետրվարի 20, 1980[1][2], Սեդլցե, Լեհաստան[3]), լեհ ֆուտբոլիստ, անգլիական «Բորնմութի» և Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը։
Մինչև «Սաութհեմփթոն» տեղափոխվելը խաղացել է լեհական «Պոգոն», «Լեգիա» և «Դոլցան»[4], շոտլանդական «Սելթիկ» և իտալական «Ֆիորենտինա» ակումբներում[5]։
Լեհաստանի ազգային հավաքականում Արթուրը խաղացել է 58 խաղ[6], բաց թողել 62 գնդակ։ Մունդիալ 2006 թվականի և Եվրո 2008 թվականի խաղարկությունների մասնակից։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուրը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին լեհական Սեդլցե քաղաքում՝ նախկին հոկեյիստ Վլադիսլավի և տնային տնտեսուհի Յադվիգա Բորուցի ընտանիքում[7]։ Նրանից բացի ընտանիքում կար ևս մեկ որդի՝ Ռոբերտը, և երեք աղջիկ՝ Կատարժինան, Աննան և Պաուլինան[7][8]։ Բորուցի մանկությունն անցել է լեհ կարդինալ Ստեֆան Վիշինսկու պատվին անվանված Վիշինսկի փողոցում գտնվող տանը։ Փոքրիկ Արթուրի նման ֆուտբոլային նախասիրություն ուներ ավագ եղբայրը. տղաները մեծ ժամանակ էին անցկացնում հրապարակներում՝ խաղալով գնդակ[9]։
9 տարեկանում Արթուրը «Պոգոն» ակումբում սկսեց սովորել ֆուտբոլային հմտությունները։ Սկզբում նա հարձակվող էր, բայց մարզիչ Յոզեֆ Տոպչևսկին, Բորուցի մեջ նկատելով դարպասապահին բնորոշ տվյալներ, տեղափոխեց նրան դարպասի մոտ[9]։
Արթուրի տատիկը, որն այն ժամանակ ապրում էր Բորուցների ընտանիքում, համոզված էր, որ սպորտը թոռան համար միայն հետաքրքրություն է, այլ ոչ թե ապագայում եկամտի աղբյուր, և պնդում էր, որ թոռը կրթություն ստանա։ Արդյունքում Արթուրն ընդունվեց տեղի տեխնիկումը, որտեղ ֆուտբոլին զուգահեռ սովորում էր ավտոմեխանիկա[10]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականի սկզբին Բորուցը «Պոգոնի» հետ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Դեբյուտը ակումբի առաջին կազմում կայացավ նույն մրցաշրջանում՝ Լուկուվ քաղաքի «Օրլետա» ակումբի դեմ խաղում։ Դրանից հետո Արթուրը դարձավ ակումբի հիմնական դարպասապահը։ 1997-1998 մրցաշրջանում Բորուցը դարպասներում իր հստակ խաղով ակումբին օգնեց դառնալ «Province Polish Cup»-ի մրցանակակիր[9]։
1998 թվականին «Պոգոնը» «Պեպսի Արենա» մարզադաշտում Վարշավայի «Լեգիայի» դեմ խաղաց ընկերական խաղ։ Երիտասարդ Բորուցի խաղը գրավեց մայրաքաղաքային ակումբի ուշադրությունը, և նա հրավիրվեց Սիցիլիայում անցկացվող «մարտիկների» նախասեզոնային հավաքին։ Հաջողությամբ հաստատելով իր՝ դարպասապահի տաղանդը՝ Արթուրը պայմանագիր կնքեց «Լեգիայի» հետ[9][10]։
Դառնալ մայրաքաղաքային ակումբի առաջին դարպասապահը Բորուցին միանգամից չհաջողվեց. այդ ժամանակ «մարտիկների» անառարկելի առաջին համարը Գժեգոժ Շամոտուլսկին էր։ Այդ պատճառով «Լեգիայում» առաջին մեկուկես տարին Բորուցը խաղաց երկրորդ թիմում, իսկ 2000-2001 մրցաշրջանի երկրորդ կեսին Արթուրը վարձակալվեց Զոմբկիի «Դոլցան» ակումբում, որտեղ խաղաց 10 խաղ[9]։
«Դոլցանից» վերադառնալուց հետո Բորուցը ևս երկու տարի սպասեց իր շանսին՝ առաջին համարներ Զբինգև Ռոբակևիչի, Վոյցեխ Կովալևսկու և Ռադոստին Ստանևի փոփոխությամբ մնալով ակումբի երկրորդ դարպասապահը[9]։ Վերջապես, 2002 թվականի մարտի 8-ին, Բորուցը առաջնախաղ ունեցավ «Լեգիայի» առաջին թիմում, իր առաջին թիմի՝ Շեցինի «Պոգոնի» դեմ խաղում վնասվածք ստացած Ստանևի փոխարեն մտնելով խաղադաշտ[11]։ 2002-2003 մրցաշրջանի երկրորդ մասում Արթուրը կարողացավ նվաճել մայրաքաղաքային ակումբի հիմնական դարպասապահի տեղը։
2004 թվականի հունիսին լեհ դարպասապահը կարիերայի ընթացքում խփեց իր առաջին և միակ գոլը։ Խաղում «Լեգիան» հաղթում էր «Վիդզևին»։ Բորուցն այդ խաղում իրացրեց 11-մետրանոցը և տոնեց այն՝ կազմակերպելով իր թիմի յուրօրինակ երթը, որը գլխավորեց հենց ինքը՝ թափահարելով անկյունային դրոշակը, որի համար մրցավարի կողմից դեղին քարտ ստացավ[12]։
Ընդհանուր առմամբ Էքստրակլասում խաղաց 69 խաղ[4]։
«Սելթիկ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի հուլիսի 20-ին Բորուցը տեղափոխվեց Բրիտանական կղզիներ։ Նրա նոր ակումբը դարձավ շոտլանդական «Սելթիկը», որտեղ նա վարձակալության էր հանձնված մեկ տարի ժամկետով և հետագայում գնվելու հնարավորությամբ[13][14]։ Արթուրը միանգամից դարձավ «Սելթիկի» հիմնական դարպասապահը, և ակումբի ղեկավարությունը, չսպասելով վարձակալման շրջանի ավարտին, լեհին երեք ու կես տարվա պայմանագիր առաջարկեց, որը Բորուցը ստորագրեց հոկտեմբերի 17-ին[15]։
2006 թվականի նոյեմբերի 21-ին Չեմպիոնների լիգայի խաղում, որում «Սելթիկը» «Սելթիկ Պարկում» հյուրընկալել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», Արթուրը դարձավ խաղի գլխավոր հերոսը՝ 89-րդ րոպեին հետ մղելով Լուի Սաայի 11-մետրանոցից կատարած հարվածը։ Այդպիսով, դարպասապահը օգնեց ակումբին խմբում ապահովել երկրորդ տեղը և դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ[16][17]։
2007 թվականի հունվարին Բորուցը դեկտեմբեր ամսվա արդյունքներով արժանացավ Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի «Ամսվա լավագույն ֆուտբոլիստի» կոչման[18]։ Սա այս մրցանակի պատմության մեջ հինգերորդ դեպքն էր, երբ այն ստացել էր դարպասապահը։ Մրցաշրջանի ավարտին Արթուրը դարձավ «Շոտլանդիայի տարվա ֆուտբոլիստը[19][20]»:
2007 թվականի օգոստոսին «Սելթիկը» Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլի շրջանակներում հանդիպեց Ռուսաստանի փոխչեմպիոն «Սպարտակի» հետ։ «Կելտերը» կարողացան խաղալ ոչ ոքի՝ 1-1[21]: «Սելթիկ Պարկում» պատասխան խաղի հիմնական ժամանակը նույնպես ավարտվեց 1-1 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում լեհ դարպասապահը նորից կարողացավ օգնել ակումբին։ Նա հետ մղեց «Սպարտակի» ֆուտբոլիստների երկու հարված և թիմին դուրս բերեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ[22]։
2008 թվականի հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ դարպասապահը «կելտերի» հետ պայմանագիրը երկարացրել է մինչը 2011 թվականը[23][24][25]։
2008 թվականի հոկտեմբերի 20-ին Արթուրը մտավ 55 խաղացողների ընդլայնված ցանկի մեջ, ովքեր FIFPro-ի վարկածով 2008 թվականի արդյունքներով հավակնորդ էին մտնելու աշխարհի խորհրդանշական հավաքականի մեջ[26]։
2009 թվականի հունվարի 28-ին Բորուցի շնորհիվ «Սելթիկը» հայտնվեց Լիգայի գավաթի եզրափակչում։ Արթուրը «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում կրկին ցուցադրեց իր վարպետությունը[27]։ 2009 թվականի դեկտեմբերի 12-ին «Մոտերուելի» դեմ խաղը Արթուրի համար «կելտերի» կազմում 200-րդն էր[28]։
Չնայած այս ամենին՝ Բորուցը դեռ ավելի շուտ էր կորցրել «Սելթիկի» գլխավոր մարզիչ Տոնի Մոուբրեայի վստահությունը։ Դա կապված էր ինչպես ակումբում, այնպես էլ Լեհաստանի հավաքականում բազմաթիվ սխալների հետ։ Սրա մեջ բավական մեծ դեր ուներ Արթուրի հոգեկան խանգարումը, որը նա ստացել էր իր կնոջ՝ Կատարժինայի հետ ամուսնալուծությունից հետո. Բորուցը, երբեք չթաքցնելով, որ ինքը ծխող է, սկսեց նաև ալկոհոլի չարաշահումը, որի հետևանքով կորցրեց համազգեստը, քանի որ գիրացել էր 15 կիլոգրամով[29]։
2010 թվականի ապրիլին մրցաշրջանի լավագույն սեյվի համար դարպասապահը նվաճեց մրցանակ[30]։ Մայիսի 4-ին Բորուցը, ինչպես հետագայում պարզվեց, ակումբում խաղում էր իր վերջին խաղը. դերբի (Old Firm) «Ռեյնջերսի» հետ[31]։ Ուշ հայտնվեցին Բորուցի՝ «կելտերի» կազմից հեռանալու մասին խոսակցություններ[32]։ Լեհ դարպասապահի համար գլխավոր թեկնածուները դարձան անգլիական «Արսենալը» և իսպանական «Սևիլյան», որոնք դիմում էին ակումբի ղեկավարությանը՝ Արթուրին վաճառելու հարցով[33]։
«Սուրբ դարպասապահ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի օգոստոսի 25-ին Բորուցը զգուշացվեց Գլազգոյի ոստիկանության կողմից՝ «Սելթիկի» սկզբունքային մրցակից «Ռեյնջերսի» երկրպագուների հասցեին արած վիրավորական ժեստերի համար, որոնք նա իրեն թույլ տվեց դերբիի վերջին պահին[34]։ «BBC Sport» պորտալի հաղորդմամաբ, Շոտլանդիայի իրավապահ մարմիններում «Ջերսիի» զայրացած երկրպագուներից ընդունվեց երեք դիմում՝ վերջին խաղում սադրիչ գործողությունների համար լեհ դարպասապահին պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Նրանց խոսքերով Բորուցը խաղի սկզբին «Ռեյնջերսի» երկրպագուներին «ողջունել է» հայտնի «Չերչիլի ժեստով»՝ «V for Victory», իսկ հետո ծաղրանքով խաչակնքել նրանց։ Այս միջադեպը տեսախցիկները չեն ֆիքսել, այդ պատճառով Բորուցին նկատողություն է արվել միայն այդ դիմումների հիման վրա և վկաների խոսքերով[34]։ Շոտլանդական մամուլն անմիջապես նոր մականուն մտածեց Արթուրի համար՝ «Սուրբ դարպասապահ»[10]։
Շոտլանդական դատախազությունը Բորուցի գործողություններում քրեական ոչինչ չգտավ.
Դարպասապահը ինքը խաչակնքվեց, իսկ գլազգոցիների երկրպագուները դա իրենց վրա վերցրեցին։ Հանդիսատեսը պատմեց, որ Արթուրը իրենց վրա ծիծաղում էր նույնիսկ խաղի ժամանակ, «Ռեյնջերսի» հատվածին սադրիչ շարժումներով հրահրում էր։ Նրանք, հնարավոր է, և իրենց բաժինն են ունեցել, բայց երկրպագուները դրան արձագանքել են շատ ագրեսիվ, որի արդյունքում այս իրավիճակին միջամտել է ոստիկանությունը և տասը րոպեի ընթացքում կարգ հաստատել տրիբունայում[35]։ |
Գործը նոր ընթացք ստացավ, երբ Շոտլանդիայի խորհրդարանում այս միջադեպի բացահայտման համար ստեղծված հատուկ խումբը ելույթ ունեցավ հայտարարությամբ, որ «խաչակնքումը հանդիսանում է կաթոլիկական հավատի արտահայտում, սակայն դա արված էր միջեկեղեցական վեճի հրահրման նպատակով, որը պետք է հետապնդվի օրենքի կողմից»[36]։
Որոշ ժամանակ անց այս հայտարարությունը մեկնաբանեցին Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչները։ Նրանք քննադատեցին Բորուցի դատական հետաքննության որոշումը և հայտնեցին իրենց ափսոսանքը նրանում, որ «թվում է, Շոտլանդիան իրեն դարձրել է աշխարհում մեկն այն քիչ երկրներից, որտեղ հավատքի սովորական ժեստը հանցագործություն է հանդիսանում»[37]։ Մամուլում և հասարակության մեջ լայնածավալ բանավեճից հետո՝ 2006 թվականի օգոստոսի 28-ին, Շոտլանդիայի դատախազությունը միջադեպի վերաբերյալ առաջին որոշմանը հակառակ՝ վերջնական որոշում ընդունեց։ Ընդունվել էր, որ Բորուցը ծաղրանքով էր խաչակնքել «ռեյնջերների» երկրպագուներին, դա «անհատական կրոնական ժեստ» չէր։ Դարպասապահը տուգանվեց 500 ֆունտ ստերլինգով[38][39]։
2006 թվականի դեկտեմբերի 17-ին Բորուցը «Սելթիկ»-«Ռեյնջերս» խաղի ժամանակ նորից խաչակնքվեց, «Ջերսիի» երկրպագուները սուլեցին դարպասապահին, սակայն այս անգամ ոչ մի հայտ չներկայացվեց[40]։ Աղբյուրը ոստիկանությունում հայտնեց, որ հանդիպումը անցել է առանց միջադեպերի[40]։
2008 թվականի ապրիլին Արթուրը նորից հայտնվեց «Ջերսիի» երկրպագուների օբստրուկցիայի տակ. այս անգամ երկրպագուների զայրույթի պատճառը Բորուցի՝ հանգուցյալ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդ-ի նկարով և «Աստվա՛ծ, օրհնի՛ր Պապին» (անգլ. God bless the Pope) գրությամբ շապիկն էր, որը դարպասապահը ցուցադրել էր «Old Firm» դերբիից հետո[41]։
Մինչ այդ, 2007 թվականի մայիսին, Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան խիստ նկատողություն էր արել լեհ դարպասապահին ցույցի համար, որը նա նորից անմիջապես դերբիից հետո էր թույլ տվել։ Արթուրը «Ռեյնջերսի» երկրպագուների տրիբունայի մոտ «Սելթիկի» գույների դրոշակով պար կազմակերպեց, որի վրա գրված էր «Չեմպիոննե՜ր»[42]։
«Ֆիորենտինա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հուլիսի 12-ին իտալական «Ֆիորենտինա» ակումբի մամլո ծառայությունը տեղեկություն տարածեց, որ «մանուշակները» և «Սելթիկը» ընդհանուր համաձայնության են եկել Արթուրի՝ Ապենինյան թերակղզի տեղափոխվելու համար[43][44]։ Գործարքը ավարտվեց հուլիսի 15-ին։ Բորուցը «մանուշակների» հետ կնքեց երկտարյա պայմանագիր[45][46]։
Իտալիայի առաջնության 2010-2011 մրցաշրջանի առաջին տուրում, որում «Ֆիորենտինան» հանդիպեց «Նապոլիին», Արթուրը չխաղաց՝ ամբողջ խաղը անցկացնելով պահեստայինների նստարանին[47]։ «Մանուշակների» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը այդ խաղում դարպասապահի դիրքում Սեբաստիան Ֆրեյի ընտրումը պատճառաբանեց «ֆրանսիացու լիդերական հատկություններով և նրա՝ Սերիա Ա-ն լավ իմանալու հատկությամբ»։ Մասնագետը նշեց նաև, որ «եթե Բորուցն իրեն լավ դրսևորի, ապա նա ունի բոլոր շանսերը ակումբի գլխավոր դարպասապահը դառնալու»[48]։ Միայն թե լեհ դարպասապահը իտալացի լրագրողներին տված հարցազրույցներում հայտարարեց, որ դժգոհ է իրադրությունից և հայտնեց խաղային պրակտիկայի բացակայության դեպքում ակումբից հեռանալու պատրաստակամությունը[49]։ Սեպտեմբերի վերջին տեղեկություն հայտնվեց, որ Արթուրը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վերադառնալ Լեհաստան. խաղային պրակտիկա չունեցող դարպասապահի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել նրա նախկին ակումբը՝ «Լեգիան»[50]։
Հոկտեմբերի 26-ին Բորուցը վերջապես դեբյուտեց «Ֆիորենտինայի» առաջին կազմում։ Այդ օրը «մանուշակները» Իտալիայի գավաթի երրորդ փուլում հանդիպում էին «Էմպոլիի» հետ։ Արթուրը իր դարպասները պահեց անձեռնմխելի, իսկ այդ խաղում միակ գոլը ավելացված ժամանակում խփեց ֆլորենտացիների Կումա Բաբակարը[51]։ Դրանից անմիջապես հետո «մանուշակների» գլխավոր դարպասապահ Ֆրեյը մարզման ժամանակ վնասեց ծունկը և կես տարով բացակայեց, որի շնորհիվ Բորուցը դարձավ «Ֆիորենտինայի» առաջին դարպասապահը[52]։ Նոյեմբերի 27-ին Արթուրը դարպասներում իր լավ խաղով օգնեց ֆլորենտացիներին Թուրինի «Յուվենտուսի» դեմ խաղալ ոչ ոքի (1-1)[53]։ «Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Լուիջի Դելներին նշեց լեհ դարպասապահի խաղը՝ ասելով, որ Բորուցը «այդ խաղը միայնակ կարող էր հաղթել»[54]։ 2011 թվականի ամռանը «Ֆիորենտինայի» գլխավոր դարպասապահի դիրքում Արթուրը ամրապնդեց իր դիրքերը, քանի որ դարպասներում իր մրցակից Ֆրեյը տեղափոխվեց «Ջենոա»[55]։
«Սաութհեմփթոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի սեպտեմբերի 22-ին Բորուցը վերադարձավ Բրիտանիա՝ Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող «Սաութհեմփթոնի» հետ կնքելով մեկտարյա պայմանագիր[56][57][58]։ Հոկտեմբերի 20-ին Արթուրը առաջին անգամ պաշտոնական խաղում պաշտպանեց «սրբերի» գույները։ Դեբյուտը չհաջողվեց. լեհ դարպասապահը «Վեստ Հեմ Յունայթեդի» ֆուտբոլիստներից բաց թողեց չորս գնդակ, իսկ թիմը պարտվեց 1-4 հաշվով[59]։ Հոկտեմբերի 28-ին՝ Անգլիայի առաջնության օրացուցային խաղի ժամանակ, նա «Տոտտենհեմ Հոտսպուրի» երկրպագուների վրա նետեց ջրով շիշ՝ կրկնելով իր սովորույթը[60][61][62]։
Չնայած «Սաութհեմփթոնում» կարիերայի սկանդալային սկսմանը, Բորուցը առաջին թիմում վերադարձրեց իր դիրքը և 2013 թվականի հունվարի 1-ից մինչև մրցաշրջանի ավարտը խաղաց առաջնության բոլոր խաղերում։ 2013 թվականի մարտի 9-ին «Կառոու Ռոուդում» կայացած «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում Բորուցը 90-րդ րոպեին հետ մղեց Գրանտ Հոլտի 11-մետրանոցից կատարած հարվածը։ Խաղն ավարտվեց զրոյական ոչ ոքիով, ինչի շնորհիվ «Սաութհեմփթոնը» խուսափեց դուրս մղվելուց[63]։ Բորուցի լավ կարգավիճակը, որը հավաքվել էր «Սաութհեմփթոնի» առաջին թիմ վերադառնալուց հետո, մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին դրդեց Բորուցի հետ ավելի եկարաժամկետ պայմանագիր կնքելու ցանկության[64]։ 2013 թվականի ապրիլի 18-ին Բորուցը ակումբի հետ կնքեց նոր՝ երկտարյա պայմանագիր[65][66]։ 2013 թվականի մայիսի 12-ին «Սաութհեմփթոնը», «Սանդերլենդի» դեմ խաղալով ոչ ոքի (1-1), ապահովեց իր տեղը Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանում[67] (2012-2013 մրցաշրջանը ավարտելով 14-րդ տեղում[68])։
Վերջնականապես հաստատվելով «Սաութհեմփթոնի» գլխավոր դարպասապահի դիրքում՝ Բորուցը օգնեց իր թիմին հստակ սկսել 2013-2014 մրցաշրջանը։ 2013 թվականի հոկտեմբերի 26-ին «Ֆուլհեմի» դեմ 2-0 հաշվով տարած հաղթանակից հետո թիմը հավաքեց 18 միավոր և Պրեմիեր լիգայում դուրս եկավ երրորդ տեղը։ Դա ակումբի պատմության մեջ Պրեմիեր լիգայում լավագույն սկիզբն էր[69][70]։
2013 թվականի նոյեմբերի 2-ին, «Սթոք Սիթիի» դեմ խաղում, Բորուցը դարպասապահ Ասմիր Բեգովիչի կողմից գոլ բաց թողեց[71]։ Նոյեմբերի 23-ին, «Արսենալի» դեմ խաղում, Բորուցը իր տուգանային հրապարակում փորձեց շրջանցել հարձակվող Օլիվիե Ժիրուին, սակայն ֆրանսիացին խլեց գնդակը և ուղարկեց դատարկ դարպասները՝ բացելով խաղի հաշիվը։ Արդյունքում «Արսենալը» հաղթեց 2-0 հաշվով[72]։ Մեկ շաբաթ անց, փորձելով հետ մղել «Չելսիի» հարձակվող Դեմբա Բայի հարվածը, Բորուցը կոտրեց ձեռքը, «թոշակառուները» հաղթեցին 3-1 հաշվով[73], իսկ Բորուցը հիվանդանոցում անցկացրեց շուրջ վեց շաբաթ[74]։ Բորուցը վնասվածքից վերադարձավ 2014 թվականի հունվարի 11-ին[75] և «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում անառիկ պահեց դարպասը, այդ թվում խաղի վերջին րոպեներին Շեյն Լոնգին թույլ չտալով հավասարեցնել հաշիվը («Սաութհեմփթոնը» հաղթեց 1-0 հաշվով)[76][77]։
«Բորնմութ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերի 19-ին Բորուցը վարձակալվեց Չեմպիոնշիպում հանդես եկող «Բորնմութ» ակումբում[78][79]։ Ակումբում նա դեբյուտեց հաջորդ օրը՝ «Ուոթֆորդի» դեմ խաղում։ Խաղն ավարտվեց ոչ ոքի 1-1[80]։ 2014 թվականի հոկտեմբերի 25-ին «Բորնմութը» 8-0 հաշվով հաղթեց «Բիրմինգհեմ Սիթիին»։ «Բալերը» իրենց պատմության մեջ առաջին անգամ առաջնության խաղում խփեցին ութ գոլ (բացառության 1939 թվականի սեպտեմբերին կայացած խաղում, որում ակումբը 10-0 հաշվով հաղթանակ էր տարել «Նորթհեմփթոն Թաունի» դեմ, միայն թե խաղի արդյունքը պաշտոնական չի հաշվվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում առաջնության ձախողման պատճառով)։ Բորուցը սահմանված ռեկորդի մեջ խաղաց իր դերը՝ 53-րդ րոպեին 3-0 հաշվի դեպքում Պոլ Քեդիսի իրացրած 11-մետրանոցը հետ մղելով[81]։ Բորուցը լավ խաղաց «Բորնմութում» և 2014 թվականի դեկտեմբերի վերջին նա 18 խաղերից 9-ում անառիկ էր պահել դարպասը, ինչն օգնել էր ակումբին բարձրանալ մրցաշարային աղյուսակի վերին մաս։ Այսպիսով, պայմանագիրը երկարացվել էր մինչև մրցաշրջանի ավարտը և Բորուցը մեկնաբանեց իրավիճակը. «Ես ուրախ եմ, որ ես այստեղ եմ և, որ ես համարվում եմ մեծ թիմի մի մասը, և հենց այդ պատճառով է, որ ես մնում եմ մինչև մրցաշրջանի ավարտը»[82]։ 2015 թվականի մայիսի 2-ին «Բորնմութի» կազմում Բորուցը հաղթեց Չեմպիոնշիպը և նվաճեց ուղեգիր դեպի Պրեմիեր լիգա[83]։
2015 թվականի մայիսի 26-ին բարձրագույն լիգայում ակումբի դեբյուտային մրցաշրջանից առաջ «Բորնմութը» հայտարարեց Բորուցի գնման մասին[84][85]։
2015-16 մրցաշրջանը Բորուցը սկսեց «Բորնմութի» հիմնական դարպասապահի դիրքում։ 2015 թվականի օգոստոսի 8-ին նա մասնակցեց «Աստոն Վիլլայի» դեմ խաղին, որը ակումբի պատմության մեջ բարձրագույն դիվիզիոնում առաջինն էր[86]։ Սեպտեմբերի 19-ին «Դին Քորտում», «Սանդերլենդի» դեմ խաղում թիմի դարպասը անառիկ պահեց (2-0)[87]։
Հոկտեմբերի 25-ին, «Տոտենհեմի» դեմ կայացած անհաջող տնային խաղից հետո, որտեղ «Բորնմութը» 5-1 հաշվով զիջեց «Տոնտենհեմին», Բորուցը Ադամ Ֆեդերիչի փոխարեն, ով ակումբի նոյեմբերյան բոլոր խաղերին խաղացել էր «Բորնմութի» կազմում, պաշտպանեց դարպասները[88]։ Ֆեդերիչի վնասվածքի շնորհիվ Բորնմութը վերադարձավ հիմնական կազմ։ Դեկտեմբերի 5-ին նա խաղաց «Չելսիի» դեմ, «Բորնմութը» 1-0 հաշվով հաղթեց «ազնվականներին»[89][90]։ Այդ խաղում Բորուցը ճանաչվեց լավագույն խաղացող[91]։ Մեկ շաբաթ անց Բորուցը օգնեց «Բորնմութին» տանը հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» (2-1)[92][93]։ 2016 թվականի հունվարի 2-ին «Քինգ Պաուերում», «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում Բորուցը կրկին փայլեց։ 59-րդ րոպեին նա կարողացավ հետ մղել Մահրեզի 11-մետրանոցը և մինչև խաղի վերջը իր դարպասները անառիկ պահեց[94][95]։
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոգավաթներ | Արդյունքում | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պոգոն Սեդլցե | 1996/97 | - | - | - | - | - | - | - | - | - | - |
1997/98 | - | - | - | - | - | - | - | - | - | - | |
1998/99 | - | - | - | - | - | - | - | - | - | - | |
Ընդհանուրը | 12? | −? | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12? | −? | |
Լեգիա | 1999/00 | - | - | - | - | - | - | - | - | 0 | 0 |
2000/01 | - | - | - | - | - | - | - | - | 0 | 0 | |
2001/02 | 5 | −5 | 1 | −1 | - | - | - | - | 6 | −6 | |
2002/03 | 12 | −11 | - | - | - | - | - | - | 12 | −11 | |
2003/04 | 26 | −22 (1)* | 4 | −2 | - | - | - | - | 30 | −24 (1)* | |
2004/05 | 26 | −19 | 10 | −12 | - | - | 4 | −4 | 40 | −35 | |
Ընդհանուրը | 69 | −57 (1)* | 15 | −15 | 0 | 0 | 4 | −4 | 88 | −76 (1)* | |
Դոլցան | 2000/01 | 10? | −? | 1 | −2 | - | - | - | - | 11 | −2? |
Ընդհանուրը | 10? | −? | 1 | −2 | 0 | 0 | 0 | 0 | 11 | −2? | |
Սելթիկ | 2005/06 | 34 | −30 | 1 | −2 | 4 | −2 | 1 | 0 | 40 | −34 |
2006/07 | 36 | −29 | 5 | −3 | 2 | −1 | 8 | −9 | 51 | −42 | |
2007/08 | 30 | −20 | 4 | −3 | 2 | −3 | 9 | −11 | 45 | −37 | |
2008/09 | 34 | −28 | 3 | −3 | 4 | −1 | 6 | −7 | 47 | −39 | |
2009/10 | 28 | −26 | 2 | −2 | - | - | 8 | −13 | 38 | −41 | |
Ընդհանուրը | 162 | −133 | 15 | −13 | 12 | −7 | 32 | −40 | 221 | −193 | |
Ֆիորենտինա | 2010/11 | 26 | −29 | 1 | 0 | - | - | - | - | 27 | −29 |
2011/12 | 36 | −41 | 1 | −1 | - | - | - | - | 37 | −42 | |
Ընդհանուրը | 62 | −70 | 2 | −1 | 0 | 0 | 0 | 0 | 64 | −71 | |
Սաութհեմփթոն | 2012/13 | 20 | −28 | 1 | −5 | - | - | - | - | 21 | −33 |
2013/14 | 29 | −28 | - | - | - | - | - | - | 29 | −28 | |
Ընդհանուրը | 49 | −56 | 1 | −5 | 0 | 0 | 0 | 0 | 50 | −61 | |
Բորնմութ | 2014/15 | 9 | −4 | - | - | 1 | -0 | - | - | 10 | −4 |
Ընդհանուրը | 9 | −4 | 0 | 0 | 1 | -0 | 0 | 0 | 10 | −4 | |
Ամբողջը կարիերայում | 373 | −320 (1)* | 34 | −36 | 13 | −7 | 36 | −44 | 456 | −407 (1)* |
* - խփած գոլ
(2014 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ)[Նշում 1]
Լեհաստանի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պոգոնում» խաղալու տարիներին Բորուցը պաշտպանել է իր երկրի գույները Լեհաստանի տարբեր պատանեկան թիմերում[9]։
Ազգային հավաքականում Արթուրի դեբյուտը կայացել է 2004 թվականի ապրիլի 28-ին՝ Իռլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[96]։
Բորուցը հավաքականի կազմում ընդգրկված է եղել Մունդիալ 2006-ի եզրափակիչ խաղերին[97][98]։ Լեհերի գլխավոր մարզիչ Պավել Յանասը մունդիալին վերցրել էր երեք՝ մոտավորապես հավասար դարպասապահների. Թոմաշ Կուշչակին, Լուկաշ Ֆաբիանսկուն և Արթուր Բորուցին, միայն թե հավաքականի բոլոր երեք խաղերում, որոնցում լեհերի մրցակիցներն էին Էկվադորի[99], Գերմանիայի[100] և Կոստա Ռիկայի[101] հավաքականները, դարպասները մշտապես պաշտպանեց «Սելթիկի» ներկայացուցիչը։
Բորուցը Լեհաստանի հավաքականի հիմնական դարպասապահն է եղել նաև Եվրո 2008-ում։ Չնայած Գերմանիայի դեմ մեկնարկային խաղում երկու բաց թողնված գնդակներին[102], Արթուրը խաղադաշտ դուրս եկավ նաև լեհերի երկրորդ խաղում։ Դա ավստրիացիների դեմ կարևոր հանդիպում էր, ինչը հաղթանակի դեպքում Լեո Բենհաքերի սաներին թույլ էր տալու շարունակել Եվրո 2008-ի փլեյ-օֆֆ դուրս գալու պայքարը։ 30-րդ րոպեին Գեռեյրոյի խփած գոլի շնորհիվ լեհերը առաջ անցան խաղում։ 1-0 հաշիվը պահպանվեց մինչև խաղի վերջը։ Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին մրցավար Հովարդ Վեբը նշանակեց վիճելի 11-մետրանոց հարված լեհերի դարպասին։ Իվիցա Վաստիչի և Արթուր Բորուցի մենամարտում հաղթեց առաջինը[103]։ Ոչ ոքին ոչնչացրեց լեհերի՝ Եվրոն շարունակելու բոլոր ցանկությունները։ Վերջին՝ լեհերի համար ոչինչ չորոշող խաղում, նրանք 0-1 հաշվով զիջեցին խորվաթներին[104]։
Լեհ դարպասապահին մրցաշարում անձնուրաց խաղի համար գերմանական և ավստրիական ԶԼՄ-ները տվեցին «այլմոլորակային» մականունը[105]։
2008 թվականի օգոստոսի 27-ին Բորուցը, ինչպես նաև հավաքականում իր ընկերներ Դարիուշ Դուդկան և Ռադոսլավ Մաևսկին, Ուկրաինայի հավաքականի դեմ ընկերական խաղից (որին Բորուցը չի մասնակցել) հետո ռեժիմի խախտման համար ազգային հավաքականի կազմից հեռացված են եղել[106][107]։ Լեհաստանի ֆուտբոլային խորհրդի նախագահ Միխալ Լիստկևիչը ֆուտբոլիստներին մեղադրեց նրանում, որ նրանք ինքնակամ լքել են Կիևում տեղակայված հավաքականին և տեղական մեկ այլ հյուրանոցում նկատվել են ալկոհոլ խմելիս[108][109]։ Խաղացողները չժխտեցին իրենց հանցանքը և հրապարակայնորեն ներողություն խնդրեցին երկրպագուների և հավաքականի ընկերների առջև։ Լեհաստանի ֆուտբոլային խորհրդի կողմից երկխաղյա որակազրկումը կրելուց հետո, հոկտեմբերի 11-ին, Մունդիալ 2010-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Չեխիայի դեմ խաղում, Բորուցը կրկին պաշտպանեց լեհերի դարպասը[110]։
Երկտարյա ընդմիջումից հետո, 2013 թվականի հունվարին Բորուցը կրկին հրավիրվեց հավաքական[111] և մեկ շաբաթ անց, փետրվարի 6-ին, խաղաց Իռլանդիայի հավաքականի դեմ (0-2, հօգուտ Իռլանդիային)[112]։ Բորուցը հավաքականում խաղաց հաջորդ երկու խաղերում, որոնք կայացան 2013 թվականի մարտի 22-ին (Ուկրաինայի հավաքականի դեմ[113]) և մարտի 26-ին (Սան Մարինոյի հավաքականի դեմ[114]), Մունդիալ 2014-ի որակավորման խաղերի շրջանակներում։
Խաղերը հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ նոյեմբերի 10, 2014
Արդյունքում՝ 58 խաղ / 62 բաց թողնված գոլ, 25 հաղթանակ, 15 ոչ ոքի, 18 պարտություն։
Հավաքական | Տարի | ԱԱ որակավորման խաղեր | ԱԱ եզրափակիչ խաղեր | ԵԱ որակավորման խաղեր | ԵԱ եզրափակիչ խաղեր | Ընկերական խաղեր | Արդյունքում | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լեհաստան | 2004 | - | - | - | - | - | - | - | - | 4 | −4 | 4 | −4 |
2005 | 3 | −4 | - | - | - | - | - | - | 6 | −5 | 9 | −9 | |
2006 | - | - | 3 | −4 | 1 | 0 | - | - | 4 | −2 | 9 | −6 | |
2007 | - | - | - | - | 8 | −5 | - | - | 2 | −4 | 10 | −9 | |
2008 | 2 | −3 | - | - | - | - | 3 | −4 | 3 | −4 | 8 | −11 | |
2009 | 3 | −7 | - | - | - | - | - | - | 2 | 0 | 5 | −7 | |
2010 | - | - | - | - | - | - | - | - | 2 | −3 | 2 | −3 | |
2013 | 6 | −7 | - | - | - | - | - | - | 4 | −6 | 10 | −13 | |
2014 | - | - | - | - | - | - | - | - | 2 | −1 | 2 | −1 | |
Ամբողջը կարիերայում | 14 | −21 | 3 | −4 | 9 | −5 | 3 | −4 | 27 | −28 | 58 | −62 |
(2014 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ)
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորուցի՝ դարպասապահի ուժեղ կողմերն են դարպասներում վստահ խաղը և դարպասներից դուրս գալու ժամանակ լավ ռեակցիան։ Արթուրի լիդերական հատկությունները և նրա խարիզման ներշնչում են թիմի պաշտպաններին, թիկունքում վստահության զգացումը թույլ է տալիս նրանց ավելի հանգիստ գործել։ Բորուցի գլխավոր թերություններն են անզսպվածությունը և ավելորդ զգացմունքայնությունը։ Մրցակիցների և նույնիսկ ընկերների հետ մշտական կոնֆլիկտների և ծեծկռտոցների պատճառով լեհ դարպասապահին հաճախ են դաշտից հեռացրել[10][115]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհաստանի չեմպիոն՝ 2001-02
- Էքստրակլասի գավաթի հաղթող՝ 2001-02
- Լեհաստանի գավաթի ֆինալիստ՝ 2003-04
- Շոտլանդիայի չեմպիոն (3)՝ 2005-06, 2006-07, 2007-08
- Շոտլանդիայի գավաթակիր՝ 2006-07
- Շոտլանդիայի լիգայի գավաթակիր (2)՝ 2005-06, 2008-09
- Չեմպիոնշիպի հաղթող՝ 2014-15
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շոտլանդիայի Պրեմիեր Լիգայի ամսվա ֆուտբոլիստ՝ 2006 թվականի դեկտեմբեր
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարպասապահի հայրը՝ Վլադիսլավը, մահացել է 2010 թվականի ապրիլին, շարունակական հիվանդությունից[7], իսկ մայրը՝ Յադվիգան, մահացել է քաղցկեղից, երբ Լեհաստանի հավաքականի ապագա դարպասապահը 20 տարեկան էր[7]։
2007 թվականի ապրիլի 21-ին Բորուցը Գլազգոյում ավազակային հարձակումից փրկել է լեհական ընտանիք՝ 27-ամյա մի հղի կնոջ, նրա քրոջը և աներձագին[116]։
2008 թվականի հունիսի 11-ին Վարշավայում, Բորուցի կինը՝ Կատարժինան, լույս աշխարհ բերեց նրանց որդուն։ Տղային անվանեցին Ալեքս[117][118][119]։
Նույն տարում Արթուրի և լեհական «Իդոլ» շոուի նախկին աստղ Սառա Մաննեիի հետ շփումը քայքայեց Բորուցի ընտանիքը[120]։ 2010 թվականի ապրիլին մամուլում լուրեր հայտնվեցին, որ Բորուցը և Մաննեին երեխա են սպասում[121]։ 2010 թվականի օգոստոսի 9-ին Սառան իր հայրենի քաղաք Պոզնանում լույս աշխարհ բերեց աղջկա, ում անվանեցին Ամելիա[122]։ Ներկայումս Արթուրը ապրում է Սառայի, Ամելիայի և Մաննեի՝ նախկին ամուսնությունից ծնված աղջկա՝ Օլիվիայի հետ[122]։
2009 թվականի սեպտեմբերին «The Sun» թերթը հրապարակեց Բորուցի՝ ոմն երիտասարդ աղջկա հետ լուսանկարը՝ ենթադրելով, որ նա Բորուցի սիրուհին է։ Ինչպես պարզվեց, Արթուրի ուղեկիցը իր փոքր քույր Պաուլինան էր։ Պարբերականը ստիպված էր պաշտոնապես գրել հերքումը և հրապարակայնորեն ներողություն խնդրել ֆուտբոլիստից[123]։ Այսպիսի սխալանք էր թույլ տվել նաև բրիտանական մեկ այլ հրատարակություն՝ «News of the World»-ը։ Այս պարբերականի համար հետևանքները ավելի էական էին. «News of the World» պարբերականի դեմ Բորուցի ներկայացրած հայցի դատական նիստի արդյունքներով «News of the World»-ը Բորուցին վճարեց 70 հազար ֆունտ ստերլինգ, ինչը դարձավ զրպարտանքի համար ծախսերի նոր շոտլանդական ռեկորդ[124]։
Արթուրը համարվում է իր նախկին ակումբի՝ «Լեգիայի» մոլի երկրպագուն։ Երբ կա հնարավորություն, նա անպայման այցելում է թիմի խաղերին, որտեղ էլ որ նրանք անցկացվեն[9]։ Լեհաստանում հայտնի է դարձել նաև Բորուցի՝ լատինական «L» տառը ցուցամատով և բութ մատով կառուցող ժեստը, որով Բորուցը միշտ ընդգծում է իր նվիրվածությունը «մարտիկներին»[Նշում 2]։ Արթուրը նաև համարվում է «Լեգիայի» երկրպագուների խորհրդի (լեհ․ Stowarzyszenie Kibiców Legii Warszawa) ակտիվ անդամ և իր հեղինակությամբ օգնում է «մայրաքաղաքայինների» երկրպագուներին՝ ակումբի ղեկավարների հետ կոնֆլիկտների ժամանակ[9]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ 4,0 4,1 «Artur Boruc». 90minut. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին. (լեհ.)
- ↑ «Artur Boruc». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին. (անգլ.)
- ↑ «Boruc, Artur». National Football Teams. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին. (անգլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Douglas Walker (2010 թ․ ապրիլի 5). «Boruc dash to grieving family». The Sun. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին. (անգլ.)
- ↑ David Goodwin (2009 թ․ հունիսի 1). «Till death do us Art». The Sun. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին. (անգլ.)
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 «Artur Boruc». KipMe. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (լեհ.)
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Корнило Дмитрий (2009 թ․ հուլիսի 28). ««Король» Артур, «святой вратарь» или просто «человечище»». Soccer.ru. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Pogoń Szczecin 2 - 2 Legia Warszawa». 90minut. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (լեհ.)
- ↑ «Legia Warszawa 6 - 0 Widzew Łódź». 90minut. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (լեհ.)
- ↑ ««Селтик» пригласил вратаря сборной Польши». Սպորտ Էքսպրես. 2005 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Keeper Boruc joins Celtic on loan». BBC Sport. 2005 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Boruc signs permanent Celtic deal». BBC Sport. 2005 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ ««Селтик» - «МЮ». Отчет о матче». Sports.ru. 2006 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Colin Moffat (2006 թ․ նոյեմբերի 21). «Celtic 1 - 0 Man Utd». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Boruc named player of the month». BBC Sport. 2007 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Celtic dominate awards shortlist». BBC Sport. 2007 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Трио из «Селтика» претендует на звание игроков года». Սպորտ Էքսպրես. 12 апреля 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Clive Lindsay (2007 թ․ օգոստոսի 15). «Spartak Moscow 1 - 1 Celtic». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ Colin Moffat (2007 թ․ օգոստոսի 29). «Celtic 1 - 1 Spartak Moscow (2 - 2)». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Boruc signs new Celtic contract». BBC Sport. 2008 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Боруц останется в «Селтике» до 2011 года». Sports.ru. 6 января 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Артур Боруц: Спокойно реагирую на слухи о возможном переходе в «Милан»». Sports.ru. 7 января 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «World XI » Players». FIFPro. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ Clive Lindsay (2009 թ․ հունվարի 28). «Celtic 0 - 0 Dundee U (11 - 10 pens)». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ Martin Conaghan (2009 թ․ դեկտեմբերի 12). «Motherwell 2 - 3 Celtic». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.) (անգլ.)
- ↑ Gordon Parks (2009 թ․ դեկտեմբերի 29). «Celtic keeper Artur Boruc vows to clean up his act in 2010». Daily Record. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Dundee Utd striker Goodwillie nets young player award». BBC Sport. 2010 թ․ ապրիլի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ Andy Campbell (2010 թ․ մայիսի 4). «Celtic 2 - 1 Rangers». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ ««Селтик» намерен продать Боруца». Sportbox. 2010 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Arsenal, Sevilla linked as Celtic prepare Boruc sale». Tribal football. 2010 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ 34,0 34,1 «Celtic to meet police over Boruc». BBC Sport. Օգոստոսի 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Football and the Law». Crown Office and Procurator Fiscal Service. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Report of cross-party working group on religious hatred». Scottish Government. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ Lorna Martin (Օգոստոսի 27, 2006). «Storm as goalkeeper pays Sign of the Cross penalty». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Player caution 'not for blessing'». BBC News. 2006 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Боруц наказан за оскорбительные жесты в адрес болельщиков». Sports.ru. 2008 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 40,0 40,1 Kevin Schofield (2006 թ․ դեկտեմբերի 18). «Celtic keeper makes Rangers fans cross». Scotsman. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «SPL receives Boruc t-shirt report». BBC Sport. 2008 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «'SFA probes Boruc's flag-waving'». BBC Sport. 2007 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Boruc set for Viola switch». Sky Sports. 2010 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ ««Фиорентина» официально объявила о договорённости по Боруцу». Чемпионат.com. 2010 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Goalkeeper Artur Boruc moves to Fiorentina from Celtic». BBC Sport. 2010 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Боруц подписал двухлетний контракт с «Фиорентиной»». Чемпионат.com. 2010 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Фиорентина (Флоренция) - Наполи (Неаполь)». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Михайлович: я не требовал покупки каких-либо игроков». Чемпионат.com. 2010 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Боруц: если не буду играть, то покину «Фиорентину»». Чемпионат.com. 2010 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «В январе Боруц может вернуться в Польшу». Чемпионат.com. 2010 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Fiorentina 1 - 0 Empoli». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Фрей травмировал колено и может пропустить полгода». Чемпионат.com. 2010 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Juventus 1 - 1 Fiorentina». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Дель Нери: Боруц мог выиграть у нас в одиночку». Чемпионат.com. 28 ноября 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Фрей: Джилардино не прогадает, если выберет «Дженоа»». Чемпионат.com. 2011 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Boruc Pens Saints Deal». Southampton FC. 2012 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին. (անգլ.)
- ↑ «Southampton bring in keeper Artur Boruc». BBC Sport. 2012 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին. (անգլ.)
- ↑ «Состав «Саутгемптона» пополнил польский вратарь Боруц». Чемпионат.com. 2012 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Nabil Hassan (2012 թ․ հոկտեմբերի 20). «West Ham 4 - 1 Southampton». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ Jonathan Liew (2012 թ․ հոկտեմբերի 28). «Southampton 1 Tottenham Hotspur 2: match report». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին. (անգլ.)
- ↑ «Southampton investigate Artur Boruc water bottle incident». BBC Sport. 2012 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին. (անգլ.)
- ↑ «Вратаря «Саутгемптона» Боруца обвиняют в броске бутылки в сторону трибун». Чемпионат.com. 2012 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ James Callow (2013 թ․ մարտի 9). 7 «Artur Boruc saves Southampton's skin as Norwich pay the penalty». Norwich City 0 Southampton 0. The Guardian. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) (անգլ.) - ↑ «Poch wants keeper Boruc to stay». Daily Echo. 2013 թ․ մարտի 18. (անգլ.)
- ↑ «Artur Boruc signs new Southampton contract». BBC Sport. 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին. (անգլ.)
- ↑ «Боруц продлил контракт с «Саутгемптоном» до 2015 года». Sports.ru. 18 апреля 2013. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Fixture | Sunderland vs Southampton». Premierleague.com. 2013 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին. (անգլ.)
- ↑ «Premier League table 2012-13». London: Telegraph. 2012 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին. (անգլ.)
- ↑ «Match Report: Southampton 2 Fulham 0». Southampton FC. 2013 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին. (անգլ.)
- ↑ Chris Bevan (2013 թ․ հոկտեմբերի 26). «Southampton 2 - 0 Fulham». BBC Sport. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին. (անգլ.)
- ↑ Chris McKenna (2013 թ․ նոյեմբերի 2). «Stoke City 1 - 1 Southampton». BBC Sport. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին. (անգլ.)
- ↑ «Artur Boruc's dribbling fail leads to Arsenal opener». inside World Soccer. 2013 թ․ նոյեմբերի 24. (անգլ.)
- ↑ ««Челси» – «Саутгемптон». Боруц повредил запястье и отправлен в госпиталь». Sports.ru. 1 декабря 2013. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Artur Boruc: Southampton keeper out for six weeks with broken hand». BBC Sport. 2013 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
- ↑ «Boruc buoyed by Southampton return». FourFourTwo. 2014 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին. (անգլ.)
- ↑ Mark Ryan (2014 թ․ հունվարի 11). «Southampton 1 West Brom 0: Lallana's winner is the perfect present for Mum». London: Daily Mail. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին. (անգլ.)
- ↑ «Southampton 1 - 0 West Bromwich Albion». The Guardian. 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին. (անգլ.)
- ↑ «Bournemouth sign Southampton goalkeeper Artur Boruc on loan». www.theguardian.com. The Guardian. 2014 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին. (անգլ.)
- ↑ «Боруц перешел в «Борнмут» до января на правах аренды». Sports.ru. Սեպտեմբերի 19,2014. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Woodcock, Ian (2014 թ․ սեպտեմբերի 20). «Watford 1 - 1 Bournemouth». BBC Sport. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին. (անգլ.)
- ↑ BBC (2014). «Managerless Birmingham City suffered a humiliating defeat as Bournemouth scored eight goals at St Andrew's». BBC. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
- ↑ «Artur Boruc: AFC Bournemouth extend loan until end of season». BBC Sport. 2014 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին. (անգլ.)
- ↑ «Charlton 0 Bournemouth 3». BBC Sport. 2015 թ․ մայիսի 2. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին. (անգլ.)
- ↑ «Artur Boruc: Bournemouth sign Poland international goalkeeper». BBC Sport. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին. (անգլ.)
- ↑ ««Борнмут» подписал контракт с Боруцем». Sports.ru. 2015 թ․ մայիսի 26. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Bournemouth 0-1 Aston Villa». BBC. 2015 թ․ օգոստոսի 8.
- ↑ «Bournemouth 2-0 Sunderland». BBC. 2015 թ․ սեպտեմբերի 19.
- ↑ «Bournemouth 0-1 Newcastle: 5 things we learned as Rob Elliot heroics earn Magpies three points». The Mirror. 2015 թ․ նոյեմբերի 7.
- ↑ ЧЕЛСИ 0 - 1 БОРНМУТ
- ↑ «Chelsea 0-1 Bournemouth». BBC. 2015 թ․ դեկտեմբերի 5.
- ↑ ЧЕЛСИ - БОРНМУТ - 0-1 (0-0)
- ↑ БОРНМУТ 2 - 1 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД
- ↑ «Bournemouth 2–1 Man Utd». BBC. 2015 թ․ դեկտեմբերի 12.
- ↑ ЛЕСТЕР СИТИ - БОРНМУТ - 0:0 (0:0)
- ↑ Riyad Mahrez saw a second-half penalty saved as Leicester could only draw with Bournemouth to fall two points behind Arsenal at the top of the table.
- ↑ «Artur Boruc». EU-Football. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Ковалевски не сыграет на ЧМ-2006 в составе сборной Польши». Чемпионат.com. 2006 թ․ մայիսի 15. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Боруц будет основным вратарем сборной Польши на ЧМ». Чемпионат.com. 2006 թ․ հունիսի 7. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Poland 0 - 2 Ecuador». World Football. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Germany 1 - 0 Poland». World Football. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Costa Rica 1 - 2 Poland». World Football. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Germany 2 - 0 Poland». World football. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Austria 1 - 1 Poland». World Football. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Poland 0 - 1 Croatia». World Football. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «EM 2008: Polen im Portrait». Sportlive.at. 2008 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (գերմ.)
- ↑ «Strachan to probe Boruc Pole ban». BBC Sport. 2008 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Лео Бенхаккер: «Боруц отстранен не из-за двух-трех бокалов пива»». Sports.ru. 2008 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Strachan will address Boruc Poland ban after Falkirk». Scotsman. 2008 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Боруц отстранен от сборной Польши за нарушение режима». Sports.ru. 22 августа 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «United States 2 - 2 Poland». EU-Football. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Poland Soccer Blog – Boruc returns to national team after two years». polandsoccerblog.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Republic of Ireland 2 Poland 0: match report». The Telegraph. 2013 թ․ փետրվարի 6.
- ↑ «Ukraine claim 3–1 win in Poland to climb to third in Group H». Sky Sports.
- ↑ «Poland thump San Marino». Sky Sports.
- ↑ «Анонс матчей Австрия - Хорватия и Германия - Польша». Евро-Футбол. 2008 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Lynn Mcpherson & David Taylor. «Exclusive: Celtic star's thug fury». The Free Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ Craig Mcdonald (2008 թ․ հունիսի 12). «Baby joy for Celtic goalkeeper Artur Boruc». Daily Record. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «У Боруца родился сын». Sports.ru. 2008 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Боруц покинул расположение сборной Польши на один день». Sports.ru. 2008 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Janice Burns (2008 թ․ նոյեմբերի 24). «Celtic keeper Artur Boruc's death threats from sick web thugs over marriage split». Daily Record. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Nowa nadzieja w życiu Boruca». Fact.pl. 10 Kwiecień 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (լեհ.)
- ↑ 122,0 122,1 Kevan Christie (2010 թ․ օգոստոսի 15). «Former Celtic star Artur Boruc becomes dad for second time». Daily Record. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ «Apology: Artur Boruc». The Scottish Sun. 2009 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. (անգլ.)
- ↑ Roy Greenslade (2011 թ․ հունիսի 19). «News of the World pays footballer £70,000 for libel». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին. (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը 90minut.pl կայքում (լեհ.)
- Պրոֆիլը «Սաութհեմփթոնի» պաշտոնական կայքում Արխիվացված 2014-01-17 Wayback Machine (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը worldfootball.net կայքում (անգլ.)
- Պրոֆիլը footballdatabase.eu կայքում (անգլ.)
- Պրոֆիլը eu-football.info կայքում (անգլ.)
- Պրոֆիլը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը football.kulichki.net կայքում
- «Վիդզեվի» դեմ խաղում Արթուր Բորուցի խփած գոլը 11-մետրանոցից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Բորուց» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Լեհաստանում ծնվածներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բորնմութի ֆուտբոլիստներ
- Դոլցանի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լեգիայի ֆուտբոլիստներ
- Լեհ ֆուտբոլիստներ
- Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պոգոն Սեդլցեի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- Սելտիկի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ