Դելի (հինդի՝ दिल्ली, ա.-փենջ.` ਦਿੱਲੀ, ուրդու՝ دِلّی), Հնդկաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը (Մումբայից հետո)։ Ունի համադաշնության կարգավիճակ։ Գտնվում է երկրի հյուսիսում՝ Յամունա գետի ափին։ Դելին Հնդկաստանի ամենազարգացած քաղաքն է։
Հնում հայտնի է եղել Ինդրապրասահա անունով (գոյություն է ունեցել մ. թ. ա. 1-ին հազարամյակի սկզբից)։ Հնդկական «Մահաբհարաթա» էպոսում հիշատակվում է «Հասպինապուրա» անունով։
Ժամանակակից անվանումը երևան է եկել 736 թվականից, երբ հին բնակավայրի ավերակների մոտ կառուցվեց Դհիլիկա կամ Դելի քաղաքը։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է քաղաքի հիմնադիր Դիլուի անունից։ Քաղաքի հին մասը՝ Հին Դելին, կոչվում է նաև Շահջահանաբադ՝ ՀնդկաստանումՄեծ Մոնղոլների կայսրության կառավարիչ Շահ-Ջահանի անունով. պարսկերեն «աբադ»՝ քաղաք, այսինքն՝ «Շահ Ջահանի քաղաք»[1]։
Դելի քաղաքի հարավ-արևմտյան կողմում գտնվում է Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանը։ 2015-2016 թվականների ավելի քան 48 միլիոն[2] ուղևոր է օգտվել օդանավակայանից, այդ պատճառով էլ այն հանդիսանում է ոչ միայն Հնդկաստանի, այլև ամբողջ Հարավային Ասիայի ամենածանրաբեռնված օդանավակայանը։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորք քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, 2002 թվականի օդանավակայանը ժամանակավորապես փակվում է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 326)։