Ժիլ Դելյոզ (հունվարի 18, 1925(1925-01-18)[1][2][3][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - նոյեմբերի 4, 1995(1995-11-04)[1][5][2][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]) ֆրանսիացի փիլիսոփա, ով վաղ 1960-ականերից մինչև իր մահը, գրել է փիլիսոփայության, գրականության, ֆիլմի և արվեստի մասին աշխատություններ։ Նրա ամենահայտնի աշխատանքներն են հոգեվերլուծող Ֆելիքս Գուատարիի հետ գրված «Կապիտալիզմ և շիզոֆրենիա» աշխատության երկու հատորները՝ «Հակա-Էդիպուս» և «Հազարավոր բարձրավանդակներ»-ը։ Այնուամենայնիվ շատերը նրա գլուխգործոցը համարում են «Տարբերություն և կրկնողություն» մետաֆիզիկական տրակտատը։ Ադրիան Վիլյամ Մուրը, կիրառելով Բեռնարդ Վիլյամսի չափանիշները համարում է Դելյոզին մեծագույն փիլիսոփաներից մեկը։ Նրա գործերը հետագայում մեծ ազդեցություն են ունեցել նորագույն փիլիսոփայության, պոստմոդերնիզմի և պոստստրուկտուրալիզմի վրա։ Դելյոզը եղել է աթեիստ, 1995 թ. նոյեմբերի 4-ին նա ինքնասպան է եղել՝ իրեն նետելով իր բնակարանի պատուհանից։
Դելյոզի գործերը բաժանվում են երկու խմբի։ Առաջին դեպքում Դելյոզը քննարկել և տարբեր կերպերով փորձել է բացահայտել այլ փիլիսոփաների (Իմանուիլ Կանտ, Ֆրիդրիխ Նիցշե, Անրի Բերգսոն, Միշել Ֆուկո, Բենեդիկտ Սպինոզա և այլք) գաղափարները և մտքերը, իսկ երկրորդ դեպքում նա իր փիլիսոփայական աշխատությունները փորձել է ձևակերպել տարբեր կոնցեպտների ձևով (շիզոֆրենիա, տարբերություն, իմաստ)։ Չնայած այն փաստին որ թեմաները կարող էին տարբեր լինել, Դելյոզը միշտ նույն գաղափարներն է դրել իր գործերի հիմքում։