Ժորժ դը Լատուր
Ժորժ դը Լատուր ֆր.՝ Georges de La Tour | |
---|---|
Քրիստոսը Հովսեփի հյուսնի կրպակում | |
Ծնվել է | մարտի 13, 1593[1][2] |
Ծննդավայր | Վիկ-սյուր-Սեյ, Լոթարինգիա[3] |
Վախճանվել է | հունվարի 30, 1652[4][3][5][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Լյունևիլ, Լոթարինգիա[1][3] |
Քաղաքացիություն | Լոթարինգիա |
Մասնագիտություն | նկարիչ և գծագրող |
Ոճ | կլասիցիզմ |
Ժանր | կարավաջիզմ, ժանրային նկարչություն[6] և կրոնական նկարչություն[6] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Հրեշտակը հայտնվում է Սուրբ Հովսեփին |
Մեկենասներ | Հենրի II |
Ներշնչվել է | Ժակ Բելանժ[7] և Կարավաջո |
ստորագրություն | |
Georges de La Tour Վիքիպահեստում |
Ժորժ Դյումենիլ դը Լատուր (ֆր.՝ Georges de La Tour), (մարտի 13, 1593[1][2], Վիկ-սյուր-Սեյ, Լոթարինգիա[3] - հունվարի 30, 1652[4][3][5][…], Լյունևիլ, Լոթարինգիա[1][3]), XVII դարի ֆրանսիացի նկարիչ լոթարինգյան դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, լուսաստվերի վարպետ։ Նա աչքի է ընկնում իր անհատական ստեղծագործական մտքով, հետաքրքիր թեմաներով և խիստ երկրաչափական կոմպոզիցիաներով։ Լատուրի արվեստն առանձնահատուկ է գունաշարով, ֆորմաների պլաստիկ հավաքվածությամբ, կարմիր-շագանակագույն տոներով, որոնք հասարակ կենցաղային տեսարաններին ոգեղենություն և էմոցիաներ են հաղորդում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժորժ դը Լատուրը ծնվել է Նանսիի մոտ գտնվող Վիկ-սյուր-Սեյ փոքրիկ բնակավայրում, հացթուխի ընտանիքում։ Սովորել է Նանսիում, հավանաբար Ժ. Բելլանժի արվեստանոցում։ 1617 թվականին ամուսնանում է Դիանա Լե Ներֆի հետ և հաստատվում Լյունևիլում։ Ունեցել է 9 երեխա, որոնցից երեքն են ողջ մնացել։ Լատուրի ստեղծագործական սկիզբը բավականին հաջող էր։ 1623-1624 թվականներին նա Հենրիխ II -ի համար նկարում է երկու նկար և այդ ժամանակից ձեռք է բերում մեծ հարգանք։ Լատուրի մահվանից հետո նրա ստեղծագործությունները մոռացության են մատնվում. տաղանդավոր նկարչի անունը վերածնվում է միայն 1940-ական թվականներին։ Լյուևիլի հրդեհից հետո նկարչի կտավներն այրվում են, նրա մասին տեղեկություններն անհետանում են, գործերից քչերն են փրկվում։ Նրա ստեղծագործություններից հստակ թվագրված են միայն երկուսը։ Լատուրի ստեղծագործությունը կարելի է բաժանել երկու շրջանների` ցերեկային (մինչև 1640 թվականը) և գիշերային (1640 թվականից հետո)։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժորժ դը Լատուրը նկարել է տարբերով ժանրերով, տարբեր թեմաներով, սակայն գերակշռում են Աստվածաշնչյան թեմայով արված ստեղծագործությունները։ Կրոնական թեմայով արված կտավներն ունեն տարբեր բովանդակություններ։ Նկարիչն անդրադարձել է ինչպես Հին և Նոր կտակարաններին, այնպես էլ անստույգ, ոչ հավաստի տեղեկություններին։ Ոչ ստույգ աղբյուրներում Լատուրին հետաքրքրում էին հիմնականում Աստվածամոր և Հիսուսի մանկությանը վերաբերող տեղեկությունները։ Այս թեմայով արված գործերն առաջին հայացքից պարզ են, պրիմիտիվ. փոքրիկ Հիսուսը, մոմը ձեռքին, լուսավորում է սենյակը` Հովսեփին օգնելու համար («Հյուսն Հովսեփը»), երիտասարդ Մարիամը մոմով կանգնած է իր մոր` Աննայի դիմաց, ով գիրք է կարդում նրա համար («Աստվածամոր դաստիարակությունը»)։
Գիշերային կտավների մեջ առանձնանում է Մարիամ Մագդաղինացուն նվիրված շարքը։ Սա կազմված է 3 կտավներից, որոնցից յուրաքանչյուրն ինչքան էլ նման, այնուամենայնիվ տարբեր են միմյանցից։ Մագդաղինացու կերպարը XVII դարի պանթեոնի ամենավիճելի կերպարներից է, 1634-1644 թվականներին նրանով տարվում է նաև Լատուրը։ Նկարներից մեկում («Մագդաղինացին հայելու մեջ արտացոլված մոմով») պատկերված է այն տեսարանը, երբ Մարիամը նստած է հայլեու առջև, մտածում է քրիստոնեության մասին։ Հայելու մեջ երևում է մոմի արտացոլանքը, աղոտ լույսը լուսավորում է Մարիամի դեմքը։ Մեջքը ծածկում են երկար մազերը, որոնցով նա լվանալու է Քրիստոսի ոտքերը։
Նկարն ասես կազմված լինի միայն լույսից և ստվերից, ինչը խորհրդավորություն է հաղորդում ստեղծագործությանը։ Լռությունն ու մելանխոլիան ստեղծում են միստիկ տպավորություն։ Լատուրի ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում գունային հակադրությունները։ Կարմիրի և սպիտակի կոնտրաստը բավականին աչքի ընկնող է, անցումն արված է նկատելիորեն, սակայն ոչ կտրուկ։ Գույնին հաջորդում է լույսը և միանգամից ստվերը։ Կտավի կոմպոզիցիոն կենտրոնում հայելին է և քանի որ այն ինչ-որ չափով կնոջ խորհրդանիշ է, ապա նկարը կարելի է համարել կնոջ բնույթի նկարագրություն։ Մարիամն ինքնագոհ է, հիացած իր գեղեցկությամբ։ Մոմը, որը կյանքի արագ ընթացքի խորհուրդն ունի, այս դեպքում մարմնավորում է հավատի լույսը։
Կնոջ ձեռքի գանգը նույնացվում է մահվան հետ, այն ցույց է տալիս կյանքի անցողիկությունը։ Գանգը Մագdաղինացու ծնկներին է, ինչը խոսում է այն մասին, որ նա պատրաստ է հեշտությամբ ընդունել մահը։ Այս կտավին հաջորդում են մյուսները։ «Մարիամը Լուսամփոփի կողքին» կտավում հերոսուհին նստած է գրքերի կողքին։ Դրանք, ամենայն հավանականությամբ, Ավետարաններն են։ Շարքը եզրափակվում է «Մարիամ Մագdաղինացու զղջումը» նկարով, որտեղ գանգը ծածկում է մոմի լույսը` վերջինիս փոխարեն արտացոլվելով հայելու մեջ։ Սա հատկապես աչքի է ընկնում իր լուսավորությամբ։ Բնորդուհու գլուխը թեքված է այնպես, որ մոմի լույսը միանգամից ընկնում է նրա դեմքին։ Երեք կտավներում էլ Մարիամը պատկերված է պրոֆիլից, երեքում էլ մահվան խորհրդանիշն ունի իր ուրույն տեղը` միշտ տարբեր, բայց նկատելի։ Լատուրը տարբերվում է բոլոր նկարիչներից առավելապես մեկ բնորոշմամբ` մոմ կամ ջահ, որը լուսավորում է ողջ կոմպոզիցիան` հաղորդելով մթության, գիշերվա խորհրդավորությունը, հույզերն ու տանջանքները։ Գիշերվա աղոթքը խորհրդանշում է ցերեկվա կուսավոր, հաճույքներով լի կյանքից հրաժարում, օրվա ընթացքում գործած մեղքերի ապաշխարում։ Գիշերվա շարքը նկարների կոմպոզիցիան դարձնում է բաց, դիտողի հայացքը չի հենվում միայն մի կետի վրա։ Յուրաքանչյուր հատված նկարված է հավասարապես։ Կտավը հավաքված է, ֆիգուրները` ամբողջացած։
Լատուրի ստեղծագործություններում զգացվում է Կարավաջոյի ազդեցությունը։ Առաջին հերթին այն զգացնել է տալիս լույսը, որը սառն է, ընդամենը մեկ աղբյուրից եկող։ Նմանություն կա նաև Աստվածաշնչյան թեմաների մեկնության հարցում. Դրանք ներկայացված են ռեալիստիկան բանալիով, մոտ են կենցաղային ժանրին և սյուժեին տեղյակ չլինելու դեպքում դժվար է դրանք տարբերել հասարակ կենցաղային տեսարանից։ Լատուրի կերպարները հասարակ մարդիկ են, աղքատներ և գյուղացիներ։ Առաքյալներն ու սրբերը ներկայացված են որպես ժամանակակից մարդիկ, պարզ կերպարներ։ Նա ասես համադրում է անհամատեղելին` իրականը և միստիկը։ Գուշակությունների և խաղաթղթերի սյուժեների ընտրությունը ևս հիշեցնում է Կարավաջոյին։
Լատուրի նկարների հերոսները հիմնականում պատկերված են չեզոք ֆոնին, մեծ չափերով են, առաջին պլանում և զբաղեցնում են նկարի ողջ հարթությունը, ինչպես Կարավաջոյի հետևորդների մոտ։ Սակայն, չնայած այս ամենին, Լատուրն ունի իրեն բնորոշ գծերը։ Նրան խորթ են մանիերիստական երևակայությունը, Նանսիի արիստոկրատների կերպարները, ինչպես նաև թատերական տեսարանները, շարժումը և ռոկոկոյի գաղափարախոսությունը։ «Գուշակություն» ստեղծագործությունը Լատուրի առաջին բազմաֆիգուր կոմպոզիցիաներից է։ Կերպարները հավաքված են մեկ ընդհանուր իրադարձության շուրջ, նրանք հայացքներով և ժեստերով կապված են մեկը մյուսին։ Այս կերպ նկարի կոմպոզիցիան համարվում է եզակի։ Առհասարակ, Լատուրի բոլոր բազմաֆիգուր կոմպոզիցիաները եզակի են։ Այսպիսին է նաև «Կարմիր մեկնոցով խաղամոլը» կտավը, որը առանձնանում է Լատուրի ստեղծագործությունների մեջ։
Յուրահատուկ հետաքրքրություն են առաջացնում կերպարների խորամանկ աչքերը։ Դրանք խոսում են այն մասին, որ նրանցից և ոչ մեկը չի առանձնանում իր անկեղծությամբ։ Նկարի գունաշարն առավել արտահայտիչ են դարձնում գունային կոնտրաստները։ Չնայած նկարը պատկանում է բարոկկոյի դարաշրջանին, այնուամենայնիվ, րոշ դետալներ վերցված են Վերածննդից։
«Նորածինը» նկարում պատկերված է երիտասարդ մայրը, ով խնամքով գրկել է փոքրիկին։ Մյուս կինը մեղմ հայացքով հետևում է մանկանը։ Կտավը մայրական ջերմության և սիրո, հոգատարության մի խորհրդանիշ է։ Թեման էլ ավելի ջերմ է դարձնում կարմիր գույնը։
«Սուրբ Սեբաստիան» կտավում հերոսի տանջանքները հնչում են ասես որպես ռեքվիեմ։ Սեբաստիանի մարմնի վրա ծոնարհվել են Սուրբ Իրինան և այն կանայք, ովքեր եկել են նրա վերքերը խնամելու։ Ողբերգական սյուժեն կտավի բոլոր կերպարներին տալիս է տարբեր արտահայտություններ, բայց նրանց բոլորին ամբողջացնում է մեկ սկզբունք, նրանք դինամիկ են, բայց ստատիկ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մագդաղինացին հայելու մեջ արտացոլված մոմով, 1625-1650, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)
-
Job Mocked by his Wife, c. 1625-50
-
The Dream of St. Joseph, c. 1628-1645, Գեղարվեստի թանգարան (Նանտ)
-
Մարիամը լուսամփոփի կողքին, c. 1640, Los Angeles County Museum of Art
-
St Sebastian tended by St Irene, 1649, Parish Broglie, Eure, France
-
Հովիվների երկրպագությունը, 1644, Լուվր
-
Նորածինը, c. 1645-1648, Museum of Fine Arts of Rennes
-
The denial of Saint Peter, 1651.
-
The education of the Virgin
-
The smoker
-
The Flea-Catcher
-
Saint Andrew
-
Զղջացող Մարիամ Մագդաղինացին
-
Կարմիր մեկնոցով խաղամոլը, c. late 1620s, Kimbell Art Museum, Ֆորտ-Ուերտ.
-
Գուշակություն 1633-1639, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)
-
The Hurdy-Gurdy Player, c.1610-1630, Պրադո թանգարան (Մադրիդ)
-
Portrait of an Old Man, c. 1624-1650, De Young Museum, San Francisco.
-
Portrait of an Old Woman, c. 1624-1650, De Young Museum, San Francisco.
-
St Jerome (Hurdy-gurdy group), c. 1624-1650, Շվեդիայի ազգային թանգարան, Ստոկհոլմ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Luc Benoist, « Georges de La Tour et les caravagesques au musée des beaux-arts de Nantes », article de 12 pages dans La Revue française de l'élite européenne, 1961.
- Jean-Claude Le Floch, Le Signe de contradiction : essai sur Georges de La Tour et son œuvre, Presses universitaires de Rennes-2, 1995, 137, 978-2-86847-126-0.
- Pierre Rosenberg, François Macé de Lépinay, Georges de la Tour. Vie et œuvre, Office du livre, 1972.
- Carrassat, P.F.R., Maestros de la pintura, Spes Editorial, S.L., 2005. ISBN 84-8332-597-7
- Monreal, L., Grandes Museos, Vol. 2, 5 y 6, Planeta, 1975. ISBN 84-320-0460-X (obra completa)
- Pérez Sánchez, A.E., “La pintura barroca en Italia y Francia”, en Historia del arte, Anaya, Madrid, 1986. ISBN 84-207-1408-9
- Pijoán, J., "Caravaggio", en Summa Artis (Antología, t. VII), Espasa, 2004. ISBN 84-670-1351-6 (obra completa)
- Thuillier, J., La obra pictórica completa de Georges de La Tour, Noguer-Rizzoli, 1974, ISBN 84-279-8743-9.
- Walther, I.F. (dir.), Los maestros de la pintura occidental, Taschen, 2005. ISBN 3-8228-4744-5
- Золотов, Юрий Константинович Жорж де Ла Тур. М.։ Искусство, 1979. — 162 с., ил., 62 л. ил.
- Золотов Ю. К. Дата львовской картины «Платеж» и хронология творчества Жоржа де Ла Тура // «Искусство», 1976, № 1.
- Золотов Ю. К. Новое о Ла Туре.// «Творчество», 1974, апрель.
- Щербачева М. И. Неизвестная картина Жоржа де Ла Тура // Сб. «Западноевропейское искусство». Л., 1970.- С.108-114.
- Немилова, Инна Сергеевна Жорж де Латур. — Л.; М.: Искусство, 1958. — 52, [34] с. — 6 000 экз. (обл.)
- Jamot P. Georges de La Tour. Paris։ Floury, 1948
- L’opera completa di Georges de La Tour. Milano։ Rizzoli, 1973
- Nicolson B., Wright C. Georges de La Tour. London։ Phaidon Press, 1974
- Thuilier J. Georges de La Tour. Paris։ Flammarion, 1992
- Jean-Claude Le Floch, Le Signe de contradiction ։ essai sur Georges de La Tour et son œuvre, Presses universitaires de Rennes-2, 1995
- Jean-Claude Le Floch, La Tour, Le Clair et L’Obscur, Herscher, 1995
- Quignard P. Georges de La Tour. Paris։ Galilée, 2005
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Culture française (Ֆրանսերեն)
- Georges de La Tour dans Artcyclopedia (անգլերեն)
- Georges de La Tour at Gallery of Art
- Attributed painting at the Kimbell Art Museum of Fort Worth Արխիվացված 2007-02-10 Wayback Machine
- Georges de La Tour. Pictures and Biography
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Georges de La Tour — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 Ontdek schilder Georges de Latour (նիդերլ.)
- ↑ Discover painter Georges de Latour
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ դը Լատուր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 505)։ |