Իրենա Սավիցկա
Իրենա Սավիցկա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1890 |
Ծննդավայր | Գուչին, Gmina Czerwin, Ostrołęka County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Մահացել է | օգոստոսի 1, 1944[1] (53 տարեկան) |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] |
Մասնագիտություն | հնագետ և ազգագրագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Իրենա Սխյոր-Սավիցկա (անգլ.՝ Irena Scheur-Sawicka, օգոստոսի 18, 1890, Գուչին, Gmina Czerwin, Ostrołęka County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան - օգոստոսի 1, 1944[1]), լեհ հնէաբան, ազգագրագետ, կրթական ու կոմունիստական շարժման ակտիվիստ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միացել է Լեհ աշխատավորների կուսակցությանը և պատերազմի ընթացքում Ժեգոտայի (Հրեաների օգնության խորհուրդ) հետ միասին ակտիվ գործունեություն իրականացրել լեհական դիմադրության մեջ՝ օգնելով հրեա փախստակններին Վարշավայի գետտոյից։ Մահացել է Վարշավայի ապստամբության ժամանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սխյոր-Սավիցկան ծնվել է Օստրոեկա նահանգի Գուչին քաղաքում։ Հայրը՝ Յան Սխյորը, եղել է ֆրանսիացի գաղթական Էլզասից, մոր օրիորդական ազգանունը Վլոդարկիևիչ է[2]։ Կրթվել է մասնավոր կրկնուսույցների մոտ և Կրակովում և Վարշավայում կանանց համար կազմակերպված փոքր դասընթացներում։ Շատ արագ զբաղվել է ակտիվ կրթական գործունեությամբ՝ դասավանդելով փողոցի երեխաներին[2]։ 1915 թվականին ամուսնացել է հնէաբան Լյուդվիգ Սավիցկու հետ[2][3]։ Երեխաներ չեն ունեցել[2]։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1916 թվականին, չկարողանալով Մինսկից վերադառնալ Վարշավա, նա և իր ամուսինը աշխատանք են գտել Մոսկվայի լեհ գաղթականների կազմակերպություններում, հետագայում Հեռավոր Արևելքում զբաղվել են հնագիտական արշավներով (ներառյալ 1916-1918 թվականներին մեկնել են Հարբին)[2]։ 1918 թվականին վերադառնալով Լեհաստանի երկրորդ հանրապետություն` նա ակտիվ գործունեություն է ծավալել մեծահասակներին կրթություն տրամադրող կազմակերպություննեում, ինչպես նաև ամուսնուն ուղեկցել է հնագիտական հետազոտությունների ընթացքում, անցնելով Վարշավայի գիտական ընկերության առաջարկած հնագիտության մի քանի դասընթացներ։ 1920-ականների սկզբից Լեհաստանի կառավարության կազմում աշխատել է որպես պահպանող-վերականգնող և հրատարակել է մի շարք գիտական հոդվածներ։ 1922-1927 թվականներին եղել է նաև Լեհաստանի նախապատմական ընկերության (Polskie Towarzystwo Prehistoryczne) քարտուղար[2]։
1920-ականների վերջին Սավիցկայի ուշադրությունը հնագիտությունից տեղափոխվել է կրթության բնագավառ, ներգրավվել է մեծահասակների կրթության մեջ կենտրոնացած մի շարք կազմակերպություններում և հաստատություններում, ինչպիսիք են Մեծահասակների կրթության ինստիտուտը (Instytut Oświaty Dorosłych) և Մեծահասակների կրթության 3-րդ կենտրոնը (III Ognisko Oświaty Dorosłych)[2]:
1930-ականներին Սավիցկան ներգրավվել է Լեհաստանի Կոմունիստական կուսակցության կազմում[2]։ Գերմանիայի Լեհաստան ներխուժումից հետո նա ոչ բռնի ակտիվ գործունեություն է իրականացրել լեհական դիմադրության կազմում, ինչպիսիք են հրեաների ստորգետնյա կրթության ապահովումն ու հրեաների փրկությունը Վարշավայի գետտոյից[2]։ Ադոլֆ Բերմանը նրան նկարագրել է որպես Ժեգոտայի հայտնի անդամ[4][5]։ 1942 թվականին Սավիցկան միացել է նորաստեղծ Լեհաստանի աշխատավորների կուսակցությանը, որի կազմում Զոլիբորզ և Մոկոտով շրջաններում եղել է բարձրաստիճան պաշտոնյա և Արմիա Լուդովայի պարտիզաններին ապահովել մթերքով ու պաշարով[2]։
Իրենա Սավիցկան մահացել է Վարշավայի ապստամբության առաջին օրերին՝ սպանվել է գերմանական կրակոցներից։ Մահվան ամսաթիվ նշվում է կա՛մ օգոստոսի 1-ը[6], կա՛մ օգոստոսի 4-ը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Righteous Among the Nations Database
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Irena Sawicka (Scheur-Sawicka)». www.ipsb.nina.gov.pl (լեհերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Z otchłani wieków. Zakład im. Ossolińskich. 1980. էջ 290.
- ↑ Jewish Resistance: Konrad Żegota Committee, Jewish Virtual Library
- ↑ Teresa Prekerowa (1999). Zegota: Commission d'aide aux Juifs. Éditions du Rocher. էջ 85. ISBN 978-2-268-03276-4.
- ↑ Irene Tomaszewski; Tecia Werbowski (2010). Code Name Żegota: Rescuing Jews in Occupied Poland, 1942-1945 : the Most Dangerous Conspiracy in Wartime Europe. ABC-CLIO. էջ 67. ISBN 978-0-313-38391-5.,