Jump to content

Խակասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Խակասիա
անգլ.՝ Republic of Khakassia
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքՌուսաստան[1]
Ներքին բաժանումԱբազա, Աբական, Sayanogorsk?, Sorsk?, Chernogorsk?, Ալթայսկի շրջան, Ասկիզսկի շրջան, Բեյսկի շրջան, Բոգրադսկի շրջան, Օրջոնիկիձեևսկի շրջան, Տաշտիպսկի շրջան, Ուստ-Աբականսկի շրջան և Շիրինսկի շրջան
Հիմնադրված էհուլիսի 3, 1991 թ.
Մակերես61 569 կմ²
Պաշտոնական լեզուռուսերեն և խակասերեն
Բնակչություն528 175 մարդ (2024)
Ժամային գոտիKRAT? և Asia/Krasnoyarsk?[2]
Հեռախոսային կոդ390
Ավտոմոբիլային կոդ19
Պաշտոնական կայքr-19.ru(ռուս.)
Խակասիա (Ռուսաստան)##
Խակասիա (Ռուսաստան)
Ազգային հագուստ կրող խակաս տիկնայք

Խակասիայի Հանրապետություն, Խակասիա, Կրասնոյարսկի երկրամասի կազմում։ Կազմվել է 1930 թվականի հոկտեմբերի 20-ին։ Տարածությունը 61 900 կմ2 է, բնակիչ 483 400 (1977)։ Բաժանվում է վարչական 8 շրջանի, ունի 5 քաղաք, 17 քտա։ Կենտրոնը՝ Աբական։

Անվանումը ստացել է Խակաս ժողովրդի (մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը խակասներն անվանվում էին միուսինսկյան և արաբական «թաթարներ» կամ «թուրքեր») անունից[3]։

Խակասական ինքնավար մարզը գտնվում է Կրասնոյարսկի երկրամասի հարավ-արևմուտքում, Մինուսինսկի և Չուլիմա-Ենիսեյի գոգավորություններում։ Բաժանվում է լեռնային (տերիտորիայի 2/3-ը) և բլրահարթավայրային մասերի։ Գոգավորությունների հարթավայրային հատվածները տափաստաններն են (Աբականի, Կոյբալյան, Ույբատի ևն)։ Կլիման ցամաքային է, ցուրտ ձմեռներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը գոգավորություններում - 19 °C-ից - 21 °C է, նախալեռներում՝ - 15 °C-ից - 17 °C։ Ամռանը գոգավորություններում շոգ է, հուլիսի միջին ջերմաստիճանը 18 - 20 °C է, նախալեռներում և լեռներում զով է, 17 - 18 °C։ Տարեկան տեղումները 300 - 700 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 115 - 125 օր։

Գլխավոր գետերն են Ենիսեյը, Աբականը, Տոմը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Կան քաղցրահամ (Սև, Ֆիրկալ, Իտկուլ) և աղի (Բելե, Շիրա) լճեր։ Գոգավորություններում և մասամբ նախալեռներում սևահողեր են, տեղ-տեղ՝ աղուտներ, լեռներում՝ լեռնատայգային պոդգոլային և լեռնատունդրային հողեր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

78, 3%-ը ռուսներ են, 12, 3% -ը՝ խակասներ (1970), բնակվում են նաև ուկրաինացիներ, թաթարներ։ Խտությունը 1 կմ2 վրա 7, 8 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 65% (1977)։ Քաղաքներն են Աբականը, Չեռնոգորսկը, Աբագան, Մորսկը, Մայանոգորսկը։ Խակասական ինքնավար մարզն ինդուստրիալ-ագրարային մարզ է։ Գլխավոր ճյուղերն են՝ թեթև, անտառային և փայտամշակման, լեռնահանքային արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։ Զարգացած են նաև տրիկոտաժի, կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերության ճյուղերը, որոնք կենտրոնացած են Աբականում և Չեռնոգորսկում։

Խակասական ինքնավար մարզի գյուղատնտեսությունը մասնագիտանում է հացահատիկի արտադրության և կաթնամսատու անասնապահության բնագավառում։ Մշակում են ցորեն, վարսակ, կորեկ, կարտոֆիլ, բանջարեղեն, բոստանային և կերային կուլտուրաներ։ Գործում է Կոյբոլյան ոռոգիչ համակարգը։ Աչինսկ-Աբական երկաթուղագիծը մարզը կապում է Անդրսիբիրյան մայրուղու հետ։ Տերիտորիան հատում է Տայշետ-Աբական (Աբագայի և Աայանոգորսկի հատվածներով) երկաթուղին։ Նավարկությունը կատարվում է Ենիսեյով և Աբականով։ Աբականում է գտնվում Խակասական լեզվի և գրականության, պատմության ԳՀի։ Ունի դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, մարզային 2 թերթ, 69 հիվանդանոց, 799 բժիշկ։ Գործում է Շիրա առողջարանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խակասների գրականությունը ստեղծվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ Խակասական ինքնավար մարզի գրականության հիմնադիրներից է Վ. Կոբյակովը (1906 - 19371930 - 1940-ական թթ. Խակասական ինքնավար մարզի գրականության զարգացման գործում նկատելի ավանդ ունեն բանաստեղծներ Պ. Շտիգաևը (1886 - 1941), Մ. Կոկովը (1913 - 1941), Մ. Արշանովը (1914 - 1941)։ Այդ տարիներին են հանդես եկել նաև գրողներ Ն. Դոմոժակովը (ծն. 1916), Ի. Կոստյակովը (ծն. 1916), Ի. Կոտյուշևը (ծն. 1919)։ 1960-ական թթ. սկզբներին՝ Դ. Տոպանովը (ծն. 1917), Մ. Չարկովը (ծն. 1922), Ֆ. Բուռնակովը (ծն. 1932), Կ. Ներբիշևը (ծն. 1938) և ուրիշներ։

Խակասական ինքնավար մարզի տարածքում հայտնաբերվել են ժայռապատկերներ, քարե արձաններ, գերեզմանոցներից՝ խեցեղեն անոթներ, մետաղյա գեղ. առարկաներ, թաղման դիմակներ, որոնցից վաղագույնները մ.թ.ա. II - I հազարամյակների նմուշներ են։ Խակասների ժող. արվեստի ավանդական տեսակներից են՝ փայտի քանդակազարդումը (XVIII - XIX դդ. հաճախակի են պատկերել մարդկանց, կենդանիների, որսի տեսարաններ), հագուստի ասեղնագործությունը (նախշերը հիմնականում բուսական են, սև ֆոնի վրա)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. OKTMO (ռուս.)
  2. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/europe
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խակասիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 708