Հիդրոէներգետիկա
Արտաքին տեսք
Հիդրոէներգետիկա, էներգետիկայի ճյուղ, հիմնված Է ջրային պաշարների պոտենցիալ Էներգիայի օգտագործման վրա։ Ջրային (հիդրավլիկական) էներգիան տնտեսական նպատակներով օգտագործվել է հին ժամանակներից, սակայն որպես էլեկտրաէներգետիկայի մի նոր ուղղություն հիդրոէներգետիկան ծնունդ առավ 19-րդ դարի առաջին կեսին հիդրավլիկական տուրբինի, էլեկտրական մեքենայի, ինչպես նաև էլեկտրաէներգիան մեծ հեռավորությունների վրա հաղորդելու հնարավորության հայտնագործմամբ։ 1963 թվականից հանրապետության էներգետիկան դարձել է կոնդենսացիոն, հիդրավլիկական, ջերմաէլեկտրակենտրոնների և ատոմային էլեկտրակայանների համալիր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 395)։ |