Մալթայի միջազգային օդանավակայան
Մալթայի միջազգային օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Հասարակական | ||
Տեղագրություն | Մալթա | ||
Կառուցված | 1958 |
Մալթայի միջազգային օդանավակայան (անգլ.՝ Malta International Airport), միջազգային միակ օդանավակայանը Մալթայի տարածքում։ Գտնվում է Լուկա համայնքի մոտ՝ Վալետա մայրաքաղաքաղից 5 կմ հարավ-արևմուտք[1]։
Մալթայում առաջին օդանավականներն ունեցել են ռազմական նշանակություն, քանի որ կղզու աշխարհագրական դիրքը ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել։ Քաղաքացիական ավիափոխադրումները սկսվել են 1920-ական թվականներին։
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի՝ ուղևորների համար նախատեսված առաջին տերմինալը Լուկա բնակավայրի մոտ բացվել է 1958 թվականի մարտի 31-ին։ 1977 թվականի հոկտեմբերին կառուցվել է նոր թռիչքուղի։ Մեծ Բրիտանիայից անկախություն ձեռք բերելուց և թագավորական ուժերը Մալթայի տարածքից հեռացնելուց հետո օդանավակայանը 1979 թվականին նվիրվել է տեղի իշխանություններին։ Օդանավակայանի նոր տերմինալի շինարարության պլանը ի հայտ է եկել 1987 թվականին, որն էլ իրականացվել է 1989-1991 թվականներին։ Օդանավակայանի պաշտոնական բացումը կատարվել է 1992 թվականի փետրվարի 7-ին[1]։
Օդանավակայանը մալթական Air Malta ընկերության բազան է, որը չվերթեր է իրականացնում Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի տարբեր քաղաքներ։
Ավիաընկերություններ և ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Malta International Airport: Aerodrome». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալթայի միջազգային օդանավակայան» հոդվածին։ |
|