Jump to content

Մահափորձ Դոնալդ Թրամփի դեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահափորձ Դոնալդ Թրամփի դեմ
Տեսակմահափորձ, քաղաքական բռնություն և հրազենով հարձակում
Երկիր ԱՄՆ
Գրոհի վայրԲատլեր շրջան[1]
ՏեղադրանքButler Farm Show?[2][3]
Գրոհի նպատակԴոնալդ Թրամփ
Տարեթիվհուլիսի 13, 2024[4]
ԶենքAR-15 style rifle?[5]
Զոհվածներ2 մարդ[6] և 1 մարդ[6][7]
Վիրավորներ5[8][9][10]
40°51′26″ հս․. լ. 79°58′16″ ամ. ե.HGЯO
 Attempted assassination of Donald Trump Վիքիպահեստում

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել 2024 թվականի հուլիսի 13-ին Բաթլերում տեղի ունեցած (Փենսիլվանիա) հանրահավաքի ժամանակ, որտեղ անց է կացվել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավը[11]։ Գնդակն անցել Է Թրամփի գլխից միլիմետր հեռավորության վրա՝ ճեղքելով նրա աջ ականջի վերին հատվածը[12][13]։

Հրաձգությունն իրականացրել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը՝ որը եղել է Բեթել Պարկ քաղաքից, կրակել է AR-15 ինքնաձիգից՝ հանրահավաքի անվտանգության գոտու պարագծից դուրս գտնվող շենքի տանիքից՝ մոտավորապես 60-90 մետր հեռավորությունից[14], հրաձիգը կարողացել է մի քանի կրակոց արձակել, որից հետո սպանվել է Գաղտնի ծառայության անդամի կողմից[15]։ Ըստ Բաթլեր շրջանի շրջանային դատախազության՝ հրաձիգը սպանել է ցուցարարներից մեկին, ևս երկու վիրավոր ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց[16]։

Հրաձգությունը հետաքննվում է որպես սպանության փորձ[17][18][19]։ Սա առաջին դեպքն է, երբ 1981 թվականին Ռոնալդ Ռեյգանի գնդակահարությունից հետո ԱՄՆ նախկին կամ ներկայիս նախագահը վիրավորվում է մահափորձի ժամանակ, և առաջին անգամն է, որ նախագահի թեկնածուի վրա կրակում են 1972 թվականին Ջորջ Ուոլասի դեմ մահափորձից հետո[20]:

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն է[21]։ 2024 թվականի հուլիսի 13-ի հանրահավաքը եղել է նրա նախագահական քարոզարշավի մի մասը՝ ուղղված Փենսիլվանիա նահանգում ընտրողների մասնակցության մեծացմանը[22]:

Հրաձգությունը տեղի է ունեցել նախընտրական բանավեճում Թրամփի հաջողությունից երկու շաբաթ անց և Հանրապետական կուսակցության ազգային համագումարի մեկնարկից երկու օր առաջ, որի ընթացքում Թրամփը պաշտոնապես կընտրվի որպես Հանրապետական կուսակցության թեկնածու՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն։ Բացի Թրամփի առաջադրումից` համագումարում սպասվում է նաև փոխնախագահի պաշտոնի հավակնորդի հայտարարությունը:

Թրամփի հանրահավաքներին ներկաները ստուգվում են զենքի և արգելված իրերի համար[23]։ Ըստ Բաթլեր շրջանի հանրապետական կոմիտեի նախագահ Ջեյմս Է. Հյուլինսի` հանդիպմանը ներկա է եղել մոտ 50000 մարդ[24]։

2020 թվականին Թրամփը Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում, որտեղ անցկացվում է հանրահավաքը, հավաքել է ձայների 65 տոկոսը՝ Բայդենի 33 տոկոսի դիմաց[25]։

Հուլիսի 13-ին` ժամը 18:11-ին` Թրամփի ելույթը սկսելուց վեց րոպե անց[26], բազմաթիվ կրակոցներ են հնչել[27][28]։ Ըստ New York Times-ի լուսանկարիչ Դագ Միլսի, որը եղել է դեպքի վայրում, լսվել է երեք կամ չորս կրակոց[29]։ ABC News-ի թղթակից Քեթրին Ֆոլդերսի փոխանցմամբ 8 կրակոց է արձակվել AR-15 ոճի ինքնաձիգից։ Կրակողը դիրքավորվել է մոտակա շենքի տանիքում և օգտագործել ինքնաձիգ[30][31]։ Կրակողը չի անցել ստուգում, քանի որ նա գտնվել է հանրահավաքի անվտանգության պարագծից դուրս[32] մոտավորապես 60-90 մետր հեռավորության վրա[30]։ Եվս երեք ցուցարար վիրավորվել է, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երկուսը ծանր վիճակում են։ Ականատեսները հայտնել են, որ տեսել են Գաղտնի ծառայությանը, որը հետապնդել է մեկին տրիբունաներից ձախ[33][34]։

Դիպուկահարի կրակոցներից հետո Թրամփը բռնել է իր ականջը, ապա կռացել՝ թաքնվելով ամբիոնի հետևում։ Գնդակն անցել Է Թրամփի գլխից միլիմետր հեռավորության վրա։ ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները շտապել են նրա մոտ և իրենց մարմիններով ծածկել նրան։ 25 վայրկյան անց Թրամփը ոտքի է կանգնել՝ ականջի և այտի վրա տեսանելի արյունով[35]։ Այնուհետև Թրամփը բարձրացրել է բռունցքը և այն ուղղել ամբոխի վրա, հավաքի մասնակիցները ողջունել են նրան և վանկարկել «ԱՄՆ»՝ ի պատասխան նրա ժեստին: Դրանից հետո նախագահի թեկնածուին ուղեկցել են հանրահավաքից Գաղտնի ծառայության գործակալների նեղ օղակով, հեռանալով նա սեղմած բռունցքով բարձրացրել է ձեռքը, ինչը ամբոխի ցնծության պատճառ է դարձել[36][37][38]։

Թրամփին տեղափոխել են Բաթլեր Մեմորիալ հիվանդանոց՝ հետազոտության համար։ Գաղտնի ծառայության ներկայացուցիչն ասել է, որ Թրամփը ապահով է[39]։ Դրանից կարճ ժամանակ անց նորից հետազոտվել է, և նախընտրական արշավի խոսնակ Սթիվեն Չենգը հայտնել է, որ Թրամփը «լավ է»[40]: Այնուհետև Թրամփի ավտոշարասյունը լքել է հիվանդանոցը երեկոյան 21:30-ի սահմաններում և ուղևորվել դեպի Պիտսբուրգի միջազգային օդանավակայան[41][42]։

Բաթլեր շրջանի դատախազն տեղեկացրել է, որ կրակողը և ցուցարարներից մեկը սպանվել են[43]:

ԱՄՆ ներկայացուցիչ Ռոննի Ջեքսոնը ավելի ուշ Fox News-ին հայտնել է, որ իր եղբորորդուն կրակել են պարանոցի հատվածից[44]։

50.000 հանդիսատեսի շտապ տարհանումը ականատեսները բնութագրել են որպես «լոգիստիկ մղձավանջ»[45]։

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի խոսնակը հայտարարել է, որ ոստիկանության ներկայությունը կավելանա ամբողջ քաղաքում` «նախազգուշական նկատառումներից ելնելով»[46]:

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունը հետաքննություն է սկսել Արդարադատության նախարարության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի հետ համատեղ[47]։ Հանցագործությունը հետաքննվում է որպես սպանության փորձ[48]: Սա 1981 թվականին Ռոնալդ Ռեյգանի գնդակահարությունից հետո ԱՄՆ նախկին նախագահի դեմ առաջին մահափորձն է[49] և 1972 թվականին Ջորջ Ուոլեսի դեմ մահափորձից հետո նախագահի թեկնածուի դեմ առաջին մահափորձը[20]։

Դաշնային քննիչները նախապես պարզել են կրակողի ինքնությունը. նա Փենսիլվանիայի Բեթել Պարկ քաղաքից 20-ամյա տղամարդ է՝ Թոմաս Մեթյու Քրուքս անունով[50]։

Հրաձգությունից հետո Թրամփը հայտարարություն է արել Truth Social սոցիալական ցանցում՝

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ Գաղտնի ծառայությանը և բոլոր իրավապահ մարմիններին՝ Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած կրակոցներին արագ արձագանքելու համար: Ամենակարևորն այն է, որ ես ուզում եմ ցավակցություն հայտնել հանրահավաքին զոհված մարդու ընտանիքին, ինչպես նաև ևս մեկ մարդու ընտանիքին, որը ծանր վնասվածքներ է ստացել: Անհավատալի է, որ նման բան կարող է տեղի ունենալ մեր երկրում։ Այս պահին հրաձիգի մասին, որն այժմ մահացած է, ոչինչ հայտնի չէ։ Կրակելուց հետո ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, լսեցի սուլոցներ, կրակոցներ և անմիջապես զգացի, որ փամփուշտը պատռում է մաշկս: Սկսվեց ուժեղ արյունահոսություն, և հետո ես հասկացա, թե ինչ է տեղի ունեցել: ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻՆ:
Ջո Բայդենը տեղի ունեցածի մասին պաշտոնական հայտարարություն անելիս:

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Կամալա Հարիսը տեղեկացել են հանցագործության մասին[51]։ Ավելի ուշ Բայդենը հրաձգության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել և ասել՝. «Մենք ճեպազրույց ենք անցկացրել Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության վերաբերյալ։ Ես ուրախ եմ, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա, նրա ընտանիքի և բոլոր նրանց համար, ովքեր ներկա էին հանրահավաքին, քանի որ մենք սպասում ենք լրացուցիչ տեղեկությունների: Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը` նրան ապահով պահելու համար: Ամերիկայում նման բռնության տեղ չկա։ Ամբողջ ազգը պետք է համախմբվի նրան դատապարտելու համար»[52][53][54][55]։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման[56], Միչիգանի նահանգապետ Գրետխեն Ուիթմերը, Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հեքիմ Ջեֆրիսը, Սենատի մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը, տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիչը, Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշուա Շապիրոն և Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին[57] դատապարտել են քաղաքական բռնությունները։ Նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը ասել է, որ ժամանակն է մի կողմ դնել տարաձայնությունները և աղոթել նախագահ Թրամփի և նրա ընտանիքի համար[58]: ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը կրակողին անվանել է «վախկոտ» և գովել Գաղտնի ծառայությանն իրենց պատասխանի համար[59]։

Բազմաթիվ քաղաքական առաջնորդներ դատապարտել են կրակոցները, այդ թվում՝ Խավիեր Միլեյը՝ Արգենտինայից[60], Էնթոնի Ալբանեզին՝ Ավստրալիայից[61], Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանից[62], Ջասթին Թրյուդոն՝ Կանադայից[63], Գաբրիել Բորիչը՝ Չիլիից[64], Նիկոս Խրիստոդուլիդեսը՝ Կիպրոսից[65], Պետր Պավելը՝ Չեխիայից[66], Դանիել Նոբոայը՝ Էկվադորից[67], Նայիբ Բուկելեն՝ Սալվադորից[68], Ալեքսանդր Ստուբը՝ Ֆինլանդիայից, Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայից[67], Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանից[69], Կիրիակոս Միցոտակիսը Հունաստանից[70], Վիկտոր Օրբանը Հունգարիայից[71], Նարենդրա Մոդին Հնդկաստանից[71], Ջոկո Վիդոդոն Ինդոնեզիայից[72], Սիմոն Հարիսը Իռլանդիայի Հանրապետությունից[73], Բենյամին Նեթանյահուն Իսրայելից[74], Ջորջիա Մելոնին՝ Իտալիայից[64][71] Ֆումիո Կիսիդան՝ Ճապոնիայից[75], Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Ղազախստանից[76], Անդրես Մանուել Լոպես Օբրադորն՝ Մեքսիկայից[77], Մուհամեդ Մույձուն՝ Մալդիվներից[78], Շեհբազ Շարիֆը Պակիստանից[79], Բոնգբոնգ Մարկոսը Ֆիլիպիններից[80], Անջեյ Դուդան և Դոնալդ Տուսկը Լեհաստանից[81], Յուն Սուկ Յոլը Հարավային Կորեայից[82], Պեդրո Սանչեսը՝Իսպանիայից[83], Ուլֆը Քրիսթերսոնը Շվեդիայից, Լայ Չինգ-Տեն՝ Թայվանից[79], Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թուրքիայից[84], Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրաինայից[71], Քեյր Սթարմերը՝ Միացյալ Թագավորությունից[85] և Նիկոլաս Մադուրոն՝ Վենեսուելայից[86]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Vargas R. A. Ex-Secret Service agents say ‘massive realignment’ warranted after Trump rally shooting — 2024. — ISSN 1756-3224; 1354-4322
  2. Reports E. S. Motorcade leaves Butler after shooting at Trump rally
  3. Leanne Abraham, Helmuth Rosales, Elena Shao, Anjali Singhvi and Charlie Smart How the Trump Rally Gunman Had an Edge Over the Countersnipers
  4. 4,0 4,1 Donald Trump safe, 2 dead after shooting at campaign rallyEntertainment Weekly, 2024.
  5. News A. B. C. Video Trump rally shooter used AR-15-style rifle, Secret Service says
  6. 6,0 6,1 Live updates: Trump says he was shot in the ear during rally; one attendee and shooter are deadAP.
  7. Robinson W. Trump rally attendee killed in assassination attempt identified — 2024.
  8. Barnes J. E., Gold M., Levien S. J. Live Updates: Trump ‘Safe’ After Shooting at Rally; Suspected Gunman KilledThe New York Times, 2024. — ISSN 0362-4331
  9. Signs of trouble at Trump rally were evident in minutes before gunman opened fire — 2024.
  10. https://www.wsj.com/livecoverage/trump-rally-incident/card/rep-ronny-jackson-says-family-member-injured-at-trump-rally-shooting-CpeeVlUG8rHlWTmgifiD
  11. Gold, Michael; Levien, Simon J. (2024-07-13). «Live Election Updates: Trump Rushed Off Stage at Rally After What Sounded Like Shots». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024-07-13-ին.
  12. Meyer, Matt; Shelton, Shania; B. Powell, Tori (2024-07-13). «Live updates: The latest on the 2024 campaign | CNN Politics». CNN (անգլերեն). Վերցված է 2024-07-13-ին.
  13. СМИ: пуля прошла в нескольких сантиметрах от головы Трампа, он ранен
  14. https://www.cbsnews.com/news/trump-says-shots-pierced-injured-ear-rally-pennsylvania/
  15. Tanyos, Faris (2024-07-13). «Trump rally shooter killed by Secret Service sniper, officials say - CBS News». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-07-13-ին.
  16. Barnes, Julian E.; Gold, Michael; Levien, Simon J. (2024-07-13). «Live Updates: Trump 'Safe' After Shooting at Rally; Suspect Killed». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է July 14, 2024-ին.
  17. Barnes, Julian E.; Gold, Michael; Levien, Simon J. (July 13, 2024). «Live Updates: Trump 'Safe' After Shooting at Rally; Suspect Killed». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից July 13, 2024-ին. Վերցված է July 13, 2024-ին.
  18. Colvin, Jill (July 13, 2024). «Shooting at Trump rally is being investigated as assassination attempt, AP sources say». AP News. Արխիվացված օրիգինալից July 13, 2024-ին. Վերցված է July 13, 2024-ին.
  19. Smith, David; Vargas, Ramon Antonio (July 13, 2024). «Trump rally shooting being investigated as suspected attempt on his life». The Guardian. ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է July 13, 2024-ին.
  20. 20,0 20,1 Brasted, Chelsea (July 14, 2024). «Trump rally violence recalls historic presidential attacks». Axios. Վերցված է July 14, 2024-ին.
  21. Kinnard, Meg (2024-03-13). «Biden and Trump are now their parties' presumptive nominees. What does that mean?». AP News. Արխիվացված օրիգինալից July 11, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
  22. O'Donoghue, Gary; Murphy, Matt (July 13, 2024). «Trump rushed off stage at rally as shots heard». BBC News. Արխիվացված օրիգինալից July 13, 2024-ին. Վերցված է July 13, 2024-ին.
  23. Gold, Michael; Levien, Simon; Robertson, Campbell. «Trump 'Safe' After What Sounded Like Gunshots at Rally». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
  24. Vigdor, Neil. «Some people who were in the crowd described the evacuation of the rally as a logistical nightmare». The New York Times. Վերցված է 2024-07-13-ին.
  25. Alund, Natalie Neysa (14 July 2024). «Where was Trump rally? Butler County, PA appearance was site of shooting Saturday». USA Today. Վերցված է 14 July 2024-ին.
  26. Layne, Nathan; Larson, Soren (2024-07-13). «Pop, pop, pop, then a bloodied Trump rushed from election rally». Reuters. Վերցված է 2024-07-13-ին.
  27. «Gunshots reportedly fired at Donald Trump rally – as former president rushed off stage». Sky News. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
  28. «Trump rushed off stage at Pennsylvania rally as loud noises heard». BBC. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
  29. null (2024-07-13). «Update from Maggie Haberman». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
  30. 30,0 30,1 Stein, Chris; Lawther, Fran; Stein (now), Chris; Lawther (earlier), Fran (2024-07-14). «Trump rally shooting being investigated as assassination attempt; Biden says 'everybody must condemn' political violence – latest». the Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024-07-14-ին.
  31. «Trump rally shooting: Attacker dead after shots fired at Donald Trump rally». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-07-14-ին.
  32. Stein, Chris; Lawther, Fran (2024-07-14). «Trump rally shooting being investigated as assassination attempt; Biden says 'everybody must condemn' political violence – latest». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024-07-14-ին.
  33. Gold, Michael; Levien, Simon J.; Robertson, Campbell (2024-07-13). «Live Election Updates: Trump 'Safe' After What Sounded Like Gunshots at Rally». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
  34. null (2024-07-13). «Update from Simon J. Levien». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
  35. Layne, Nathan; Larson, Soren (July 13, 2024). «Pop, pop, pop, then a bloodied Trump rushed from election rally». Reuters. Վերցված է July 13, 2024-ին.
  36. Трамп чудом остался жив, стрелок мертв: что известно о покушении на экс-президента — Российская газета
  37. Donald Trump shot in assassination attempt at rally, 1 dead
  38. Lawther, Fran (2024-07-13). «Donald Trump rushed off stage at rally after sound of gunshots ring out – live updates». The Guardian. Վերցված է 2024-07-13-ին.
  39. null (2024-07-13). «Update from Michael Gold». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
  40. Gold, Michael (2024-07-13). «Steven Cheung, a Trump spokesman, said former President Donald J. Trump is "fine and is being checked out at a local medical facility."». The New York Times. Վերցված է 2024-07-13-ին.
  41. Rinaldi, Olivia; MacFarlene, Scott; Rosen, Jacob; Sgana, Nicole; Tabachnick, Cara. «Trump safe after rally shooting, says bullet struck his ear; gunman and audience member dead». CBS News. Վերցված է 2024-07-13-ին.
  42. Trump motorcade arrives at Pittsburgh International Airport around 10 p.m. after rally shooting (video). Pittsburgh International Airport: CBS News. 2024-07-13.
  43. CNN сообщил подробности покушения на Трампа — РБК
  44. McGraw, Meridith; Allison, Natalie (2024-07-13). «Trump 'felt the bullet ripping through the skin' during campaign rally shooting». Politico. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
  45. null (2024-07-13). «Update from Neil Vigdor». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
  46. «Live updates: Shooter dead, rally attendee killed and Trump whisked off stage after gunshots ring out at rally». AP News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
  47. «The Secret Service is leading the response».
  48. «Shooting at Trump rally is being investigated as assassination attempt, AP sources say». AP News (անգլերեն). 2024-07-13. Վերցված է 2024-07-14-ին.
  49. Colvin, Jill (2024-07-13). «Shooting at Trump rally is being investigated as assassination attempt, AP sources say». AP News (անգլերեն). Վերցված է July 14, 2024-ին.
  50. «Federal Investigators have Tentatively Identified Trump Shooter». NBC News. 2024-07-13.
  51. Rogers, Katie (2024-07-13). «Vice President Kamala Harris has also received an initial briefing on the Trump rally, the White House says». The New York Times. Վերցված է 2024-07-13-ին.
  52. «Live updates: Trump says he was shot in the ear during rally; authorities say a shooter is dead». NBC News (անգլերեն). 2024-07-14. Վերցված է 2024-07-14-ին.
  53. News, A. B. C. «Biden calls Trump rally shooting 'sick,' says 'no place in America for this kind of violence'». ABC News (անգլերեն). Վերցված է 2024-07-14-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  54. https://www.wsj.com/livecoverage/trump-rally-incident/card/biden-gets-briefing-on-trump-incident-cMSlORMRvEY6NsExig2x
  55. x.com
  56. x.com
  57. «Trump shooting latest: 'Shooter and audience member dead' - as bloodied former president tells supporters to 'fight'». Sky News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-13-ին. Վերցված է 2024-07-13-ին.
  58. Polus, Sarah (2024-07-13). «RFK Jr. calls for prayers for Trump after apparent shots ring out at rally». The Hill. Վերցված է July 14, 2024-ին.
  59. Byrnes, Jesse (July 14, 2024). «George W. Bush condemns 'cowardly attack' at Trump rally». The Hill. Վերցված է July 14, 2024-ին.
  60. «Estados Unidos. La reacción de Javier Milei tras el ataque a Donald Trump». La Voz (իսպաներեն). July 13, 2024. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է July 13, 2024-ին.
  61. «Trump rally shooting an 'inexcusable attack' on democratic values: Anthony Albanese». Sky News. 14 July 2024. Վերցված է 14 July 2024-ին.
  62. «İlham Əliyev Trampa sui-qəsdlə bağlı - PAYLAŞIM ETDİ». FED.az (ադրբեջաներեն). 2024-07-14. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
  63. Mangione, Kendra (July 13, 2024). «'Democracy must prevail': Shooting at Trump rally condemned by Trudeau, Poilievre». CTV News. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է July 13, 2024-ին.
  64. 64,0 64,1 «World leaders express solidarity with Trump after assassination attempt». Al Jazeera. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
  65. «Cyprus President condemns Trump assassination attempt». cna.org.cy. 14 July 2024. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է July 14, 2024-ին.
  66. «Prezident Petr Pavel odsoudil pokus o atentát na Donalda Trumpa». denikn.cz (չեխերեն). 2024-07-14. Վերցված է 2024-07-14-ին.
  67. 67,0 67,1 Gold, Michael; Barnes, Julian E.; Levien, Simon J. (2024-07-13). «Trump Is Safe After Assassination Attempt; Suspected Gunman Is Dead: World leaders express concern». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից July 13, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
  68. Hernández, Silvia (13 July 2024). «Presidente Bukele, Barack Obama, Elon Musk, Marco Rubio, Matt Gaetz y otros políticos condenaron lo ocurrido a Trump». La Noticia SV (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 14 July 2024-ին.
  69. Gavin, Gabriel (23 May 2024). «EU commissioner denies he threatened Georgia's prime minister». Politico.
  70. «Κυρ. Μητσοτάκης: Η πολιτική βία είναι μη αποδεκτή στις δημοκρατικές κοινωνίες». Moneyreview.gr. 2024. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
  71. 71,0 71,1 71,2 71,3 «World leaders react to Trump rally shooting». Voice of America. 2024-07-14. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
  72. Media, Kompas Cyber (2024-07-14). «Donald Trump Ditembak, Jokowi: Saya Terkejut dan Sedih...». KOMPAS.com (ինդոնեզերեն). Վերցված է 2024-07-14-ին.
  73. «Trump shooting 'a horrific and heinous act' - Taoiseach». BBC News. 14 July 2024. Վերցված է 14 July 2024-ին.
  74. Herszenhorn, Miles J. (2024-07-13). «Prayers for Trump pour in from world leaders after shooting». Politico.
  75. 産経新聞 (2024-07-14). «岸田文雄首相「民主主義への挑戦」 トランプ氏暗殺未遂を非難». 産経新聞:産経ニュース (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
  76. «Тоқаев АҚШ-тың экс-президенті Дональд Трампқа жасалған қастандықты қатаң айыптады». Tengrinews.kz (ղազախերեն). 2024-07-14. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
  77. «Global leaders condemn assassination attempt targeting former US President Donald Trump». AP News. 2024-07-14. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
  78. «The President condemns the violent attack on former President Trump». The President's Office. Արխիվացված օրիգինալից 14 July 2024-ին. Վերցված է 14 July 2024-ին.
  79. 79,0 79,1 Powell, Tori B.; Shelton, Shania; Meyer, Matt; D'Antonio, Isabelle; Tucker, Emma; Yeung, Jessie; Faheid, Dalia (2024-07-13). «International leaders share shock, condolences and condemnation after Trump rally shooting». CNN. Արխիվացված օրիգինալից July 13, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
  80. «Marcos on Trump's rally shooting: We condemn all forms of political violence». Manila Bulletin. July 14, 2024. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է July 14, 2024-ին.
  81. «Duda o "wstrząsającym momencie nie tylko dla Ameryki". Tusk: przemoc nigdy nie jest odpowiedzią». TVN24 (լեհերեն). 2024-07-14. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 2024-07-14-ին.
  82. «Yoon 'appalled' by attack on Trump, wishes him speedy recovery». Yonhap News Agency. July 14, 2024. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է July 14, 2024-ին.
  83. «Sánchez condena el ataque a Trump: "La violencia y el odio no tienen cabida en democracia"». ABC (իսպաներեն). 2024-07-14. Վերցված է 2024-07-14-ին.
  84. «Trump'a yönelik saldırıya tepkiler». aa.com.tr. Anadolu. 14 July 2024. Արխիվացված օրիգինալից July 14, 2024-ին. Վերցված է 14 July 2024-ին.
  85. «Keir Starmer leads UK condemnation of 'appalling' assassination attempt on Trump». The Independent. 2024-07-14. Վերցված է 2024-07-14-ին.
  86. «Condemnation of Trump rally shooting crosses party lines, and blame game and calls for probe begin». ABC News. Վերցված է 2024-07-14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահափորձ Դոնալդ Թրամփի դեմ» հոդվածին։