Մահվան երջանիկ օր (ֆիլմ)
Մահվան երջանիկ օր անգլ.՝ Happy Death Day | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ժանրի կատակերգություն, թրիլեր, սև կատակերգություն, միստիկ ֆիլմ, սլեշեր և ֆիլմ ժամանակով ճանապարհորդության մասին |
Թեմա | date of death? և ժամանակավոր հանգույց |
Թվական | հոկտեմբերի 7, 2017[1], նոյեմբերի 16, 2017[1][2], հոկտեմբերի 13, 2017[1] և փետրվարի 2, 2018[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Christopher Landon? |
Պրոդյուսեր | Ջեյսոն Բլամ |
Սցենարի հեղինակ | Scott Lobdell? |
Դերակատարներ | Jessica Rothe?, Իսրայել Բրուսարդ, Ruby Modine? և Rachel Matthews? |
Երաժշտություն | Բեր ՄակՔրիրի |
Պատմվածքի վայր | Լուիզիանա |
Կինոընկերություն | Blumhouse Productions |
Տևողություն | 96 րոպե[3] |
Բյուջե | 4 800 000 $[4] |
Շահույթ | 125 479 266 $[4] |
Հաջորդ | Happy Death Day 2U? |
Պաշտոնական կայքէջ |
«Մահվան երջանիկ օր» (անգլ.՝ Happy Death Day), 2017 թվականի ամերիկյան սարսափ-կատակերգական ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Քրիստոֆեր Բո Լենդոնի կողմից Blumhouse Productions ստուդիայում։ Սցենարը գրել է Սքոթ Լոբդելը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրիշը երիտասարդ, շվայտ կյանք վարող աղջիկ է, որը մի քանի տարի առաջ կորցրել էր մորը և փչացրել հարաբերությունները հոր հետ։ Նա սովորում է, ապրում հանրակացարանում, չունի իրական ընկերուհիներ, ոչ էլ մշտական ընկեր։ Սեպտեմբերի 18-ի առավոտյան՝ իր ծննդյան օրը, նա արթնանում է հազիվ ծանոթ համակուրսեցու սենյակում, ում անունը Կարտեր էր, և հեռանում՝ ուշադրություն չդարձնելով հեռախոսին, որին զանգում էր հայրը։ Միակը, ով շնորհավորում է Տրիշին իր հանրակացարանի հարևանուհի Լորին էր․ Տրիշը նրա թխած կեքսը նետում և գնում է սիրեկանի՝ ամուսնացած բժշկի և ուսուցչի՝ Գրեգորի Բաթլերի հետ հանդիպման։ Երեկոյան երեկույթի գնալիս Տրիշի վրա երեխայի դիմակով ինչ-որ մեկը հարձակվում է և դանակով հարվածում նրան։
Տրիշն արթնանում է անկողնում, զգալով ցավը գոյություն չունեցող վերքից, և տեսնում է, որ ժամացույցի վրա կրկին 9:01 է և սեպտեմբերի 18-ը, ու հեռախոսը զանգում է, և նա կրկին Կարտերի սենյակում է։ Տրիշը դուրս է գալիս հանրակացարանից և համոզվում, որ «նախորդ» առավոտվա բոլոր իրադարձությունները կրկնվում են։ Երեկույթին նա գնում է այլ ճանապարհով, բայց այնտեղ նրան կրկին սպանում է դիմակով անծանոթը։ Նույն վայրում կրկին արթնանալով՝ նա փորձում է պատմել տեղի ունեցածը Լորիին, սակայն վերջինս ակնհայտորեն չի հավատում և միայն խորհուրդ է տալիս հանգստանալ. Տրիշը որոշում է ոչ մի տեղ չգնալ և պաշտպանվել իր սենյակում, բայց մարդասպանը, միևնույն է, նրան գտնում է։
Տրիշը համոզվում է, որ հայտնվել է ժամանակավոր հանգույցում, որը փակվում է նրա մահվան պահին։ Հերթական արթնացումից հետո նա պատմում է իր պատմությունը Կարտերին. վերջինս խորհուրդ է տալիս օգտվել իրադարձությունների հաջորդականության իմացությունից, որպեսզի բացահայտի մարդասպանին, կանխի իր մահը և դրանով իսկ խզի շրջապտույտը։ Մի քանի փուլերի ընթացքում նա ստուգում է բոլոր նրանց, ովքեր, իր կարծիքով, կարող էին նրան սպանել, և համոզվում է, որ նրանցից ոչ մեկը մարդասպան չէ։ Այս ընթացքում նա շատ բան է սովորում շրջապատի մասին և հասկանում է, թե ինչպիսի սարսափելի մարդ է ինքը. նա փոխում է իր հարաբերությունները իր, կյանքի նկատմամբ և սիրահարվում է Կարտերին։
Հերթական մահվանից հետո, այս անգամ բեյսբոլի գնդակի հարվածից, Տրիշը առավոտյան արթնանալով կորցնում է գիտակցությունը և հայտնվում է հիվանդանոցում։ Այնտեղ Բաթլերը պատմում է, որ իր մոտ բազմաթիվ մահացու վերքերի հետքեր են հայտնաբերվել։ Ակնհայտ է, որ կրկնվող մահերն անհետևանք չեն անցնում, և կյանքերի պաշարը անվերջ չէ, անհրաժեշտ է լուծել խնդիրը, քանի դեռ ուշ չէ։ Բայց հենց հիվանդանոցում Տրիշի վրա կրկին հարձակվում է մոլագարը. նա սպանում է ոստիկանության սպային և պայթեցնում է ոստիկանական մեքենան աղջկա հետ միասին։
Հեռուստատեսությունից Տրիշն իմանում է, որ մոլագար Թոմբսը, որը մեղադրվում է մի քանի կանանց սպանության մեջ, գտնվում է կամպուսի հիվանդանոցի պահպանության ներքո։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ հենց Թոմբսն է հետապնդում աղջկան։ Տրիշը շտապում է հիվանդանոց, որպեսզի խանգարի Թոմբսին, բայց ուշանում է. նա արդեն ազատ է արձակվել և սպանել թիկնապահին։ Հանցագործի հետ կռվում զոհվում է Կարտերը։ Տրիշը, որը արդեն հասել էր թշնամուն, գիտակցում է, որ եթե նա հիմա խզի հանգույցը, ապա Կարտերը կմնա մեռած, և ինքնասպանություն է գործում։ Հաջորդ անգամ նա փորձում է ուղղել այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ օրը․ ներողություն է խնդրում հորից և Լորիից, փչացնում է հարաբերությունները Բաթլերի հետ, փրկում է հսկիչին հիվանդանոցում, հանդիպում Թոմբսին դեմ առ դեմ և սպանում նրան։ Երեկոյան նա Կարտերի հետ միասին խորհրդանշական կերպով նշում է ծննդյան օրը՝ ուտելով Լորիի թխած կեքսը։
Ի սարսափ Տրիշի հաջորդ առավոտ ամեն ինչ նորից կրկնվում է։ Երբ Լորին հերթական անգամ նրան կեքս է հանձնում, Տրիշը հանկարծ հիշում է, որ նախորդ շրջափուլում արել է այն, ինչ մինչ այդ երբեք չի արել. հյուրասիրված կեքսն է կերել։ Նա գլխի է ընկնում, որ կեքսը թունավորված է եղել, և հենց Լորին է իսկական մարդասպանը. երբ թունավորման ծրագիրը չի հաջողվել, նա ազատ է արձակել Թոմբսին, որպեսզի սպանի հարևանուհուն։ Տրիշը մեղադրում է Լորիին, նա կեքսը ոստիկանությանը հանձնելու սպառնալիքից հետո խոստովանում է, որ սիրահարված է Բաթլերին և ցանկանում է վերացնել մրցակցին, որից հետո հարձակվում է՝ առանց թաքնվելու։ Տրիշը կարողանում է պայքարել՝ Լորիին բռնությամբ կերակրելով թունավորված կեքսը և հարևանին դուրս շպրտելով պատուհանից։
Սրճարանում նստած՝ Տրիշն ու Կարտերը քննարկում են տեղի ունեցածը, պարզվում է, որ Տրիշը երբեք չի դիտել «Արջամկան օրը» ֆիլմը։ Հաջորդ առավոտ Տրիշը կրկին արթնանում է Կարտերի անկողնում, կարծես հանգույցը նորից է սկսվել, բայց դա կատակ էր. ցիկլը վերջապես պատռվել է, եկել է հաջորդ օրը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեսիկա Ռոթ՝ Թերեզա «Տրիշ» Գելբման
- Իսրայել Բրուսարդ՝ Կարտեր Դևիս
- Ռեյչել Մեթյուզ՝ Դանիել
- Ռուբի Մոդին՝ Լորի Սփենգլեր
- Ֆի Վու՝ Ռայան
- Չարլզ Էյթքեն՝ Գրեգորի Բաթլեր
- Լաուրա Քլիֆթոն՝ Ստեֆանի Բաթլեր
- Ջեյսոն Բեյլ՝ Դևիդ Գիբլման
- Միսի Յագեր՝ Ջուլի Գիբլման
- Ռոբ Մելո՝ Ջոզեֆ Թոմբս
- Քալեբ Սփիլիարդս՝ Թիմ Բաուեր
- Բլեյն Քերն՝ Նիկ Սիմս
Արտադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն առաջին անգամ հայտարարվել է 2007 թվականի հուլիսին, իսկ Մեգան Ֆոքսը նախագծին կցվել է որպես գլխավոր դերակատարուհի[5]։
2016 թվականի հոկտեմբերի 11-ին Blumhouse Productions ընկերությունը հայտարարել է, որ ֆիլմում գլխավոր դերը կխաղա Ջեսիկա Ռոթը։ Քրիստոֆեր Բո Լենդոնը կլինի սցենարիստ և ռեժիսոր, իսկ Ջեյսոն Բլումը հանդես կգա որպես Blumhouse Productions-ի պրոդյուսեր[6]։ 2016 թվականի նոյեմբերի 8-ին տեղեկություն էր հայտնվել, որ Իսրայել Բրուսարդը, Ռուբի Մոդինը, Չարլզ Էյթքենը և Ռեյչել Մեթյուզը միացել են դերասանական կազմին[7]։
Ֆիլմը նկարահանվել է հինգ շաբաթվա ընթացքում[8] Նոր Օռլեանի Լոյոլայի համալսարանի տարածքում[9]։ Տրիշի կրկնվող արթնացման տեսարանները նկարահանվել են երկու օր շարունակ[10]։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի թողարկումից հետո ռեժիսոր Քրիստոֆեր Լենդոնը հայտնել է, որ ժամանակավոր հանգույցի մեջ Տրիշերի հայտնվելու պատճառը կբացահայտվի սիքվելում[11]։ Սիքվելի նկարահանումները սկսվել են 2018 թվականի մայիսին, ֆիլմը էկրան է բարձրացել 2019 թվականի փետրվարին։
Ֆիլմում գործում են նույն գլխավոր հերոսները, բայց ավելացվում են մի քանի նոր կերպարներ։ Ակցիան սկսվում է սեպտեմբերի 19-ի առավոտյան, երբ Տրիշն արթնանում է Կարտերի սենյակում և համոզվում, որ ժամանակավոր ցիկլը ընդհատվել է։ Բայց այստեղ սենյակ է ներխուժում Ռայանը, ով առաջին ֆիլմի ընթացքում առավոտյան մտածում էր, թե արդյոք Կարտերին հաջողվել է քնել Տրիշի հետ, նա հայտարարում է, որ երկրորդ անգամ է ապրում այդ օրն այն բանից հետո, երբ անծանոթը սպանվել է երեխայի դիմակով։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes-ի կայքում ֆիլմն ունի 71% վարկանիշ՝ 135-ի հիման վրա, 10-ից 6-ի միջին հաշվով[12]։
The Sun-ից Ջեյմի Իսթը նրան անվանել է «Մարկ Ուոթերսի «Դաժան աղջիկների» ոճով սլեշեր»»[13]։ «Ռոսիյսկայա գազետա»-ի մեկնաբան Ալեքսեյ Լիտովչենկոն նշել է ռեժիսոր Լենդոնին․ «Նրա հմուտ աշխատանքի շնորհիվ ժամանակավոր հանգույցի և բարոյական կերպարանափոխության փիլիսոփայական առակը միաձուլվել է էքստատիկ սիմբիոզի մեջ մահացած դեռահասների մասին տիպային ժապավենով»[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=blumhousehorror2018.htm
- ↑ «EXCLUSIVE: Megan Fox Joins Half to Death». Beyond Hollywood. 2007 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ McNary, Dave (2016 թ․ հոկտեմբերի 11). «Jessica Rothe Starring in Horror Movie 'Half to Death'». Variety. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ McNary, Dave (2016 թ․ նոյեմբերի 8). «Ruby Modine Joins Horror Movie 'Half to Death'». Variety. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Happy Death Day's Jessica Rothe On What It Means To Be A Scream Queen in 2017».
- ↑ «Movie Reviews Collected». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Tom Philip (2017 թ․ հոկտեմբերի 18). «Happy Death Day Star Jessica Rothe Explains What It's Like to Die a Dozen Times in the Same Movie». GQ. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «'Happy Death Day' isn't out yet, but the director already has an idea for a sequel». Business Insider (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Happy Death Day (2017)». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Like a slasher Mean Girls, Happy Death Day nails comedy and horror». The Sun (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Make slasher great again
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Blumhouse Productions ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան պատանեկան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ կատակերգություն ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Սլեշեր ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր մահվան մասին
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լուիզիանայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2017 թվականին