Մարկ Շագալ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շագալ
Մարկ Շագալ (ֆր.՝ Marc Chagall, իդիշ՝ מאַרק שאַגאַל, 7 հունիսի 24 (հուլիսի 6), 1887, Լիոզնա, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 28, 1985[2][3][4][…], Սեն Պոլ դը Վանս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի նկարիչ։ Ազգությամբ հրեա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1907-1909 թվականներին սովորել է Պետերբուրգում։ 1910-1914 թվականներին ապրել է Փարիզում, ուր կրել է կուբիզմի ազդեցությունը, մասնակցել է «Անկախների» և «Աշնանային» սալոններին, ապա Բեռլինում բացել անհատական մեծ ցուցահանդես։ 1914-1922 թվականներին Շագալը Ռուսաստանում էր, 1917 թվականից՝ Վիտեբսկի Արվեստի դպրոցի ղեկավար։ 1922-1923 թվականներին արտագաղթել է նախ Բեռլին, ապա՝ Փարիզ։ Մոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչ Շագալի արվեստին բնորոշ է իրականության ստեղծած սուբյեկտիվ ընկալումը։ Նրա ստեղծագործությունների մեծ մասի սկզբնաղբյուրը իր մանկությունն է, հրեական կենցաղը, որոնցից քաղված պատկերները մեկնաբանում է խորհրդանշական և միստիկ ոգով։ Շագալի նկարներում առարկաները անիրական տարածությունում ոչ տրամաբանական դասավորություն ունեն, գծանկարը էսքիզային է ու անորոշ, գունաշարը վառ ու ֆանտաստիկ («Ես և գյուղը», 1911, Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Նյու Յորք)։ Շագալը նկարազարդել է Գոգոլի «Մեռած հոգիները» (օֆորտ, 1923-1927), Աստվածաշունչը (վիմագրություն, 1931-1936)։ Հեղինակ է մի շարք դեկորատիվ աշխատանքների՝ Ստրավինսկու «Հազարան բլբուլ» բալետի ձևավորումը (1944-1945), Մեցի տաճարի վիտրաժների էսքիզները (1958)։
1973 թվականին, իր անհատական ցուցահանդեսի կապակցությամբ այցելել է ԽՍՀՄ։ Շագալի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, այդ թվում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1907–1909 թվականներին Շագալը Սանկտ Պետերբուրգում աշակերտել է հայտնի բեմանկարիչ Լեոն Բակստին, ստեղծել «Ննջեցյալ» (1908 թվական), «Սև ձեռնոցներով հարսնացուն» (1909 թվական) նկարները։ 1910–14 թվականներին Փարիզում մասնակցել է «Անկախների» և «Աշնանային» սալոնների ցուցահանդեսներին, շփվել ավանգարդիստ արվեստագետների հետ, կատարելագործել է իր ինքնատիպ գեղարվեստական տեխնիկան, ստեղծել «Ես և գյուղը» (1911 թվական), «Ինքնանկար», «Ջութակահար» (երկուսն էլ՝ 1912 թվական) և այլ գործեր։
1914 թվականին Բեռլինում բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը, արժանացել մեծ ճանաչման։ Նույն թվականին Շագալը Վիտեբսկում կազմակերպել է ցուցահանդեսներ, բացել թանգարան, իսկ 1917 թվականից ղեկավարել է Վիտեբսկի արվեստի դպրոցը։ Այս շրջանի լավագույն գործերից են «Րաբբին Վիտեբսկից» (1914 թվական), «Կրկնակի դիմանկար՝ մեկ բաժակ գինով» (1917 թվական), «Ծննդյան օրը» (1913-1923 թվականներ) և այլն։
1922 թվականին նկարիչն ապրել է Բեռլինում, 1923 թվականից՝ Փարիզում, որտեղ հրատարակիչ Ամբրուազ Վոլլարի պատվերով պատկերազարդել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպը, Ժան դը Լաֆոնթենի «Առակները», նաև Աստվածաշունչը։ 1941–1948 թվականներին Շագալը բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ ստեղծել է «Փետուրներ և ծաղիկներ» (1943 թվական), «Նրա շուրջը» (1945 թվական), «Հարսանեկան մոմեր» (1945 թվական), «Նոկտյուռն» (1947 թվական) և այլ գործեր։ 1945 թվականին Նյու Յորքում ձևավորել է Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավք» բալետի բեմադրությունը։
1948 թվականին Շագալը վերադարձել է Ֆրանսիա, հաստատվել է Ռիվերայում։ 1953–1956 թվականների ստեղծագործության մեջ գերակշռում են Փարիզը և Վիտեբսկը պատկերող կտավները։ 1958 թվականին նկարիչը ձևավորել է Մորիս Ռավելի «Դափնիս և Քլոե» բալետի բեմադրությունը։ Շագալը հեղինակ է նաև մի շարք դեկորատիվ գործերի (Մոսկվայի հրեական կամերային թատրոնի պաննոն, Մեցի կաթոլիկական տաճարի և Երուսաղեմի բժշկական կենտրոնի մի քանի խճանկարներ ու վիտրաժներ)։
1964 թվականին Շագալը մշակել է Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի ճակատի ապակեպատ հատվածը և Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնի ներքին ձևավորման նոր նախագիծը, 1966 թվականին ավարտել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի որմնանկարները։ 1967 թվականին «Մետրոպոլիտենում» ձևավորել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի բեմադրությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://mix-n-match.toolforge.org/#/entry/115934037
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Marc Chagall (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Marc Chagall — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 RKDartists (նիդերլ.)
- ↑ Էլեկտրոնային գիրք
- ↑ https://www.sdmart.org/exhibition/defining-modernism/
- ↑ https://www.theartstory.org/artist/pirosmani-niko/
- ↑ 9,0 9,1 9,2 https://www.theartstory.org/artist/chagall-marc/
- ↑ https://news.artnet.com/art-world-archives/maria-prymachenko-3-things-2083134
- ↑ 11,0 11,1 11,2 https://www.galerie-meinlschmidt.de/kuenstler-2/marc-chagall/
- ↑ https://artinwords.de/marc-chagall-lebenslauf-biografie/
- ↑ http://www3.huji.ac.il/htbin/hon_doc/doc_search.pl?search
- ↑ Jiminez J. B. Rosenfeld, Bella // Dictionary of Artists' Models — Routledge, 2001. — P. 462. — ISBN 978-1-57958-233-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմ կյանքը
- Հայկական Հանրագիտարան Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Շագալ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 6 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 28 մահեր
- 1985 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- Հրեա նկարիչներ
- Ֆրանսիայի հրեաներ
- Ռուս նկարիչներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Ֆրանսիացի դիզայներներ
- Ֆրանսիացի փորագրիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ