Jump to content

Մարտին Կլեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Կլեյն
Martin Klein
Առաջնային պլանում Մարտին Կլեյնն է սպիտակ մարզահագուստով
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ75 կգ
Իրական հասակ174 սմ
Ծննդյան թվականսեպտեմբերի 12, 1884
ԾննդավայրՏարտու, Էստոնիա
Վախճանի թվականփետրվարի 11, 1947
Վախճանի վայրԷԽՍՀ

Մարտին «Մաքս» Կլեյն (սեպտեմբերի 12, 1884 թ., Տարտու, Էստոնիա), ռուս-էստոնական ըմբիշ, հանդես է եկել Ռուսական կայսրության օլիմպիական հավաքականի կազմում։ 1912 թ. Ստոկհոլմում անցկացվող օլիմպիական խաղերի ժամանակ կարողացել է վաստակել արծաթե մեդալ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

17 տարեկանում Մարտինն արդեն զբաղվում էր ըմբշամարտով։ 1912 թ. օլիմպիական խաղերի ժամանակ նրա կիսաեզրափակիչ գոտեմարտը մտել է պատմության մեջ որպես ամենաերկարը Հունահռոմեական ոճում, և դա ստիպել է վերանայել կանոնները։ Այդ դժվարին գոտեմարտում Մարտինը կարողացավ նվաճել արծաթե մեդալ, իսկ մրցակիցը ներկայացնում էր Ֆինլանդիան, որն այդ ժամանակ մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ, բայց հանդես էր գալիս առանձին թիմով։ Մարտինը մինչ այդ մեդալն արդեն 2 անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն։

Այդ ամենաերկար հանդիպումը տևեց 11 ժամ 40 րոպե։ Միայն այդքան ժամանակ պահանջվեց հաղթողին որոշելու համար։ Մրցավարները և մրցության կազմակերպողները բազում փորձեր էին անում գոտեմարտը ավելի շուտ վերջացնելու համար։

Մրցության եզրափակիչ փուլը, որը պետք է կայանար հաջորդ օրը Կլեյնի և շվեդ ըմբիշի միջև, որոշելու համար օլիմպիական խաղերի հաղթողին, այդպես էլ չկայացավ, որովհետև Կլեյնը այդպիսի հոգնեցուցիչ գոտեմարտից հետո չկարողացավ գորգ դուրս գալ։ Բացի դա, Մարտինը կիսաեզրափակիչ գոտեմարտն արդեն իսկ անցկացնում էր վնասված ձեռքով։ Այդ բոլոր պատճառները հաշվի առնելով չցանկացան մասնակցել եզրափակիչ գոտեմարտին։

Մարտինը մասնակցել է նաև Էստոնիայի համար մղվող ազատագրական պայքարին։ 1919-1920 թթ. մարզել է նաև էստոնացի ըմբիշներին, ովքեր այդ ժամանակ հանդես էին գալիս 1920 թ. օլիմպիական խաղերում։ 1947 թ. մահացել է դժբախտ պատահարի ժամանակ։

Վիլյանդի քաղաքում նրա պատվին կառուցվել է հուշարձան։ 1962 թ. սկսած նրա պատվին ամեն տարի անցկացվում է հուշամրցաշար, որը կրում է իր անունը։

Մարտին Կլեյնը www.sports-reference.com կայքում Արխիվացված 2012-12-14 Wayback Machine