Մելպոմենե
Մելպոմենե | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Զբաղմունք | երգեցողություն, հին հունական ողբերգություն և Ներդաշնակագիտություն |
Հայր | Զևս |
Մայր | Մնեմոսինե |
Քույր/Եղբայր | Կլիո, Կալլիոպե, Ուրանիա, Եվտերպե, Տերփսիքորա, Էրատո, Պոլիհիմնիա և Թալիա |
Ամուսին | Ախելոս |
Զավակներ | Pisinoë?, Thelxiepea?, Aglaope?, Parthenope?, Leucosia?, Ligeia? և Molpe? |
Melpomene Վիքիպահեստում |
Մելպոմենե (հին հունարեն՝ Μελπομένη - «երգող կին»), հունական դիցաբանության մեջ[1] ողբերգության մուսան, սկզբում համարվել է ընդհանրապես երգի, ապա՝ տխուր երգի մուսա։ Զևսի և Մնեմոսինեի դուստրն է, սիրենների մայրը[2]։
Մելպոմենեն պատկերվել է որպես բարձրահասակ կին, գլխին ժապավեն (ստրոֆոն), կապած խաղողի տերևներից կազմած պսակով, հագին թատերական թիկնոց, ոտքերին՝ կոտուռններ, մի ձեռքին ողբերգության դիմակ, մյուս ձեռքին՝ սուր կամ մահակ (աստվածների կամքը դրժած մարդու պատժի անխուսափելիության սիմվոլ)։
Համաձայն Դիոդորոս Սիկիլիացու՝ անունն ստացել է մեղեդու (մելոդիա) անունից, որն ուրախացնում է լսողներին[3]։
Մելպոմենեի պատվին Հերոդոտոսն անվանակոչել է իր «Պատմության» 4-րդ գիրքը։
Մելպոմենե այլաբանորեն նշանակում է՝ ընդհանրապես թատրոն կամ ողբերգության բեմական մարմնավորում[4]։
Բայց այնտեղ, ուր լսվում է մոլեգին Մելպոմենեի երկարաձիգ ողբը,
Ուր թափահարում է նա կեղծ ոսկեթելած թիկնոցը սառը ամբոխի առաջ... - Ալեքսանդր Պուշկին, «Եվգենի Օնեգին», VII, 50
|
Մուսայի անունով է կոչված Մելպոմենե (18) աստերոիդը՝ հայտնաբերված 1852 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Primary sources and basic information concerning Melpomene
- Warburg Institute Iconographic Database (ca 50 images of Melpomene) Արխիվացված 2013-11-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելպոմենե» հոդվածին։ |
|