Jump to content

Արես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արես (այլ կիրառումներ)
Արես
Տեսակհունական դիացաբանության աստված, պատերազմի աստված և օլիմպիական աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն և Հունական դիցաբանություն
Սեռարական
Երևի համընկնում էՄարս
ՀայրԶևս
ՄայրՀերա
Քույր/ԵղբայրԷրիս[1][2]
ԿողակիցԱֆրոդիտե, Otrera?, Էնիո, Aerope?, Ագլավրա (Կեկրոպսի դուստր), Althaea?, Cyrene?, Astyoche?, Ատալանտա, Bistonis?, Կալլիոպե, Chryse?, Demonice?, Harpina?, Pelopeia?, Pyrene?, Protogeneia?, Sterope?, Tereine?, Տերփսիքորա, Triteia?, Անխինոյա, Phylonome?, Callirhoe?, Critoboule?, Dotis?, Erytheia? և Harmonia?
ԶավակներԱնտերոս, Դեյմոս, Էրոս, Փոբոս, Հարմոնիա, Հիմերոս, Phlegyas?[3], Անտիոպե, Adrestia?, Lycaon?, Հիպոլիտա, Պենթիսլեյա, Lampedo?, Melanippe?, Melanippus?[4], Oxylus?, Evenus?, Էնիալիուս, Աերոպոս, Ալկիպպե (Արեսի դուստր), Մելեագրոս, Sithon?, Diomedes of Thrace?, Ասկալաֆ, Ialmenus?, Parthenopeus?, Mygdon of Thrace?, Edonus?, Biston?, Pangaeus?, Ֆեստի, Pylus?, Molus?, Thrax?, Lycus?, Ixion?, Dryas of Calydon?, Alcon?, Oenomaus?[5], Cycnus?, Թերևս, Thrassa?, Tmolus?, Odomas?, Aella?, Bithys?, Chalybs?, Evannes?, Eurytion?, Calydon?[6], Alcimus?, Crestone? և Aetolus?
Ասպարեզպատերազմ
 Ares Վիքիպահեստում

Արես[7] (հին հունարեն՝ Ἄρης), հին հունական դիցարաբանության ռազմի աստված, Զևսի և Հերայի որդին։ Արեսը համարվում էր Աֆրոդիտեի սիրեկանը կամ ամուսինը։ Նա դասվում է օլիմպիական 20 աստվածների շարքում։ Ի տարբերություն Աթենաս Պալասի՝ ռազմի արդար և ազնիվ աստվածուհու, Արեսը աչքի էր ընկնում ուխտադրժությամբ և խորամանկությամբ։ Կատաղի, մոլեգին և ուժեղ է Արեսը, բայց հաղթանակը միշտ չէ, որ ուղղեկցում է նրան։ Նրա դեմ հաճախ դուրս է գալիս Զևսի ռազմատենչ դուստր Աթենաս-Պալլասը։ Արեսը Հռոմում նույնացվում էր Մարս աստծո հետ։

Նախապես կարծում էին, որ Հերան ծնել է Արեսին կախարդական ծաղիկի հետ հպումից։ Առավել ուշ առասպելներում Արեսը հանդես էր գալիս որպես Զևսի որդի, որը նրան անվանել է աստվածներից ամենա ատելի և պնդում, որ եթե Արեսն իր որդին չլիներ վաղուց արդեն գցել էր Տարտարոս[8]։ Մոլեգին Արեսի սրտին հրճվանք էին բերում միայն դաժան մարտերը։

Կան վկայություններ նրա ոչ հունական, այլ թրակիական ծագման մասին։ Սոֆոկլեսը նրան անվանում է ծնված Թրակիայում[9]։ Արեսը հիշատակվում է միքենյան շրջանից․ այդ ժամանակաշրջանում հայտնի ռազմի աստված Էնիլիայի անունը հետագայում դարձել է Արեսի անվան մակդիր։

Արես և Աֆրոդիտա, Ժակ Լուի-Դավիդ

Անտիկ գրականության մեջ կարելի է հանդիպել հիշատակություններ, որ Արեսը ամուսնացել է ամենագեղեցիկ դիցուհիներից Աֆրոդիտայի հետ[10][11], երբեմն նաև հիշատակվում են երեխաների անուններ (Էրոս, Անտերոս(ատելություն), Հարմոնիա, Ֆոբոս (ահ), Դեյմոս (սարսափ)), որոնք ծնվել են այդ ամուսնությունից։ Նրանց սիրո և Աֆրոդիտայի դավաճանության մասին շատ հաճախ հիշատակվում է հունական դիցաբանությունում։ Արեսի օգնականներն ու ուղեկիցներն էին Դեյմոս և Ֆոբոս զավակները, Էրիս (գժտություն) դիցուհին, կործանումի, արյունահեղության դևերը,շներն ու անգղները։ Հին Հունաստանում Արեսի պաշտամունքը քիչ էր տարածված։ Հոմերոսյան էպոսում պատմվում է տրոյացիների կողմում Արեսի մասնակցության մասին։ Ըստ ավանդության, Պոսեյդոնի որդին առևանգեց Արեսի դստերը, որի համար Արեսը սպանեց նրան[12]։ Պոսեյդոնը աստվածների բարձրագույն դատարանից պահանջեց Արեսին պատժել։ Ատյանը գումարվեց Աթենքի Ակրոպոլսից ոչ հեռու բլրի վրա, գիշերը (որպեսզի դատավորները չազդվեն ամբաստանյալի կամ ամբաստանողի արտաքինից)։ Դատարանը ազատ ու անպարտ ճանաչեց Արեսին։ Այնուհետև այդ բլուրը Արեսի անունով կոչվեց Արեոպագոս (Արեսի բլուր), իսկ դատավորները՝ Արեոպագոսյանք։ Զինվորական մարզահրապարակները կոչվել են «Արեսյան դաշտեր»։

Արեսին զոհաբերում էին ավանակ[13]։ Երբ փախել է Եգիպտոս վերածվել է ձկան[14]։ Նրան պաշտել են Եգիպտոսում և ասոցացրել Գոռի հետ[15]։

Իր բացասական որակների «շնորհիվ» Արեսը մեծ դժվարությամբ է ամրապնդվել օլիմպոսի մյուս աստվածների շարքում, այդ իսկ պատճառով նրա կերպարում ակնհայտորեն երևում է տարբեր ժամանակաշրջանների շերտավորումներ։

Արեսի կողմից սպանվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ադոնիս
  • Հալիրիոտուս
  • Միմանտ (հսկա)
  • Պելոր (հսկա)

Արեսի մակդիրները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հերմես․ Միքենյան դարաշրջանում Արեսի մակդիր e-ma-a2 a-re-ja (Հերմես Արես)[16]։
  • Կանդաոն։ Նույնպես Արեսի անվանում[17]։
  • Մեմերտ։ Նույնականացվում է Արեսի հետ[18]։
  • Էնիալի (Արես Էնիալի)։

Գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նրան է նվիրված Հոմերոսի VIII հիմնը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Любкер Ф. Ἔρις (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 495.
  2. И. Ш. Эрида (ռուս.) // Энциклопедический словарь Гранат — 7 — Александр Наумович Гранат, 1910. — Т. 54.
  3. Любкер Ф. Phlegyas (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1035.
  4. Тритея (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIIIа. — С. 844.
  5. Любкер Ф. Pelops (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1002—1003.
  6. (not translated to grc) Περὶ ποταμῶν καὶ ὀρῶν ἐπωνυμίας καὶ τῶν ἐν αὐτοίς εὑρισκομένων, De fluviorum et montium nominibus et de iis quae in iis inveniuntur (հին հունարեն.)
  7. Հովհաննես Բարսեղյան (2006). «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 56. ISBN 99941-56-03-9.
  8. Гесиод. Теогония 922; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
  9. Климент. Протрептик 29, 2; Арнобий. Против язычников IV 25; ср. Софокл. Антигона 970
  10. Кун Н. А. «Легенды и мифы Древней Греции» 1940
  11. Гомер. Одиссея VIII 267—361
  12. Псевдо-Гесиод. Щит Геракла 359—367
  13. Страбон. География XV 2, 14 (стр.727)
  14. Антонин Либерал. Метаморфозы 28, 3
  15. Геродот. История II 63
  16. Предметно-понятийный словарь греческого языка. Микенский период. Л., 1986. С.142
  17. Ликофрон. Александра 937, 1410 и комм.
  18. Ликофрон. Александра 938, 1410
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 24