Jump to content

Մեսոլոնգիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մեսոլոնգիոն
հուն․՝ Μεσολόγγιον
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքՄեսոլոնգիոն և Commune of Messologhi?
Մակերես151,889 կմ²
ԲԾՄ5 մետր
Բնակչություն12 444 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2631
Փոստային դասիչ302 00
Պաշտոնական կայքmessolonghi.gov.gr(հուն.)
Մեսոլոնգիոն (Հունաստան)##
Մեսոլոնգիոն (Հունաստան)

Մեսոլոնգիոն[1] (հուն․՝ Μεσολόγγιον), քաղաք Հունաստանում, Էտոլիա և Ակարնանիա վարչական կենտրոնի ծայրամասային միավոր Արևմտյան Հունաստանի ծայրամասում։ Գտնվում է Ախելոս և Էվինոս գետերի միջև՝ Մեսոլոնգոն ծովալճակի ափի (հուն․՝ Λιμνοθάλασσα Μεσολογγίου) Պատրաիկոս ծովածոցում՝ Ագրինիոնից 35 կմ և Անդիրիոնից 37 կմ հեռավորության վրա։ Մեսոլոնգիոնի հյուսիս-արևմուտքում է գտնվում Էտոլիկիոն քաղաքը։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 12785 մարդ։

Քաղաքում տեղի են ունեցել Հունաստանի անկախության պատերազմի շատ դրամատիկական իրադարձություններ։ Սա Հունաստանի միակ Սուրբ քաղաքն է (Ιερά πόλις1824 թվականին քաղաքում մահացել է անգլիացի բանաստեղծ լորդ Բայրոնը։ Մեսալոնգիոնում կա դամբարան, որտեղ գտնվում է Բայրոնի սիրտը և 1881 թվականին տեղադրված Բայրոնի արձանը։

Թեոդորոս Վրիզակիս. Լորդ Բայրոնի ժամանումը Մեսոլոնգիոն։ Ազգային նկարչական պատկերասրահ

Քաղաքի հյուսիս-արևմուտքում են գտնվում Հոմերոսի կողմից «Իլիականում» հիշատակված և Դեմետրիոս II Էտոլիացու կողմից ավերված հին Պլևրոնի քաղաքի փլատակները։ Նոր քաղաքը Էտոլիայում կարևոր դեր էր խաղում։ Մեսոլոնգիոնն առաջին անգամ հիշատակվել է 1571 թվականին Նավպակտոսի մոտակայքում տեղի ունեցած Լեպանտոնի ծովամարտի նկարագրությունում։ 1726 թվականին Մեսոլոնգիոնում բացվել է Վենետիկի փոխհյուպատոսարանը։ 1770 թվականին Մեսոլոնգիոնը օժանդակել է Պելոպոնեսյան ապստամբությանը։ Հունական հեղափոխության ժամանակ քաղաքը եղել է Ալեքսանդրա Մավրոկարդատոսի հրամանատարության ներքո Արևմտյան Հունաստանում գլխավոր գործողությունների կայան. 1822 թվականի հոկտեմբերին թուրքերը հարձակվում են նրա վրա, սկսվում է Մեսոլոնգիոնի առաջին պաշարումը, 1823 թվականի վերջին տեղի է ունեցել երկրորդ պաշարումը, իսկ 1825 թվականին՝ երրորդը։

Ելք Մեսոլոնգիոնից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրիզակիս Թեոդորոս. Ելք Մեսոլոնգիոնից
Էժեն Դելակրուա. Հունաստանը Մեսոլոնգիոնի ավերակների վրա

1825 թվականի Մեսոլոնգիոնի դեմ է ուղարկվել 35 հազարանոց զորամիավորում՝ սերասկյար Մեհմեդ փաշայի հրամանատարությամբ, որին սուլթանը մահապատժի սպառնալիքով ուղարկել էր նվաճելու անհնազանդ քաղաքը։ Միևնույն ժամանակ Թոփալ փաշան պաշարում է կղզին ծովի կողմից։ Չնայած քաղաքը պաշտպանում էին 4 հազար պաշտպան՝ Նոտիս Բոցարիսի ղեկավարությամբ, թուրքերի բոլոր հարձակումները հետ են մղվում։ Ծովի կողմից պաշարվածներին օգնության է հասնում Անդրեաս Միաուլիսի հունական նավատորմը, որը քշում է թշնամական նավերը, բայց պաշարողներին էլ օգնության է հասնում Իբրահիմ փաշան՝ եգիպտական զորքերով։ Կայազորի ռազմական և կենսական պաշարները այնքան են նվազում, որ որոշում է կայացվում ճեղքել պաշարումը։ 1826 թվականի ապրիլի 22-ի այդ փորձը ձախողվում է, և թուրքերը ներխուժում են քաղաք։ Այդ ժամանակ հույները պայթեցնում են վառոդի նկուղը և իրենց, ներխուժած հակառակորդների հետ միասին, թաղում են ավերակների տակ։

Մեսոլոնգիոնի ողբերգությունը մեծ ազդեցություն ունեցավ եվրոպական երկրների վրա և Հեղափոխության լայն աջակցությունը առաջացրեց։

1890 թվականին բացվել է Ագրինիոն-Կրիոներիոն երկաթուղային կայանը, որը անցնում է Մեսոլոնգիոնոնի և Էտոլիկոնի միջով։ 1972 թվականին բացվել է Էտոլիկիոն-Կատոխի երկաթուղին, որը փակվել է 1943 թվականին, իսկ Արգինիոն-Կրիոներիոնը՝ 1972 թվականին։

Մեսոլոնգիոնի համայնքային միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսոլոնգիոնի համայնքային միության մեջ մտնում է 21 բնակավայր և կղզիներ։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 14386 մարդ։ Մակերեսը 151,889 կմ² է[2]։

Անվանում Բնակչություն (2011)[3], մարդ
Այոս-Սիմեոն 4
Ագրիլյա 431
Արվանիտաիկա 82
Արխեա-Ալիկարնա 3
Բամբակուլա 2
Վասիլադի (կղզի) 0
Զեստի 177
Կարիցա 4
Կոմա (կղզի) 0
Մեսոկամբոս 224
Մեսոլոնգիոն 12785
Նեա-Իդրագոյա 43
Նոտիոս-Դիավլոս 5
Պրոկոպանիստոս (կղզի) 5
Սխինոս 12
Սխինիաս (կղզի) 2
Տեոդորականիկա 16
Տրելանգատա 200
Տուռլիս (կղզի) 15
Ֆիլոտեի 374
Խունիստա 2

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Բնակչություն, մարդ
1991 11302[4]
2001 12640[4]
2011 12785[3]

Հայտնի բնիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Греция. Справочная карта. Масштаб 1:Կաղապար:Число / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
  2. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 337. — ISSN 1106-5761.
  3. 3,0 3,1 «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  4. 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Augustin Fabre Histoire du siège de Misselonghi. — Paris, 1826.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեսոլոնգիոն» հոդվածին։