Մրսածություն
Մրսածություն | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Rhinovirus?, Կորոնավիրուսներ, Ադենովիրուսներ, Մարդու ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուս, H. metapneumovirus?, human parainfluenza? և human bocavirus? |
Փոխանցման ձև | օդակաթիլային փոխանցում, օդակաթիլային փոխանցում, կոնտակտային փոխանցում, ուղիղ եթեր և fomite transmission? |
Հիվանդության ախտանշաններ | հազ, կոկորդի ցավ, քթահոսություն, տենդ, Աղմուկ ականջներում, Խռմփոց, գլխացավ, փռշտոց և Քթի փակվածություն |
Բժշկական մասնագիտություն | ընտանեկան բժշկություն, վարակաբանություն և ականջաքթակոկորդաբանություն |
ՀՄԴ-10 | J00 |
Common cold Վիքիպահեստում |
Մրսածություն, կամ հարբուխ, վերին շնչուղիների վիրուսային վարակիչ հիվանդություն, որը հիմնականում ախտահարում է քթի խոռոչը[1]։ Ըմպանը, հարքթային ծոցերը և կոկորդը նույնպես կարող են ախտահարվել[2]։ Ախտանիշերը կարող են երևան գալ վարակումից հետո՝ երկու օրվա ընթացքում[2]։ Դրանք ներառում են հազ, ցավ ըմպանում և կոկորդում, քթահոսություն, փռշտոց, գլխացավ և տենդ[3]։ Մարդիկ հիմնականում կազդուրվում են յոթից տաս օր անց։ Որոշ ախտանիշեր կարող են տևել մինչև երեք շաբաթ[4]։ Առողջական այլ խնդիրներ ունեցող մարդկանց մոտ կարող է զարգանալ թոքաբորբ։
Ավելի քան 200 վիրուսային շտամեր հանդիսանում են մրսածության պատճառ. ռինովիրուսները ամենատարածվածներն են։ Նրանք վարակված մարդկանց հետ սերտ շփման ընթացքում օդի միջոցով տարածվում են և անուղղակիորեն՝ շրջակա միջավայրի առարկաների հետ շփման միջոցով, ինչից հետո դրանք փոխանցվում են բերան կամ քիթ։ Ռիսկի գործոնների մեջ մտնում են երեխաների խնամքը, անբավարար քունը և հոգեբանական սթրեսը։ Ախտանիշերը հիմնականում պայմանավորված են վարակի դեմ մարմնի իմունային արձագանքով, այլ ոչ թե վիրուսների կողմից հյուսվածքների քայքայման հետևանքով[5]։ Գրիպով վարակված մարդկանց մոտ հաճախ նմանատիպ ախտանիշեր են ի հայտ գալիս, թեև ախտանիշերը դրա դեպքում ավելի ծանր են ընթանում[2]։ Գրիպը ավելի քիչ հավանական է, որ կհանգեցնի քթահոսության[6]։ Մրսածության դեմ չկա ոչ մի պատվաստանյութ[7]։
Կանխարգելման հիմնական մեթոդներն են ձեռքերի լվացումը, աչքերին, քթին կամ բերանին չլվացված ձեռքերով չդիպչելը և հեռու մնալը այլ վարակված մարդկանցից[7]։ Որոշ ապացուցողական տվյալներ հաստատում են դեմքի դիմակների կիրառության արդյունավետությունը[8]։ Մրսածության դեմ բուժում չկա, սակայն կարող են բուժվել ախտանիշերը։ Ցինկը կարող է կրճատել ախտանիշերի տևողությունը և ծանրությունը, եթե կիրառվում է ախտանիշերի ի հայտ գալուց անմիջապես հետո[9]։ Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ), որոնցից է իբուպրոֆենը, կարող են օգնել ցավերի դեմ։ Հակաբիոտիկները մրսածության դեպքում չպետք է օգտագործվեն[10]։ Հակահազային դեղամիջոցների կիրառման վերաբերյալ չկան բավարար ապացուցողական տվյալներ[2][11]։
Մրսածությունը մարդկանց շրջանում ամենատարածված վարակիչ հիվանդությունն է[12]։ Միջին վիճակագրական տվյալներով չափահասները հիվանդանում են տարեկան 2-3 անգամ, իսկ երեխաները՝ 6-8 անգամ[1][13]։ Դրանք հաճախ հանդիպում են ձմռանը[7]։ Այս հիվանդությունը գոյություն է ունեցել մարդկության պատմության ամբողջ ընթացքում[14]։
Նշաններ և ախտանիշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրսածության հիմնական ախտանիշերն են հազը, քթահոսությունը, քթի խոռոչների լցվածությունը և կոկորդում ցավը, որոնք երբեմն կարող են նաև զուգակցվել մկանացավով, հոգնածությամբ, գլխացավով և ախորժակի կորստով[15]։ Կոկորդի ցավը առկա է 40% դեպքերում, իսկ հազը՝ 50%-ում[1], մինչդեռ մկանացավը՝ դեպքերի մոտավորապես կեսում[3]։ Տենդը մեծահասակների մոտ սովորաբար բացակայում է, սակայն շատ հաճախ առկա է մանուկների և դեռահասների մոտ[3]։ Հազը սովորաբար ընթանում է թեթև՝ ի տարբերություն գրիպին ուղեկցող հազի[3]։ Չնայած հազի և տենդի առկայությունը մեծահասակի մոտ բարձր հավանականությամբ կարող է հուշել գրիպի մասին, սակայն այս երկու վիճակների մեջ կան շատ նմանություններ[16]։ Որոշ մրսածության վիրուսներ կարող են առաջացնել նաև անախտանիշ վարակներ[17][18]։
Խորխի կամ քթային արտադրության գույնը կարող է լինել թափանցիկ, դեղին կամ կանաչ և չի խոսում վարակի առաջացման գործոնի մասին[19]։
Հիվանդության ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրսածությունը սովորաբար սկսվում է հոգնածությամբ, դողի զգացողությամբ, առկա է փռշտոց և գլխացավ, որին հետևում են մի քանի օր տևացող քթահոսությունը և հազը[15]։ Ախտանիշերը կարող են զարգանալ հարուցչի հետ կոնտակտից հետո՝ 16 ժամվա ընթացքում[20] և սովորաբար իրենց գագաթնակետին ես հասնում 2-4-րդ օրերին[3][21]։ Դրանք սովորաբար անցնում են 7-10 օր անց, բայց որոշ դեպքերում կարող են տևել մինչև 3 շաբաթ[4]։ Հազի միջին տևողությունը 18 օր է[22] և որոշ դեպքերում կարող է զարգանալ հետվիրուսային հազ, որը տևում է ավելի երկար[23]։ Երեխաների մոտ հազը տևում է 10 օր 35-40% դեպքերում, և 10%-ում շարունակվում է 25 օրից ավել[24]։
Պատճառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրուսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրսածությունը վերին շնչուղիների վիրուսային վարակ է։ Ամենահաճախ ներգրավված վիրուսը ռինովիրուսն ՝ (30-80%), որը պիկոռնավիրուսների ընտանիքին է պատկանում և ունի 99 սերոտիպեր[25][26]։ Մյուս հաճախակի հարուցիչներից են մարդու կորոնավիրուսը (≈ 15%)[27][28], գրիպի վիրուսները (10–15%[29]), ադենովիրուսը (5%)[29],մարդու ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, էնտերովիրուսները, այլ ռինովիրուսներ, մարդու պարագրիպի վիրուսները, և մետապնևմովիրուսը[30]։ Հաճախակի առկա են մեկից ավելի վիրուսային համակցություններ[31]։ Ընդհանուր առմամբ, 200-ից ավել վիրուսների տեսակներ կարող են հարուցել մրսածություն[3]։
Փոխանցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրսածության հիմնական վիրուսները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով (աէրոզոլների միջոցով), վարակված քթային արտադրության հետ ուղղակի կոնտակտի կամ ֆոմիտների (կոնտամինացված առարկաներ) միջոցով[1][32]։ Այս փոխանցման ուղիներից առաջնային կարևորություն ունեցողը դեռ չի որոշվել[33]։ Վիրուսները կարող են երկար ժամանակ գոյատևել շրջակա միջավայրում (ռինովիրուսները՝ 18 ժամ) և կարող են անցնել ձեռքերի վրա և այնուհետև փոխանցվել աչքերի կամ քթի լորձաթաղանթին, որտեղ տեղի է ունենում վարակը[32]։ Փոխանցումը ավելի հաճախ լինում է մանկապարտեզներում և դպրոցներում՝ մեծ թվով երեխաների խմբերում, ովքեր ունեն թույլ իմունային պաշտպանվածություն և վատ անձնական հիգիենա[34]։ Այնուհետև այս վարակները բերվում են տուն՝ ընտանիքի մյուս անդամներին դնելով վարակման բարձր ռիսկի տակ[34]։ Չկան ապացույցներ մարդատար օդանավերում վերաշրջանառող օդի միջոցով վարակման դեպքերի վերաբերյալ[32]։ Մարդիկ, ովքեր նստած են հիվանդին ամենամոտը, կրում են վարակի փոխանցման ավելի բարձր ռիսկ[33]։
Ռինովիրուսով հարուցված մրսածությունը ախտանիշերի սկզբից առաջին 3 օրերի ընթացքում ամենավարակիչն է շրջապատի համար, դրանից հետո վարակի փոխանցումը տեղի է ունենում ավելի հազվադեպ[35]։
Եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդական տեսության համաձայն մրսածություն կամ հարբուխ կարելի է «կպնել» երկարատև սառը եղանակային պայմաններում, օրինակ՝ անձրևի կամ ձյան տակ երկարատև մնալու դեպքում․ այստեղից էլ՝ հիվանդության անվանումը[36]։ Մրսածություն հարուցող որոշ վիրուսներ սեզոնային են՝ հանդիպում են սառը կամ խոնավ եղանակին[37]։ Սեզոնայնության պատճառը դեռ ամբողջությամբ չի հայտնաբերվել[38]։ Հավանական բացատրություններից են ջերաստիճանի ազդեցությամբ փոփոխությունները շնչառական համակարգում[39], անբավարար իմուն պատասխանը[40] և ցածր խոնավությունը, որը բերում է վիրուսների փոխանցման հաճախականության բարձրացման՝ հավանաբար այն պատճառով, որ չոր օդը փոքրիկ վիրուսային կաթիլներին թույլ է տալիս տարածվել ավելի մեծ հեռավորության վրա և ավելի երկարատև մնալ օդում[41]։
Ակնառու սեզենայնությունը կարող է նաև կապված լինել սոցիալական գործոններով, օրինակ՝ մարդիկ, ովքեր ավելի ավելի շատ են ներսում մնում[39], վարակված մարդկանց շրջապատում են, և հատկապես՝ երեխաները դպրոցում[34][38]։ Որոշ հակասություններ կան մարմնի ցածր ջերմաստիճանի դերի վերաբերյալ՝ որպես մրսածության ռիսկի գործոն․ ապացուցողական տվյալների մեծ մասի համաձայն այն կարող է բերել վարակման հավանականության մեծացման[40]։
Այլ գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռքբերովի իմունիտետը,որը զարգանում է նախկինում մրսածության վիրուսների հետ շփման պարագայում, մեծ դեր է խաղում վիրուսների տարածման սահմանափակման վրա․ դրա մասին է խոսում երիտասարդների պոպուլյացիայում շնչառական վարակների ավելի մեծ տարածվածությունը[42]։ Թուլացած իմուն պատասխանը նույնպես հիվանդության ռիսկի գործոն է[42][43]։ Անբավարար քունը և վատ սնուցումը ասոցացվում են ռինովիրուսների հետ շփման դեպքում վարակի զարգացման ավելի բարձր ռիսկի հետ․ հավանաբար այն պատճառով,որ այս գործոնները ազդում են իմուն համակարգի ֆունկցիայի վրա[44][45]։ Կրծով կերակրումը նվազեցնում է սուր միջին օտիտի (ականջաբորբի) և ստորին շնչուղիների վարակների ռիսկը[46], և խորհուրդ է տրվում երեխայի մրսածության պարագայում չդադարեցնել կրծքով կերակրումը[47]։ Զարգացած երկրներում կրծքով կերակրումը ինքն իրենով հավանաբար չի բերում մրսածության հանդեպ պաշտպանվածության[48]։
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրսածության ախտանիշերը հավանաբար զարգանում են որպես վիրուսի հանդեպ իմուն պատասխանի դրսևորում[5]։ Իմուն պատասխանի մեխանիզմը վիրուս - սպեցիֆիկ է։ Օրինակ՝ ռինովիրուսը սովորաբար ձեռք է բերվում ուղղակի շփման դեպքում․ այն կապվում է անհայտ մեխանիզմով մարդու բջիջներին՝ ICAM-1 ընկալիչների և CDHR3 ընկալիչի միջոցով և խթանում է իմուն միջնորդանյութերի ձերբազատումը[5]։ Այս բորբոքային միջնորդանյութերը այնուհետև բերում են ախտանիշերի ի հայտ գալուն[5]։ Քթի խոռոչի էպիթելը սովորաբար այս դեպքում չի վնասվում[3]։ Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը (ՌՍՎ), մյուս կողմից, կարող է փոխանցվել և՛ ուղղակի կոնտակտի, և՛ օդակաթիլային ճանապարհով։ Այնուհետև այն բազմանում է քթի և ըմպանի լորձաթաղանթում՝ մինչև ստորին շնչուղիներ տարածվելը[49]։ ՌՍՎ-ն բերում է էպիթելի վնասման[49]։ Մարդու պարագրիպի վիրուսը սովորաբար առաջացնում է քթի, ըմպանի և բրոնխների բորբոքում[50]։ Ցածր տարիքի երեխաների մոտ այն կարող է ախտահարել շնչափողը՝ բերելով կրուպի ախտանիշերի զարգացման, նրանց շնչուղիների փոքր չափսերի պատճառով[50]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերին շնչուղիների վիրուսային վարակների տարաբաժանումը կատարվում է՝ կախված ախտանիշերի տեղակայումից․ մրսածությունը հիմնականում ախտահարում է քթի լորձաթաղանթը, զարգանում են ֆարինգիտ (ըմպանաբորբ) և բրոնխիտ (բրոնխաբորբ)[1]։ Այնուամենայնիվ, հնարավոր է ախտանիշերի նշանակալի վերածածկ և մի քանի անատոմիական շրջանների ներառում ախտահարման մեջ[1]։ Մրսածությունը հաճախ բնորոշվում է քթի լորձաթաղանթի բորբոքմամբ՝ ըմպանի և կոկորդի բորբոքման տարբեր աստիճաններով[51]։ Հաճախ կատարվում է ինքնաախտորոշում[3]։ Վիրուսային ագենտի իզոլացումը կատարվում է հազվադեպ[51], և վիրուսի տիպի որոշումը ըստ ախտանիշերի սովորաբար հնարավոր չէ[3]։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրսածության վիրուսների տարածման կանխարգելման հիմնական արդյունավետ միջոցը ֆիզիկական մեթոդներն են[8], ինչպիսիք են ձեռքերը լվանալը և դեմքի դիմակների կրումը, բուժհիմնարկներում կիրառվում են համապատասխան համազգեստ և մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ[8]։ Մեկուսացումը կամ կարանտինը այս պարագայում չի կիրառվում, քանի որ հիվանդությունը շատ տարածված է և ախտանիշերը ոչ սպեցիֆիկ են։ Պատվաստումը համարվում է դժվար իրականանալի, քանի որ ներառված են մեծ թվով վիրուսներ և վերջիններս արագորեն մուտացվում են[8]։ Այսպիսով, արդյունավետ պատվաստանյութի ստեղծումը մեծապես անհնար է[52]։
Կանոնավոր կերպով ձեռքերը լվանալը նվազեցնում է մրսածության վիրուսների փոխանցումը՝ հատկապես երեխաների շրջանում[53]։ Արդյունավետ են արդյոք լրացուցիչ հակավիրուսային կամ հակաբակտերիալ միջոցները՝ ի հավելումն ձեռքերի լվացման, հայտնի չէ[53]։ Այնուամենայնիվ, չկա նաև բավարար ապացուցողականություն այն մասին, թե արդյոք արդյունավետ է ավելի մեծ սոցիալական դիստանցիան[53]։
Պարզ չէ նաև ցինկի հավելումների կիրառման արդյունավետությունը մրսածությամբ վարակվելու ռիսկի իջեցման մեջ[54]։ Ամենօրյա վիտամին C-ի հավելումները չեն նվազեցնում մրսածության ռիսկը կամ դրա ծանրության աստիճանը, չնայած կարող են նվազեցնել տևողությունը[55]։ Ոչ մեծ հետազոտությամբ ցույց է տրվել կոկորդի ողողման արդյունավետությունը[56][57]։
Հիվանդության վարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրսածության բուժումը հիմնականում ներառում է դեղամիջոցների և այլ բուժական միջոցների կիրառում՝ ախտանիշերի թեթևացման նպատակով[13]։ Լավ հանգիստը, բավարար քանակով հեղուկների ընդունումը և տաք աղաջրով ողողումը հանդիսանում են խելամիտ պահպանողական միջոցառումներ[30]։ Այնուամենայնիվ, ախտանիշային բուժման արդյունավետության մեծ մասը համարվում է պլացեբոյի էֆեկտ[58]։ Ոչ մի դեղամիջոց կամ բուսական միջոց վերջնականորեն չեն ցուցաբերել վարակի տևողության կարճացման արդյունք[59]։
Ախտանիշային բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտանիշերը թեթևացնող բուժումը ներառում է ցավազրկող և ջերմիջեցնող դեղամիջոցներ, ինչպիսիք են իբուպրոֆենը[60] և ացետամինոֆենը (պարացետամոլ)[61] Այնուամենայնիվ, պարզ չէ ացետամինոֆենի (պարացետամոլ) արդյունավետությունը ախտանիշերի թեթևացման գործում[62]։ Անհայտ է նաև առանց դեղատոմսի ձեռք բերվող դեղամիջոների արդյունավետությունը սուր հազի բուժման համար[63]։ Խորհուրդ չի տրվում հակահազային դեղամիջոցների կիրառումը երեխաների շրջանում, քանի որ չկան ապացուցողական տվյալներ դրանց արդյունավետության և հնարավոր վնասի վերաբերյալ[64][65]։ 2009 թվականին Կանադայում սահմանափակվեց առանց դեղատոմսի ձեռք բերվող և հակահարբուխային դեղամիջոցների կիրառումը 6 տարեկանից ցածր երեխաների շրջանում, վերջիններիս ռիսկերի և չապացուցված օգուտների պատճառով[64]։ Դեքստրոմեթորֆանի ոչ տեղին կիրառումը հանգեցրեց նրան, որ այն որոշ երկրներում հանվեց հանվեց վաճառքից[66]։ Ներքթային ճանապարհով կիրառվող կորտիկոստերոիդների արդյունավետությունը անհայտ է[67]։
Քթային դեկոնջեստանտների կարճաժամկետ կիրառումը մեծահասակների շրջանում ունի շատ ցածր օգտակարություն[68]։
Հակահիստամինային դեղամիջոցները կարող են բարելավել ախտանիշերը առաջին կամ երկրորդ օրերին, սակայն չունեն ավելի երկարատև օգտակարություն և ունեն կողմնակի ազդեցություններ, որոնցից է գլխապտույտը[69]։ Մյուս դեկոնջեստանտներից պսևդոէֆեդրինը արդյունավետ է մեծահասակների դեպքում[68][70]։ Իպրատրոպիումի քթային սփրեյը կարող է նվազեցնել քթահոսության ախտանիշերը, սակայն քիչ օգտակար է քթի լցվածության հարցում[71]։ Երեխաների շրջանում քթային դեկոնջեստանտների արդյունավետությունը և անվտանգությունը անհայտ է[68]։
Բավարար հետազոտություններ չկան ապացուցելու ավելի շատ հեղուկների ընդունման դեպքում ախտանիշերի բարելավումը կամ հիվանդության տևողության նվազումը[72], անբավարար են նաև տվյալները տաքացված և խոնավեցված օդի կիրառման արդյունավետության վերաբերյալ[73]։
Տենդի, տարածուն մկանացավի կամ հոգնածության պարագայում խորհուրդ է տրվում սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը[74][75]։ Եթե ախտանիշերը սահմանափակվում են քթահոսությամբ և քթի լցվածությամբ, փռշտոցով կամ մեղմ կոկորդի ցավով, ապա չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը անվտանգ է[74][75]։
Հակաբիոտիկներ և հակավիրուսային միջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակաբիոտիկները չունեն ոչ մի ազդեցություն վիրուսային վարակների և մրսածության վիրուսների դեմ[76]։ Նրանց կողմակի ազդեցությունների պատճառով նրանք կարող են ունենալ բացասական ազդեցություն, սակայն դեռևս հաճախակիորեն նշանակվում են[76][77]։ Հակաբիոտիկների հաճախակի նշանակման պատճառներից են մարդկանց սպասումները, որ բժիշկը կնշանակի դրանք, բժշկի օգնելու ցանկությունը, և այնպիսի բարդությունների բացառումը, որոնք կարող են հսկվել հակաբիոտիկների միջոցով[78]։ Մրսածության դեմ չկան արդյունավետ հակավիրուսային միջոցներ, չնայած որոշ նախնական հետազոտություններով ցույց է տրվել որոշակի արդյունավետություն[13][79]։
Այլընտրանքային բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած մրսածության բուժման բազմաթիվ այլընտրանքային եղանակների առկայությանը, նրանց մեծ մասի կիրառության վերաբերյալ չկան գիտական ապացուցողական տվյալներ[13]։ 2014 թվականի դրությամբ չկան բավարար ապացույցներ, որոնք կխոսեն մեղրի արդյունավետության վերաբերյալ[80]։ Իսկ 2015 թվականի դրությամբ կան ոչ վերջնական եզրակացություններ հօգուտ քթային լվացումների[81]։
Ցինկի հավելումները կարող են նվազեցնել ախտանիշերի տևողությունն ու ծանրությունը, եթե կիրառվում են ախտանիշերի սկզբից 24 ժամվա ընթացքում[9][54][82][83]։ Որոշ տեղային կիրառման ցինկի պատրաստուկներ բերել են հոտառության կորստի[84]։ 2017 թվականին փորձագետների հանձնախմբի կարծիքով չկան բավարար ապացույցներ ցինկի կիրառումը խորհուրդ տալու համար[11]։
Վիտամին C-ի ազդեցությունը մրսածության վրա, չնայած առկա լայնածավալ հետազոտություններին, չբավարարող են, բացառությամբ որոշ դեպքերի․ մասնավորապես այն մարդիկ, ովքեր ինտենսիվորեն մարզվում են ցածր ջերմաստիճանային պայմաններում[55][85]։ Չկան նաև կայուն ապացույցներ Էխինացեայի պատրաստուկների արդյունավետության մասին՝ մրսածության բուժման կամ կանխարգելման հարցում[86]։ Սխտորի արդյունավետությունը հայտնի չէ[87]։ Վիտամին D-ի վերաբերյալ մեկ հետազոտություն է կատարվել և արդյունքները ցույց չեն տվել որևէ օգուտ[88]։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրսածությունը սովորաբար ունի թեթև և ինքնասահմանափակվող ընթացք, ախտանիշերի մեծ մասը բարելավվում են սովորաբար մեկ շաբաթվա ընթացքում[1]։ Դեպքերի կեսում լավացում տեղի է ունենում 10 օր անց[89]։ Ծանր բարդություններ կարող են զարգանալ շատ տարեց հասակի և մանկահասակների, ինչպես նաև իմունային անբավարարությամբ մարդկանց մոտ[50]։ Երկրորդային բակտերիալ վարակների՝ սինուսիտի (հարքթային ծոցերի բորբոքում), ֆարինգիտի (ըմպանաբորբ) կամ ականջաբորբի զարգացումը նույնպես հնարավոր է[90]։ Սինուսիտ զարգանում է դեպքերի 8 %-ում, իսկ ականջի վարակները՝ 30 %-ում[91]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրսածությունը մարդու ամենահաճախակի հանդիպող հիվանդությունն է[50] և ախտահարում է երկրագնդի ցանկացած կետում ապրող մարդկանց[34]։ Միջին վիճակագրական տվյալներով չափահասները հիվանդանում են տարեկան 2-3 անգամ, իսկ երեխաները՝ 6-10 անգամ[1](դպրոցակահասակները՝ տարեկան մինչև 12 անգամ)[13]։ Տարեց հասակում ախտանշային վարակների քանակն ավելանում է՝ իմուն համակարգի անբավարար ֆունկցիայի պատճառով[42]։
Բնիկ ամերիկացիները և ինուիտները, ի տարբերություն եվրոպացիների, ավելի հակված են հիվանդանալու մրսածությամբ և վերջինիս բարդությունների ի հայտ գալուն, ինչպիսին է միջին օտիտը (ականջաբորբ)[29]։ Դա հնարավոր է բացատրել այնպիսի խնդիրների առկայությմաբ, ինչպիսիք են աղքատությունը և գերբնակեցումը, այլ ոչ թէ էթնիկ գործոններով[29]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ մրսածության հարուցիչը հայտնաբերվել ՝ 1950-ական թվականներին, այս հիվանդությունը ուղեկցել է մարդությանը իր ողջ պատմության ընթացքում[14]։ Ամենահին բժշկական տեքստում, գրված մ․թ․ա․ 16-րդ դարից առաջ՝ եգիպտական Էբերսի պապիրուսի մեջ, նկարագրված են դրա ախտանիշերը և բուժումը[93]։ «Մրսածություն» անունը կիրառության է դրվել 16-րդ դարում, դրա ախտանիշերի և սառը եղանակին մնալու միջև նմանությունների պատճառով[94]։
1946 թվականին Միացյալ Թագավորությունում Բժշկական հետազոտությունների խորհրդի կողմից հիմնվեց Մրսածության միավորումը, որտեղ և 1956 թվականին հայտնաբերվեց ռինովիրուսը[95]։ 1970-ականներին այդ միավորումը ցույց տվեց ռինովիրուսային վարակի ինկուբացիոն շրջանում ինտերֆերոնի պաշտպանական հատկությունը՝ ընդդեմ հիվանդությանը[96], սակայն ոչ մի գործնական բուժում չներդրվեց։ Միավորումը փակվեց 1989 թվականին, ռինովիրուսային վարակի պարագայում ցինկի գլյուկոնատի հաբերի կանխարգելիչ և բուժիչ ազդեցության վերաբերյալ հետազոտության ավարտից 2 տարի անց․ դա այդ միավորման պատմության մեջ միակ արդյունավետ դեղամիջոցն էր[97]։
Հասարակություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի մեծ մասում մրսածության՝ տնտեսության վրա ազդեցությունը դեռ լավ ուսումնասիրված չէ։ ԱՄՆ-ում մրսածությունը բերում է տարեկան 75-100 միլիոն բժշկական այցերի, որոնց արժեքը գնահատվում է 7․7 միլիարդ դոլար։ Ամերիկացիները ծախսում են 2․9 միլիարդ դոլար՝ առանց դեղատոմսի ձեռք բերվող դեղամիջոցների համար և 400 միլիոն դոլար՝ դեղատոմսով դեղերի համար[98]։ Բժշկին այցելած մարդկանց 1/3-ից ավելին ստացել է հակաբիոտիկի դեղատոմս, որն ունի իր հետևանքները հակաբիոտիկակայուն մանրէների առաջացման մեջ[98]։ Մրսածության պատճառով դպրոցից բացակայությունները հաշվվել են տարեկան 22-189 միլիոն։ Որպես արդյունք՝ 126 միլիոն ծնող չի գնացել աշխատանքի՝ երեխաներին տանը խնամելու համար։ Եթե դրան ավելացվեն նաև այն 150 միլիոն մարդիկ, ովքեր մրսածության պատճառով բացակայել են աշխատանքից, ապա մրսածության ընդհանուր տնտեսական ազդեցությունը հաշվարկվում է տարեկան 20 միլիարդ դոլար[30][98]։ Այն կազմում է աշխատանքային ժամերի ընդհանուր կորստի 40 %-ը Միացյալ Նահանգներում[99]։
Հետազոտական ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակավիրուսային դեղամիջոցները հետազոտվել են՝ մրսածության դեպքում դրանց արդյունավետության հայտնաբերման համար․ 2009-ի դրությամբ այդ խմբի ոչ մի դեղամիջոց չի գտնվել արդյունավետ և չի արտոնագրվել[79]։ Կան ընթացիկ հետազոտություններ հակավիրուսային պլեկոնարիլի վերաբերյալ, ըստ որոնց այն խոստումնալից է պիկոռնավիրուսների դեմ։ Հետազոտվում է նաև BTA-798 դեղապատրաստուկը[100]։ Պլեկոնարիլի ներքին ընդունման ձևը ունի անվտանգության հետ կապված մտահոգություններ, իսկ աէրոզոլային ձևը գտնվում է հետազոտման փուլում[100]։ DRACO լայն սպեկտրի հակավիրուսային բուժումը ցուցաբերել է նախնական արդյունավետություն ռինովիրուսային և այլ վիրուսային վարակների բուժման մեջ[101]։
Մարդու ռինովիրուսների բոլոր հայտնի շտամերի գենոմները հաջորդակարգվել են[102]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Arroll, B (2011 թ․ մարտ). «Common cold». Clinical evidence. 2011 (3): 1510. PMC 3275147. PMID 21406124. «Common colds are defined as upper respiratory tract infections that affect the predominantly nasal part of the respiratory mucosa»
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Allan, GM; Arroll, B (2014 թ․ փետրվարի 18). «Prevention and treatment of the common cold: making sense of the evidence». CMAJ : Canadian Medical Association Journal. 186 (3): 190–9. doi:10.1503/cmaj.121442. PMC 3928210. PMID 24468694.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Eccles R (2005 թ․ նոյեմբեր). «Understanding the symptoms of the common cold and influenza». Lancet Infect Dis. 5 (11): 718–25. doi:10.1016/S1473-3099(05)70270-X. PMID 16253889.
- ↑ 4,0 4,1 Heikkinen T, Järvinen A (2003 թ․ հունվար). «The common cold». Lancet. 361 (9351): 51–9. doi:10.1016/S0140-6736(03)12162-9. PMID 12517470.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Eccles p. 112
- ↑ «Cold Versus Flu». 2016 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Common Colds: Protect Yourself and Others». CDC. 2015 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Eccles p. 209
- ↑ 9,0 9,1 «Zinc – Fact Sheet for Health Professionals». Office of Dietary Supplements, US National Institutes of Health. 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին. «Although studies examining the effect of zinc treatment on cold symptoms have had somewhat conflicting results, overall zinc appears to be beneficial under certain circumstances.»
- ↑ Harris, AM; Hicks, LA; Qaseem, A; High Value Care Task Force of the American College of Physicians and for the Centers for Disease Control and, Prevention (2016 թ․ հունվարի 19). «Appropriate Antibiotic Use for Acute Respiratory Tract Infection in Adults: Advice for High-Value Care From the American College of Physicians and the Centers for Disease Control and Prevention». Annals of Internal Medicine. 164 (6): 425–34. doi:10.7326/M15-1840. PMID 26785402.
- ↑ 11,0 11,1 Malesker, MA; Callahan-Lyon, P; Ireland, B; Irwin, RS; CHEST Expert Cough, Panel. (2017 թ․ նոյեմբեր). «Pharmacologic and Nonpharmacologic Treatment for Acute Cough Associated With the Common Cold: CHEST Expert Panel Report». Chest. 152 (5): 1021–1037. doi:10.1016/j.chest.2017.08.009. PMID 28837801.
- ↑ Eccles p. 1
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Simasek M, Blandino DA (2007). «Treatment of the common cold». American Family Physician. 75 (4): 515–20. PMID 17323712. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 14,0 14,1 Eccles, Ronald; Weber, Olaf (2009). Common cold. Basel: Birkhäuser. էջ 3. ISBN 978-3764398941. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին.
- ↑ 15,0 15,1 Eccles p. 24
- ↑ Eccles p. 26
- ↑ Eccles p. 129
- ↑ Eccles p. 50
- ↑ Eccles p. 30
- ↑ Richard A. Helms, ed. (2006). Textbook of therapeutics: drug and disease management (8. ed.). Philadelphia, Pa. [u.a.]: Lippincott Williams & Wilkins. էջ 1882. ISBN 978-0781757348. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Turner, Ronald B.; Hayden, Frederick G. (2003). «Rhinovirus». In Rübsamen-Waigmann, Helga; և այլք: (eds.). Viral Infections and Treatment. New York: CRC Press. էջ 111. ISBN 978-0824742478. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Ebell, M. H.; Lundgren, J.; Youngpairoj, S. (Jan–Feb 2013). «How long does a cough last? Comparing patients' expectations with data from a systematic review of the literature». Annals of Family Medicine. 11 (1): 5–13. doi:10.1370/afm.1430. PMC 3596033. PMID 23319500.
- ↑ Dicpinigaitis PV (2011 թ․ մայիս). «Cough: an unmet clinical need». Br. J. Pharmacol. 163 (1): 116–24. doi:10.1111/j.1476-5381.2010.01198.x. PMC 3085873. PMID 21198555.
- ↑ Goldsobel AB, Chipps BE (2010 թ․ մարտ). «Cough in the pediatric population». J. Pediatr. 156 (3): 352–58. doi:10.1016/j.jpeds.2009.12.004. PMID 20176183.
- ↑ Palmenberg AC, Spiro D, Kuzmickas R, Wang S, Djikeng A, Rathe JA, Fraser-Liggett CM, Liggett SB (2009). «Sequencing and Analyses of All Known Human Rhinovirus Genomes Reveals Structure and Evolution». Science. 324 (5923): 55–59. Bibcode:2009Sci...324...55P. doi:10.1126/science.1165557. PMC 3923423. PMID 19213880.
- ↑ Eccles p. 77
- ↑ Pelczar (2010). Microbiology: Application Based Approach. էջ 656. ISBN 978-0070151475. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Russell La Fayette Cecil; Lee Goldman; Andrew I. Schafer (2012 թ․ հունվարի 1), Goldman's Cecil Medicine, Expert Consult Premium Edition (24 ed.), Elsevier Health Sciences, էջեր 2103–, ISBN 1437716040, Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 Michael Rajnik; Robert W Tolan (2013 թ․ սեպտեմբերի 13). «Rhinovirus Infection». Medscape Reference. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
- ↑ 30,0 30,1 30,2 «Common Cold». National Institute of Allergy and Infectious Diseases. 2006 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Eccles p. 107
- ↑ 32,0 32,1 32,2 Eccles, Ronald; Weber, Olaf (2009). Common cold (Online-Ausg. ed.). Basel: Birkhäuser. էջ 197. ISBN 978-3764398941. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 33,0 33,1 Eccles pp. 211, 215
- ↑ 34,0 34,1 34,2 34,3 Nikolaos G. Papadopoulos; Maria Xatzipsaltis; Sebastian L. Johnston (2009 թ․ մարտի 12), «Rhinoviruses», in Arie J. Zuckerman; և այլք: (eds.), Principles and Practice of Clinical Virology (6th ed.), John Wiley & Sons, էջ 496, ISBN 978-0470741399, Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին
- ↑ Gwaltney JM Jr; Halstead SB. «Contagiousness of the common cold».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) Invited letter in «Questions and answers». Journal of the American Medical Association. 278 (3): 256–57. 1997 թ․ հուլիսի 16. doi:10.1001/jama.1997.03550030096050. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին. - ↑ Zuger, Abigail (2003 թ․ մարտի 4). «'You'll Catch Your Death!' An Old Wives' Tale? Well.». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին.
- ↑ Eccles p. 79
- ↑ 38,0 38,1 «Common cold – Background information». National Institute for Health and Clinical Excellence. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
- ↑ 39,0 39,1 Eccles p. 80
- ↑ 40,0 40,1 Mourtzoukou EG, Falagas ME (2007 թ․ սեպտեմբեր). «Exposure to cold and respiratory tract infections». The International Journal of Tuberculosis and Lung Disease. 11 (9): 938–43. PMID 17705968.
- ↑ Eccles p. 157
- ↑ 42,0 42,1 42,2 Eccles p. 78
- ↑ Eccles p. 166
- ↑ Cohen S, Doyle WJ, Alper CM, Janicki-Deverts D, Turner RB (2009 թ․ հունվար). «Sleep habits and susceptibility to the common cold». Arch. Intern. Med. 169 (1): 62–67. doi:10.1001/archinternmed.2008.505. PMC 2629403. PMID 19139325.
- ↑ Eccles pp. 160–65
- ↑ McNiel, ME; Labbok, MH; Abrahams, SW (2010 թ․ հուլիս). «What are the risks associated with formula feeding? A re-analysis and review». Breastfeeding Review. 18 (2): 25–32. PMID 20879657.
- ↑ Lawrence, Ruth A.; Lawrence, Robert M. (2010 թ․ սեպտեմբերի 30). Breastfeeding: A guide for the medical profession (7th ed.). Maryland Heights, Mo.: Mosby/Elsevier. էջ 478. ISBN 978-1437735901. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Kenrad E. Nelson; Carolyn Masters Williams (2007), Infectious Disease Epidemiology: Theory and Practice (2nd ed.), Jones & Bartlett Learning, էջեր 724–, ISBN 978-0763728793, Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին
- ↑ 49,0 49,1 Eccles p. 116
- ↑ 50,0 50,1 50,2 50,3 Eccles p. 122
- ↑ 51,0 51,1 Eccles pp. 51–52
- ↑ Lawrence DM (2009 թ․ մայիս). «Gene studies shed light on rhinovirus diversity». Lancet Infect Dis. 9 (5): 278. doi:10.1016/S1473-3099(09)70123-9.
- ↑ 53,0 53,1 53,2 Jefferson T, Del Mar CB, Dooley L, Ferroni E, Al-Ansary LA, Bawazeer GA, van Driel ML, Nair S, Jones MA, Thorning S, Conly JM (2011 թ․ հուլիս). Jefferson T (ed.). «Physical interventions to interrupt or reduce the spread of respiratory viruses». Cochrane Database of Systematic Reviews (7): CD006207. doi:10.1002/14651858.CD006207.pub4. PMID 21735402.
- ↑ 54,0 54,1 Singh, M; Das, RR (2013 թ․ հունիսի 18). «Zinc for the common cold». The Cochrane Database of Systematic Reviews (6): CD001364. doi:10.1002/14651858.CD001364.pub4. PMID 23775705.
- ↑ 55,0 55,1 Hemilä, H; Chalker, E (2013 թ․ հունվարի 31). «Vitamin C for preventing and treating the common cold». The Cochrane Database of Systematic Reviews. 1 (1): CD000980. doi:10.1002/14651858.CD000980.pub4. PMID 23440782.
- ↑ Moyad, MA (2009). «Conventional and alternative medical advice for cold and flu prevention: what should be recommended and what should be avoided?». Urologic nursing. 29 (6): 455–58. PMID 20088240.
- ↑ Վիկուլով, Գեորգի (2023). «Կոկորդի ողողում».
- ↑ Eccles p. 261
- ↑ «Common Cold: Treatments and Drugs». Mayo Clinic. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Kim, SY; Chang, YJ; Cho, HM; Hwang, YW; Moon, YS (2015 թ․ սեպտեմբերի 21). «Non-steroidal anti-inflammatory drugs for the common cold». The Cochrane Database of Systematic Reviews. 9 (9): CD006362. doi:10.1002/14651858.CD006362.pub4. PMID 26387658.
- ↑ Eccles R (2006). «Efficacy and safety of over-the-counter analgesics in the treatment of common cold and flu». Journal of Clinical Pharmacy and Therapeutics. 31 (4): 309–19. doi:10.1111/j.1365-2710.2006.00754.x. PMID 16882099.
- ↑ Li, Siyuan; Yue, Jirong; Dong, Bi Rong; Yang, Ming; Lin, Xiufang; Wu, Taixiang (2013 թ․ հուլիսի 1). «Acetaminophen (paracetamol) for the common cold in adults». The Cochrane Database of Systematic Reviews (7): CD008800. doi:10.1002/14651858.CD008800.pub2. ISSN 1469-493X. PMID 23818046.
- ↑ Smith, SM; Schroeder, K; Fahey, T (2014 թ․ նոյեմբերի 24). «Over-the-counter (OTC) medications for acute cough in children and adults in community settings». The Cochrane Database of Systematic Reviews. 11 (11): CD001831. doi:10.1002/14651858.CD001831.pub5. PMID 25420096.
- ↑ 64,0 64,1 Shefrin AE, Goldman RD (2009 թ․ նոյեմբեր). «Use of over-the-counter cough and cold medications in children» (PDF). Can Fam Physician. 55 (11): 1081–83. PMC 2776795. PMID 19910592. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Vassilev ZP, Kabadi S, Villa R (2010 թ․ մարտ). «Safety and efficacy of over-the-counter cough and cold medicines for use in children». Expert opinion on drug safety. 9 (2): 233–42. doi:10.1517/14740330903496410. PMID 20001764.
- ↑ Eccles p. 246
- ↑ Hayward, Gail; Thompson, Matthew J; Perera, Rafael; Del Mar, Chris B; Glasziou, Paul P; Heneghan, Carl J (2015 թ․ հոկտեմբերի 13). Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն). John Wiley & Sons, Ltd. doi:10.1002/14651858.cd008116.pub3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 68,0 68,1 68,2 Deckx, Laura; De Sutter, An Im; Guo, Linda; Mir, Nabiel A.; van Driel, Mieke L. (2016 թ․ հոկտեմբերի 17). «Nasal decongestants in monotherapy for the common cold». The Cochrane Database of Systematic Reviews. 10: CD009612. doi:10.1002/14651858.CD009612.pub2. PMID 27748955.
- ↑ De Sutter, AI; Saraswat, A; van Driel, ML (2015 թ․ նոյեմբերի 29). «Antihistamines for the common cold». The Cochrane Database of Systematic Reviews. 11 (11): CD009345. doi:10.1002/14651858.CD009345.pub2. PMID 26615034.
- ↑ Taverner D, Latte GJ (2007). Latte, G. Jenny (ed.). «Nasal decongestants for the common cold». Cochrane Database Syst Rev (1): CD001953. doi:10.1002/14651858.CD001953.pub3. PMID 17253470.
- ↑ AlBalawi, Zaina H.; Othman, Sahar S.; Alfaleh, Khalid (2013 թ․ հունիսի 19). «Intranasal ipratropium bromide for the common cold». The Cochrane Database of Systematic Reviews (6): CD008231. doi:10.1002/14651858.CD008231.pub3. ISSN 1469-493X. PMID 23784858.
- ↑ Guppy MP, Mickan SM, Del Mar CB, Thorning S, Rack A (2011 թ․ փետրվար). Guppy MP (ed.). «Advising patients to increase fluid intake for treating acute respiratory infections». Cochrane Database of Systematic Reviews (2): CD004419. doi:10.1002/14651858.CD004419.pub3. PMID 21328268.
- ↑ Singh, M; Singh, M (2013 թ․ հունիսի 4). «Heated, humidified air for the common cold». The Cochrane Database of Systematic Reviews. 6 (6): CD001728. doi:10.1002/14651858.CD001728.pub5. PMID 23733382.
- ↑ 74,0 74,1 Edward R. Laskowski (2017 թ․ փետրվարի 9). «Is it OK to exercise if I have a cold?». Mayo Clinic. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ 75,0 75,1 «Clearing the Air on Exercise and the Common Cold». American College of Sports Medicine. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ 76,0 76,1 Kenealy, T; Arroll, B (2013 թ․ հունիսի 4). «Antibiotics for the common cold and acute purulent rhinitis». The Cochrane Database of Systematic Reviews. 6 (6): CD000247. doi:10.1002/14651858.CD000247.pub3. PMID 23733381.
- ↑ Eccles p. 238
- ↑ Eccles p. 234
- ↑ 79,0 79,1 Eccles p. 218
- ↑ Oduwole, O; Meremikwu, MM; Oyo-Ita, A; Udoh, EE (2014 թ․ դեկտեմբերի 23). «Honey for acute cough in children». The Cochrane Database of Systematic Reviews. 12 (12): CD007094. doi:10.1002/14651858.CD007094.pub4. PMID 25536086.
- ↑ King, D; Mitchell, B; Williams, CP; Spurling, GK (2015 թ․ ապրիլի 20). «Saline nasal irrigation for acute upper respiratory tract infections». The Cochrane Database of Systematic Reviews. 4 (4): CD006821. doi:10.1002/14651858.CD006821.pub3. PMID 25892369.
- ↑ Hemila, H.; Fitzgerald, J.; Petrus, E.; Prasad, A. (2017). «Zinc Acetate Lozenges May Improve the Recovery Rate of Common Cold Patients: An Individual Patient Data Meta-Analysis». Open Forum Infect Diseases. 4 (2): ofx059. doi:10.1093/ofid/ofx059. PMC 5410113. PMID 28480298.
- ↑ Hemila, H.; Petrus, E.; Fitzgerald, J.; Prasad, A. (2016). «Zinc acetate lozenges for treating the common cold: an individual patient data meta-analysis». British Journal of Clinical Pharmacology. 82 (5): 1393–98. doi:10.1111/bcp.13057. PMC 5061795. PMID 27378206.
- ↑ «Loss of Sense of Smell with Intranasal Cold Remedies Containing Zinc». 2009. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Heiner KA, Hart AM, Martin LG, Rubio-Wallace S (2009). «Examining the evidence for the use of vitamin C in the prophylaxis and treatment of the common cold». Journal of the American Academy of Nurse Practitioners. 21 (5): 295–300. doi:10.1111/j.1745-7599.2009.00409.x. PMID 19432914.
- ↑ Karsch-Völk M, Barrett B, Kiefer D, Bauer R, Ardjomand-Woelkart K, Linde K (2014). «Echinacea for preventing and treating the common cold». Cochrane Database Syst Rev (Systematic review). 2 (2): CD000530. doi:10.1002/14651858.CD000530.pub3. PMC 4068831. PMID 24554461.
- ↑ Lissiman E, Bhasale AL, Cohen M (2014). Lissiman E (ed.). «Garlic for the common cold». Cochrane Database Syst Rev. 11 (11): CD006206. doi:10.1002/14651858.CD006206.pub4. PMID 25386977.
- ↑ Murdoch, David R. (2012 թ․ հոկտեմբերի 3). «Effect of Vitamin D3 Supplementation on Upper Respiratory Tract Infections in Healthy Adults: The VIDARIS Randomized Controlled Trial</subtitle>». JAMA: the Journal of the American Medical Association. 308 (13): 1333. doi:10.1001/jama.2012.12505.
- ↑ Thompson, M; Vodicka, TA; Blair, PS; Buckley, DI; Heneghan, C; Hay, AD; TARGET Programme, Team (2013 թ․ դեկտեմբերի 11). «Duration of symptoms of respiratory tract infections in children: systematic review». BMJ (Clinical research ed.). 347: f7027. doi:10.1136/bmj.f7027. PMC 3898587. PMID 24335668.
- ↑ Eccles p. 76
- ↑ Eccles p. 90
- ↑ «The Cost of the Common Cold and Influenza». Imperial War Museum: Posters of Conflict. vads. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Eccles p. 6
- ↑ «Cold». Online Etymology Dictionary. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Eccles p. 20
- ↑ Tyrrell DA (1987). «Interferons and their clinical value». Rev. Infect. Dis. 9 (2): 243–49. doi:10.1093/clinids/9.2.243. PMID 2438740.
- ↑ Al-Nakib W; Higgins, P.G.; Barrow, I.; Batstone, G.; Tyrrell, D.A.J. (1987 թ․ դեկտեմբեր). «Prophylaxis and treatment of rhinovirus colds with zinc gluconate lozenges». J Antimicrob Chemother. 20 (6): 893–901. doi:10.1093/jac/20.6.893. PMID 3440773.
- ↑ 98,0 98,1 98,2 Fendrick AM, Monto AS, Nightengale B, Sarnes M (2003). «The economic burden of non-influenza-related viral respiratory tract infection in the United States». Arch. Intern. Med. 163 (4): 487–94. doi:10.1001/archinte.163.4.487. PMID 12588210.
- ↑ Kirkpatrick GL (1996 թ․ դեկտեմբեր). «The common cold». Prim. Care. 23 (4): 657–75. doi:10.1016/S0095-4543(05)70355-9. PMID 8890137.
- ↑ 100,0 100,1 Eccles p. 226
- ↑ Rider TH, Zook CE, Boettcher TL, Wick ST, Pancoast JS, Zusman BD (2011). Sambhara S (ed.). «Broad-spectrum antiviral therapeutics». PLoSONE. 6 (7): e22572. Bibcode:2011PLoSO...622572R. doi:10.1371/journal.pone.0022572. PMC 3144912. PMID 21818340.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Val Willingham (2009 թ․ փետրվարի 12). «Genetic map of cold virus a step toward cure, scientists say». CNN. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.