12 տարեկանում նրա մայրը «Այաքսին» խնդրում է ընդունել իր որդուն ակումբ, իսկ 4 տարի անց՝ 1963 թվականին, նա արդեն պայմանագիր է կնքում «Այաքսի» հետ։
Յոհանն ուներ հիանալի արագություն՝ վայրկյանում գրեթե 8 մետր։ Հավաքականում առաջին անգամ խաղացել է 18 տարեկան հասակում։ 1973 թվականին նա տեղափոխվեց «Բարսելոնա»։ 1973-1974 թվականներին Կրոյֆի խաղն առաջ քաշեց «Բարսելոնային»։ Կրոյֆի հետևից «Բարսա» եկավ նաև մեկ այլ հերոս՝ Յոհան Նեեսկենսը։ 1974 թվականին երկու Յոհանները փայլեցին աշխարհի առաջնությունում։
Հատկապես հիշարժան էր Կրոյֆի գոլը Բրազիլիայի հավաքականի դարպասը։ Կրոյֆը «Բարսելոնան» լքեց 1978 թվականին։ Նա խաղաց ԱՄՆ-ում և Իսպանիայում։
10 տարի անց նա վերադարձավ «Բարսելոնա» որպես մարզիչ և հասավ փառահեղ նվաճումների։ 6 տարում նա նվաճեց 12 գավաթ։ 1992 թվականին «Ուեմբլիում» նրա թիմը նվաճեց Եվրոպայի չեմպիոնների գավաթը՝ «Սամպդորիայի» հետ մրցավեճում։ Նա «Բարսելոնայից» հեռացավ 1996 թվականին, սակայն մշտական բնակություն հաստատեց Բարսելոնում և մինչև 2013 թվականը մարզեց Կատալոնիայի ազգային հավաքականը։
Մահացել է 2016 թվականի մարտի 24-ին Բարսելոնում, թոքերի քաղցկեղից։