Ֆրանց Բեկենբաուեր
Ֆրանց Բեկենբաուեր | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | գերմ.՝ Franz Anton Beckenbauer |
Մականուն(ներ)՝ | Kaiser Franz |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ, professional athlete, ֆունկցիոներ և մարզիչ |
Երկիր՝ | Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն և Գերմանիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 11, 1945[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Richard-Wagner-Straße 19 (München), Գերմանիան 1945-1949 թվականներին[4][5] |
Մահվան ամսաթիվ՝ | հունվարի 7, 2024[6][7] (78 տարեկան) |
Մահվան վայր՝ | Զալցբուրգ, Ավստրիա[8][9] |
Ակումբ՝ | Բավարիա Մյունխեն, New York Cosmos?, Համբուրգ ՖԱ, Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական, New York Cosmos?, Germany national football B team? և Germany national under-18 football team? |
Հասակ՝ | 181 սանտիմետր |
Քաշ՝ | 79 կիլոգրամ |
Ֆրանց Անտոն Բեկենբաուեր (գերմ.՝ Franz Anton Beckenbauer. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈfʁants ˈantoːn ˈbɛkŋ̍ˌbaʊɐ]]], audio . սեպտեմբերի 11, 1945[1][2][3][…], Richard-Wagner-Straße 19 (München), Գերմանիան 1945-1949 թվականներին[4][5] - հունվարի 7, 2024[6][7], Զալցբուրգ, Ավստրիա[8][9]), գերմանացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, մարզիչ։ Աշխարհի (1974 թվական) և Եվրոպայի (1972 թվական) չեմպիոն։ Երկու անգամ արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման։ Այնուհետև անցել է մարզչական աշխատանքի։ 1990 թ-ին նրա ղեկավարած Գերմանիայի ազգային թիմը դարձավ աշխարհի չեմպիոն։
Ֆուտբոլիստի իր կարիերայի ընթացքում նրան տրվել է Կայսր (Der Kaiser) մականունը՝ նկատի առնելով նրբագեղ խաղաոճը, խաղադաշտում գերիշխելու մղումը և իր Ֆրանց անունը, որը ավստրիական կայսրերից շատերի անունն է։ Նա լայնորեն ճանաչվել է իբրև սպորտի պատմության մեջ մեծագույն մարզիկներից մեկը[11][12]։ Բեկենբաուերը ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է որպես կիսապաշտպան, մեծ հռչակի հասել որպես կենտրոնական պաշտպան, հաճախ էլ հանդես է եկել որպես լիբերո (libero)[13]: Ընդ որում՝ քիչ չեն եղել դեպքերը, երբ մասնակցել է իր թիմի գրոհներին և դիպուկ հարվածով եզրափակել դրանք՝ դառնալով տասնյակ գոլերի հեղինակ։ Եղել է աշխարհում ինը լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ում հաջողվել է նվաճել ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը, ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթը և «ոսկե գնդակը»։
Բեկենբաուերը երկու անգամ հռչակվել է Եվրոպայի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»։ Նա 103 խաղ է անցկացրել Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, ընդ որում՝ 50 խաղում հանդես է եկել որպես հավաքակաի ավագ, մասնակցել է աշխարհի երեք և Եվրոպայի երկու առաջնությունների։ Աշխարհում այն երեք մարդկացից մեկն է, ով ՖԻՖԱ-ի գավաթը նվաճել է թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ (մյուս երկուսը բրազիլացի Մարիո Զագալոն և ֆրանսիացի Դիդիե Դեշամն են)[14]։ 1998 թվականին նրա անունը ներառվել է 20-րդ դարի աշխարհի խորհրդանշական հավաքականի, 2002 թվականին՝ ՖԻՖԱ-ի գավաթի խաղարկության երազանք-թիմի (FIFA World Cup Dream Team), 2020 թվականին՝ «ոսկե գնդակ» նվաճած ֆուտբոլիստների երազանք-թիմի (Ballon d'Or Dream Team) կազմում, 2004 թվականին էլ ընդգրկվել է աշխարհի 100 մեծագույն ֆուտբոլիստների՝ FIFA 100 ցանկում[15]։
Ակումբային մակարդակում Մյունխենի «Բավարիա»-ի կազմում Բեկենբաուերը 1967 թվականին նվաճել է Եվրոպայի գավաթակիրների գավաթը և 1974-1976 թվականներին՝ երեք անգամ անընդմեջ՝ Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը։ Ընդ որում՝ նա դարձել է առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է եվրոպական երեք գավաթ նվաճել՝ լինելով թիմի ավագ։ Հետագայում Բեկենբաուերն աշխատել է որպես «Բավարիա»-ի մարզիչ, իսկ ավելի ուշ ընտրվել է այդ թիմի նախագահ։ Նյու Յորքի «Կոսմոս»-ում մի քանի տարի հանդես գալուց հետո էլ ընդգրկվել է ԱՄՆ-ի սոքերի ազգային փառքի սրահում։
Նրա հեղինակության և կազմակերպչական եռանդուն ջանքերի շնորհիվ էր նաև, որ Գերմանիային պատիվ արվեց հյուրընկալելու ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի 2006 թվականի եզրափակիչ փուլի մրցաշարը, որի կազմակերպչական կոմիտեի նախագահի պաշտոնը նույնպես նա վարեց պատշաճ մակարդակով։ Այս ամենի հետ մեկտեղ Բեկենբաուերը տարիներ շարունակ աշխատել է որպես ֆուտբոլի փորձագետ, 34 տարի եղել է Bild պարբերականի մարզական սյունակագիրը[16]։ 2016 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ Բեկենբաուերը հետաքննվել է ՖԻՖԱ-ի 2006 թվականի գավաթի խաղարկության ասպարեզում խարդախության և փողերի լվացման կասկածանքի գործով[17]։ Հետաքննությունը 2020 թվականին դադարեցվել է՝ առանց դատավճռի հրապարակման[18]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանց Բեկենբաուերին համարձակ կարելի է համարել բավարիական խաղացող, քանի որ ծնվել է Մյունխենում։ Նա այդ ակումբին տվեց գրեթե իր ամբողջ կյանքը, հասցրեց փառքի գագաթնակետին։ 70-ական թվականներին Գերմանական ֆուտբոլը գտնվում էր վերելքի վրա։ «Բավարիայի» հետ մրցակցում էր Մյունխենգլադբախի «Բորուսիան», որը 70-ականներին հինգ անգամ դարձել էր Բունդեսլիգայի չեմպիոն, երկու անգամ նվաճել էր ՈՒԵՖԱ-ի գավաթը։ Բեկենբաուերը Բունդեսլիգայում անցկացրել է 440 հանդիպում։ Նրան անվանում են կոմբինացիոն ֆուտբոլի վարպետ։ Նա հաճախ միանում էր հարձակողական գործողություններին։ Ֆրանցը ամբողջությամբ տրվում էր խաղին և չէր հանդուրժում սիմուլյացիոն գործուղություններ ո՛չ իր թմակիցների, ո՛չ օտար խաղացողների կողմից։ Պաուլ Բրայտները մի անգամ «Բիլդ» հանդեսում պատմել է, որ ձայնը բարձրացնում էր այն խաղընկերների վրա, ովքեր դաշտոմ «գլուխ էին պահում»։ 1977 թվականին տեղափոխվում է Նյու-Յորք, որպեսզի խաղա «Կոսմոսում»։
2013 թվականին Բեկենբաուերը դարձել է «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» միջազգային մանկական սոցիալական ծրագրի առաջին համաշխարհային դեսպանը[19]։ Նա ընդգծել է, որ այդ նախագծի հիմքում դրված են այնպիսի արժեքներ, որոնք իսկապես կարող են բարեփոխել աշխարհը[19]։
2014 թվականի հունիսի 13-ին ՖԻՖԱ-ն Բեկենբաուերին 90 օրով արգելել է զբաղվել ֆուտբոլի հետ առնչություն ունեցող որևէ գործունեությամբ[20]։ Պատճառը եղել է այն, որ նա հրաժարվել է համագործակցել ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության անցկացման մրցավայրի ընտրության հարցում Քաթարին գերապատվություն տալու առնչությամբ սկսված հետաքննության հետ[21]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանց Բեկենբաուերն ամուսնացել է երեք անգամ[22][23]։ Նրա հինգ զավակներից մեկը՝ Ստեֆանը, որ նույնպես ֆուտբոլիստ էր, մահացել է երիտասարդ հասակում՝ գլխուղեղում գոյացած ուռուցքից[24][25]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբը | Մրցաշրջանը | Լիգան[26] | ԳՖՀ-ի գավաթ | Եվրոգավաթներ[27] | Այլք[28] | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բավարիա | 1963/64 | 0 | 0 | 0 | 0 | - | - | 6 | 2 | 6 | 2 |
1964/65 | 31 | 16 | 2 | 1 | - | - | 6 | 1 | 39 | 18 | |
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1965/1966 | 33 | 4 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 5 | |
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1966/1967 | 33 | 0 | 5 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 47 | 0 | |
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1967/1968 | 28 | 4 | 4 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 39 | 5 | |
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1968/1969 | 33 | 2 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 2 | |
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1969/1970 | 34 | 6 | 3 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 39 | 6 | |
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1970/1971 | 33 | 3 | 7 | 1 | 8 | 1 | 0 | 0 | 48 | 5 | |
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1971/1972 | 34 | 6 | 6 | 1 | 7 | 0 | 0 | 0 | 47 | 7 | |
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1972/1973 | 34 | 6 | 6 | 0 | 6 | 1 | 5 | 0 | 51 | 7 | |
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1973/1974 | 34 | 4 | 4 | 0 | 10 | 1 | 0 | 0 | 48 | 5 | |
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1974/1975 | 33 | 1 | 3 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 43 | 2 | |
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1975/1976 | 34 | 5 | 7 | 2 | 9 | 0 | 2 | 0 | 52 | 7 | |
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1976/1977 | 33 | 3 | 4 | 0 | 6 | 1 | 4 | 0 | 47 | 4 | |
Ընդամենը | 427 | 60 | 63 | 6 | 71 | 6 | 23 | 3 | 584 | 75 | |
Նյու Յորքի «Կոսմոս» (1970—1985) | 1977 | 21 | 5 | - | - | - | - | - | - | 21 | 5 |
1978 | 33 | 10 | - | - | - | - | - | - | 33 | 10 | |
1979 | 18 | 1 | - | - | - | - | - | - | 18 | 1 | |
1980 | 33 | 5 | - | - | - | - | - | - | 18 | 1 | |
Ընդամենը | 105 | 21 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 105 | 21 | |
Համբուրգ | ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1980/1981 | 18 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 0 |
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1981/1982 | 10 | 0 | 3 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 18 | 0 | |
Ընդամենը | 28 | 0 | 5 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 38 | 0 | |
Նյու Յորքի «Կոսմոս» (1970—1985) | 1983 | 27 | 2 | - | - | - | - | - | - | 27 | 2 |
Ընդամենը | 27 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 2 | |
Ընդամենը Նյու Յորքի «Կոսմոս»-ի կազմում (1970—1985) | 132 | 23 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 132 | 23 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 587 | 83 | 68 | 6 | 76 | 6 | 23 | 3 | 754 | 98 |
Աղբյուրներ՝
- «Franz Beckenbauer — National Football Teams». National football teams.com (անգլերեն).
- «Franz Beckenbauer — Matches and Goals in Bundesliga». RSSSF.com (անգլերեն).
- «Franz Beckenbauer — Matches in European Cups». RSSSF.com (անգլերեն).
- «Franz Beckenbauer — Fussballdaten.de». Fussballdaten.com (գերմաներեն).
Հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Մրցաշրջանը | Ընկերական | Մրցաշարեր | Ընդամենը | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
ԳՖՀ-ի ֆուտբոլի հավաքական | 1965 | 1 | 0 | 2 | 0 | 3 | 0 |
1966 | 6 | 3 | 6 | 4 | 12 | 7 | |
1967 | 3 | 0 | 2 | 0 | 5 | 0 | |
1968 | 8 | 1 | 1 | 0 | 9 | 1 | |
1969 | 2 | 0 | 4 | 0 | 6 | 0 | |
1970 | 6 | 1 | 6 | 1 | 12 | 2 | |
1971 | 4 | 2 | 5 | 0 | 9 | 2 | |
1972 | 3 | 0 | 4 | 0 | 7 | 0 | |
1973 | 10 | 1 | 0 | 0 | 10 | 1 | |
1974 | 6 | 0 | 9 | 0 | 15 | 0 | |
1975 | 4 | 0 | 3 | 0 | 7 | 0 | |
1976 | 2 | 1 | 5 | 0 | 7 | 1 | |
1977 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 56 | 9 | 47 | 5 | 103 | 14 |
Մարզչական վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 թ. հունիսի 14-ի դրությամբ
Թիմը | Մարզելու սկիզբը | Մարզելու ավարտը | Վիճակագրություն | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Հաղթ. %-ը | Նշ. | |||
ԳՖՀ-ի ֆուտբոլի հավաքական | 1984[29] | 1990[29] | 66 | 34 | 20 | 12 | 51,52 | [29] |
Մարսելի «Օլիմպիկ» | 1 սեպտեմբերի 1990 թ.[30] | 31 դեկտեմբերի 1990 թ.[30] | 25 | 16 | 4 | 5 | 64,00 | [31] |
Մյունխենի «Բավարիա» | 28 դեկտեմբերի 1993 թ.[32] | 30 հունիսի 1994 թ.[32] | 14 | 9 | 2 | 3 | 64,29 | [32] |
Բավարիա | 28 ապրիլի 1996 թ.[32] | 30 հունիսի 1996 թ.[32] | 5 | 3 | 0 | 2 | 60,00 | [32] |
Ընդամենը
WDLtot|110|62|26|22 |
— |
Մարզական նվաճումներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյունխենի «Բավարիա»-ի կազմում[33]
- «Հարավ» տարածաշրջանային լիգայի չեմպիոն. 1964–65 մրցաշրջան
- Բունդեսլիգայի չեմպիոն. 1968–69, 1971–72, 1972–73, 1973–74
- ԳՖՀ-ի գավաթակիր (DFB-Pokal). 1965–66, 1966–67, 1968–69, 1970–71
- ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթակիր. 1973–74, 1974–75, 1975–76
- ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի խաղարկության հաղթող. 1966–67
- Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող. 1976
«Համբուրգեր ՍՎ»-ի կազմում[33]
- Բունդեսլիգայի չեմպիոն. 1981–82
Նյու Յորքի «Կոսմոս»-ի կազմում
- Հյուսիսային Ամերիկայի սոքերի լիգայի չեմպիոն/գավաթակիր. 1977, 1978, 1980
Արևմտյան Գերմանիայի հավաքականի կազմում[34]
- ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթակիր. 1974
- Եվրոպայի չեմպիոն. 1972
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան Գերմանիայի հավաքական[33]
- ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթակիր. 1990
Մարսել[35]
- Լիգա 1-ի չեմպիոն. 1990–91
Մյունխենի «Բավարիա»[33]
- Բունդեսլիգայի չեմպիոն. 1993–94
- ՈՒԵՖԱ-ի գավաթակիր 1995–96
Անհատական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
- Ոսկե գնդակ. 1972, 1976
- Գերմանիայի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ». 1966, 1968, 1974, 1976
- Kicker մարզական ամսագրի մրցանակ. Բունդեսլիգայի՝ տարվա խորհրդանշական թիմի անդամ. 1965–66, 1966–67, 1967–68, 1968–69, 969–70, 1970–71, 1971–72, 1972–73, 1973–74, 1974–75, 1975–76, 1976–77[36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47]
- ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակ «Լավագույն երիտասարդ խաղացող» անվանակարգում. 1966
- ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակ «Բրոնզե խաղակոշիկ» անվանակարգում. 1966
- ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակ «Աստղային թիմի անդամ» անվանակարգում. 1966, 1970, 1974
- FIFA XI. 1968[48]
- ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակ «Արծաթե գնդակ» անվանակարգում. 1974
- Հյուսիսամերիկյան սոքերի լիգայի ամենամյա մրցանակ «Ամենաարժեքավոր խաղացող» անվանակարգում. 1977
- ՖԻՖԱ-ի «Վաստակի համար» շքանշան. 1984[49]
- ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության բոլոր ժամանակների խորհրդանշական լավագույն թիմի անդամ. 1994
- Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալ. 1972, 1976
- 20-րդ դարի աշխարհի խորհրդանշական լավագույն թիմի անդամ. 1998
- ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկությունների երազանք-թիմի անդամ. 2002
- ՖԻՖԱ-ի «Վաստակի համար» շքանշան՝ որպես դարի լավագույն խաղացողներից մեկը և ֆուտբոլային կարևոր անձնավորություն. 2004[49]
- FIFA 100. 2004
- Laureus World Sports Award մարզական ողջ կյանքում ձեռք բերած նվաճումների համար. 2007
- IFFHS մրցանակ՝ որպես համաշխարհային ֆուտբոլի ունիվերսալ հանճար (Universal Genius of World Football). 2007[50]
- «Ոսկե ոտք» մրցանակ՝ որպես ֆուտբոլի լեգենդ. 2010[51]
- Marca Leyenda մրցանակ. 2012
- ՖԻՖԱ-ի նախագահության մրցանակ. 2012
- ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակ. 2012[52]
- World Soccer ամսագրի կազմած բոլոր ժամանակների լավագույն թիմի անդամ. 2013
- Եվրոպայի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն թիմի անդամ. 2016[53]
- ՈՒԵՖԱ-ի ոսկե հոբելյանի քվեարկությամբ 2-րդ տեղն է գրավել (UEFA Golden Jubilee Poll, 2004)
- World Soccer ամսագրի կազմած «20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներ» ցանկում չորրորդ տեղն է գրավել։
- Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է 1956–1990 թթ. Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
- Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կազմած «Դարի լավագույն ֆուտբոլիստներ» ցանկում գրավել է երրորդ տեղը[54]։
- Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կազմած «Դարի լավագույն եվրոպացի ֆուտբոլիստներ» ցանկում գրավել է երկրորդ տեղը[54]
- Ընդգրկվել է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կազմած «Ֆուտբոլի լեգենդներ» ցանկում[55]
- Ընդգրկվել է Մյունխենի «Բավարիա»-ի բոլոր ժամանակների խորհրդանշական լավագույն թիմի կազմում[56]։
- Ներառվել է Գերմանիայի սպորտի փառքի սրահում։
- Ընդգրկվել է «Ոսկե գնդակ» նվաճած ֆուտբոլիստների երազանք-թիմի կազմում. 2020 թ.[57]
- Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կազմած երազանք-թիմի անդամ. 2021[58]:
Որպես մարզիչ
- Զեպպ Հերբերգերի մրցանակ՝ որպես Եվրոպայի «Տարվա լավագույն մարզիչ». 1990
- World Soccer ամսագրի մրցանակ՝ որպես «Տարվա լավագույն մարզիչ». 1990
- World Soccer ամսագրի մրցանակ՝ որպես բոլոր ժամանակների լավագույն մարզիչներից մեկը. 2013[59][60]
Պետական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Վաստակի համար» շքանշանի խաչ. 1976
- Բավարիայի «Վաստակի համար» շքանշան 1982
- Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Վաստակի համար» 1-ին կարգի շքանշանի խաչ. 1986
- Մյունխեն քաղաքի պարգև՝ պատվո ոսկե մետաղադրամ. 1995
- Սպորտի ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում. 2004
- Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Վաստակի համար» շքանշանի խաչ. 2006
- Ստորին Սաքսոնիայի «Վաստակի համար» 1-ին կարգի շքանշան 2008
- Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի «Վաստակի համար» շքանշան. 2009
- Կոսովոյի պատվո հյուպատոս. 2011[61]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Die Frau seines Lebens (գերմ.) — 2006.
- ↑ 5,0 5,1 5,2 Ach, Malente! (գերմ.) — 2020.
- ↑ 6,0 6,1 6,2 Franz Beckenbauer ist tot
- ↑ 7,0 7,1 7,2 Franz Beckenbauer: German football legend dies aged 78
- ↑ 8,0 8,1 8,2 Der FC Bayern trauert um Franz Beckenbauer
- ↑ 9,0 9,1 9,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 10,0 10,1 https://bigbrotherawards.de/2005
- ↑ «Der Kaiser, the brains behind Germany». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Lawton, James (2006 թ․ հունիսի 3). «Franz Beckenbauer: The Kaiser». The Independent. UK. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Franz Beckenbauer bio». ifhof.com – International Football Hall of Fame. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 29-ին.
- ↑ West, Jenna (2018 թ․ հուլիսի 15). «Didier Deschamps Becomes Third to Win World Cup as Player and Manager». Sports Illustrated. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Pele's list of the greatest». BBC Sport. 2004 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Franz sagt Servus». Bild (գերմաներեն). 2016 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Franz Beckenbauer investigated for corruption over 2006 World Cup - BBC News». BBC News. 2016 թ․ սեպտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Franz Beckenbauer's trial for corruption charges ends without verdict». Sky Sports. Sky UK. 2020 թ․ ապրիլի 28. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ 19,0 19,1 «Беккенбауэр: «Футбол для дружбы» становится международным движением». РБК. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «ФИФА отстранила Франца Беккенбауэра от деятельности, связанной с футболом, на 90 дней». ИТАР ТАСС. 2014 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Беккенбауэр наказан за отказ сотрудничать по расследованию дела «Катар-2022»». Чемпионат.com. 2014 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Franz Beckenbauer marries for third time». stararticle.com (անգլերեն). 2006 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Beckenbauer feiert Hochzeit nach» (գերմաներեն). Der Spiegel. 2006 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 29-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=1
(օգնություն) - ↑ «Скончался Штефан Беккенбауэр, футболист, сын легенды мирового футбола Франца Беккенбауэра». footTime. 2015 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Беккенбауэр от А до Я». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Региональная лига «Юг», Бундеслига, САФЛ (включая матчи раунда плей-офф).
- ↑ Кубок европейских чемпионов, Кубок УЕФА, Кубок обладателей кубков УЕФА, Кубок ярмарок.
- ↑ Суперкубок УЕФА, Межконтинентальный кубок, Кубок немецкой лиги, матчи переходного турнира региональной лиги «Юг».
- ↑ 29,0 29,1 29,2 «Nationaltrainer» (գերմաներեն). DFB. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ 30,0 30,1 «Olympique Marseille » Trainerhistorie» (անգլերեն). World Football. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Olympique Marseille » Dates & results 1990/1991» (անգլերեն). World Football. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 «Bayern München» (գերմաներեն). kicker. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 33,0 33,1 33,2 33,3 «Franz Beckenbauer» (գերմաներեն). fussballdaten.de. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «F. Beckenbauer». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Franz Beckenbauer's honours and achievements». FC Bayern Munich. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Bundesliga Historie 1965/66» (գերմաներեն). kicker. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Bundesliga Historie 1966/67» (գերմաներեն). kicker. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Bundesliga Historie 1967/68» (գերմաներեն). kicker. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Bundesliga Historie 1968/69» (գերմաներեն). kicker. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Bundesliga Historie 1969/70» (գերմաներեն). kicker. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Bundesliga Historie 1970/71» (գերմաներեն). kicker. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Bundesliga Historie 1971/72» (գերմաներեն). kicker. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Bundesliga Historie 1972/73» (գերմաներեն). kicker. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Bundesliga Historie 1973/74» (գերմաներեն). kicker. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Bundesliga Historie 1974/75» (գերմաներեն). kicker. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Bundesliga Historie 1975/76» (գերմաներեն). kicker. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Bundesliga Historie 1976/77» (գերմաներեն). kicker. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Leme de Arruda, Marcelo (2015 թ․ հոկտեմբերի 20). «FIFA XI´s Matches - Full Info». RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ 49,0 49,1 «FIFA Order of Merit and Centennial Award» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «WORLD CUP STATISTICS : APPEARANCES AS PLAYER AND COACH». IFFHS.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Legends». Golden Foot. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «UEFA President's Award». UEFA.com. 2014 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Your All-time EURO 11 revealed». UEFA. 2016 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
- ↑ 54,0 54,1 Stokkermans, Karel (2000 թ․ հունվարի 30). «IFFHS' Century Elections». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «IFFHS announce the 48 football legend players». IFFHS. 2016 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Fans name greatest reds of all time». FC Bayern München. 2005 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Crépin, Timothé (2020 թ․ դեկտեմբերի 14). «Ballon d'Or Dream Team : Découvrez les révélations de ce onze de légende !». France Football (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «IFFHS ALL TIME WORLD MEN'S DREAM TEAM». IFFHS. 2021 թ․ մայիսի 22.
- ↑ Jamie Rainbow (2013 թ․ հուլիսի 4). «The Greatest Manager of all time». World Soccer. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Jamie Rainbow (2013 թ․ հուլիսի 2). «The Greatest XI: how the panel voted». World Soccer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Beckenbauer jetzt "Kosovo-Ehrenbotschafter"» (գերմաներեն). Financial Times Deutschland. 2011 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beckenbauer, Franz, Cramer, Dettmar: Nicht nur ein Spiel!. Rowohlt, Reinbek 2006, 3-498-00640-1.
- Körner, Torsten: Franz Beckenbauer – der freie Mann. Scherz, Frankfurt 2005, 3-502-18391-0.
- Kratzert, Armin: Beckenbauer taucht nicht auf. Roman. Kirchheim Verlag, München 2012, 978-3-87410-119-6
- Kummermehr, Petra (Hrsg.): Das Buch Franz. Botschaften eines Kaisers. Diederichs, München 2011, 978-3-424-35063-0.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանց Բեկենբաուերի հիմնադրամ (Գերմաներեն)
- Փաստեր Բեկենբաուերի մասին (Գերմաներեն)
- Portrait of Franz Beckenbauer
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Բեկենբաուեր» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 11 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Հունվարի 7 մահեր
- 2024 մահեր
- Զալցբուրգ քաղաքում մահացածներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- Ոսկե գնդակի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ՖԻՖԱ 100
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլային մարզիչներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ