Jump to content

Նիգեր (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Աֆրիկական գետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նիգեր (այլ կիրառումներ)։
Նիգեր գետ
Բնութագիր
Երկարություն4180 կմ
Ավազանի մակերես2 117 700 կմ²
Ջրի ծախս8 630
Ջրահոսք
ԱկունքԳվինեա
Ակունքի տեղակայումԳվինեա
ԳետաբերանԳվինեական ծոց, Ատլանտյան օվկիանոս
Գետաբերանի տեղակայումԳվինեական ծոց
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերSokoto River?, Բենուե, Bani River?, Béli River?, Gorouol?, Sirba River?, Tapoa River?, Mékrou River?, Dallol Bosso?, Sankarani River?, Milo River?, Tinkisso River?, Kaduna River?, Sota River?, Goroubi?, Alibori River?, Anambra River?, Oli River?, In-Ates? և Gurara River?
Ջրի մարմիններKainji Lake?
ԵրկիրԳվինեա, Մալի, Նիգեր
Բենին, Նիգերիա
ԵրկրամասԱրևմտյան Աֆրիկա
ՋրահավաքNiger Basin?
Գետը Վիքիպահեստում

Նիգեր (ֆր.` Niger [niˈʒɛʁ], անգլ.` Niger [ˈnaɪdʒər], Niger, Ọya), Արևմտյան Աֆրիկայի խոշորագույն գետերից։ Երկարությունը 4180 կմ է, ավազանի մակերեսը՝ 2117700 կմ²[1] է, որոնցով Նիգերը Աֆրիկայում երրորդ գետն է՝ Նեղոսից ու Կոնգոյից հետո։ Գետի ակունքը գտնվում է Լեոնա-Լիբերական բարձրության լանջերին՝ Գվինեայի հարավ-արևելքում։ Ակունքի բարձրությունը ծովի մակարդակից 745 մ է։ Գետը հոսում է Մալիի, Նիգերիայի տարածքով, Բենինի հետ սահմանի երկայնքով, ապա Նիգերիայի տարածքով։ Թափվում է Գվինեական ծոց (Ատլանտյան օվկիանոս)՝ այդ տարածքում ձևավորելով դելտա[2]։ Նիգերի ամենախոշոր վտակը Բենուե գետն է։

Նիգեր գետը Մալիում
Նիգեր գետի վրա կղզի

Ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնաղբյուր գտնվում է Գվենիայի Լեոնո-Լիբերյան լեռների հարավարևելյան լանջերին։ Վերին հոսանքում գետն անվանում են Ջոլիբա։ Գետը հոսում է դեպի հյուսիս արևելք, անցնում է Մալիի սահմանը։ Վերն և ստորին սահմաններում Նիգեր գետը հոսում է հիմնականում նեղ հովիտով։ Միջին հոսանքում Նիգերն ունի հարթավայրային գետի բնույթ։ Գվիենական Կուրուսա քաղաքից մինչև մալիական մայրաքաղաք Բամակոն, ինչպես նաև Սերգու քաղաքից ներքև Նիգերը լայն հունով հոսում է հովիտներով:Մալիական Կե-Մասինա քաղաքից ներքև Նիգերը բաժանվում է մի քանի ճյուղերի, ձևավորելով ներքին դելտան։ Ներքին դելտան միջնամասերում խիստ ճահճացած է։ Նախկինում այս հատվածում գետը լցվում էր փակ լճի մեջ։ Տիմբուտկուի շրջանում մի քանի ճյուղավորումներ միավորվում են մեկ հունի մեջ։ Այստեղից գետը հոսում է դեպի արևելք Սահարայի սահմանների հարևանությամբ շուրջ 300 կմ։ Բուրեմ քաղաքի մոտից Նիգերը թեքվում է դեպի հարավ-արևելք և հոսում է լայն հունով, նավարկելի է։ Գետը հոսում է Նիգերի տարածքով, անցնում է Բենինի սահմաններով, որից հետո լցվում է Գվիենական ծոց, կազմելով 24 հազար կմ² մակերեսով ընդարձակ դելտա։ Դելտայի առավել ընդլայնված ճյուղը Նուն գետն է, սակայն նավարկելի է Ֆորկադոս գետը։

Ջրաբանական ռեժիմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերը սնվում է ամառային մուսսոնային անձրևներից։ Հունիսին գետի վերին հատվածում սկսվում է ջրհեղեղ և Բամակոյի մոտ այն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հասնում է առավելագույնին։ Ստորին հատվածում ջրի բարձրացումը սկսվում է հունիսին տեղական անձրևներից։ Սեպտեմբերին այն հասնում է առավելագույնին։ Նիգերի միջին ջրի հոսքը հորիզոնականում կազմում է 8630 մ³/վ, տարեկան արտահոսքը 378 կմ³, ջրհեղեղի ժամանակ ծախսերը կարող են հասնել 30—35 հազ.մ³/վ:

Նիգերի Ջրային ռեժիմը սահմանափակված է Աֆրիկայի հասարակածային լայնություններով և պատկանում է, այսպես կոչված, սուդանական տիպին։ Այս տիպի գետերը սնվում են հիմնականում անձրևաջրերով և բնութագրվում են որպես սեզոնային սպառվող գետեր և դրենաժ (առավելագույն չափերի հասնում է ամռանը և աշնանը, նվազագույնը՝ գարնանը և աշնանը։ Նիգերիայի ջրային ռեժիմի հիմնական առանձնահատկությունները պայմանավորված են նրանով, որ նրա վերին և ստորին հոսանքները գտնվում են հարուստ տեղումներով շրջաններում, միջնամասի ավազանը չորանում է կամ գոլորշիանում։

Շուրջ քառասուն տարվա՝ 1952 - 1992թթ. հիդրոմետրի կայանների չափումների մասին հրապարակվել են հետևյալ արդյունքները՝ ջրի միջին ելքը մոտավորապես 1053 մ³/վ, մաքսիմում— 2726 մ³/վ, մինիմում — 18 մ³/վ։

Նիգերի հոսքի ամսական միջին մակարդակը (մ³/վրկ) (1952 - 1992 թթ.)

Միջին դարերում արաբ գիտնականները ենթադրում էին, որ Նիգերը Նեղոս գետի մի մասն է կազմում։ Այդ միտքը առաջադրել էին դեռ հին հույն աշխարհագետները, օրինակ ըստ Հերոդոտոսի, Նիգերը համարվում է Նեղոսի վտակ և սկիզբ է առնում Ատլասյան լեռներից։ Առաջիններց մեկը, ով վիճարկել է այդ կարծիքն, Վ. Գ. Բրաունն էր, իր «Travels in Africa» (1799) աշխատության մեջ։ Շոտլանդացի երիտասարդ բժիշկ Մունգո Պարկը առաջին եվրոպացին էր, ով 1796 թվականին հասավ Նիգեր։ Պարկը եզրակացրեց , որ Նիգերը հոսում է դեպի արևելք, ու որևէ կապ չունի ոչ Սենեգալի, ոչ Գամբիայի հետ (նախկինում, եվրոպացիները կարծում էին, որ Նիգերը բաժանվում էր այդ երկու գետերի)։ Մ. Պարկը պատրաստվում էր պարզել, թե իրականում ուր է հոսում Նիգերը, բայց դենգեի տենդով հիվանդանալու պատճառով, ստիպված էր հետ վերադառնալ։ 1805 թ.-ին նա նորից վերադարձավ Նիգեր և ուսումնասիրեց այն Բամակոյից մինչ Բուսսանգ, որտեղ սպանվեց տեղացիների կողմից։ Նիգերի ներքին հոսանքների մասին նախկինում ոչինչ չգիտեին, բայց ենթադրում էին , որ նա թափվում է Գվինեական ծոց։ Այդ կարծիքը հաստատվել է Դիկսոն Դենհեմի և Հյու Քլեպպերտոնի 1825 թվականի ճամփորդության և 1827 թվականին Քլեպպերտոնի երկրորդ ճամփորդության ընթացքում։ 19րդ դարի 20ական թվականներին ֆրանսիացի ճանապարհորդ Ռենե Քալեն, ներկայանալով իբրև արաբ վաճառական, այցելեց Տոմբուկտ։ Գետի հոսքի ավելի խորը հետազոտման նպատակով, 1830 թվականին բրիտանական կառավարությունը ուղարկեց Ռիչարդ Լենդերին՝ նախկին ճամփորդության ժամանակ Քլապպերտոնի գործընկերոջը։ Լենդերը, եղբոր հետ, ցամաքային ճանապարհով հասավ Բուսսանգա, իջավ այնտեղից ներքին հոսքով և ջրային ուղղով անցավ 900 կմ՝ հասնելով Գվինեական ծոց։ 1832 թվականին Լենդերը Բենինյան նեղուցով դուրս եկավ Նիգեր, և լողաց դեպի վեր՝ այդպիսի ճամփորդություն կատարել էր և Լերդն ու Օլդֆիլդը, որոնցից վերջինը հասավ մինչև Ռաբբի՝ գետաբերանից հետ 750 կմ։ Անգլիացի ծովային սպաների հետ, համատեղ Բայքին 1857-64 թվականներին հետազոտեց մինչև Ռաբբի ընկած ներքին հոսանքը, և իր առաքելության ճանապարհին հիմնեց կայան։ Տոմբուկտից Սաիի միջև ընկած միջին հոսանքները ուսումնասիրվել է Բարտի կողմից՝ 1854 թվականին։ Նիգեր գետի գետաբերանը (Բենուեի և Ռաբբիի միջակայքում) հետազոտվել է Ռալֆի կողմից ՝ 1867 թվականին , բայց դեռ 1832 թվականին Լենգը համարյա հասել էր Նիգերի ակունքներին, որի գլխավոր բանալին ՝ Սեմբին, բացահայտվել է Մուստեի ու Շվեյֆելեմի կողմից՝ 1879 թվականին։ Համակիի ու Տոմբուկտի միջև Նիգերի հոսանքները ստույգ ուսումնասիրվել և քարտեզի վրա տեղադրվել են ֆրանսիացի սպա Քարոնի կողմից՝ 1887 թվականին։ .

19րդ դարում Նիգերի միջին հոսանքների վերին շրջանները, Տոմբուկտի մոտակայքում, հաստատվեց ֆրանսիացիների կողմից։ Վաճառականները այստեղից ուղղվեցին արևմուտք ՝ այսպես ասած Սենեգալ գետի ցածր հոսանքներ։ Այդ ժամանակներում ցածր Նիգերում արդեն վաղուց գոյություն ունեին եվրոպական առևտրային կենտրոններ՝ 19րդ դարի 80-ական թվականներին անգլիացիները գնել էին ֆրանսիական կենտրոնները[3]։

1964 թվականի օգոստոսի 24-ին Մալիում Նիգերի կղզիներից մեկում երեք ֆրանսիացի ՝ Ժան Սովին, Պիեռ Պոնտին և կինոռեժիսոր Ժան Ռուշը, ովքեր նախկինում ծառայում էին Աֆրիկայում ֆրանսիական գաղութներում, որոշեցին իրականացնել ճամփորդություն՝ ամբողջ գետի երկայնքով, հավանական է, որ մինչ այդ ոչ ոք չի արել։ Նրանք սկսեցին ճանապարհը Նիգերի ակունքներից ՝ Կիսիդուգի շրջաններից (Գվինեա Բիսաու) սկզբից գնացին ոտքով, քանի որ տեղի պայմանները թույլ չէին տալիս օգտագործել լաստանավ։ Ապա նրանք կատարեցին ճամփորդությունը տարբեր ջրային փոխադրամիջոցներով , կախված թե ինչպես է գետը լայնանում կամ խորանում։ Պիեռ Պոնտեն դադարեցրեց ճամփորդությունը Նիամեում, իսկ մյուս երկուսը օվկիանոս հասան 1947 թվականի մարտի 25-ին։ Իրենց անցած ուղղին նրանք տեսագրեցին 16 միլիմետրանոց տեսախցիկով, այդ նկարահանված նյութերից Ժան Ռուշը ստեղծեց իր առաջին երկու ազգրագրական փաստագրական ֆիլմերը՝ «Au pays des mages noirs» и «La chasse à l’hippopotame»: Ֆիլմը ծառայել է իբրև նկարազարդում Ռուշի գրքի (Le Niger En Pirogue») համար, որ լույս է եկել ավելի ուշ` 1954 թվականին, ինչպես նաև «Descente du Niger» (2001) գրքի համար։ Պիեռ Պոնտին նաև իր հետ ուներ գրամեքենա և ստեղծում էր նյութեր ճամփորդության ընթացքում[4]։

2005 թվականին նորվեգացի ճանապարհորդ Հելգե Հելլանդը կատարեց ևս մեկ ճամփորդություն Նիգերի երկարության ողջ երկայնքով, սկսելով իր ճամփորդությունը Գվինեա Բիսաույից 2005 թվականին։ Նա նաև նկարահանեց ֆիլմ իր ճամփորդությունների մասին, որըանվանեց «Մղջավանջային ճամփորդություն» («The Cruellest Journey»)[5]:

Գետի թեքավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս խոշոր գետերից Նիգերն տարբերվում է իր անսովոր շարժման ուղղվածությամբ : Նման է բումերանգի, այդպիսի ուղղվածությունը շուրջ 2 հազար տարի զարմանք էր պատճառել եվրոպացիներին։ Նիգերի ակունքը գտնվում է Ատլանտյան օվկիանոսից ընդամենը 240 կիլոմետր հեռավորության վրա, սակայն գետը շարունակում է ճանապարհը հակառակ ուղղությամբ, Սահարա, որից հետո, Տոմբուկտ քաղաքի մոտակայքում կտրուկ շրջվում դեպի աջ և հոսում հարավ-արևելք՝ մինչև Գվինեական ծոց։ Հին հռոմեացիներն կարծում էին, որ Տոմբուկտի մոտակայքի գետը կազմում է Նեղոսի մի մասը, օրինակ, այդպես մտածել է Պլինիոսը։ Նույն տեսակետը պաշպանում էր և Իբն Բատտուտան։ Եվրոպացի գիտնականները առաջինն ենթադրեցին, որ վերին Նիգերը հոսում է արևմուտք և միանում Սենեգալ գետին։

Գետերին ոչ բնորոշ, նման անսովոր ուղղվածությունը հնարավոր է առաջացել է հինավուրց երկու գետերի մեկը մյուսին միացումից[6]։ Վերին Նիգերը , որ սկսվում է Տոմբուկտի արևմուտքից, ավարտվում է ժամանակակից գետի ոլորման վայրում, թափվելով ներկայումս գոյություն չունեցուղ լճի մեջ, իսկ միևնույն ժամանակ ներքին Նիգերը սկսվում է նշյալ լճի մոտակայքում գտնվող բլուրներից և հոսում հարավ՝ մինևև Գվինեական ծոց։ Մ. թ. ա. 4000-10000 թվականներին՝ Սահարայի զարգացումից հետո, երկու գետերը փոխել են իրենց ուղղությունը և խափանման արդյունքում (անգլ. Stream capture), միացել ու դարձել մեկ գետ։

Գյուղատնտեսական օգտագործումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել բերրի են Նիգերի ներքին դելտայի հողերը։ Գետը տարեկան բերում է շուրջ 67 միլիոն տոննա տիղմ։

Գետի վրա կառուցված են բազմաթիվ ջրամբարներ և ջրաէլեկտրակայաններ։ Էգրետտ և Սանսանդինգ ջրամբարները ոռոգման համար բարձրացնում են ջուրը ։ Նիգերի համեմատաբար խոշոր ջրամբարը Կաինջին է[7], որը կառուցվել է 1960-ական թվականներին։ Ջրամբարի հզորությունը 960 ՄՎ է, մակերեսը՝ մոտ 600 կմ²[8]։

Գետի նավարկությունը զարգացած է միայն գետի որոշ հատվածներում, մանավանդ Նիամեյ քաղաքից մինչ գետաբերան՝ օվկիանոս թափվելը։ Գետում բնակվում են մեծ քանակությամբ ձկներ (օկուն, կարպ և այլն.), այդ պատճառով տեղացիների մոտ զարգացած է ձկնորսությունը։

Գետաբերանի՝ Գվինեական ծոց գետի անկման վայրում կառուցված է նավահանգիստ (Պորտ Հարկորտ քաղաքում)։

Ջրային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերին Նիգերիայի կառավարությունը 36 միլիարդ նայր ներդրեց Նիգերի վրա՝ Բարոյից մինչ Վարրի, հորատման աշխատանքների համար՝ գետը տիղմից մաքրելու նպատակով։ Միջոցառման նպատակն էր տրանսպորտի շարժման հասանելիությունը, բեռների տեղապողումը Ատլանտյան օվկիանոսի մոտ տեղակայված բնակավայրեր[9]։ Նմանատիպ աշխատանքները նախատեսված էր իրականացնել դեռ մի քանի տասնյակ տարի առաջ, բայց նրանք հետաձգվել էին[10]։ Նիգերիայի նախագահ Յար Ադուա Ումար նշել է, որ նախագիծն կապահովվի Նիգեր վրա ամբողջ տարի նավարկություն և հույս հայտնել, որ մինչ 2020 թվականը Նիգերիան կդառնա աշխարհի արդյունաբերական քսան երկրներից մեկը[9][10]։ Նիգերիայի տրանսպորտի նախարար Ալխայ Իբրահիմ Բիոն, ասել է, որ նախարարությունը կանի ամեն հնարավորը, որ ավարտի նախագիծը սահմանված ժամկետում։ Սակայն վտանք էր կանխագուշակվել, որ նմանատիպ աշխատանքները բացասական կարող են անդրադառնալ ափամերձ շրջանների գյուղերի համար[9]։ 2010 թվականի մարտի վերջերին կատարված էր Նիգերի վրա հորատման աշխատանքների 50 տոկոսը[11]։

Ֆինասավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերի բարեկարգմանը ուղղված հիմնական ներդրումները ստացված են բարեգործական ֆոնդերից, Կանդաջի ամբարտակի կառուցումն ֆինասավորվել է Իսլամական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, նավթ արտահանող երկրների կազմակերպության ֆոնդի միջոցներով։ Համաշխարհային բանկը հաստատել է Նիգեր ավազանի վրա նախագիծ իրականացնելու համար ֆինասավորում հատկացնելու որոշումը՝ տասներկու տարով, ցածր տոկոսադրույքներով վարկ տրամադրելու միջոցով[12]։ Նախագծի նպատակն է վերականգնել Նիգերի ամբարտակները, վարկերը ուղղված են նաև գետի էկոհամակարգի վերականգնման և տնտեսական հնարավորությունների զարգացմանը[11]։

հոսանքն ի վար

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Нигер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gleick, Peter H. (2000), The World's Water, 2000-2001: The Biennial Report on Freshwater, Island Press, էջ 33, ISBN 1-55963-792-7; online at Google Books
  2. Нигер (река в Африке) / Муранов А. П. // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. Нигер // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  4. Baugh, Brenda, About Jean Rouch, Documentary Education Resources, Վերցված է 27-Jan-2010-ին
  5. «Bergen International Film Festival — The Cruelest Journey». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  6. New encyclopedia of Africa, Volume 4. John Middleton, Joseph Calder Miller, p.36
  7. Нигер // Словарь современных географических названий. — Екатеринбург: У-Фактория. Под общей редакцией акад. В. М. Котлякова. 2006.
  8. Нигер (река в Африке) / Муранов А. П. // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  9. 9,0 9,1 9,2 «Nigeria begins vast river dredge». BBC. 2009 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. 10,0 10,1 Wole Ayodele (2009 թ․ սեպտեմբերի 9). «Yar'Adua Flags off Dredging of River Niger». This Day Online. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. 11,0 11,1 «N36bn River Niger dredging project 50% completed – FG». Punch on the web. 2010 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
  12. Voice of America: RSS Feed World Bank Sending $500 Million Funding for Niger Basin Development, July 4, 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիգեր (գետ)» հոդվածին։