Jump to content

Պասկալ Դանյան Բուվրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պասկալ Դանյան Բուվրե
ֆր.՝ Pascal Dagnan-Bouveret
Ի ծնեֆր.՝ Pascal-Adolphe-Jean Dagnan-Bouveret
Ծնվել էհունվարի 7, 1852(1852-01-07)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4]
Վախճանվել էհուլիսի 3, 1929(1929-07-03)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրՔվինսի[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, լուսանկարիչ և վիզուալ արտիստ
Ոճնատուրալիզմ[4]
Ժանրդիմապատկեր և ժանրային նկարչություն
Ուշագրավ աշխատանքներՁիեր ջրատարի մոտ, Անտառում և Բրետոնացիները ներման համար
ՈւսուցիչԱլեքսանդր Կաբանել և Ժան Լեոն Ժերոմ
ԱշակերտներԽուան Սալա, Ժյու Պեոն Սյույ Բեյ Խուն և Էմմա Սպարե
Պարգևներ
ԱնդամակցությունՖրանսիական հայրենիքի լիգա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
 Pascal Dagnan-Bouveret Վիքիպահեստում
Երթադադարին, 1891

Պասկալ Ադոլֆ Ժան Դանյան Բուվրե, (ֆր.՝ Pascal Adolphe Jean Dagnan-Bouveret, հունվարի 7, 1852(1852-01-07)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - հուլիսի 3, 1929(1929-07-03)[1][2][3][…], Քվինսի[4]), ֆրանսիացի ռեալիստ նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզեցի դերձակի որդի է։ 1869 թվականին գեղանկարչություն է սովորել Ալեքսանդր Կաբանելի արվեստանոցում և Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում՝ Ժան Լեոն Ժերոմի գլխավորությամբ։ Հենց այդ ժամանակ նա դպրոցում ծանոթացել և ընկերացել է ապագա նկարիչ, գեղանկարչության մեջ նատուրալիզմի՝ որպես ռեալիզմի հիմնական մասի ներկայացուցիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի և գեղանկարիչ Գուստավ Կուրտուայի հետ։

1875 թվականին մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։

1880 թվականին պարգևատրվել է առաջին կարգի մեդալով, 1885 թվականին՝ Պատվո մեդալով։

1885 թվականին նա հաճախ է այցելել Բրետան, որը նրան ներշնչել է նկարելու մի շարք նկարներ։ Դրանցից մեկի համար՝ ֆր.՝ «ПLe Pardon en Bretagne» նկարիչը պարգևատրվել է Պատվո մեդալով՝ 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։

Դանյան Բուվեն համեմատվում էր Ժյուլեմ Բրետոնի հետ, որն առաջին ֆրանսիացի նկարիչն էր, որ պատկերել էր գյուղական կենցաղը՝ նատուրալիզմի ոգով։ Նրա ստեղծագործությունները ներկայացված են նաև կրոնական թեմաներով՝ կտավների և նկարների տեսքով։ Իր ապագա նկարների էսքիզների պատրաստման նպատակով նկարիչն օգտագործել է լուսանկարներ։

1878 թվականին նա մեկնել է Ֆրանսիայի արևելք՝ Ֆրանշ Կոնտե, որտեղ ստեղծել է մեծաթիվ բնանկարներ և նատյուրմորտներ։

1891 թվականին Պասկալ Դանյան֊Բուվրեն արժանացել է Պատվավոր լեգեոնի սպայական կոչման շքանշանի, իսկ 1900 թվականին ընտրվել է Ֆրանսիայի ինստիտուտի անդամ։

  • Atalante, 1875, Musée des beaux-arts de Мелён.
  • Mariage chez le photographe, 1879, Լիոնի ստեղծագործ արվեստների թանգարան։
  • Chevaux à l’abreuvoir, 1885, Musée des beaux-arts de Шамбери
  • Le Pardon en Bretagne, 1886, Նյու-Յորք, Մետրոպոլիտեն թանգարան։
  • Vierge à l’Enfant, Մյունխեն։
  • Le Christ et les disciples d’Emmaüs, 1896—1897, Museum of Art, Carnegie Institute, Պիցբուրգ;
  • Le Pain béni, 1885, Փարիզ, թանգարան Օպս։
  • Bénédiction des jeunes mariés, Մոսկվա Ա. Ս. Պուշկինի անվան ստեղծագործ արվեստների Պետական թանգարան
  • Ջրանկարչուհին Լուվրում, 1891 թվական, Սանկտ Պետերբուրգ, Պետական Էրմիտաժ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gabriel P.Weisberg. Against the Modern: Dagnan-Bouveret and the Transformation of the Academic Tradition. New York: Dahesh Museum, 2002. ISBN 0-8135-3156-X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պասկալ Դանյան Բուվրե» հոդվածին։