1894 թվականին առաջնորդել է Դերիկի վանքից Վասպուրական ՀՅԴ կուսակցության առաջին զինատար խումբը։ Վանի 1896 թվականի ինքնապաշտպանության ժամանակ, երեք կուսակցությունները միավորել էին իրենց ուժերը, Պետոն եղել է դաշնակցականների ղեկավարը։
Կռիվներից հետո Վարագավանքից Պարսկաստան անցնելիս Պետոյին իր խմբի հետ Կարահիսար լեռան մոտ շրջապատել են քրդերը։ Զոհվել է համառ դիմադրությունից հետո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։