Jump to content

Ալ-Ջազիրա (բարձրավանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեզիրեից)
Բարձրավանդակը տիեզերքից

Ջեզիրե[1], կամ Էլ Ջազիրա[1] (արաբ․՝ الجزيرة‎‎), բարձրավանդակ Միջագետքի հյուսիսային հատվածում։ Գտնվում է Իրաքի, Սիրիայի և Թուրքիայի տարածքներում։ Հյուսիսում և արևելքում սահմանակից է Տավրոսյան լեռնահամակարգին և Զագրոսին, արևմուտքում և հարավ-արևմուտքում բարձրավանդակը սահմանակից է Սիրիական անապատին և Արաբական թերակղզուն, իսկ հարավ-արևելքում հասնում է մինչև Կենտրոնական Միջագետք։

Ջեզիրեն իրենից ներկայացնում է ոչ բարձր հարթավայր, որի խորությունը, հյուսիս-արևմուտքում, ծովի մակարդակից հասնում է 280 մետրի, իսկ հարավ-արևելքում՝ մինչև 200 մետր։ Առանձին լեռներ հասնում են մինչև 1460 մետր բարձրության։ Այսպես, Սինջարի Շելմիրա լեռն ունի 1463 մետր բարձրություն։ Ջեզիրեով են անցնում Եփրատ և Տիգրիս գետերը, նրանց վտակները, ինչպես նաև ամառային ամիսներին չորացող վադիները։

Բարձրավանդակը հարուստ է կավիճի դարաշրջանից պահպանված ավազաքարի և կրաքարի, ինչպես նաև բերուկի և բազալտի պաշարներով։ Հյուսիսում, բարձրավանդակի իրաքյան հատվածում, կան նավթի հարուստ պաշարներ։ Կլիման մերձարևադարձային- միջերկրածովային է՝ շատ չոր ամառներով և տաք ու խոնավ ձմեռներով։ Լանդշաֆտի գերակշիռ տիպերն են անապատը (հարավում) և կիսանապատը (հյուսիսի լեռնային զանգվածներում)։ Բարձրավանդակում աճում է խնկենի՝ հիմնականում լեռնային հատվածներում։ Տարածված են նաև օազիսները։ Կան նաև բարդու, ուռենու, կարմրանի ստվարախիտ անտառներ, որոնք ձգվում են Եփրատ և Տիգրիս գետերի երկայնքով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Географический энциклопедический словарь: Географические названия / под ред. Э. Б. Алаева, гл. ред. А. Ф. Трёшников. — М.: Советская энциклопедия, 1989. — 2-е изд. — С. 150. — 592 с. ISBN 5-85270-057-6