Ջեքսոն Մարտինես
Ջեքսոն Մարտինես իսպ.՝ Jackson Martínez | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ջեքսոն Առլեյ Մարտինես Վալենսիա | ||||||||||||||
Ազգությունը | Կոլումբիա | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Կոլումբիա | ||||||||||||||
Մականուն | Չաչաչա, Ջեկշոու Մարտինես, Դրակոն | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 3, 1986[1][2][3][…] (38 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Կիբդո, Կոլումբիա | ||||||||||||||
Հասակ | 185 սմ | ||||||||||||||
Քաշ | 87 կգ | ||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Ատլետիկո Մադրիդ | ||||||||||||||
Համար | 11 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջեքսոն Առլեյ Մարտինես Վալենսիա (իսպ.՝ Jackson Arley Martínez Valencia; հոկտեմբերի 3, 1986[1][2][3][…], Կիբդո, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, Կոլումբիայի հավաքականի և «Ատլետիկո Մադրիդ»-ի հարձակվող, Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի մասնակից։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ինդեպենդետե Մեդելին»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտինեսը «Ինդեպենդետե Մեդելին» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2005 թվականին կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում։ 2009 թվականին Մարտինեսը Ֆուտբոլի կոլումբիայի առաջնությունում խփեց 18 և դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն, ինչպես նաև օգնեց որպեսզի թիմը նվաճի իր 5-րդ տիտղոսը։
«Յագուարես Չիապաս»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի շատ հաջող մրցաշրջաններից հետո Մարտինեսով սկսեցին հետաքրքրվել մի շարջ մեկսիկական և արգենտինական ֆուտբոլային ակումբներ։ 2010 թվականին Մարտինեսը պայմանագիր կնքեց մեքսիկական «Յագուարես Չիապաս» ֆուտբոլային ակումբի հետ։ Նա իր նորամուտը կատարեց Ֆուտբոլի Մեքսիկայի առաջնությունում հունվարի 17-ին «Կրուս Ասուլ»-ի դեմ խաղի ժամանակ[4]։ Հունվարի 31-ին «Յագուարես Չիապաս» թիմի կազմում Մարտինեսը խփեց իր առաջին գոլերը՝ ձևակերպելով «դուբլ» մրցակցի դեմ խաղի ժամանակ[5]։ Իր առաջին մրցաշրջանում Մարտինեսը 13 խաղում խփեց 9 գնդակ և ռմբարկուների ցուցակում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։ 2011 թվականին Լիբերտադորեսի գավաթ մրցաշարի ժամանակ Մարտինեսը 4 խաղում խփեց 3 գնդակ և օգնեց թիմին հասնել մինչև 1/4 եզրափակիչ։ 2012 թվականի սկզբին նա ընտրվեց որպես թիմի ավագ։ Մարտինեսը անց կացրեց հիանալի մրցաշրջան ընդհանուր հաշվով խբելով 30 գնդակ։ Իր հաջողությունը Մեքսիկայում գրավեց մի շարք եվրոպական ակումբների ուշադրությունը, և Մարտինեսի ծառայություններով սկսեցին հետաքրքրվել այնպիսի ակումբներ ինչպիսիք են անգլիական «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն, իսպանական «Բարսելոնա»-ն և պորտուգալական «Պորտու»-ն։
«Պորտու»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունիսի 7-ին Մարտինեսը տեղափոխվեց «Պորտու», նրա տրանսֆերային արժեքը կազմեց 11 մլն դոլլար[6][7]։ Օգոստոսի 11-ին Պորտուգալիայի սուպերգավաթ-ի մրցուցյան ժամանակ Մարտինեսը նոր թիմի կազմում կատարեց իր նորամուտը։ Այս խաղի ժամանակ նա խփեց իր առաջին գնդակը, որը նաև միակն էր խաղում և Պորտուգալիայում նվաճեց իր առաջին տիտղոսը[8][9]։ Նաև Մարտինեսը ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ[10]։
Օգոստոսի 19-ին «Ժիլ Վիսենտե»-ի դեմ խաղում Մարտինեսը կատարեց իր նորամուտը Պորտուգալիայի առաջնությունում[11]։ Իսկ Օգոստոսի 25-ին նա խփեց իր առաջին գնդակը Պորտուգալիայի առաջնությունում[12]։ Խփելով 12 խաղում 11 գնդակ նա անցավ Ռադամել Ֆալկաոյի, Հալկի, և Լիսանդրո Լոպեսի ռմբարկուական ձեռքբերումների ռեկորդը[13]։ Հայտնի պորտուգալացի լրագրող Ժոաո Պուելան Մարտինեսի համար մականուն ՝ «Ջեկշոու Մարտինես»։ Մարտինեսը նվաճեց ամսվա ֆուտբոլիստ կոչումը հոկտեմբերին, նոյեմբերին[14] և փետրվարին[15]։
Հենց իր առաջին մրցաշրջանում Մարտինեսը հաղթեց Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնությունը և դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն։ Մյուս մրցաշրջանում «Պորտու»-ն գրավեց երրորդ հորիզոնականը առաջնությունում և համապատասխանաբար 2-րդ և 1-ն հորիզոնականը զբաղեցրին «Բենֆիկա»-ն և «Սպորտինգ»-ը, սակայն Մարտինեսը նորից դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։
«Ատլետիկո Մադրիդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ հարձակվողը համաձայնության է եկել «Ատլետիկո Մադրիդ»-ի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Մարտինեսի տրանսֆերային արժեքը կազմեց 35 մլն եվրո[16]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի օգոստոսի 4-ի տվյալներով.
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Ազգային Գավաթ | Միջազգային | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Ինդեպենդիենտե Մեդելին | 2005–06 | 11 | 4 | - | - | - | - | 11 | 4 |
2006–07 | 46 | 8 | - | - | - | - | 46 | 8 | |
2007–08 | 40 | 11 | - | - | - | - | 40 | 11 | |
2008–09 | 15 | 14 | 2 | 2 | 5 | 3 | 22 | 19 | |
2009–10 | 24 | 18 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 18 | |
Ընդամենը | 136 | 55 | 2 | 2 | 5 | 3 | 143 | 60 | |
Չիապաս | 2009–10 | 13 | 9 | - | - | - | - | 13 | 9 |
2010–11 | 14 | 4 | 2 | 0 | 5 | 3 | 21 | 7 | |
2011–12 | 31 | 15 | 4 | 4 | - | - | 35 | 19 | |
Ընդամենը | 58 | 28 | 6 | 4 | 5 | 3 | 69 | 35 | |
Պորտու | 2012–13 | 30 | 26 | 2 | 2 | 8 | 3 | 40 | 31 |
2013–14 | 30 | 20 | 10 | 6 | 11 | 3 | 51 | 29 | |
2014–15 | 29 | 21 | 2 | 3 | 10 | 8 | 41 | 32 | |
Ընդամենը | 89 | 67 | 14 | 11 | 29 | 14 | 132 | 92 | |
Ընդամենը կարիերայում | 283 | 150 | 22 | 17 | 39 | 20 | 344 | 187 |
Կարիերան ազգային հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտինեսը հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2009 թվականին 22 տարեկանում Մեքսիկայի դեմ խաղում[17]։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2010 թվականին Էկվադորի ազգային հավաքականի դարպասը[18]։
2011 թվականին հավաքականի կազմում նա մեկնեց Արգենտինա որտեղ անց էր կացվում Ամերիկայի գավաթի մրցությունը։ Առաջնության ժամանակ նա մասնակցեց Պերուի ազգային հավաքականի դեմ խաղում[19]։
2014 թվականին Մարտինեսը հայտնվեց հավաքականի կազմում Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Խմբային փուլի առաջին խաղում նա փոխարինեց Տեոֆիլո Գուտերեսային 2-րդ խաղակեսում և մասնակցեց Հունաստանի հավաքականի դեմ խաղին[20]։ Ճապոնիայի ազգային հավաքականի դեմ խաղում նա դարձավ «դուբլ»-ի հեղինակ[21]։
Գոլերը հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Հաշիվը գոլի ժամանակ | Ընդհանուր հաշիվ | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
01. | 5 սեպտեմբերի 2009 | Անաստասիո Գիրադոտ, Մեդելին, Կոլումբիա | Էկվադոր | 0։1 | 0։2 | ԱԱ 2010-ի ընտրական փուլ |
02. | 9 սեպտեմբերի 2009 | Սենտենարիո, Մոնտեվիդեո, Ուրուգվայ | Ուրուգվայ | 1։1 | 1։3 | ԱԱ 2010-ի ընտրական փուլ |
03. | 10 հոկտեմբերի 2009 | Անաստասիո Գիրադոտ, Մեդելին, Կոլումբիա | Չիլի | 0։1 | 4։2 | ԱԱ 2010-ի ընտրական փուլ |
04. | 25 հունիսի 2011 | Անաստասիո Գիրադոտ, Մեդելին, Կոլումբիա | Սենեգալ | 0։1 | 0։2 | Ընկերական խաղ |
05. | 6 սեպտեմբերի 2011 | Ֆորտ-Լոդերդեյ, Ֆլորիդա, ԱՄՆ | Ճամայկա | 1։0 | 2։0 | Ընկերական խաղ |
06. | 16 հոկտեմբերի 2012 | Ռոբերտո Մելենդես, Բարանկիլիա, Կոլումբիա | Կամերուն | 1։0 | 3։0 | Ընկերական խաղ |
07. | 6 փետրվարի 2013 | Սան Լայֆ-ստեդիում, Մայամի, ԱՄՆ | Գվատեմալա | 1։0 | 4։1 | Ընկերական խաղ |
08. | 6 փետրվարի 2013 | Սան Լայֆ-ստեդիում, Մայամի, ԱՄՆ | Գվատեմալա | 2։0 | 4։1 | Ընկերական խաղ |
09. | 24 հունիսի 2014 | Արենա Պանտանալ, Կույաբա, Բրազիլիա | Ճապոնիա | 1։2 | 1։4 | ԱԱ 2014 |
10. | 24 հունիսի 2014 | Արենա Պանտանալ, Կույաբա, Բրազիլիա | Ճապոնիա | 1։3 | 1։4 | ԱԱ 2014 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ձեռքբերումներ
- Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության լավագույն ռմբարկու (18 գոլ) - 2009
- Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկու (26 գոլ) - 2012/13
- Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկու (20 գոլ) - 2013/14
- Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկու (21 գոլ) - 2014/15
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Յագուարես Չիապաս VS. Կրուս Ասուլ 0:1
- ↑ Յագուարես Չիապաս VS. ՈՒԱՆԼ Թիգրես 2:2
- ↑ «Comunicado» [Press release] (PDF) (Portuguese). FC Porto. 2012 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Jackson Martinez confirmado por quatro anos e 8,8 milhões de euros» [Jackson Martinez confirmed for four years and 8,8 million euros]. A Bola (Portuguese). 2012 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Dragões conquistam Supertaça ao bater Académica com golo de Martínez» [Dragons win SuperCup by beating Académica with a goal from Martínez]. abola.pt (Portuguese). A Bola. 2012 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Fogo de Jackson Martínez já queima (com vídeo)» [Fire of Jackson Martínez already burns (with video)]. abola.pt (Portuguese). A Bola. 2012 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Jackson distinguido» [Jackson distinguished] (Portuguese). FPF.pt. 2012 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ժիլ Վիսենտե VS. Պորտու 0:0
- ↑ Պորտու VS. Վիտորիա Գիմառայնիշ 4:0
- ↑ Jackson supera Falcão (Jackson superior to Falcão) Արխիվացված 2012-11-25 Wayback Machine; Record, 15 Նոյեմբերի 2012 (պորտուգալերեն)
- ↑ Jackson Martínez vence prémio de melhor do mês (Jackson Martínez wins award for player of the month) Արխիվացված 2014-05-21 Wayback Machine; A Bola, 4 Դեկտեմբերի 2012 (պորտուգալերեն)
- ↑ «Jackson Martínez eleito o melhor jogador de fevereiro - Desporto - DN». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Ատլետիկո»-ն համաձայնության է եկել Ջեքսոն Մարտինեսի հետ - ֆուտբոլ - Sports.ru
- ↑ «Մեքսիկա VS. Կոլումբիա 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 1.
- ↑ «Կոլումբիա VS. Էկվադոր 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 5.
- ↑ «Կոլումբիա VS. Պերու 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 16.
- ↑ «Կոլումբիա VS. Հունաստան 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 14.
- ↑ «Ճապոնիա VS. Կոլւմբիա 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 25.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը soccerway կայքում
- Պրոֆիլը footballzz կայքում(չաշխատող հղում)
- Պրոֆիլը Zerozero կայքում
- Պրոֆիլը ForaDeJogo կայքում Արխիվացված 2014-06-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքսոն Մարտինես» հոդվածին։ |
|