Jump to content

Սուրեն Բոգդասարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Բոգդասարով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 10, 1920(1920-05-10)
Ծննդավայր՝Տաշքենդ, Խորհրդային Ռուսաստան
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 13, 2009(2009-09-13) (89 տարեկան)
Մահվան վայր՝Մոսկվա, Ռուսաստան

Սուրեն Պետրոսի Բոգդասարով (մայիսի 10, 1920(1920-05-10), Տաշքենդ, Խորհրդային Ռուսաստան - սեպտեմբերի 13, 2009(2009-09-13), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ծանրամարտիկ և մարզիչ, ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր (1947)։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1957)։ «Կարմիր աստղի» շքանշանի ասպետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Բոգդասարովը ծնվել է 1920 թվականի մայիսի 13-ին Տաշքենդում։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 13 տարեկան հասակում։ 1947 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր թեթև քաշային կարգում (մինչև 67,5 կիլոգրամմ)։

1954 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ զբաղվել է մարզչական գործունեությամբ Բանակի կենտրոնական մարզական ակումբում (ԲԿՄԱ)։ 1956-1966 թվականներին եղել է ԽՍՀՄ հավաքականի մարզչական շտաբի կազմում։ Սուրեն Բոգդասարովի ամենահայտնի աշակերտը Հռոմի Օլիմպիական խաղերի (1960) չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վլասովն էր։

Հետագայում Սուրեն Բոգդասարովին ճանաչում է բերել նաև հրապարակախոսական և գրական գործունեությունը։ Տարիներ շարունակ նա վարել է հեղինակային սյունակ «Ֆիզկուլտուրա և սպորտ» ամսագրում, որտեղ քարոզել է առողջ ապրելակերպ և խորհուրդ տվել ֆիզիկական ուժի զարգացման համար իր կողմից մշակված վարժանքների համալիրներ[1]։ 2003 թվականին լույս է տեսել նրա «Ծեր մարզչի գրռումները» (ռուս.՝ «Записки старого тренера») ինքնակենսագրական գիրքը[2][3]։

Մահացել է 2009 թվականի սեպտեմբերի 13-ին Մոսկվայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Сурен Богдасаров возобновляет свои уроки». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2019-07-07-ին.
  2. «Отрывки из книги «Записки старого тренера» (часть первая)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  3. «Отрывки из книги «Записки старого тренера» (часть вторая)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.