Վիեննայի պետական օպերա
Վիեննայի պետական օպերա | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն |
Երկիր | Ավստրիա[1][2] |
Գտնվելու վայրը | Ներքին Քաղաք[1][2] |
Հիմնադրման ամսաթիվ | մայիսի 25, 1869 |
Ճարտարապետ | Ավգուստ Զիկարդ ֆոն Զիկարդսբուրգ և Էդվարդ վան դեր Նյուլ |
Կայք | wiener-staatsoper.at |
Vienna State Opera Վիքիպահեստում |
Վիեննայի պետական օպերա (գերմ.՝ Wiener Staatsoper, հիմնադրվել է 1869 թվականին) (մինչև 1918 թվականը՝ Վիեննայի պալատական օպերա), խոշորագույն օպերային թատրոն, Ավստրիայի երաժշտական մշակույթի կենտրոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիեննայի պալատական օպերան ստեղծվել է 17-րդ դարի կեսին։ 17-18-րդ դարերին ներկայացումները տրվել են տարբեր թատրոններում։ 17-րդ դարի վերջերին և 18-րդ դարի սկզբին թատրոնի խաղացանկի հիմքը կազմել են իտալական օպերաները։
18-րդ դարի կեսից Վիեննայի պալատական օպերայի վրա էական ազդեցություն է գործել Ք․ Վ․ Գւյուկի օպերային ռեֆորմը, ձեավորվել է ազգային օպերային ոճ (Ի․ Ումլաուֆի, Կ․ Դիտերսդորֆի, Ամադեուս Մոցարտի օպերաների բեմադրությունը)։
19-րդ դարում թատրոնում բեմադրվել են գերմանական, ավստրիական, իտալական և ֆրանսիական կոմպոզիտորների օպերաներ, հանդես են եկել Եվրոպայի ականավոր շատ երգիչներ։
1880-ական թվականներին Ռիխտերի (երաժշտական տնօրեն և դիրիժոր՝ 1875 թվականից) և հատկապես Գ․ Մահլերի (թատրոնը ղեկավարել է 1897-1907 թվականներին) գործունեության շնորհիվ Վիեննայի պետական օպերան դարձել է Եվրոպայի լավագույն օպերային թատրոններից մեկը։ 1869 թվականին թատրոնը ստացել է սեփական շենք։ Այստեղ բեմադրվել են Ամադեուս Մոցարտի, Լուդվիգ վան Բեթհովենի, Ռիխարդ Վագների, Ջուզեպպե Վերդիի, Կ․ Դեբյուսիի, Ռիխարդ Շտրաուսի, ինչպես և (Վիեննայում առաջին անգամ) Պյոտր Չայկովսկու («Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա», «Իոլանտա») օպերաները։
1920-ական թվականներին․ թատրոնի խաղացանկում մեծ տեղ են գրավել Ա․ Շյոնբերգի, Է․ Կշենեկի, Ա․ Բերգի, Է․ Կոռնգոլդի օպերաները։ Ֆաշիստական օկուպացիայի տարիներին (1938-1944) թատրոնը ճգնաժամ է ապրել։ 1945 թվականին Վիեննայի ռմբակոծման ժամանակ թատրոնի շենքը ավերվել է (վերականգնվել է 1955 թվականին)։ 1945 թվականին երկրի ազատագրումից հետո Վիեննայի պետական օպերան կրկին նվաճել է Ավստրիայի առաջատար երաժշտական կենտրոնի փառքը։
1940-1960-ական թվականներին թատրոնի խաղացանկում դասական գործերի կողքին տեղ են գրավել ժամանակակից կոմպոզիտորների օպերաներ (Կ․ Օրֆ, Վ․ էգկ, Պ․ Հինդեմիթ, Ֆ․ Պուլենկ, Ի․ Պիցետտի և ուրիշներ)։ Այստեղ հանդես են եկել Ավստրիայի և այլ երկրների լավագույն երգիչները, խոշորագույն դիրիժորներ Կ․ Կրաուսը, Ռ․ Շտրաուսը, Բ․ Վալտերը, Օ․ Կլեմպերերը, Վ․ Ֆուրտվենգլերը, Ցո․ Կրիպսը, Վ․ դե Սաբատան, Կ․ Բյոմը, Դ․ Միտրոպուլոսը, Լ․ Բեռնստայնը և ուրիշներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Angizia — рок-группа, работающая в стиле авангардный метал, все участники которой являются музыкантами Венской государственной оперы.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stefan, Paul. Das neue Haus. Ein Halbjahrhundert Wiener Opernspiel und was voranging. — Wien/Leipzig: Strache, 1919.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2015-11-04 Wayback Machine
- Официальный сайт
- Венская государственная опера: прошлое и настоящее Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի պետական օպերա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 428)։ |
|