Ֆիլադելֆիա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիլադելֆիա (այլ կիրառումներ)
Քաղաք ԱՄՆ-ում | |||||
---|---|---|---|---|---|
Ֆիլադելֆիա | |||||
Philadelphia | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Նահանգ | Փենսիլվանիա | ||||
Համայնք | Ֆիլադելֆիա շրջան[1] | ||||
Քաղաքապետ | Մայքլ Նութեր | ||||
Հիմնադրված է | 1682 թ. | ||||
Մակերես | 369,9 կմ² | ||||
ԲԾՄ | 12±1 մետր | ||||
Բնակչություն | 1 447 395 մարդ (2008) | ||||
Խտություն | 3912,9 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 5 823 000 | ||||
Ժամային գոտի | UTC-5, ամառը UTC-4 | ||||
Հեռախոսային կոդ | 215, 267 | ||||
Փոստային ինդեքս | 191xx | ||||
Փոստային դասիչ | 19019–19255, 19171 և 19172 | ||||
Պաշտոնական կայք | phila.gov | ||||
| |||||
Ֆիլադելֆիա քաղաքը Փենսիլվանիա նահանգի ամենամեծ քաղաքն է և ԱՄՆ–ի ամենաբնակեցված քաղաքներից վեցերորդն է։ Իր անունը կազմված է հունական (philos "սիրող" և adelphos "եղբայր") բառերից։
Երկրի արդյունաբերական, առևտրային, տրանսպորտային, ֆինանսական և մշակութային խոշորագույն կենտրոններից է։ Զարգացած է մեքենաշինությունը, մետաղամշակումը, քիմիական, նավթավերամշակման, տեքստիլ, պոլիգրաֆ, սննդի, ռազմական, արդյունաբերությունը, տուրիզմը։ Գիտական հետազոտությունների կարևոր կենտրոններից է։ Ունի համալսարաններ, տեխնոլոգիական ինստիտուտներ, գեղեցիկ արվեստների ակադեմիա, արվեստի թանգարան, թատրոններ։ Գործում է մետրոպոլիտեն։
Հիմնադրել է Ու․ Փենը, 1682 թվականին, որպես քվակերների (կրոնական քրիստոնեական համայնքի անդամներ) բնակավայր և Փենսիլվանիա նահանգի վարչական կենտրոն[2]։
XVIII դ․ Հյուսիսային Ամերիկայում անգլիական գաղութների մշակութային կյանքի կենտրոնն էր։ Ֆիլադելֆիայի բնակիչներն ակտիվորեն մասնակցել են 1775—83 թթ. անկախության պատերազմին։ Ֆիլադելֆիայում են տեղի ունեցել Մայրցամաքային 1-ին և 2-րդ կոնգրեսների նիստերը, ընդունվել Անկախության դեկլարացիա 1776-ը և ԱՄՆ սահմանադրությունը։ (1787)։
1790-1800 թթ.-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքն էր, մինչև 1830-ական թթ․՝ երկրի գլխավոր ֆինանսական կենտրոնը։ XVIII դ․ վերջին XIX դ․ սկզբին Ֆիլադելֆիան ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքն էր, XIX դ․ աբոլիցիոնիզմի հենարանը, XIX դ․ կեսից՝ բանվորական շարժման կենտրոններից։
Հայերը Ֆիլադելֆիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլադելֆիայի հայ համայնքը ձևավորվել է XIX դ․ վերջին — XX դ․ սկզբին, երբ այստեղ են հաստատվել Արևմտյան Հայաստանից (Արաբկիրից, Յոգգատից, Մալաթիայից և այլն) գաղթած հայերը։ Սակայն հայտնի է նաև, որ դեռ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի (1861—65) ժամանակ Ֆիլադելֆիաի հոսպիտալում աշխատել են երեք հայ բժիշկներ։ Գաղութը ստվարացել է 1895-96-ի հայկական ջարդերից և հատկապես Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այստեղ ապաստանեցին բազմաթիվ հայ գաղթականներ։ Սկզբնական շրջանում Ֆիլադելֆիաի հայերի մեծ մասն աշխատում էր գործարաններում, կային և արհեստավորներ ու մանրածախ առևտրով զբաղվողներ։ Համայնքի կազմավորման հետ ստեղծվել են ազգայան կազմակերպություններ․ 1899 թվականին՝ «Հայոց առաջադիմական ընկերությունը», 1910 թ.՝ ՀԲԸՄՖ-ի մասնաճյուղը, 1911 թ.-ին՝ «Արաբկիրի ուսումնասիրաց միությունը», լույս են տեսել պարբերականներ, առաջինը՝ «Պայքար» թերթը, 1914 թվականին։ 1986 թվականին Ֆիլադելֆիայում բնակվում Էր շուրջ 10 հազար հայ, որոնց մեջ բացի բանվորներից ու արհեստավորներից, շատ են գորգավաճառներն ու ոսկերիչները, կան նաև բժիշկներ, համալսարանների և քոլեջների դասախոսներ, պետական գրասենյակային ծառայողներ և այլն։
Համայնքում գործում է հինգ հայկական եկեղեցի՝ երեքը առաքելական (Ս․ Գրիգոր, Ս․ Սահակ-Մեսրոպ, Ս․ Երրորդություն), մեկ ավետարանական և մեկ կաթոլիկ, որոնց կից կան մեկօրյա դպրոցներ։ 1967 թվականից գործում է Հայ քույրերու ամենօրյա վարժարանը։ Համայնքում գործում են նաե ՀՕՄ, ՀՄԸՄ, Թեքեյան մշակութային միության, ինչպես նաև շատ հայրենակցական միությունների Ֆիլադելֆիայի մասնաճյուղերը։
Մեծ ժողովրդականություն են վայելում «Արարատ» պարախումբը, «Քնար» երգչախումբը, գործում է հայկ․ ռադիոժամ (շաբաթը մեկ անգամ)։ Փենսիլվանիայի համալսարանում կա հայագիա․ ամբիոն։ Տեղի հայ ուսանողները կազմակերպել են «Հայկական ակումբ», որը գործակցում է ԱՄՆ-ի այլ համալսարանների հայ ուսանողական միությունների հետ։ Ֆիլադելֆիաի նշանավոր հայերից Միհրան Գասպարյանը 1903 թվականին Ֆիլադելֆիայում հիմնել է ռենտգենյան լաբորատորիա։ Ֆիլադելֆիաի գեղարվեստի թանգարանի առջև 1976 թվականին կանգնեցվել է «Սասունցի Դսյվիթ» էպոսի հերոսներից Մեծ Մհերի արձանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20071025112341/http://www.naco.org/Template.cfm?Section=Find_a_County&Template=%2Fcffiles%2Fcounties%2Fstate.cfm&state.cfm&statecode=PA
- ↑ Brookes, Karin (2005). Zoë Ross (ed.). Insight Guides: Philadelphia and Surroundings (Second Edition (Updated) ed.). APA Publications. էջեր 21–22. ISBN 1-58573-026-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլադելֆիա» հոդվածին։ |
|