Ֆլորիդայի համալսարան
Ֆլորիդայի համալսարան (անգլ.՝ University of Florida), բարձրագույն ուսումնական հաստատություն Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի Գեյնսվիլ քաղաքում։ Հիմնադրվել է 1853 թվականին[17]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի հիմնադրման տարեթիվ է համարվում 1853 թվականի հունվարի 6-ը, երբ Ֆլորիդայի նահանգապետ Թոմաս Բրաունը ստորագրել է Ֆլորիդա նահանգում բարձրագույն կրթության պետական աջակցության համապատասխան օրինագիծ։
Մինչև 1866 թվականը հաստատությունը կրել է Արևելյան Ֆլորիդայի Սեմինարիա անունը, այնուհետև՝ Քաղաքացիական պատերազմից հետո, որի ընթացքում սեմինարիան չէր գործում, անվանափոխվել է Ֆլորիդայի համալսարան։ Միևնույն ժամանակ փոխվել է նաև համալսարանի տեղադրությունը. ուսանողներն ու դասախոսները տեղափոխվել են Գեյնսվիլ քաղաք։ 1903 թվականին համալսարանում սկսել է գործել գյուղատնտեսական քոլեջ, և ուսումնական հաստատությունը ձեռք է բերել ներկայիս տեսքը։
1905 թվականին ընդունվել է Բակմենի օրենքը, որն օգնել է միավորել նահանգի քոլեջները համալսարանի հովանու ներքո։ Դրա հետ մեկտեղ օրենքը հաստատել է սեռային և ռասայական խտրականություն։ 1906 թվականին Գեյնսվիլում բացվել է համալսարանական կամպուս[18]։
Սկսած 1946 թվականից՝ շրջանավարտների շրջանում աճել է հետաքրքրությունը համալսարանի հանդեպ։ Դիմողների մեջ մեծ թիվ էին կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները, որոնք բուհ ընդունվում էին հատուկ օրենքով։ 1958 թվականից համալսարանում թույլատրվել է սովորել նաև աֆրոամերիկացիներին։
1985 թվականին Ֆլորիդայի համալսարանը դարձել է Ամերիկյան համալսարանի ասոցացիայի անդամ, որը բաղկացած էր ԱՄՆ-ի և Կանադայի 62 ակադեմիական և մասնավոր գիտահետազոտական համալսարաններից[19]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ունի հետևյալ ֆակուլտետները՝ կենսաբանական, երկրաբանական, երկրաֆիզիկական, պատմաբանական, փիլիսոփայության պատմության, կենսաֆիզիկական, անգլերենի, աստղագիտական, համակարգչային համակարգերի, ինժեներական, երկրաքիմիական, քիմիական, բնապահպանական, կառավարման, սոցիոլոգիական, ֆիզիկական, մաթեմատիկական, կենսաքիմիական, օդանավորդության, մեխանիկայի, էլեկտրիկայի և այլն։
Ուսանողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանում ուսանում է մոտավորապես 49,5 հազար ուսանող ավելի քան 130 երկրից։ 2007 թվականին Ֆլորիդայի համալսարանի Միջազգային կրթության ինստիտուտի կողմից ուսումնասիրություններ են անցկացվել, որոնց համաձայն՝ բուհը երկրում օտարերկրյա ուսանողների քանակով զբաղեցրել է 17-րդ տեղը[20]։
Ֆլորիդայի համալսարանն աֆրոամերիկացիներին առաջարկվող բակալավրի աստճանների թվաքանակով Միացյալ Նահանգներում զբաղեցնում է երկրորդ տեղը, և երրորդ տեղը՝ իսպանալեզու ուսանողների թվով։ Բուհը գտնվում է հինգերորդ տեղում աֆրոամերիկացիներին տրվող դոկտորական աստիճանների թվաքանակով, և երկրորդ տեղը՝ լատինամերիկացիների համար։
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի մոտակայքում է գտնվում 1891 թվականին հիմնադրված բնական պատմության թանգարանը։ Այնտեղ պահպանվում են տարածաշրջանի բնական պատմությանը, մշակույթին և կենսաբանությանը նվիրված բազմաթիվ ցուցանմուշներ։ Թանգարանում է գտնվում թիթեռների՝ աշխարհի ամենամեծ հավաքածուն՝ ավելի քան 6 միլիոն նմուշ[21]։
Համալսարանի տարածքում է գտնվում նաև 1990 թվականին հիմնված գեղարվեստի թանգարանը։ Այստեղ ներկայացված են ասիական և աֆրիկական գեղանկարչության հավաքածուներ, ժամանակակից արվեստի առարկաներ, ինչպես նաև լուսանկարներ[22]։
Հայտնի շրջանավարտներ և դասախոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանում տարբեր ժամանակներում աշխատել են.
- Մարի Գել-Ման (ծնված՝ 1929), ամերիկացի ֆիզիկոս, 1969 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Հարոլդ Կրոտո (ծնված՝ 1939), բրիտանացի քիմիկոս, 1996 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Ռոբերտ Գրաբս (ծնված՝ 1942), ամերիկացի գիտնական-քիմիկոս, 2005 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Ջեյմս Բյուքանան (կրտսեր) (1919 - 2013), ամերիկացի տնտեսագետ, 1986 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Պոլ Դիրակ (1902-1984), անգլիացի ֆիզիկ, քվանտային ֆիզիկայի տեսության հիմնադիրներից մեկը, 1933 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Ջոն Ռոբերտ Շրիֆեր (ծնված՝ 1931), 1972 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Հենրիխ Էյքորն (1927-1999), ամերիկացի աստղագետ
- Ջոն Գրիգս Թոմփսոն (ծնված՝ 1932), մաթեմատիկ-հանրահաշվագետ, միաժամանակ երեք մրցանակների դափնեկիր՝ Ֆիլդսյան մրցանակ (1970), Վոլֆի մրցանակ (1992) և Աբելի մրցանակ (2008)
Բուհի ուսանողների թվում եղել են.
- Բոբ Գրեհեմ (ծնված՝ 1936), Ֆլորիդայի 38-րդ նահանգապետը և նույն նահանգի սենատորը
- Մայքլ Քոնելլի (ծնված՝ 1956), դետեկտիվ ժանրի ամերիկացի գրող
- Ալ Հորֆորդ (ծնված՝ 1986), NBA-ի «Ատլանտա Հոքս» թիմի բասկետբոլիստ
- Ջոակիմ Նոա (ծնված՝1985), NBA-ի «Չիկագո Բուլս» թիմի բասկետբոլիստ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ IPEDS — 1992.
- ↑ http://old.arl.org/arl/membership/members.shtml
- ↑ https://blueorigin-static-assets.s3.amazonaws.com/assets/orbital-reef-press-release.pdf
- ↑ Our Members / Tier 3
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20240113101838/https://ndltd.org/membership/list-of-members/
- ↑ https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
- ↑ https://www.aau.edu/who-we-are/our-members
- ↑ https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
- ↑ https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
- ↑ https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
- ↑ https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
- ↑ https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Julian M. Pleasants, Gator Tales: An Oral History of the University of Florida, University of Florida, Gainesville, Florida, pp. 6–7 (2006). The university's 1853 "founding date" represents the year the East Florida Seminary opened in Ocala. The seminary was the oldest of the four colleges consolidated by the Florida Legislature to form the modern University of Florida in 1905.
- ↑ University of Florida, 1853-1905 >> University of Florida's Beginnings Արխիվացված Սեպտեմբեր 1, 2006 Wayback Machine. Retrieved April 18, 2012.
- ↑ American Association of Universities, AAU Membership, Member Institutions and Years of Admission. Retrieved May 26, 2015.
- ↑ Petersons.com Internation Student statistics
- ↑ «Florida Museum of Natural History - Gainesville». TripCart. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «About Us - Harn Museum of Art». Harn.ufl.edu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիդայի համալսարան» հոդվածին։ |
|