Break On Through (To the Other Side)
«Break On Through (To the Other Side)» | ||||
---|---|---|---|---|
The Doors-ի սինգլը | ||||
«The Doors» ալբոմից | ||||
«Բ» կողմ | End of the Night | |||
Թողարկված | Հունվար 1, 1967 | |||
Ֆորմատ | CD, 7" վինիլ | |||
Ձայնագրված | Օգոստոս 1966 | |||
Ժանր | Ռոք | |||
Տևողություն | 2:26 | |||
Լեյբլ | Elektra | |||
Պրոդյուսեր | Փոլ Ա. Ռոթշիլդ | |||
The Doors-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Break On Through (To the Other Side)-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Այս երգը ձայնագրվել է 1966 թվականի օգոստոս ամսին, և թողարկվել է 1967 թվականի հունվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում խմբի առաջին ստուդիական ալբոմում։ Ալբոմից թողարկված առաջին սինգլն է։ Չնայած այն փաստին, որ սինգլը զբաղեցրել է ընդամենը 126-րդ հորիզոնականը[1], Ամերիկայի չարթերում, այն եղել է խմբի այն երգերից, որոնք համարյա միշտ կատարվել են համերգների ժամանակ և դարձել է խմբի ամենահայտնի երգերից մեկը։
Թողարկումից 24 տարի անց երգը զբաղեցրել է 64-րդ հորիզոնականն անգլիական չարթերում և դարձել է մինի-հիթ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգն ալբոմում թողարկված համար առաջին երգն է։ Elektra Records-ի գրաքննիչները թույլ չտվեցին որպեսզի երգում արտասանվի "բարձր" ("she gets high") բառը։ Երգի օրիգինալ ալբոմի տարբերակը, և մնացյալ բոլոր վերաթողարկումները մինչև 1990 թվականը ձայնագրվել են հենց այս կերպով։ Սակայն համերգային տարբերակները և վերջերս վերաթողարկված տարբերակները, արդեն ներկայացնում են ամբողջական երգը, առանց կտրված մասերի կամ բառերի։ Այնուամենայնիվ երգը մինչև հիմա վաճառվում է համացանցում և iTunes-ում առաջին ալբոմային տարբերակով, որովհետև այդ տարբերակը ավելի հայտնի է խմբի երկրպագուներին։
Երաժշտության կառուցվածքը և ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը ունի 4/4 տեմպային արագություն, և բավականին արագ է։
Այն սկսվում է հարվածային գործիքների "բոսա նովա" մասով, Ջոն Դենսմորը այն ժամանակ շատ էր հավանում այս նորարարությունը, որը եկել էր Բրազիլիաից[2]։ Ռոբի Կրիգերը նշել է, որ նա կիթառային մասը գրելու համար օրինակ է վերցրել Պոլ Վաթերֆիլդի "Shake Your Moneymaker" երգի տարբերակից է երգը իրականում գրվել է Էլմոր Ջեյմսի կողմից։
Երգի արդեն հետագա մասում լսվող դաշնամուրային սոլոն, շատ նման է Ռեյ Չարլզի "What'd I Say"[3] հայտնի ստեղծագործության սկզբի հատվածին՝ որի մեջ դիտավորյալ կերպով մի քանի նոտաներ բացակայում են։ Բաս կիթառի հատվածը նման է "բոսա նովա"-ին հատուկ բասսային հատվածին, և շարունակվում է առանց արգելակման ամբողջ երգի ընթացքում։
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիմ Մորիսոն - վոկալ
- Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
- Ռոբի Կրիգեր - կիթառ
- Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթեր (1967) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Նոր Զելանդիա | 28 |
Ֆրանսիա[4] | 8 |
Մեծ Բրիտանիա | 64 |
Ամերիկա Billboard Hot 100[5] | 126 |
Վաճառքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]տարածք | սերտիֆիկացում | վաճառք/բեռնում |
---|---|---|
Գերմանիա | Ոսկե | 200,000 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Whitburn, Joel. Bubbling Under Singles & Albums (1998): 66.
- ↑ The Story of "Break on Through" by The Doors
- ↑ [1]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ http://www.allmusic.com/song/break-on-through-to-the-other-side-mt0001124877
|