Jump to content

Fallout 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fallout 2
Изображение логотипа
ՄշակողԱմերիկայի Միացյալ Նահանգներ Black Isle Studios
ՀրատարակիչInterplay Entertainment
ԴիստրիբյուտորSteam, GOG.com[1] և Humble Store[2]
Միջերեսի լեզուանգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն
ԽաղադիզայներՖերգուս Ուրկխարտ, Մետ Նորտոն
ԿոմպոզիտորՄարկ Մորգան
ԾրագրավորողՔրիս Ջոնս
Սերիայի մասFallout
ՆախորդFallout 1
Հաջորդ
ՎայրԿալիֆոռնիա
Թողարկման թվականԱմերիկայի Միացյալ Նահանգներ հոկտեմբերի 29 1998
ՊլատֆորմներWindows, Macintosh
ՇարժիչFallout Engine
ՏարբերակWin: 1.02d (1999-01-29)
Mac: 1.02a (2002-10-07)
ԺանրRPG
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 16[3]
USK16+
ESRBM (mature)
ԿրիչCD
Սիստեմային
պահանջումներ
Windows 95/98/ME/2000/XP CPU 120 ՄՀց, 16 MB RAM, 30 MB կոշտ սկավառակում, DirectX SVGA գրաֆիկական քարտ, 2 MB video, 4X CD-ROM, Windows 95
Mac: PowerPC G3 233 ՄՀց, 128 MB RAM, 600 MB կոշտ սկավառակում, macOS v10.1.4
Կառավարումմկնիկ, hամակարգչային ստեղնաշար
🌐web.archive.org/web/19980710153639/http://interplay.com/fallout2/

Fallout 2 (հայ.՝ Ֆոլաուտ 2), 1998 թվականին «Black Isle Studios» ստուդիայի կողմից մշակված և «Interplay Entertainment» ընկերության կողմից թողարկված RPG և բաց աշխարհ ժանրերի համակարգչային խաղ։ ԱՊՀ երկրներում խաղը պաշտոնապես տեղայնացվել և թողարկվել է 2006 թվականին 1C ընկերության կողմից կողմից։

Fallout խաղաշարքի երկրորդ մասն է։ Չնայած այն հանգամանքին, որ խաղի շարժիչը մեծ փոփոխությունների չի ենթարկվել առաջին մասից ի վեր, խաղի աշխարհի և սյուժեի մանրամասն ուսումնասիրության շնորհիվ շարունակությունը կարողացավ գերազանցել նրան ժողովրդականությամբ։

80 տարի անց Fallout 1-ի իրադարձություններից, Առոյո մեկուսի գյուղը, որը հիմնադրվել է Ապատարանից դուրս եկածի (անգլ.՝ Vault Dweller) կողմից, սկսեց վատթարանալ։ Նոր ուժեր էին անհրաժեշտ դաշտերին շունչ հաղորդելու համար։ Գյուղի ավագը ուղարկում է Ընտրյալին (անգլ.՝ Chosen One, կերպարը կարող է լինել կամ արական, կամ իգական սեռի ներկայացուցիչ) անապատ, որպեսզի գտնի նախապատերազմյան ինժեներական տեխնոլոգիայի հրաշքը՝ ԳԷԿ-ը (անգլ.՝ GECK, Garden of Eden Creation Kit), որը նախատեսված է ապաստարաններից հեռացած բնակիչների համար, որպեզի նրանք հնարավորոություն ունենան հետպատերազմյան հողերը վերականգնալու։ Ընտրյալը գնում է վտանգավոր որոնումների։

Որոնումների ընթացքում Ընտրյալը առնչվում է Անկլավ կազմակերպությանը՝ ռազմականացված խմբավորմանը, որը ձևավորվել է նախապատերազմական ԱՄՆ կառավարության մնացորդներից։ Նախապատերազմյան Միացյալ Նահանգների ռազմական գիտելիքների շնորհիվ անկլավը նախատեսում է մաքրել անապատները մուտացված կյանքի ձևակերպումներից փոփոխված տեխնածին էվոլյուցիոն վիրուսի (FEV) օգնությամբ։ Այժմ Ընտրյալին պետք է փրկել ոչ միայն իր համագյուղացիներին, այլև հարկավոր է ոչնչացնել Անկլավը։

Խաղային ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Fallout 2-ի շարժիչը քիչ փոփոխություններ է կրել Fallout-ի համեմատությամբ, ինչի արդյունքում խաղապրոցեսը գրեթե չի տարբերվում իրեն նախորող խաղից։ Այնուամենայնիվ, խաղաշխարհը ընդլայնվել է առաջին մասի համեմատ[4]։

Խաղի սյուժեն զարգանում է, երբ դուք ստանում և կատարում եք քվեստերը։ Քվեստերը առաջադրանքներ են, որոնք հայտնվում են խաղացողի առաջ խաղի ընթացքում կամ տրվում են նրան այլ կերպարների կողմից։ Fallout 2-ում հարյուրավոր քվեստեր կան։ Արոյոյում նախնական քվեստերը ավարտը մեծ ջանք չի պահանջում և ավելի շատ ծառայում է որպես խաղացողի նախապատրաստում ապագա դժվարությունների համար։ Սկզբում Ընտրյալը շատ քիչ զինամթերք ունի և քիչ գումար։ Նրան տրվեց առաջին առաջադրանքը և գլոբալ քարտեզի վրա ցույց տվեց մոտակա քաղաքի՝ Կլամաթի, գտնվելու վայրը։ Ժամանակի ընթացքում խաղացողին կարող է հասանելի դառնալ մեքենա՝ Քրիզալիզ հայվեյմեն (անգլ.`Chrysalis Highwayman), որը զգալիորեն արագացնում է ճանապարհորդությունը խաղաքարտեզի շուրջ և կարող է իրերը պահպանել բեռնախցիկում։

Խաղի անցումը հնարավոր է քվեստներ լուծելու և՛ «լավ», և՛ «չար» տարբերակներ ընտրելով։ Միևնույն ժամանակ, հերոսի կարգավիճակը որոշակի քաղաքում տատանվում է «պաշտված»-ից մինչև «անիծված» միջակայքում։ Սրանից կախված փոխվում է նաև տարբեր կերպարների վերաբերմունքը։ Ընդհանրապես, եթե հերոսը որոշի «գնալ չարի ճանապարհով», միտումնավոր ընտրելով միայն անբարոյական տարբերակները քվեստներ լուծելու համար և անտեսելով դրական որոշումների և հարցի լուծումները, ապանրան զգալիորեն ավելի քիչ փորձ (EXP) է սպասվում[5]։

Սյուժեի քվեստները կատարելուց հետո խաղացողը հնարավորություն ունի խաղը շարունակելու, ինչի համար որոշ վայրերում նա կպարգևատրվի խաղի մշակողների կողմից հումորային երկխոսությունների տարբեր տարբերակներով։

Գրաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը գրաքննության է ենթարկվել, երբ թողարկվել է Եվրոպայում։ «Դեղ» (անգլ.`drug) բառը փոխվել է «քիմիկատ» (անգլ.`chem) կերպարի ստեղծման ժամանակ ընտրված բնավորության գծերի անվանումների տակ։ Երեխաները նույնպես հեռացվեցին խաղից, բայց տեխնիկապես նրանք մնացին քարտեզի վրա, ինչի արդյունքում խաղացողները կարող էին դիտարկել երեխաների անտեսանելի կրկնօրինակները, տեսնել ռեպլիկներ և առարկաներ կորցնել «առեղծվածային անհետացման» պատճառով, որոնք իրականում գողացված էին «անտեսանելի» երեխաների կողմից։ . Խաղի գերմանական տարբերակում չկա արյուն և հերոսների դաժան մահ (խաղի կարգավորումներում համապատասխան տարրը միշտ դրված է նվազագույն արժեքի վրա, և բոլոր դաժան անիմացիաները պարզապես հեռացված են խաղի ֆայլերից), մինչդեռ խաղը դեռևս ունի «արյունոտ խառնաշփոթ» հատկանիշը, որի իմաստը հենց հերոսների ամենադաժան մահվան կադրերի ցուցադրումն է։

Fallout 2-ի, ինչպես նաև խաղի առաջին մասի սաունդթրեքը գրվել է ամերիկացի կոմպոզիտոր Մարկ Մորգանի կողմից՝ էմբիենտ ոճի մեջ։

  • Ներածություն՝ Լուի Արմսթրոնգ - A Kiss To Build A Dream On
  • Beyond the Canyon (Առոյո)
  • Dream Town (Մոդոք)
  • Biggest Little City in the World (Նյու Րինո)
  • My Chrysalis Highwayman (մեքենա վարելիս)
  • Many Contrasts (Սան Ֆրանցիսկո)
  • All-Clear Signal (Վոլտ սիթի)
  • Gold Slouch (Ռեդինգ)

Խաղը նաև երգեր է օգտագործում Fallout- ից։ Հետագայում երկու խաղի կոմպոզիցիաները օգտագործվել են Fallout: New Vegas-ում[6]։

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Ռուսական հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Игромания10/10[7]
Лучшие компьютерные игры9,8/10[8]

Allgame-ի սյունակագիր Մայքլ Լ. Հաուսը հիմնականում դրական կարծիք է թողել խաղի վերաբերյալ։ Չնայած խաղապրոցեսը գրեթե առաջին մասին նմանատիպ է, կատարված բարելավումները, ըստ գրախոսի, ավելի զվարճալի են դարձնում խաղը։ Դրական գնահատականի են արժանացել մանրամասն ու «հուսահատեցնող» գրաֆիկան, միջուկային զենքի ոչնչացման մթնոլորտը փոխանցող սաունդթրեքը, կերպարների ստեղծման համակարգը։ Միևնույն ժամանակ Հաուսը զգաց, որ խաղը բավականին բարդ է և սկզբում կարող է հիասթափեցնել խաղացողին։ Գրախոսը նաև նշել է որոշ փոքր ծրագրային սխալներ, որոնք առկա են խաղում[4]։

«Best PC Games» ամսագիրը խաղին տվել է 9,8 միավոր 10 հնարավորից և այն անվանել կուլտային ամբողջ աշխարհի խաղերի մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GOG.com — 2008.
  2. Humble Store
  3. https://www.kijkwijzer.nl/games/fallout-2/
  4. 4,0 4,1 House, Michael L. «Fallout 2 - Review» (անգլերեն). Allgame. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «Что такое хорошо, а что такое плохо в Fallout 2». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  6. «Fallout 2 soundtrack». Fallout Wiki (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  7. Андрей Шаповалов, Кирилл Шитарев Fallout 2(ռուս.) // «Игромания» : журнал. — 1999. — № 01 (016). — С. 61–69, 104–118. — ISSN 1560-2580.
  8. Fallout Արխիվացված 2021-07-09 Wayback Machine — Лучшие компьютерные игры, № 4, апрель 2007

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]