Jump to content

Pro Evolution Soccer 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pro Evolution Soccer 6
ՄշակողKonami
ՀրատարակիչKonami
ԴիստրիբյուտորNintendo eShop
Սերիայի մասeFootball
Սպորտի տեսակֆուտբոլ
Թողարկման թվականPS2, XBox360, ԱՀ, Nintendo DS՝
Եվրամիություն 2006 թվականի հոկտեմբերի 27
Ավստրալիա 2006 թվականի նոյեմբերի 3
Ճապոնիա 2006 թվականի դեկտեմբերի 14
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 2007 թվականի փետրվարի 6
PSP՝
Եվրամիություն 2006 թվականի դեկտեմբերի 1
Ավստրալիա 2006 թվականի դեկտեմբերի 8
Ճապոնիա 2006 թվականի դեկտեմբերի 14
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 2007 թվականի փետրվարի 6
ՊլատֆորմներMicrosoft Windows, PlayStation 2, PSP, Nintendo DS, Xbox 360
ՇարժիչRenderWare
Ժանրassociation football video game?
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
PEGIPEGI 3
ESRBբոլորի համար
CEROA (Բոլոր տարիքի)
ԿրիչDVD, Universal Media Disc?, Nintendo DS և թվային ներբեռնում
Կառավարումգեյմփադ
🌐konami-pesclub.com

Pro Evolution Soccer 6 (նաև հայտնի է որպես Winning Eleven 10 և Winning Eleven X Ճապոնիայում Xbox 360-ի համար և Winning Eleven։ Pro Evolution Soccer 2007 ԱՄՆ-ում), Pro Evolution Soccer շարքի 6-րդ խաղն է, որը արտադրել է Konami ընկերությունը։ Թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 27-ին PlayStation 2-ի, Xbox 360ԱՀ-ի համար, իսկ Nintendo DS-ում և PlayStation Portable-ում՝ 2006 թվականի դեկտեմբերի 1-ին։ Pro Evolution Soccer 6, 6-րդ շարքի հրատարակությունն է PlayStation 2-ի համար, երկրորդը՝ PlayStation Portable-ի համար և 4-րդը ԱՀ-ի համար։ Խաղի գրաֆիկական շարժիչը ԱՀ-ում չի օգտագործվել Next-gen 360-ը։

Համեմատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը հիմնականում համեմատվում է FIFA 07-ի հետ։

FIFA 07-ում կա 27 ազգային լիգա, որոնց մեջ մտնում են բարձրագույն լիգաները, երկրորդ լիգաները, մեկ երրորդ լիգա և մեկ չորրորդ լիգա։ Իսկ Pro Evolution Soccer 6-ում կա միայն 5 ազգային լիգա, որոնցից մեկը արտոնագրված է ոչ ամբողջական, և նրանց մեջ չկա այլ լիգա, բայց Pro Evolution Soccer 6-ում կա լրացուցիչ երեք լիգա, որոնցից բոլորնել «կեղծ» անվանումներով, լոգոներով, խաղացողներով են։

Խաղի ռեժիմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

PES shop-ը Pro Evolution Soccer 6 խաղի խանութն է, ռեժիմն առաջին անգամ օգտագործվել է Pro Evolution Soccer 3-ում և սա 3-րդ օգտագործումն է։

PES shop-ում կա հնարավություն գնելու խաղացողներ, թիմեր, մարզադաշտեր, գեյմփլեյի շրջանակ, զգեստ, սանրվածք, գոլի նշում, տեսախցիկի անկյուն, գնդակի էֆֆետներ, ֆոնային երգ, մարզադաշտների դիտում։

  • Թիմեր բաժնում հնարավորություն կա գնելու՝ «Դասական Գերմանիա» (Classic Germany), «Դասական Ֆրանսիա» (Classic France), «Դասական Անգլիա» (Classic England), «Դասական Իտալիա» (Classic Italy), «Դասական Նիդերլանդներ» (Classic Netherlands), «Դասական Բրազիլիա» (Classic Brazil) և «Դասական Արգենտինա» (Classic Argentina) թիմերը։

Ցանցը (Network) Pro Evolution Soccer շարքում օգտագործվեց երրորդ անգամ։

Խաղի լիցենզավորված տարբերակում Ցանց ռեժիմն աշխատում է մինչև հիմա, իսկ չլիցենզավորված տարբերակում ռեժիմը թողարկման օրվանից չի աշխատում, մի քանի կարկատան (patch) արտադրող ընկերություններ գնեցին սպասարկողներ, դրանցից որոշը ստեղծեցին կարկատաններ այդ սպասարկողները խաղի վրա աշխատեցնելու համար, կա նաև առանց կարկատանի աշխատող սպասարկիչ, երկուսին էլ հնարավոր է միացում կատարել, բայց առաջին դեպքում հարկավոր է բեռնել սպասարկիչում աշխատող կարկատանը, այլապես չի ստացվի խաղալ։

Առաջնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունդեսլիգան սկզբից արտոնագրվել էր Pro Evolution Soccer 6-ի համար, անգամ ֆայլերն էին պատրաստ, բայց վիճաբանության պատճառով անվանափոխվեց 18 թիմ, մնաց միայն Բավարիան։ Այս դեպքից առաջ և հետո Բունդեսլիգան այլևս չի ընդգրկվել Pro Evolution Soccer շարքի որևէ խաղում։

Ոչ ամբողջական արտոնագրություն

Ամբողջական արտոնագրություն

2006 թվականին, PlayStation 2-ի ՄԲ ամսագրի կողմից Pro Evolution Soccer 6-ը գնահատվեց 10/10 FIFA 07 հետ համեմատած (FIFA 07-ը գնահատվել էր 9/10 նույն ամսագրի կողմից)։